Crossroads_am
3.61K subscribers
22.3K photos
4.88K videos
2 files
15.6K links
Հավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից,
տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։

Հետևեք ինձ նաև`

X-ում https://twitter.com/am_crossroads

Facebook-ում https://goo.su/bD3FHHi

Հետադարձ կապի համար.
https://t.me/crossroads_amkap_bot
Download Telegram
🇦🇲🇬🇧Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

 «Շնորհավորում ենք Միացյալ Թագավորությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ, որը նշում է Նորին Մեծություն Թագավորի պաշտոնական ծննդյան օրը։ Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ռազմավարական գործընկերության վրա»,-ասված է ԱԳՆ-ի X գրառման մեջ։
🇮🇷Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կհուղարկավորվի հաջորդ ամիս՝ հուլիսի 9-ին:
Մինչ այդ՝ հուլիսի 4-ից Թեհրանում եռօրյա հիշատակի արարողություններ կանցկացվեն:
😁1
🗳Վաղը ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇫🇷ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
1🤡1
🇦🇲🇦🇿Դիլիջանում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

ՀՀ ԱԽՔ–ն ու Ալիևի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում, հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
💩1
📍Ընդդիմադիր ուժերը ակցիա են իրականացնում ԿԸՀ-ի մոտ

🗳Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ դրա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ գրանցվել է հետևյալ պատկերը․

🔺«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,745%
🔺«Ուժեղ Հայաստան»՝ 23,271%
🔺«Հայաստան» դաշինք - 9,923%
🔺«Բարգավաճ Հայաստան»՝ 3,989%
1
🇦🇲🇪🇺 Հունիսի 14-15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում․ ՀՀ ԱԳՆ

Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։
👍1
🇷🇺☎️🇺🇸Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց են ունեցե․ այն տևել է 55 րոպե։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Թրամփը կրկին հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին և հայտնել, որ պատրաստ է ազդել Կիևի և ԱՄՆ եվրոպացի գործընկերների վրա։

Պուտինը, իր հերթին, նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները չեն փոխի իրավիճակը ռազմաճակատում։ Նա նաև վերահաստատել է, որ եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպում, կարող է այցելել Մոսկվա։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև նախապատրաստվող հուշագիրը։ Թրամփը հայտնել է, որ կողմերի միջև համաձայնությունը մոտ է և կարող է հրապարակվել արդեն այսօր։ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ հաջողվում է զսպել ԱՄՆ-ի և Իրանի միջև այն հակամարտությունը, որը, նրա խոսքով, կարող էր «բոցավառել ողջ տարածաշրջանը»։
💩1
🔻Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ:
👍4
🇺🇸🤝🇮🇷 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։
Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին:
Համաձայնագրի կնքումից հետո միջնորդները այս շաբաթ կանցկացնեն մի շարք հանդիպումներ։ Այս նախնական քննարկումները հիմք կդնեն տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար,
- գրել է Շարիֆը։
Crossroads_am
🇺🇸🤝🇮🇷 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարել է Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին։ 

Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի,- գրել է Թրամփը Truth Social-ում։
🇦🇲 Ընդդիմադիր 6 կուսակցություններ («Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «ՀԱԿ», «ԱԺԲ») հայտարարություն են տարածել՝ նկատելով, որ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
Նշում են, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

▪️Հիշեցնենք՝ ԿԸՀ արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»` 29, «Հայաստան» դաշինքը՝ 12:
Crossroads_am
🇺🇸🤝🇮🇷 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝…
🇮🇱⚡️Նեթանյահուն հրաժարվում է իրականացնել ԱՄՆ-Իրան համաձայնագրի Լիբանանի կետը. Ynet
Իսրայելի վարչապետը ԱՄՆ նախագահին ասել է, որ երկիրը դուրս չի բերի զորքերը Լիբանանից և կշարունակի գործել Հըզբոլլահի կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ։
👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📍Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է
1
🚧 Երևանի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու:

Քաղաքապետարանը առաջարկել է այլընտրանքային ուղեգծեր քաղաքացիների համար:
🤯1
Crossroads_am
🇦🇲🇫🇷ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 🇫🇷 Հունիսի 15-ին Սուրեն Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։
👍1
Crossroads_am
Լյուքսեմբուրգում նախարար Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկման․ ՀՀ ԱԳՆ
🇦🇲🤝🇪🇺 ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկում ենք պարբերաբեր, թե էլ ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել ՀՀ-ին, որպեսզի նախընտրած ուղղին չփոխվի․ Կայա Կալաս

Այդ համատեքստում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել է, թե Ռուսաստանը մեծ ճնշում էր գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջիններս փոխեն իրենց ուղղությունը։

Օրվա սկզբին մեզ կմիանա ՀՀ ԱԳ նախարարը, քննարկում ունենք։ Հայաստանում ընտրություններն էին, որոնք ավարտվեցին,նշեց նա։
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու կազմակերպելու մասին

Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։

Վերոնիկա Զոնաբենդը դիմում է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։