Crossroads_am
3.61K subscribers
22.3K photos
4.88K videos
2 files
15.6K links
Հավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից,
տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։

Հետևեք ինձ նաև`

X-ում https://twitter.com/am_crossroads

Facebook-ում https://goo.su/bD3FHHi

Հետադարձ կապի համար.
https://t.me/crossroads_amkap_bot
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇺🇦🇦🇿 Ուկրաինան և Ադրբեջանը ստորագրել են 6 փաստաթուղթ պաշտպանության, էներգետիկայի և հումանիտար օգնության ոլորտում, գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։

#Ուկրաինա #Ադրբեջան
🇮🇷🇺🇸🇹🇷Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է դիտարկել Հորմուզի նեղուցում ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունը։

Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո նեղուցում ականազերծման աշխատանքներ կիրականացնի տեխնիկական խումբ՝ հավելելով, որ Թուրքիան նման ջանքերը սկզբունքորեն դրական է դիտարկում` համարելով այն որպես մարդասիրական պարտականություն։

#Իրան #ԱՄՆ #Թուրքիա
Crossroads_am
🇮🇷🇵🇰 Իսլամաբադում հանդիպում է տեղի ունենում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արագչիի և Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի միջև, գրում են իրանական լրատվամիջոցները: #Իրան #Պակիստան
🇮🇷🇵🇰 Աբբաս Արաղչին Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել Է Իրանի պահանջները՝ կապված հրադադարի հաստատման և պատերազմի ավարտի հետ, հաղորդում է «Fars» գործակալությունը:

#Իրան #Պակիստան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷🇵🇰 Իսլամաբադում տեղի է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

#Իրան #Պակիստան
🇦🇲🇳🇴 Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանում բացվել է «100 տարի անց՝ Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» խորագրով լուսանկարների ցուցադրությունը

Միջոցառումը նվիրված է նորվեգացի աշխարհահռչակ բևեռախույզ, գիտնական, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի Հայաստան այցելության 100-ամյակին։ Ցուցադրությունը Գյումրիի բնակիչների և քաղաքի հյուրերի համար բաց կլինի մինչև սույն թվականի մայիսի 10-ը:

🔺Ցուցադրության գլխավոր հատվածներից մեկը նվիրված է «Նանսենյան անձնագրին»։ Այն անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որը տրվում էր փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց։ Նանսենի նախաձեռնությամբ՝ 1922 թ. Ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ ստեղծված այս փաստաթուղթը ստացել է ավելի քան 450 հազար գաղթական, որոնցից շուրջ 320 հազարը՝ Մեծ եղեռնից փրկված հայեր։

#Հայաստան #Նորվեգիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կոլումբիայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 38-ը։

Հարձակվողները պայթեցրել են
ավտոբուսի վրա տեղադրված պայթուցիկ սարքը՝ վնասելով մի քանի մեքենա։
❗️🇺🇸 Մահափորձ Թրամփի դեմ․ ի՞նչ հայտնի է այս պահին

▪️Միջադեպը տեղի է ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:
▪️Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, նա ևս վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:
▪️Կրակոցներ արձակած անձի դատավարությունը տեղի կունենա ապրիլի 27-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն օգտագործելու և դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար։
💋1
🇮🇷Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Կառավարական մարմիններ աշխատանքային այցերի շրջանակներում Իրանի նախագահն այցելել է Ներքին գործերի նախարարություն, որտեղ մասնակցել է երկրի բոլոր նահանգների նահանգապետերի հետ առցանց հանդիպմանը։Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը ընդգծել է, որ Իրանի հակառակորդների հիմնական նպատակը սոցիալական կայունությունը խաթարելն է։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների վրա հարձակումները և տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհության։
Crossroads_am
❗️🇺🇸 Մահափորձ Թրամփի դեմ․ ի՞նչ հայտնի է այս պահին ▪️Միջադեպը տեղի է ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին: ▪️Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության…
🇦🇿Ադրբեջանի նաախագահն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին․
Ես խորապես ցնցված եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից, բռնությունը պետք է խստորեն դատապարտվի։
Ես ուրախ եմ, որ նախագահ Թրամփը, առաջին տիկինը և բոլոր մասնակիցները անվտանգ են,

- գրել է Ալիևը իր X-ում։
🇦🇲🇦🇿🇪🇸Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին շնորհվել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը ՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից մրցանակ է ստացել
Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը՝ ապրիլի 26-ին Գերնիկա-Լումո քաղաքում անցկացված «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 4–ին Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրից Հաղարծին տանող 2,5 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է

Նիկոլ Փաշինյան
👍1
🇷🇺🇮🇷Երկուշաբթի օրը Մոսկվա կատարած այցի շրջանակում Աբաս Արաղչին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Իրանի ԱԳ նախարարը նաև խորհրդակցություններ կիրականացնի ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելով բանակցությունների ներկա փուլն ու հրադադարին առնչվող հարցեր։
🇦🇲🤝🇫🇷 Ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։

Նախատեսված են հանդիպումը Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, ինչպես նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։
🇷🇺🇺🇸🇺🇦 Թրամփը հայտարարել է, որ «կապի մեջ է» Պուտինի և Զելենսկու հետ, սակայն հրաժարվել է մանրամասներ բացահայտել։

Նա նաև նշել է, որ երկու կողմերի միջև լարվածությունը խոչընդոտում է բանակցություններին։
🇺🇸⚡️🇮🇷 Թրամփը սպառնացել Է հարվածել Իրանին նավթային օբյեկտներին՝ հայտարարելով, որ հնարավոր հարձակումներին մնում է մոտ 3 օր։
👎1
🇦🇲🇺🇳Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի հռչակագրի

ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հարցերով մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի։

#Հայաստան #ՄԱԿ