Ծրագրավորում 🧑🏻‍💻
1.5K subscribers
61 photos
10 videos
19 files
51 links
Գովազդի և Համագործակցության Համար - @sargsyan_757🧑🏻‍💻

Ծրագրավորման, Արհեստական Բանականության, Կիբեր Անվտանգության և ամբողջ IT ոլորտի վերաբերյալ գրականություն։ Նյութերը պարբերաբար թարմացվում և համալրվում են։ 🧑🏻‍💻💻🤖
Download Telegram
Изучаем Python. Программирование игр, визуализация данных, веб-приложения
Էրիկ Մատիզ
2020թ

«Սովորենք Python» Գիրքը դա արագացված դասընթաց է, որը կթույլատրի ձեզ խնայել ձեր ժամանակը և միանգամից թույլ կտա գրել աշխատող ծրագրեր ( խաղեր, տվյալների վիզուալիզացիա, վեբ կայքեր և այլն )

Գրքի առաջին մասում դուք կծանոթանաք ծրագրավորման հիմնական սկզբունքներին, կծանոթանաք ցուցակներին, բառարաններին, դասերին և ցիկլերին, կսովորեք ստեղծել ծրագրեր և թեստավորել կոդը։

Գրքի երկրորդ մասում դուք կսկսեք գործնականում կիրառել այս գրքի միջոցով ձեռք բերած գիտելիքները:
Գրքի երկրորդ մասում դուք կսկսեք ձեր գիտելիքները գործնականում կիրառել՝ աշխատելով երեք հիմնական նախագծերի վրա. ստեղծել ձեր սեփական «հրաձգության խաղը» դժվարության աճով, աշխատել մեծ տվյալների խմբերի և դրանք վիզուալիզացնել, և վերջապես ստեղծել Django-ի վրա հիմնված լիարժեք վեբ հավելված, որը կերաշխավորի օգտատերերի տեղեկատվական գաղտնիությունը:

Լեզու: Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF
👍5🔥3
Python, Django և PyCharm սկսնակների համար
Պոստոլիտ Ա.
2021թ

Գիրքը նվիրված է Python լեզվի, Django ֆրեյմվորքի և PyCharm ինտերակտիվ միջավայրի օգտագործմամբ վեբ հավելվածների մշակմանը:

Դիտարկված են հավելվածների ստեղծման հիմնական տեխնոլոգիաներն ու աշխատանքային գործիքները, Ներկայացված են Python լեզվի հիմունքները։ Նկարագրված է Django ֆրեյմվորքի և դրանում ստեղծված վեբ հավելվածների կառուցվածքը։ Պարզ օրինակներով ցույց են տրված օգտատերերի հարցումների մշակումն ու հասցեագրումը, պատասխան վեբ էջերի ձևավորումը։

Լեզուն՝ Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF
👍93🔥1
Python Workout 50 ten-minute exercises
Ռեուվեն Մ. Լերներ
2020թ

Python Workout-ը ներկայացնում է 50 վարժություն, որոնք
ընդգրկում են Python-ի երեք հիմնական հատկանիշները:

Գրքում Python-ի փորձառու մարզիչ Ռեուվեն Լերները ձեզ կօգնի ստեղծել մի շարք փոքր նախագծեր որոնք կիրառելով առօրյա խնդիրները լուծելու համար ձեռք կբերեք անհրաժեշտ հմտություններ փորձառու մասնագետ դառնալու համար: Դուք կուսումնասիրեք յուրաքանչյուր տեխնիկա,
կստանաք դրանց հստակ բացատրությունները:

Լեզու : Անգլերեն 🇬🇧

💾 Ներբեռնել PDF
8👍4🔥2
Django 3.0. Практика создания веб-сайтов на Python
Դրոնով Վ.Ա.
2021թ

Գիրքը Python-ով կայքեր ստեղծելու մասին է, օգտագործելով Django 3.0 վեբ ֆրեյմվորքը: Դիտարկված են Django 3.0-ի նորույթները և տրված է նրա գործիքների ամբողջական նկարագրությունը՝ մոդելներ, կարգավորիչներ, ձևանմուշներ, օգտագործողի մուտքագրման մշակման միջոցներ, ներառյալ վերբեռնված ֆայլերը, մուտքի վերահսկում, միջնորդներ, ազդանշաններ, էլ. Փոստով նամակներ ուղարկելու գործիքներ, քեշավորում, և այլն: Լրացուցիչ գրադարաններ, որոնք մշակում են BBCode թեգերը, CAPTCHA, գրաֆիկական մանրապատկերների արտածում, սոցիալական մեդիայի նույնականացում, Bootstrap ինտեգրում:

#Django #Python

Լեզուն՝ Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF
7👍3🎉1
Docker in Practice
Էյդան Հոբսոն Սայերս, Յան Միել
2019

Docker-ն այժմ այնքան տարածված է, որ այն օգտագործվում է ցանկացած կոմերցիոն պրոեկտի մեջ, այնպես որ, եթե դուք սկսնակ ծրագրավորող եք, պետք է ավելի լավ ճանաչեք այս տեխնոլոգիան, և ավելի լավ եթե այն գործածեք պրակտիկայում. ինչում կոգնի այս ձեռնարկը։ Ձեռնարկը նախատեսված է սկսնակների համար, հետևաբար բացատրում է իրերը պարզ լեզվով և կից օրինակներով:
Գիրքն ընդգրկում է հետևյալ թեմաները՝

✔️Կոնտեյներային համակարգի հիմունքներ;
✔️Դոկեր և ծրագրային միջավայր;
✔️Docker և DevOps;
✔️Անվտանգություն;
✔️Դոկերի կիրառումը իրական նախագծերի վրա:

#Docker #Linux

Լեզու : Անգլերեն 🇬🇧

💾 Ներբեռնել PDF
👍105🔥4
Որ ծրագրավորման լեզվի մասին գիրք կցանկանայիք տեսնել ալիքում?
Anonymous Poll
39%
Python
47%
JavaScript
22%
C++
13%
C#
16%
Java
5%
Kotlin
10%
Php
6%
C
4%
Ruby
4%
Այլ ( կնշեմ մեկնաբանություններում )
8👍5🔥3
Արհեստական բանականության հիմունքները Python-ում
Պոստոլիտ Ա.Վ.
2021 թ

Գրքում նկարագրված են արհեստական բանականությամբ հավելվածների մշակման գործիքները։ Գիրքը տալիս է Python ծրագրավորման լեզվի հիմունքները և բացահայտում AI-ի հիմնական հասկացություններն ու սահմանումները: Դիտարկված են նեյրոնային ցանցի տարրերի ծրագրային ներդրման և բազմաշերտ նեյրոնային ցանցերի կառուցման խնդիրները։

Մեծ ուշադրություն է դարձվում PyBrain, Scikit-learn և Keras մասնագիտացված գրադարանների օգտագործմանը:

#Python #AI #ԱրհեստականԲանականություն

Լեզու : Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF
👍6🔥63🤩3
Ինչ լեզվով գրքեր կցանկանաք տեսնել ալիքում?
Anonymous Poll
78%
Հայերեն
24%
Ռուսերեն ( Русский )
28%
Անգլերեն ( English )
👍5
C++-Ի ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Ռուբեն Վարդանյան, Սուրեն Կարապետյան
2005թ

Այս գիրքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորել C++ միջավայրում ու անպայման չէ, որ իմանան ինչ-որ այլ ծրագրավորման լեզուներ:

Գրքում ներկայացված են լեզվի հիմնական գաղափարերը, տերմինների անգլերեն ներկայացումները, ինչպես նաև օրինակների փորձարկման համար անհրաժեշտ ծրագրերի օգտագործման եղանակները:

#C++

Լեզու : Հայերեն 🇦🇲

💾 Ներբեռնել PDF
14👍10🔥1👏1
Learning React. Functional Web Development with React and Redux
Ալեքս Բենքս, Եվա Պորչելոն
2018թ

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես գրել արդյունավետ և հարմար ինտերֆեյսներ React-ի միջոցով? Ապա դուք գտել եք ճիշտ գիրքը: Հեղինակները ձեզ ցույց կտան, թե ինչպես ստեղծել ինտերֆեյսներ կոմպակտ գրադարանով և գրել կայքեր, որոնք կարող են մշակել հսկայական քանակությամբ տվյալներ՝ առանց էջերը վերաբեռնելու:

Դուք նաև կսովորեք ECMAScript ստանդարտի և ֆունկցիոնալ ծրագրավորման վերջին հնարավորությունները:

#ReactJS #Javascript #JS #web

Լեզու : Անգլերեն 🇬🇧

💾 Ներբեռնել PDF
4👍3🔥1
Արհեստական բանականություն Python-ի օրինակներով
Պրատիկ Ջոշի
2019թ

Գիրքը սկսվում է արհեստական բանականության ընդհանուր հասկացությունների քննարկմամբ, որին հաջորդում է ավելի առաջադեմ թեմաների քննարկում, ինչպիսիք են Թաքնված Մարկովյան մոդելները, գենետիկական ալգորիթմները, կոնվոլյուցիոն նեյրոնային ցանցերը և այլն:

Այս գիրքը նախատեսված է ծրագրավորողների համար, ովքեր կոդ են գրում Python-ով և ցանկանում են արհեստական բանականության ալգորիթմները օգտագործել կիրառական ծրագրեր ստեղծելու համար։

#Python #AI #ԱրհեստականԲանականություն

Լեզու : Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF

💳 Աջակցել Ալիքին
👍73🔥1🤩1
Practical Event-Driven Microservices Architecture
Ուգո Ռոշա
2021թ

Այս գիրքը ամբողջական պատկերացում է տալիս իրական նախագծերում միկրոսերվիսային ճարտարապետության կիրառման մասին: Հեղինակը բերում է միկրոսերվիսների հետ աշխատելու բազմաթիվ օրինակներ, ինչպես նաև սովորեցնում է, թե ինչպես ստեղծել հավելվածներ՝ օգտագործելով Axon Framework-ը և BASE գործարքները՝ պլանավորելով ամեն ինչ հնարավորինս անվտանգ: Գիրքը հարմար է Java ծրագրավորողների համար, ովքեր փորձ ունեն բաշխված և բազմաթելային ճարտարապետություններում (architectures) :

Գիրքը կարդալուց հետո դուք`

✔️կարող եք մանալոգ ճարտարապետությունից (architectures) անցնել միկրոծառայությունների;
✔️կիմանաք, թե ինչպես աշխատել բաշխված և ACID գործարքների հետ;
✔️կկարողանաք ստեղծել հուսալի ճարտարապետություններ (architectures) ՝ առանց երկփուլ գործարքների;
✔️ձեզ համար կբացահայտեք միկրոսերվիսներում բարձր հասանելիության սկզբունքները։

#Java #microservices #Python #Javascript #Django #NodeJS

Լեզու : Անգլերեն 🇬🇧

💾 Ներբեռնել PDF

💳 Աջակցել Ալիքին
👍32🔥2
HTML5. Բջջային սարքերի համար հավելվածների մշակում։
Էստել Վեյլ
2015թ

Կայքերի և բջջային հավելվածների շահագործման մեխանիզմների յուրացման բացատրական ուղեցույց։ Գրքում ներկայացված են նաև HTML5 և CSS3 լեզուները: Դիտարկված են բազմաթիվ API-ների գործունեության սկզբունքները:

Հեղինակը կենտրոնանում է էջերի ստեղծման վրա, որոնք արագ կբեռնվեն և ճիշտ կցուցադրվեն բոլոր հայտնի օպերացիոն համակարգերում՝ iOS, Android, Blackberry կամ Windows Phone: Միևնույն ժամանակ, դասավորությունը «չի թռչի» և « չի քանդվի» Համակարգչի, նոութբուքի կամ սմարթֆոնի մոնիտորի վրա:

#HTML #CSS #Mobile #Web

Լեզու : Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF

💳 Աջակցել Ալիքին
👍7
Ինքնավար ռոբոտների կառուցում և ծրագրավորում
Դենի Սթեյփլ
2022 թ

Այս գիրքը նվիրված է խելացի ռոբոտի ստեղծմանը և դրա վարքագծային սցենարների համար կոդի մշակմանը: Ռոբոտի ստեղծման համար օգտագործվում են լայնորեն մատչելի բաղադրիչներ՝ սենսորներ, շարժիչներ, տեսախցիկներ, խոսափողներ, բարձրախոսներ, LED-եր և Raspberry Pi միկրոհամակարգիչ:

Ընթերցողը կծանոթանա նաև ռոբոտաշինությանը նվիրված մասնագիտացված համայնքների և դրա զարգացման հեռանկարների մասին։

#Python #RaspberryPi

Լեզու : Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF

💳 Աջակցել Ալիքին
🔥6👍54
Ողջույն հարգելիներս🖐 ունենք ձեր օգնության կարիքը, կիսվեք մեզ հետ այն գաղափարներով/մտահաղացումներով թե ինչ կոնտենտ կցնկանաք տեսնել ալիքում, մենք կնտրենք լավագույնները և կիրականացնենք։
Շնորհակալ ենք ուշադրության համար 😊
👍98🔥1
Ողջույն հարգելիներս🖐 այսուհետ մեր ալիքում կտեղադրվեն ԻԹ ոլորտի հետ կապված նոր հրապարակումներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ալքի առաջին հրապարակումը՝

Ավելի քան 80,000 Hikvision տեսախցիկներ խոցելի են հաքերային հարձակումների համար
🔥15👍53👎1
Ծրագրավորման դասընթացները դուրս են եկել նոր մակարդակ :)
😁242👍1
Python. Ծրագրերի և խաղերի ստեղծում, 3-րդ հրատարակություն
Դ.Վ. Կոլցով
2022 թ

Այս գիրքը թույլ է տալիս ստեղծել ձեր ծրագրերը Python-ում հենց առաջին քայլերից։ Շեշտը դրված է համակարգչային խաղերի և փոքր հավելվածների գրելու վրա։ Կա լեզվի հիմունքների կարճ ներածական դասընթաց, որը կօգնի ձեզ ավելի լավ կողմնորոշվել գործնականում:

Ներկայացման ընթացքում տրվում են բոլոր անհրաժեշտ բացատրությունները, բերվում են օրինակներ, և ողջ ծրագրային կոդերը ուղեկցվում են մանրամասն մեկնաբանություններով:

#Python

Լեզուն՝ Ռուսերեն 🇷🇺

💾 Ներբեռնել PDF

💳 Աջակցել Ալիքին
4👍2🔥1
Տարբեր աստիճանի ծրագրավորողների էկրանը՝
😁47👍6
Զգույշ եղեք ձեր գտած ֆլեշ կրիչի հետ, դա կարող է լինել «Rubber Ducky»

Rubber Ducky -ն հայտնի հաքերային սարք է, որը վաղուց ծանոթ է տեղեկատվական անվտանգության մասնագետներին (և Mr. Robot շարքի երկրպագուներին): Առաջին տարբերակը դուրս է եկել ավելի քան տասը տարի առաջ: Արտաքինից սովորական ֆլեշ կրիչը, երբ միացված է համակարգչին, ձևացնում է որպես USB ստեղնաշար և գործարկում է կամայական սցենար: Սա թույլ է տալիս կատարել անսովոր հաքերային հարձակումներ, որոնք դժվար է հայտնաբերել հակավիրուսով:

Կարդալ Հրապարակումը
🔥11👍102