Hayassa Loyal / NEWS
990 subscribers
374 photos
135 videos
1 file
55 links
🇦🇲 Բարի գալուստ «Hayassa Loyal TV» ալիքի տելեգրամյան հարթակ։
Միացե՜ք մեզ, եղեք էլ ավելի իրազեկված ու ստացեք անկախ և անաչառ տեղեկատվություն։

📧 Հետադարձ կապ մեզ հետ` @hayassaloyal_bot

🔸️YouTube
https://youtube.com/@Hayassa_Loyal_TV
Download Telegram
🔴🇦🇲🇧🇾 Արարատ Միրզոյանը Լիտվայում հանդիպել է բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայային։

Հ.Գ. Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը խորհուրդ էր տվել Տիխանովսկայային հրավիրել Հայաստան և արժանացնել նախագահավայել ընդունելության, որը կլինի իրապես ավելի լուրջ պատասխան Լուկաշենկոյին, քան Փաշինյանի Բելառուս այլևս չայցելելու մասին հայտարարությունը, ինչը մեծ հաշվով Մինսկում ոչ մեկին էլ հետաքրքիր չէ։
🇧🇬🇦🇲 Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել ազգությամբ հայ Ռայա Նազարյանը։
🔴🔴🔴👏🏻🇦🇲🇵🇸 Հայաստանը ճանաչում է Պաղեստինի անկախությունը։
🔴🔴🔴🇦🇲🇪🇺 Այն, ինչ հիմա կատարվում է ՀՀ ԱԺ-ում, կործանարար հետևանքներ է պարունակում մեր պետականության համար, որոշ ուժեր փորձում են Հայաստանը տանել Ուկրաինաֆիկացման ճանապարհով, տանել Սիրիայի ճանապարհով, Պաղեստինի, անգամ Աֆղանստանի, քանզի Հայաստանը նման քաղաքական վայրիվերումների պատճառով վերածվում է գեոպոլիտիկ գործիքի աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախման խաչմերուկում։
Հասցեական կանդրադառնանք Արամ Սարգսյանին մեր յութուբյան "community" բաժնում և կհղենք մի քանի շատ պարզ հռետորական հարցեր, որոնց պատասխանը և՜ մենք գիտենք, և՜ Արամ Զավենիչը, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չգիտակցելու է տալիս այդ հանգամանքները և սպասարկում օտարների շահը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հավաքված «արևմտամետ» կոչեցյալների կողմից Հայաստանի գլխավոր թշնամի հռչակվեց ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ Ռուսաստանը։
Hayassa Loyal / NEWS
Video
🔴🔴🔴🇪🇺🇦🇲 Խորհուրդ ենք տալիս դիտել հատկապես 59:57 րոպեից սկսած։
Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ մատնանշում է այն խնդիրները, որոնք առաջանալու են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու արդյունքում։
Ճիշտ է, հայհոյախառն է, բայց դիպուկ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔴 Փաստորեն, Վազգեն Սարգսյանի քրոջ համար միայն սկզբունքային է այն, որ Ռուսաստանը Հայաստանին որպես խաղալիք չօգտագործի, բայց եթե օգտագործողը Ռուսաստանը չէ, ապա բոլորն էլ կարող են օգտագործել ու խաղալ մեր անկախության ու պետականության հետ։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ սրանց ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին, որտեղ մեզ մեծ հաշվով չեն էլ սպասում և հրավերք էլ չեն արել։

Ներողություն իհարկե, բայց Հ1-ի լրագրողը լրագրող չէր, ասեր էս ի՞նչ ես խոսում այ եվրոպամոլ, ի՞նչ ա նշանակում լավ են անում օգտագործում են...
🇹🇷 Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։
Forwarded from A 21
Իմ երկիրը ձեր համար ֆուտբոլի գնդակ չի, որ մի օր Եվրամիություն, մի օր ԵԱՏՄ, հետո նորից մի օր Եվրամիություն, մի օր ԵԱՏՄ։ Վրաստանը ձեզ օրինակ։ 15 - 20 տարի գնում էին Եվրամիություն, ի՞նչ եղավ վերջում։ Հասկացան, որ իրենց այնտեղ ոչ ոք չի սպասում։

Անմեղ մարդկանց բանտերում պահելով, Քննչական կոմիտեում մարդկանց խոշտանգելով, հենց այնպես մարդկանց վրա քրեական գործեր կարելով ու դատելով դուք ուզու՞մ եք գնաք Եվրամիություն։

Վարդան Ղուկասյան (Դոկ)
🔴🇦🇲 Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ն առհասարակ, սկսել են ծաղրել Բագրատ Սրբազանի շարժումը, ինչպես նաև երեկ Փաշինյանը ևս հայտարարեց, որ շարժումը մարված է։

Բագրատ, և այս ամենը հենց քո պատճառով, դու ևս մեկ անգամ, ինչպես քեզ նախորդած "ընդդիմադիր" շարժումները, պնդեցրիր ՔՊ-ի աթոռի ոտքերը, հիմա էլ հայտարարում ես` բա թե մենք ընդդիմադիր շարժում չենք. իրո՞ք։ Բա վարչապետին 1 ժամվա ընթացքում հրաժարական տալու պահանջն ի՞նչ էր...
Մենք այս ընթացքում լուսաբանել ենք այս շարժումը մեր բոլոր սոց. ակտիվներով, սակայն, Բագրատ, Ձեր երգը նույնպես արդեն երգված է։
Իսկ դուք, սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ականատեսը եղաք այն բանի, որ Հայաստանում ամեն իրեն ընդդիմադիր հորջորջողը չէ, որ իրապես ընդդիմադիր է, և այս իշխանություններն իրենց աթոռը պահելու համար կարող են գնալ նաև նման շատ հավատալի "ընդդիմադիր շարժման" սցենարների, որպեսզի դրան հաջորդի հիասթափությունը, և իրական շարժումների դեպքում ժողովուրդն այլևս չցանկանա դուրս գալ փողոց, քանզի բազմիցս իրեն խաբված է զգացել։
Ի դեպ, Բագրատ Սրբազան, կանխեցի՞ր գոնե Տավուշի գյուղերի հանձնումը... Բնականաբար ոչ։
🇦🇲 Ուղղակի զզվելի է հետևել, թե ինչպես են իրենց քաղաքագետներ, փորձագետներ կամ ինչ-որ ոլորտի վերլուծաբաններ համարողները լծվել հայ ժողովրդին "եվրոֆիկացնելու" գործընթացին, թե իբր մենք եվրոպական քաղաքակրթության ծնունդ ենք, մենք նրանց ընտանիքին ենք պատկանում և այլն և այդպես շարունակ։
Սիրելիներ, Հայաստանն ու հայ ժողովուրդը աշխարհում այն բացառիկ միավորներից են, որոնք կարող են իրենց ազգային նկարագիրը, մշակույթը, արք ու բարքը հենց համարել քաղաքակրթություն, հայերն այն ժողովուրդն են, որոնք ոչ արևելյան, ոչ էլ արևմտյան քաղաքակրթություն չեն, այլ հենց հայկական քաղաքակրթություն են, իր բոլոր ունիկալ դրսևորումներով հանդերձ, այդիսկ պատճառով մեզ հաճախ պատմության ընթացքում անվանել են օտարները հենց "արևելքի եվրոպացիներ", իսկ մենք մեզ` հայկական քաղաքակրթության կրողներ, և պետք չէ ընդամենը 843 թվականի Վերդենյան դաշնագրով ստեղծված եվրոպական երկրներին մեզնից ավելի քաղաքակիրթ և լավ միջավայր համարել։
Հայկական քաղաքակրթության և՜ նյութական և՜ հոգևոր արժեքների հետ մրցել կարող են աշխարհում շատ քիչ քաղաքակրթություններ, և եթե դուք ու ձեր նմանները ասիմիլյացիայի չենթարկեք մեր ազգային նկարագիրը, այն կմնա իր զբաղեցրած բարձր դիրքի վրա։
Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը
🔴🟡🇺🇸🇷🇺 Տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Անդրեյ Բելաուսովի հեռախոսազրույցը` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հուսանք «սութի արևմտամետները» մի օր դարձի կգան ու կհասկանան որ Հայաստանն միջազգային քաղաքականության մեջ ունի ընտրության 3 տարբերակ։

— Կոմպլեմենտար քաղաքականություն (Եվ Արևմուտք Եվ ՌԴ Եվ Չինաստան Եվ Մերձավոր Արևելքի երկրներ ու մնացյալ բոլոր ուղղություններով դիվանագիտության իրականացում)
— Միայն Ռուսական-Իրական ազդեցության ներքո գործելու ընտրություն (ՈՉ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ)
— Թուրքիա (Արևմուտք) (ՈՉ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ)

Իսկ «Սութի արևմտամետների» դատողությունն չմթագնելու և արևմտյան հեքիաթներից երազախաբ չլինելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ նրանց հարցնել, իսկ ինչու չկա Ամերիկյան կամ Արևմտյան զորք Վրաստանում կամ Ուկրաինայում։ Վերջիններս չեն հանդիսանում կամ հանդիսացել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի Կամ ԱՊՀ-ի անդամ։

Ըստ իս Կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը այլընտրանք չունի։
🇹🇷🇦🇲🇵🇸 Թուրքիան գոհ է Պաղեստինի անկախությունը ճանաչելու Հայաստանի որոշումից։

Ռեջեփ Թայիփ Էրդողան
🇬🇪 Վրաստան 2-0 Պորտուգալիա 🇵🇹

🔴🔴🔥 Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթելով Պորտուգալիային, դուրս է գալիս Եվրո 2024-ի փլեյ-օֆ փուլ։
Բրավո՜ Վրաստան 👏🏻
🟢🇬🇪 Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այլասերվածական ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
🔴🇦🇲🇺🇦 Հայաստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Արաբաթ Միրզոյան