Hayassa Loyal / NEWS
1.11K subscribers
323 photos
113 videos
48 links
🇦🇲 Բարի գալուստ մեր տելեգրամյան հարթակ։
Ուշագրավ նորություններ Հայաստանից և աշխարհից, վերլուծություններ, պատմական փաստեր, մեջբերումներ. այս ամենը` մեր ալիքում։

📧 Հետադարձ կապ մեզ հետ` @hayassaloyal_bot

🔸️YouTube
https://youtube.com/@Hayassa_Loyal_TV
Download Telegram
🔴🟢🇫🇷🇦🇲 Ֆրանսիան Հայաստանին կմատակարարի 155մմ «CAESAR» ինքնագնաց հրետանային կայաններ։
🇫🇷🇦🇲 CAESAR 155մմ ԻՀԿ։
◾️🇦🇿🇦🇲🇫🇷 Ադրբեջանի ՊՆ-ն քննադատել է Ֆրանսիայի կողմից զինատեսակների մատակարարումը ՀՀ-ին:
🔴🇦🇲🇹🇷 Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
🔴🇰🇵🇷🇺 Նախագահ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայում հյուրընկալել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Hayassa Loyal / NEWS
Видео от AC130
🔴 Ըստ երևույթի, Բագրատ Սրբազանը, որը իրոք յուր պահանջի և պայքարի մեջ իր չափով և ազնիվ էր, բայց և հավասարաչափ միամիտ, ընկել է Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի նախկին-ներկա ստվերային համաձայնությունների թակարդ-երախը, և ամեն ինչ կոտրվելու է հենց նրա գլխին։
Չենք ցանկանում դավադրապաշտական վերլուծությունների տրվել, բայց այն, որ Սերժ-Նիկոլ-Ռոբերտ եռագլուխը իրոք գործում է համաձայնեցված և հստակ պայմանավորվածություններով, դա միանշանակ է, իսկ թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են դրանք, ինչ խոստումներ և շահեր են իրենցից ենթադրում այս տրիոյի անդամների համար, հստակ ասել չենք կարող, քանի որ բնականաբար չունենք ստույգ տեղեկություններ, սակայն հիմարին էլ հասկանալի է, որ "նախկին" և "ներկա" կոչվածների մեջ ոչ մի անջրպետ էլ գոյություն չունի, այն հորինվածք է, որի ետևում թաքնվում են այդ ազգակործանները։
Իսկ Բագրատ Սրբազանին մաղթենք ողջախոհություն, համբերություն և այս ամենի տակից մի կերպ դուրս գալ կարողանալու կամք. ցավոք, սա այսպես չպետք է ավարտվեր...
🔴🔴🔴 Սուրեն Պետրոսյան - մարդ, որը մեղմ ասած ամենաանվստահելին է Բագրատ Սրբազանի կողմից վստահված անձանց շարքերում։
Շարժման առաջին իսկ օրվանից այս մարդը զբաղված է տարօրինակ հայտարարություններով և գործողություններով. նախ անհասկանալի կերպով հայտնվեց Տավուշում, հետո սկսեց Փաշինյանին հիշեցնող քարտեզների ցուցադրություն, տվեց խայտառակ անպատրաստ հարցազրույց Հ1-ի եթերում Պետրոսին, հետո ընթացքում շարժմանը միացրեց տարօրինակ մարդկանց, որի վառ օրինակն է Քենիայից կրիմինալի ներմուծումը Հայաստան, ի դեմս Arthur Brothers-ի, արդեն վերջերս նրան ինչ-որ տարօրինակ պայմաններում, տարօրինակ պատճառով, տարօրինակ մարդիկ տարել են տարօրինակ վայր, որի մասին նա Բագրատ Սրբազանին և Գառնիկ Դանիելյանին ոչ մի ստույգ տեղեկություն չի տվել, իսկ հիմա էլ գտնվում է անհայտ պատճառներով ինչ-որ անհայտ արտասահմանյան երկրում, և չի էլ ասել Սրբազանին, թե որ երկրում է գտնվում և ինչու։
Մի խոսքով, մարդ հանելուկ-անհայտություն Սուրեն Պետրոսյան։
🇦🇲 Ես հասկանում եմ, որ երբ շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են:

Սուրեն Պետրոսյանը՝ իր անհասկանալի անհետացման մասին
🔴🔴🔴🇦🇿 Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
🔴🇦🇲🇧🇾 Արարատ Միրզոյանը Լիտվայում հանդիպել է բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայային։

Հ.Գ. Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը խորհուրդ էր տվել Տիխանովսկայային հրավիրել Հայաստան և արժանացնել նախագահավայել ընդունելության, որը կլինի իրապես ավելի լուրջ պատասխան Լուկաշենկոյին, քան Փաշինյանի Բելառուս այլևս չայցելելու մասին հայտարարությունը, ինչը մեծ հաշվով Մինսկում ոչ մեկին էլ հետաքրքիր չէ։
🇧🇬🇦🇲 Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել ազգությամբ հայ Ռայա Նազարյանը։
🔴🔴🔴👏🏻🇦🇲🇵🇸 Հայաստանը ճանաչում է Պաղեստինի անկախությունը։
🔴🔴🔴🇦🇲🇪🇺 Այն, ինչ հիմա կատարվում է ՀՀ ԱԺ-ում, կործանարար հետևանքներ է պարունակում մեր պետականության համար, որոշ ուժեր փորձում են Հայաստանը տանել Ուկրաինաֆիկացման ճանապարհով, տանել Սիրիայի ճանապարհով, Պաղեստինի, անգամ Աֆղանստանի, քանզի Հայաստանը նման քաղաքական վայրիվերումների պատճառով վերածվում է գեոպոլիտիկ գործիքի աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախման խաչմերուկում։
Հասցեական կանդրադառնանք Արամ Սարգսյանին մեր յութուբյան "community" բաժնում և կհղենք մի քանի շատ պարզ հռետորական հարցեր, որոնց պատասխանը և՜ մենք գիտենք, և՜ Արամ Զավենիչը, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չգիտակցելու է տալիս այդ հանգամանքները և սպասարկում օտարների շահը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հավաքված «արևմտամետ» կոչեցյալների կողմից Հայաստանի գլխավոր թշնամի հռչակվեց ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ Ռուսաստանը։
Hayassa Loyal / NEWS
Video
🔴🔴🔴🇪🇺🇦🇲 Խորհուրդ ենք տալիս դիտել հատկապես 59:57 րոպեից սկսած։
Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ մատնանշում է այն խնդիրները, որոնք առաջանալու են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու արդյունքում։
Ճիշտ է, հայհոյախառն է, բայց դիպուկ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔴 Փաստորեն, Վազգեն Սարգսյանի քրոջ համար միայն սկզբունքային է այն, որ Ռուսաստանը Հայաստանին որպես խաղալիք չօգտագործի, բայց եթե օգտագործողը Ռուսաստանը չէ, ապա բոլորն էլ կարող են օգտագործել ու խաղալ մեր անկախության ու պետականության հետ։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ սրանց ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին, որտեղ մեզ մեծ հաշվով չեն էլ սպասում և հրավերք էլ չեն արել։

Ներողություն իհարկե, բայց Հ1-ի լրագրողը լրագրող չէր, ասեր էս ի՞նչ ես խոսում այ եվրոպամոլ, ի՞նչ ա նշանակում լավ են անում օգտագործում են...