Crossroads_am
3.61K subscribers
22.3K photos
4.88K videos
2 files
15.6K links
Հավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից,
տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։

Հետևեք ինձ նաև`

X-ում https://twitter.com/am_crossroads

Facebook-ում https://goo.su/bD3FHHi

Հետադարձ կապի համար.
https://t.me/crossroads_amkap_bot
Download Telegram
❗️🇱🇧🇮🇱Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում գտնվող 20 քաղաքների և գյուղերի բնակիչներին հրահանգել է անհապաղ տարհանվել՝ զգուշացնելով լքել տներն ու տեղափոխվել Զահրանի գետից դեպի հյուսիս ընկած շրջաններ։
🇷🇺Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահը հրամանագիր է ստորագրել, որով երկրի զինված ուժերի թույլատրելի թվաքանակը հասցվել է 2,399,130-ի, որից 1,51 միլիոնը՝ զինծառայողներ են։
Նոր հրամանագրով թույլատրելի թվաքանակը մեծանում է մոտավորապես 7,300-ով։
🇪🇺🇺🇦🇲🇩Եվրամիությունը պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես բանակցություններ սկսել` Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ․ Եվրահանձնաժողովի նախագահ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում հայտնել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները համաձայնել են կանաչ լույս վառել այդ ճանապարհին, այդ թվում՝ Հունգարիան, որը երկու տարի առաջ վետոյի իրավունքով արգելափակել էր գործընթացը:
Crossroads_am
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր Միխայիլ Վերբիցկին, հաղորդում է «Известия»-ն՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը։ Բլոգերը հետախուզման մեջ էր ՌԴ ՆԳՆ–ի կողմից։ Վերբիցկու դեմ քրեական գործ է հարուցվել 2024 թվականի նոյեմբերին՝ ահաբեկչությանը…
❗️«Հայաստանում ձերբակալված մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին շուտով ազատ կարձակվի և չի արտահանձնվի Ռուսաստանին», հայտարարել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի «Վանաձոր» գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺ՓԾ-ն զգուշացնում է Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողման և հեղեղումների ռիսկերի մասին

Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն։
Ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։
Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց։

ՆԳՆ Փրկարար ծառայություն
Crossroads_am
🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Այս մասին հայտարարել է բանակցություններում գլխավոր միջնորդ համարվող Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Reuters-ի փոխանցմամբ՝ գործարքը կարող է ստորագրվել հունիսի 14-ին՝ ԱՄՆ նախագահ…
Բենիամին Նեթանյահուն դժգոհություն հայտնեց ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի պայմաններից․ Axios

Նա ակնկալում էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ապագա համաձայնագրերում Իսրայելի համար ավելի շահավետ պայմաններ կլինեն։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուն ընդունեց, որ ինքը չունի բանակցային գործընթացը խափանելու կամ վերջնական համաձայնագրի վրա էականորեն ազդելու կարողություն։
🇦🇲🇬🇧Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

 «Շնորհավորում ենք Միացյալ Թագավորությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ, որը նշում է Նորին Մեծություն Թագավորի պաշտոնական ծննդյան օրը։ Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ռազմավարական գործընկերության վրա»,-ասված է ԱԳՆ-ի X գրառման մեջ։
🇮🇷Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կհուղարկավորվի հաջորդ ամիս՝ հուլիսի 9-ին:
Մինչ այդ՝ հուլիսի 4-ից Թեհրանում եռօրյա հիշատակի արարողություններ կանցկացվեն:
😁1
🗳Վաղը ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇫🇷ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
1🤡1
🇦🇲🇦🇿Դիլիջանում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

ՀՀ ԱԽՔ–ն ու Ալիևի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում, հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
💩1
📍Ընդդիմադիր ուժերը ակցիա են իրականացնում ԿԸՀ-ի մոտ

🗳Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ դրա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ գրանցվել է հետևյալ պատկերը․

🔺«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,745%
🔺«Ուժեղ Հայաստան»՝ 23,271%
🔺«Հայաստան» դաշինք - 9,923%
🔺«Բարգավաճ Հայաստան»՝ 3,989%
1
🇦🇲🇪🇺 Հունիսի 14-15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում․ ՀՀ ԱԳՆ

Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման։
👍1
🇷🇺☎️🇺🇸Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց են ունեցե․ այն տևել է 55 րոպե։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Թրամփը կրկին հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին և հայտնել, որ պատրաստ է ազդել Կիևի և ԱՄՆ եվրոպացի գործընկերների վրա։

Պուտինը, իր հերթին, նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները չեն փոխի իրավիճակը ռազմաճակատում։ Նա նաև վերահաստատել է, որ եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպում, կարող է այցելել Մոսկվա։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև նախապատրաստվող հուշագիրը։ Թրամփը հայտնել է, որ կողմերի միջև համաձայնությունը մոտ է և կարող է հրապարակվել արդեն այսօր։ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ հաջողվում է զսպել ԱՄՆ-ի և Իրանի միջև այն հակամարտությունը, որը, նրա խոսքով, կարող էր «բոցավառել ողջ տարածաշրջանը»։
💩1
🔻Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ:
👍4
🇺🇸🤝🇮🇷 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։
Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին:
Համաձայնագրի կնքումից հետո միջնորդները այս շաբաթ կանցկացնեն մի շարք հանդիպումներ։ Այս նախնական քննարկումները հիմք կդնեն տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար,
- գրել է Շարիֆը։
Crossroads_am
🇺🇸🤝🇮🇷 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարել է Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին։ 

Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի,- գրել է Թրամփը Truth Social-ում։
🇦🇲 Ընդդիմադիր 6 կուսակցություններ («Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «ՀԱԿ», «ԱԺԲ») հայտարարություն են տարածել՝ նկատելով, որ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
Նշում են, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

▪️Հիշեցնենք՝ ԿԸՀ արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»` 29, «Հայաստան» դաշինքը՝ 12: