Գեղարդ հիմնադրամ
212 subscribers
540 photos
566 links
Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամի հակիրճ թարմացումներին հետևեք Telegram-ում
Download Telegram
Հրապարակվել է «Caucasus Heritage and Identity Studies» (CHIS) միջազգային, գրախոսվող գիտական էլեկտրոնային հանդեսի առաջին համարը։ Նորաստեղծ հանդեսը նվիրված է կովկասյան տարածաշրջանի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության, ինքնության ու տարածաշրջանային գործընթացների բազմակողմանի և միջգիտակարգային ուսումնասիրությանը։

Հանդեսը հրատարակվում է International Association for Caucasus Heritage and Identity Studies (IACHIS) միջազգային ասոցիացիայի կողմից՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ և պլատֆորմի վրա։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/866/caucasus-heritage-and-identity-studies-journal-published/
❤5👍3🔥1
Ադրբեջանական քարոզչամեքենան կարծես գործի է դրել մանիպուլացիոն և հաճախ ցինիկ ելույթներով հայտնի, պատմագիտության մեջ ոչ հմուտ զրուցակիցներին մոլորեցնող վիրտուալ տիրույթի գործիչներից մեկին, սակայն՝ անօգուտ։ Վերջինս, խայտառակ սխալներով ելույթից զատ, ոչինչ չհաջողեց՝ արձագանքելով «Գեղարդ» հիմնադրամի պատրաստած տեսանյութին, որտեղ լուսաբանվում էր Շահ Աբբասի ծագումը։ Ռազմովարը որոշեց ծաղրել ադրբեջանցի պատմաբանների պատմական-քարոզչական կեղծ տեքստերի դատապարտումը, սակայն երկու րոպեում հասցրեց շփոթել երկիրը պետության հետ, դինաստիան՝ բանակի, Կարա‑կոյունլուն՝ Ակ‑կոյունլուի, իսկ 16-րդ դարը՝ 20-րդ դարի հետ։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/867/azerbaijani-propaganda-reaction/
❤10👍2😱1
Սուլթան-Նուխի գյուղը գտնվում է Կուտկաշենի շրջանի նույնանուն շրջկենտրոնից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 11 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը հայտնի է նաև Ղաբալա-Նուխի անվամբ։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/869/kutkashen-sultan-nukhi/
❤‍🔥5❤2
Սեպտեմբերի 2-4-ը «Հոլիդեյ Ինն Երևան-Հանրապետության Հրապարակ» հյուրանոցում (Պապ թագավոր 2) տեղի կունենա «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը, որը կազմակերպել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը։

Կոնգրեսը նվիրված է հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբ։

Կոնգրեսի շրջանակում կանցկացվեն գիտաժողովներ, աշխատաժողովներ և կլոր սեղաններ, որոնք կընդգրկեն հայ-վրացական հարաբերությունների պատմական, մշակութային, եկեղեցական, ժողովրդագրական ու պատմագիտական տարբեր հիմնահարցեր, ինչպես նաև՝ արդի հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանն առնչվող թեմաներ։

Կից՝ միջազգային կոնգրեսի ծրագիրը․
👉 https://geghard-saf.am/870/armeno-georgica-conference/
❤8❤‍🔥1
Կուտկաշենի շրջանի Չանաղբուլաղ գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 27 կմ հարավ-արևմուտք։

Չանաղբուլաղը եղել է հայաբնակ հին բնակավայրերից։ Հայտնի չէ, թե ստույգ որ դարից են հայերն այստեղ ապրել, սակայն 18-րդ դարում գյուղն արդեն ամայացած է եղել։ Պահպանվել է Չանաղբուլաղի՝ այդ շրջանին վերաբերող հայկական հին գերեզմանոցը։ 19-րդ դարի սկզբին Չանաղբուլաղը կրկին բնակեցվել է Արցախի Խաչեն, Ջրաբերդ և Վարանդա գավառներից տեղափոխված հայերի կողմից։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/872/kutkashen-chanaghbulagh-armenian/
❤6❤‍🔥2
Մեկնարկեց հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/875/international-congress-yerevan/
❤‍🔥7❤3
Կուտկաշենի շրջանի Վանդամ գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 9 կմ հարավ-արևելք։ Գյուղը հայտնի է նաև Վանտամ անունով։ Ազգագրագետ, եպիսկոպոս Մ․ Բարխուդարյանը գյուղանունը բացատրում է որպես «իջևան», «բնակարան տալ» իմաստով։

Հստակ տեղեկություններ չկան, թե Վանդամում հայերը ե՞րբ են բնակություն հաստատել։ Սակայն, կան հիշատակումներ, որ Վանդամ գյուղն Արևելյան Այսրկովկասի հայկական այն բնակավայրերից է, որի բնակիչները 18-րդ դարի երկրորդ կեսին բռնի կերպով իսլամ են ընդունել։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/880/kutkashen-vandam-armenian/
❤7
Արևելյան Այսրկովկասի Կուտկաշենի (ներկայիս՝ Գաբալա) շրջանի հայկական բնակավայրերից են եղել Մեծ Ամիլի և Փոքր Ամիլի գյուղերը։ Այս երկու գյուղերն իրար հարևանությամբ են՝ շրջկենտրոն Կուտկաշենից մոտ 17 կմ դեպի հարավ-արևմուտք։ Մեծ Ամիլի գյուղը հայտնի էր նաև Ամուլլի անունով։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/885/kutkashen-amili-armenian/
❤‍🔥10
«Բաքվի հետազոտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն, պատմաբան Ալթայ Գյոյուշովը X-ի իր էջում օրերս տառացիորեն մերկացրել է ադրբեջանական քարոզչության հորինվածքներից մեկը։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/886/azdrbaijani-propaganda-trap/
❤6❤‍🔥2👍1
Կուտկաշենի շրջանի Այդինղշլաղ գյուղը գտնվում է շրջկենտրոն Կուտկաշենից (ներկայիս՝ Գաբալա) մոտ 7 կմ հարավ-արևմուտք։

Սա տարածաշրջանի հայկական տասնյակ գյուղերից մեկն էր, որի բնակչությունը 18-րդ դարում ընդունել էր պարտադրված իսլամ։ Արդեն 19-րդ դարի աղբյուրներում այդինղշլաղեցիներին հիշատակում են որպես թաթարներ։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/888/aydinghslagh-kutkashen-armenian/
❤‍🔥4👍2
«Armeno-Georgica» միջազգային կոնգրեսի շրջանակում պատմաբաններ Անվար Ակսանովն ու Իլնուր Միրգալեևն (Կազան, ՌԴ) «Գեղարդ» հիմնադրամի հետ զրույցում անդրադարձել են Ոսկե Հորդայի և Կազանի խանության պատմության մեջ հայկական համայնքի թողած հետքին, հայ-վրացական աղբյուրների բացառիկ արժեքին, «թաթարներ» եզրույթի պատմական ընկալումներին, Կազանի խանությունում հայկական ներկայության փաստերին ու ավանդություններին, ինչպես նաև՝ պատմագրական կարծրատիպերից զերծ համատեղ գիտական հետազոտությունների հեռանկարներին։

👉 https://youtu.be/ULZ9ytMMCUM

#GeghardFoundation
👍4❤‍🔥3
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացնում «Теология: теория и практика» («Աստվածաբանություն. տեսություն և պրակտիկա») ամսագրի խմբագրական քաղաքականության և գրախոսության ընթացակարգերի վերաբերյալ։

Դիմումի պատճառը Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր, վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի (աշխարհիկ անունը՝ Անդրեյ Վալերիի Նիկոնորով, ծնվ. 1978 թ., Բաքու) հոդվածների շարքն է, որոնցում պատմական աղբյուրների ընտրովի և աղավաղված մեջբերման միջոցով հայկական քրիստոնեական ժառանգությունը ներկայացվում է որպես «աղվանական», իսկ Հայ Առաքելական եկեղեցու հաստատությունները՝ որպես այդ եկեղեցուն անառնչակից։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/894/letter-complaint/
❤8👏2❤‍🔥1
Ադրբեջանում վերջին օրերին լայն տարածում են գտել հիջաբ կրող աշակերտներին դպրոցներից հեռացնելու, դասերին չթողնելու դեպքերն ու գլխաշորի կրումն արգելելու հրահանգները։

Մասնավորապես՝ սոցցանցերի ադրբեջանական ու միջազգային տիրույթում տեսանյութ է տարածվել, թե ինչպես Սումգայիթ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում հիջաբ կրող աշակերտուհիներին արգելել են մուտք գործել դպրոց։

Մանրամասն․
👉 https://geghard-saf.am/895/baku-school-hijab/
❤5❤‍🔥1