Front Tv
48 subscribers
2.3K photos
69 videos
6 files
9.94K links
Անաչառ լրատվություն Հայաստանից և Սփյուռքից
Download Telegram
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելուն, մասնակցել ճգնաժամի կարգավորմանն այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման... համապատասխան ուղղությունների լոգիստիկայում եւ տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»,- նշել է Պուտինը նեղ կազմով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում։
Նա հավելել է, որ Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, «նախ եւ առաջ, իհարկե, ուկրաինական ուղղությամբ», սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրավիճակին, այդ թվում վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտությունը, «այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար»։
👍2
Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани

Представитель МИД Ирана Насер Канани в ходе брифинга ответил на вопрос журналистов о том, как Иран рассматривает предполагаемую продажу оружия Армении со стороны США.
"У меня нет никакой фактической информации о том, что вы упомянули, и я не могу комментировать опубликованные новости", - сказал Канани.
Дипломат отметил, что они не комментируют армяно-американские отношения, но скептически относятся к роли США в регионе.
Официальный представитель МИД Ирана коснулся также армяно-иранских отношений.
"Важно то, что отношения между Ираном и Арменией являются дружественными и конструктивными, и обе страны имеют общую волю к развитию всесторонних отношений. Иран и Армения придают важное значение установлению стабильности и безопасности в регионе и на границах", - сказал Канани.
👍2
Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական և կառուցողական են. Քանանի

Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական և կառուցողական են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ. անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը»,-նշել է նա։
Հարցին, թե ինչպես է Թեհրանը վերաբերում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին՝ Քանանին նշել է, որ որևէ փաստական տեղեկություն չունի այդ մասին և հրապարակված լուրերի հիման վրա չի կարող մեկնաբանել։
Նա նշել է, որ չի մեկնաբանում հայ-ամերիկյան հարաբերությունները, բայց տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին թերահավատորեն են մոտենում․ «Թերահավատորեն ենք վերաբերում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին, հատկապես՝ այս երկրի ռազմական ներկայությանը։ Դա վերաբերում է պատմական իրողությանը՝ տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը»։
👍3
ՌԴ ՊՆ հրապարակել է Կուրսկի ուղղությամբ ուկրաինական կողմի կրած կորուստները
Կուրսկի ուղղությամբ գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 3800 զինվորական, ոչնչացվել է  54 տանկ և այլ զրահատեխնիկա, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ տեղեկագրի, ոչնչացվել է նաև 26 հետևակի մարտական ​​մեքենա, 48 զրահափոխադրիչ, 281 զրահապատ մարտական ​​մեքենա, 123 ավտոմեքենա, 27 հրետանային զինատեսակ,  5 ՀՕՊ հրթիռային կայան, 3 РСЗО HIMARS և1 MLRS, ռադիոէլեկտրոնային պայքարի 5 կայան, 4 միավոր ինժեներական տեխնիկա և այլն։
👍3
МИД РФ: Москва надеется, что Ереван не откажется от участия в ЕАЭС из-за США и Евросоюза

Еревану выгодно участие в ЕАЭС, Москва надеется, что он не откажется от него из-за США и Евросоюза, которые только сулят инвестиции и «светлое будущее», заявил в интервью РИА Новости директор первого департамента стран СНГ МИД России Микаэл Агасандян.

«Отношения между Москвой и Ереваном в рамках ЕАЭС основаны на взаимовыгодном сотрудничестве. Не нужно быть экспертом в области экономики или политики, чтобы наблюдать очевидное – союз выгоден Еревану, во многом именно благодаря ему темпы экономического роста в Армении демонстрируют внушительную положительную динамику, которой мало кто может похвастаться», - сказал Агасандян.

«Здесь наши партнеры, очевидно, попались на крючок западников, сулящих им инвестиции, технологии и светлое будущее. Такой подход уже неоднократно применялся ими на постсоветском пространстве. А что из этого вышло, мы все прекрасно знаем и видим», - сказал он.
👍2
Մոսկվան հուսով է, որ Երեւանը չի հրաժարվի ԵԱՏՄ մասնակցությունից ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատճառով. ՌԴ ԱԳՆ

Երեւանի համար շահեկան է մասնակցությունը ԵԱՏՄ-ին, Մոսկվան հուսով է, որ նա չի հրաժարվի ԵԱՏՄ-ից ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ եւ «լուսավոր ապագա» են խոստանում, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Փորձագետ կամ քաղաքական գործիչ լինելու հարկ չկա, որպեսզի երեւա, որ միությունն ակնհայտ շահեկան է Երեւանի համար, դրա շնորհիվ է հիմնականում տնտեսական աճը Հայաստանում ցուցադրում պատկառելի դրական դինամիկա»,- ասել է Աղասանդյանը։
«Այստեղ մեր գործընկերները հավանաբար կուլ են տվել Արեւմուտքի խայծը, որը նրանց ներդրումներ, տեխնոլոգիաներ եւ լուսավոր ապագա է խոստանում։ Այս մոտեցումն արդեն քանիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Իսկ թե ինչ է ստացվել՝ բոլորս հիանալի գիտենք եւ տեսնում ենք»,- ասել է նա։
👍2