Իրանն այսօր
2.78K subscribers
346 photos
68 videos
262 links
Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿

✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan
Download Telegram
📌Հավաքել եմ Իրանի գերագույն առաջնորդի հավանական թեկնածուների անունները, որոնք շրջանառվում են մամուլում։

❗️Այս անունները դեռ չեն նշանակում, թե նրանք իսկապես կան թեկնածուների ցանկում։ Իրական ցանկը կարող է այլ տեսք ունենալ։

📍Ներկայացրել եմ նաև նրանց մասին հակիրճ տեղեկություններ ու հավանական խնդրահարույց կողմերը։ Անունները կշարունակեմ ավելացնել։

@IRI2day
👍184
❗️Մինչ ես Իրանի գերագույն առաջնորդի հավանական թեկնածուների ցանկն էի հավաքում, Իրանի իշխանություններին ընդդիմադիր Iran International լրատվամիջոցը լուր տարածեց, թե սպանված Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրել են որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ՝ «ԻՀՊԿ ճնշմամբ»։

ԲԱՅՑ

Այս լրատվամիջոցը բազմաթիվ անգամներ բռնվել է կեղծիքներ տարածելիս, հատկապես դեկտեմբեր-հունվարի ցույցերի ժամանակ։ Ըստ այդմ՝ քանի դեռ այլ աղբյուրից այս նորությունը չի հաստատվել, պետք է թերահավատությամբ վերաբերվել դրան։ Իրանական լրատվամիջոցներն առայժմ նման բան չեն հայտնում։

@IRI2day
20👍8🔥4
❗️ Արևմտյան մի քանի ԶԼՄ ևս հայտնում է, որ Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին։ Առաջնորդի մյուս թեկնածուներից են եղել Ալիռեզա Արաֆին, Հասան Խոմեյնին (նրանց մասին գրել եմ այստեղ

Իրանից պաշտոնական հաստատում դեռ չկա։

📌Մինչև լուրը կհաստատեն/կհերքեն, կարճ այն մասին, թե ով է Մոջթաբա Խամենեին

📍Նա Իրանի արդեն նախկին առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Հիմնականում աշխատել է նրա գրասենյակում։ Համարվում է, որ սերտ կապեր ունի ԻՀՊԿ հետ։

📍Առաջնորդության նկատմամբ նրա հավակնությունների մասին դեռ խոսում են 2000-ականներից։ Այդ ժամանակ բարեփոխականների շրջանում կար կարծիք, որ նա կարողացել է անհրաժեշտ համաձայնություն ձեռք բերել ԻՀՊԿ հետ՝ հաջորդ առաջնորդ դառնալու համար։ 2005, 2009 թթ․ նախագահական ընտրություններում Մոջթաբան աջակցել է Մահմուդ Ահմադինեժադին։ Ավելին, նրան մեղադրում են նաև 2009թ․ ընտրությունների արդյունքները հօգուտ Ահմադինեժադի կեղծելու մեջ։

Այս առումով հատկանշական է, որ ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ («Կանաչ հեղափոխություն», բողոքում էին արդյունքների դեմ) հնչում էր նաև «Մոջթաբա, մեռնես, առաջնորդությունը չտեսնես» կարգախոսը։

📍2019թ․ ԱՄՆ-ն նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ «Գերագույն առաջնորդի անունից կամ նրա օգտին ուղղակի կամ անուղղակիորեն գործելու կամ այդպիսի մտադրություն ունենալու համար»։ Հիմնավորման մեջ նաև նշվել է․ «Գերագույն առաջնորդն իր առաջնորդության պարտականությունների մի մասը պատվիրակել է Մոջթաբա Խամենեիին, ով սերտորեն աշխատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» և «Բասիջ» ուժերի հետ՝ իրագործելու իր հոր տարածաշրջանային ապակայունացնող հավակնությունները և ներքին բռնապետական նպատակները»:

📍Շրջանառվում է նաև, որ Ալի Խամենեին դեմ է եղել, որ իր որդին լինի հաջորդ առաջնորդը կամ առհասարակ քննարկվի նրա թեկնածությունը։ Նրա համար խնդիր էր իշխանության ժառանգական փոխանցումը, մոտեցում, որը հակասում է իսլամական հեղափոխության արժեքներին։ Փոխարենն Ալի Խամենեիի համար ցանկալի թեկնածու էր Էբրահիմ Ռայիսին։ 2010-ականների կեսերից հատկապես որպես գերագույն առաջնորդի հավանական ու առաջնային թեկնածու սկսվեց շրջանառվել Էբրահիմ Ռայիսիի անունը։ Կային մի շարք ցուցիչներ, որ համակարգը հենց նրա առաջնորդությանն էր պատրաստվում։

📍Մոջթաբա Խամենեիի թեկնածության հարցը նորից ակտիվացավ Ռայիսի մահվանից հետո (2024 մայիս)։ (Սա շարադրելիս հիշեցի, որ Ռայիսի մահվանից հետո հայկական տիրույթում անգամ դավադրապաշտական տեսություններ կային, որ Մոջթաբան է կազմակերպել ուղղաթիռի կործանումը։ )))։

📍Հիմա շատ է խոսվում, որ նրան առաջնորդ են ընտրել ԻՀՊԿ ճնշմամբ։ Եթե լուրը ճիշտ է, Մոջթաբա Խամենեին, ըստ ամենայնի, շարունակելու է հոր գիծը և գուցե՝ ավելի կոշտ մոտեցում որդեգրի՝ հաշվի առնելով թե՛ իր նախկին գործունությունը, թե՛ ԻՀՊԿ հետ կապերը, թե՛ Իրանին համակած նոր պայմանները։

📍Այս ամենի մեջ կարևոր ու խոցելի հարցերից է մնում հանրության արձագանքը։

@IRI2day
👍124👎1🤔1
Forwarded from Region Monitor 🌍
‼️ԿՀՎ-ն զենք կմատակարարի քրդական ուժերին՝ Իրանի արևմուտքում ռազմական գործողություններ սկսելու համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին
👎13😢6🤯1😐1
Region Monitor 🌍
‼️ԿՀՎ-ն զենք կմատակարարի քրդական ուժերին՝ Իրանի արևմուտքում ռազմական գործողություններ սկսելու համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին
📍Հենց այս համատեքստում է Իրանի արևմուտքում, մասնավորապես՝ քրդաբնակ շրջաններում սահմանային, ռազմական, ոստիկանական, բասիջի ենթակառուցվածքների ու օբյեկտների թիրախավորումը։

Ի պատասխան՝ Իրանն էլ սկսել է թիրախավորել Իրաքյան Քրդստանում քրդական խմբավորումների օջախները, որտեղից Իրանի դեմ հնարավոր գործողություններ կամ այդ գործողությունների սնուցում կարող է լինել։

@IRI2day
❤‍🔥9👍64🕊31
📌Պատերազմի հավանական տևողության մասին

📍Իրանից սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքի որոշումը ցույց է տալիս, որ երկրի իշխանությունը պատրաստվում է երկար դիմադրության, կամ առնվազն ցանկանում է այդպիսի տպավորություն թողնել։

📍ԱՄՆ նախագահն էլ տարբեր ժամկետներ է նշում՝ 4 շաբաթ ու նաև ավելի։ Թրամփը նաև նշել է, որ իրենց կողմից կարող են զոհեր լինել։ Փաստորեն, ակնարկել է, որ իրենց չեն կանգնացնելու մարդկային կորուստները։ Նույնը կարելի է ասել այն մասին, որ Թրամփը չի բացառել ցամաքային գործողությունը։

📍Այս թեմայով Թրամփը նաև գրել է, որ զինամթերքի գրեթե անսպառ պաշարներ ունեն և կարող են պատերազմել «հավերժ»։ Թրամփի նման հայտարարությունները կարող են նաև բլեֆ լինել։

📍ԱՄՆ նախագահը նաև բազմաթիվ նպատակներ է ներկայացնում՝ Իրանին թույլ չտալ միջուկային զենք ունենալ, հրթիռային կարողությունները վերացնել, ռեժիմը վերացնել և այլն։ Արևմտյան լրագրողներից մեկն այսօր ասում էր՝ Թրամփի նշած նպատակները / պատերազմի արդարացումները փոխվում են՝ կախված նրանից, թե օրվա որ ժամին են նրան հարցնում այդ մասին։ Ու սա, ըստ էության, այս պատերազմի կարևոր հարցերից է՝ ի վերջո, որն է վերջնակետը, որքան հեռուն է պատրաստվում և կարող է գնալ Վաշինգտոնը։

📍Բայց նաև ակնհայտ է, որ Իրանը երկար պատրաստվել է սրան։ Ռազմական առումով Իրանը գերազանցություն չի կարող ունենալ, բայց որքան երկար դիմադրեց, այնքան մեծացնելու է շանսերը, որ իրենց հանգիստ կթողնեն իրենց համար շնչելու տարածություն կբացվի։

📍Այս ամենը կարևոր է հատկապես Հայաստանի համար։ Որքան պատերազմը երկարեց, այնքան մեզ համար կարող է բարդանալ Իրանից և Իրանի տարածքով ապրանքների ստացումը։

@IRI2day
👍157
Թուրքիայից հայտնում են, որ իրանական բալիստիկ հրթիռ են որսացել, որը մոտենում էր երկրի տարածքին։

[Լրացում]

📍Հրթիռը թռչել է Իրաքի և Սիրիայի տարածքով ու ոչնչացվել է Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ միջոցներով։

📍Սա Թուրքիայի ներգրավման առաջին դեպքն է այս պատերազմի ընթացքում։

📍Պատերազմի աշխարհագրությունը ընդլայնվում է նաև արևելքում։ Շրի Լանկայի մոտ խորտակվել է Իրանի ռազմանավ, որն այնտեղ էր զորավարժությունների մասնակցելու համար։

📍Տեղի լրատվամիջոցներում պնդումներ կան, որ խորտակված նավին հարված է հասցրել այլ երկրի սուզանավ։ Շրի Լանկայի իշխանությունները հիմա որոնում-փրկում են նավի անձնակազմը։

@IRI2day
👍12🤔75🤯3
Փորձագետների խորհրդի անդամներից մեկն անուղղակիորեն հերքել է, որ արդեն ընտրել են գերագույն առաջնորդին (քվեարկության իմաստով)։

Բայց նա ընդգծել է, որ մոտեցել են վերջնական եզրահանգմանը, և առաջին իսկ հնարավորության դեպքում առաջնորդը կնշանակվի։

Նա նշել է, որ հապաղման պատճառը երկրի պատերազմական իրավիճակն է։

📌Հնարավոր է՝ թեկնածուի շուրջ կուլիսային քննարկումներն ավարտվել են, բայց առաջնորդի ընտրության ֆորմալ մասը ձգձգում են անվտանգային նկատառումներից ելնելով։

@IRI2day
12👍6
📌Քրդերի գործոնի մասին

📍Ամերիկյան FoxNews-ը, ԱՄՆ անանուն պաշտոնյային հղումով, գիշերը գրեց, թե ԱՄՆ կողմից զինված հազարավոր քրդեր Իրաքից անցնում են Իրանի տարածք (ցամաքային գործողություն): Իրաքի Քրդստանի վարչակազմից էլ պատասխանեցին, որ Իրաքի քրդերից ոչ մի մարդ չի հատել Իրանի սահմանը։

📍Մինչ այդ էլ նկատվել էր, որ ԱՄՆ և Իսրայելի հարվածների մի մասն ուղղվում է Իրան-Իրաք սահմանի իրանական ուղեկալներին և այլ ենթակառուցվածքների՝ սահմանի ամրությունը թուլացնելու և զինված խմբավորումների՝ դեպի Իրան անցումը հեշտացնելու համար։

📍Բայց թեման ավելի խորն է, քան այս պնդումները և հերքումները։

1️⃣ ԱՄՆ-ն կարող է զինել քրդերին և նախկինում դաշնակցել է քրդական զինված խմբավորումների հետ Սիրիայում։ ԱՄՆ-ն հիմա էլ կարող է դաշնակցել քրդերի հետ, զինել նրանց և ուղարկել Իրանի դեմ կռվելու։

Մյուս կողմից, եթե նույնիսկ բանը դրան չհասնի, դրա մասին խոսակցությունը արդեն բավական է, որ Իրանի համար լրացուցիչ խնդիր ստեղծի, որովհետև Թեհրանում ստիպված են լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել քրդական խմբավորումներից եկող վտանգը չեզոքացնելու, տարածաշրջանի երկրների հետ գործակցելու, չհարձակման մասին պայմանավորվելու համար։

2️⃣ Քրդերը միատարր չեն։ Տարբեր խմբեր ու զինված խմբավորումներ ունեն՝ տարբեր տրամադրություններով և շահերով։ Օրինակ, առաջին պարբերության մեջ գրված երկու պնդումներում իրականում հակասություն չկա, որովհետև Իրաքում քրդերի երկու «համայնք» կա՝ Իրաքի Քրդստանի ինքնավարությունը (որտեղ իր հերթին կան տարբեր քաղաքական ուժեր ու ազդեցիկ տոհմեր) և Իրաքում հաստատված իրանցի քրդերի խմբավորումները։ Եվ սրանց երկուսի ներսում էլ կարող են լինել տարբեր կարծիքներ ու մոտեցումներ։

3️⃣Ամեն դեպքում, քրդերի տարբեր խմբերի ու խմբավորումների դերն այս պահին աճում է տարածաշրջանում։ Նրանց այս կամ այն կողմ անցնելը, ինչպես նաև ակտիվ կամ պասիվ լինելը կարող է իրավիճակ փոխել պատերազմի ընթացքում։

4️⃣Քրդական խմբերը հույս կունենան, որ դա իրենց համար լրացուցիչ բոնուսներ կբերի՝ երազած Քրդստան պետության կառուցման ճանապարհին։ Բայց նրանք նորից կխաբվեն՝ ում կողմից էլ նրանք կռվելու լինեն. քրդական պետության գոյությունը առնվազն ձեռնտու չէ բոլոր այն երկրներին, որտեղ կան քրդեր, ու քրդական գործոնի ակտիվացման դեպքում այդ երկրները ևս ձեռքերը ծալած չեն նստելու։

@IRI2day
👍133
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին։

Իրանական կողմից հաստատում կամ հերքում չկա։

@IRI2day
❤‍🔥1712👍6🔥31
Իրանն այսօր
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին։ Իրանական կողմից հաստատում կամ հերքում չկա։ @IRI2day
Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքել է, որ Իրանն Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է արձակել։

«Սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից տարբեր միջոցներով մուսուլմանական երկրների հարաբերությունները խաթարելուն ուղղված նմանատիպ գործողությունները նախադեպեր ունեն։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ տվյալ գործողությունն իրականացվել է այդ ռեժիմի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։

@IRI2day
👍17🤔5👌31😁1
📍Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։

Արաղչին հերքել է Նախիջևանի ուղղությամբ որևէ «արկի» արձակումը և նշել, որ Իրանի ԶՈւ-ն ուսումնասիրում է այս դեպքը։

Նա ևս ակնարկել է, որ միջադեպը կարող է Իսրայելի կողմից կազմակերպված լինել՝ Իրանի և հարևանների միջև հարաբերությունները խաթարելու նպատակով։

@IRI2day
👍215😁3
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պետք է անձամբ ներգրավված լինի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության հարցում՝ ճիշտ այնպես, ինչպես դա արել է Վենեսուելայում։

📍Թրամփն ընդունել է, որ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ամենահավանական հաջորդն է, սակայն հստակ հասկացրել է, որ այդ արդյունքն իր համար անընդունելի է։

📍«Նրանք ժամանակ են վատնում։ Խամենեիի որդին «թեթևքաշային» է։ Ես պետք է ներգրավված լինեմ նշանակման հարցում, ինչպես Դելսի Ռոդրիգեսի դեպքում էր Վենեսուելայում»,-ասել է Թրամփը։

📍Նա հավելել է, որ հրաժարվում է ընդունել Իրանի նոր առաջնորդին, ով կշարունակի Խամենեիի քաղաքականությունը, ինչը, նրա խոսքով, ԱՄՆ-ին կստիպի վերադառնալ պատերազմի «հինգ տարի անց»։

📍«Խամենեիի որդին անընդունելի է ինձ համար։ Մենք ուզում ենք մեկին, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրանին»,-նշել է Թրամփը։

@IRI2day
👎24😁54🕊3👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Удар по школе для девочек в городе Минаб в Иране, предположительно, нанесли США - Reuters

"Военные следователи США считают вероятным, что американские войска несут ответственность за предполагаемый удар по иранской школе для девочек, в результате которого погибли десятки детей, но окончательного заключения или завершения расследования они еще не пришли, сообщили агентству Reuters два американских чиновника.

В свою очередь, к аналогичным выводам пришли уже в результате анализа имеющихся данных (в первую очередь, визуальных) в New York Times.

@Arm_Aeternum7
👍61
📌Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին

Ադրբեջանից ասում են՝ Իրանն է հարվածներ հասցրել, Իրանից՝ հերքում։
Դիտարկենք երկու տարբերակն էլ.

Տարբերակ 1-ին Իրանն է հարվածել
Ա) Իրանը կարող էր հարվածել՝ ունենալով մտավախություն, որ այդ տարածքից իր դեմ գործողություն կարող է լինել։ Այս մասով Ադրբեջանի հանդեպ Իրանում անվստահության պակասի խնդիր չկա։

Այս տարբերակի օգտին կարող է խոսել Իրանի փոխարտգործնախարարի (չ)հերքումը։ Նա ասել էր, որ Իրանը հարևաններին չի թիրախավորում, այլ այն ռազմաբազաները, որոնք կօգտագործվեն Իրանին հարվածելու համար։

Բ) Իրանն ընդլայնում է պատերազմից տուժող երկրների շրջանակը՝ իր դեմ պատերազմելու գինը բարձրացնելու համար (բայց սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ)։

Գ) Զինված ուժերը և քաղաքական ղեկավարությունն իրարից որոշակիորեն անկախ են գործում՝ նախապես ունեցած պլանի հիման վրա։ Այս տարբերակի մասին արդեն գրել եմ նաև Օմանի համատեքստում։

Տարբերակ 2-րդ. Իրանական կողմի ասած իսրայելական սադրանքն է տեղի ունեցել

Ա) Այս առումով հատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի արձագանքը։ Միանգամից շատ կոշտ հռետորաբանություն ընդունելը, միջադեպն ահաբեկչական որակելը, միջազգային աղմուկ հարուցելը տպավորություն է թողնում, որ իրենց առիթ էր պետք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչի՞ համար է պետք Ադրբեջան & co-ին այդ առիթը. Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, Ադրբեջանի դեպքում՝ դեռ ոչ այնքան։

Բ) Ուշադրության է արժանի նաև թուրքական կողմի արձագանքը։ Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցներում նրանք միջադեպի մասին խոսում են վերացական՝ առանց մատնանշելու Իրանին։ Թուրք փորձագետներից էլ կան գնահատականներ, որ սա կարող է Իսրայելի սադրանքը լինել։

Գ) Որպես նախորդ մտքի շարունակում՝ հնարավոր է՝ Իսրայելը փորձում է Իրանի դեմ նոր ճակատ բացել, որի համար առիթ ու հիմքեր են հարկավոր։ Այս տարբերակի դեպքում էլ դեռ հարց է, թե այդ ճակատի բացումը ինչ տեսքով է լինելու՝ պանթյուրքական տարրերի ակտիվացու՞մ, թե այլ։

Լրացում՝ Դ) Հենց ադրբեջանակա՞ն սադրանք...

Իհարկե կարող են լինել նաև այլ տարբերակներ։ Թե այստեղ գրված ու չգրված տարբերակներից որն է տեղի ունենում, գուցե հասկանանք առաջիկայում։

@IRI2day
👍258
📌Թրամփը հիմա էլ հայտարարել է.

«Իրանի հետ ոչ մի գործարք չի լինելու, բացի անվերապահ կապիտուլյացիայից։ Դրանից հետո և մեծագույն ու ընդունելի առաջնորդ(ներ)ի ընտրությունից հետո մենք և մեր բազում հրաշալի ու շատ քաջ դաշնակիցներն ու գործընկերները անդադար կաշխատենք Իրանը կործանման եզրից հետ բերելու համար՝ դարձնելով այն տնտեսապես ավելի մեծ, ավելի լավը և ավելի հզոր, քան երբևէ եղել է։ Իրանը կունենա մեծ ապագա»։

@IRI2day
🤯13🥴9🤨4😁1🤔1