Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում
389 subscribers
289 photos
6 videos
25 links
Բիզնես և զարգացում
Download Telegram
Բարի առավոտ։ Ըստ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ալբերտ Մեհրաբյանի 7-38-55 հաղորդակցություն տեսության մարդկային շփման ազդեցություն միայն 7%-ն է կախված բովանդակությունից, 38% -ը կախված է հնչեցված խոսքի ձայնային երանգներից(տեմբր, տրամաբանական շեշտեր և այլն) իսկ 55%` ժեստիկուլացիայից։
👍8
Բարի աշխատանքային օր։
Ահա և 2023 թվականի տվյալներով աշխարհում 10 ամենամեծ ընկերությունները ըստ աշխատակիցների թվի:
1. Walmart - մոտ 2.3 միլիոն աշխատակից
2. China National Petroleum - մոտ 1.5 միլիոն աշխատակից
3. China Post Group - մոտ 1.3 միլիոն աշխատակից
4. State Grid - մոտ 1.5 միլիոն աշխատակից
5. Amazon - մոտ 1.5 միլիոն աշխատակից
6. Volkswagen - մոտ 670,000 աշխատակից
7. IBM - մոտ 350,000 աշխատակից
8. Accenture - մոտ 600,000 աշխատակից
9. Cognizant - մոտ 350,000 աշխատակից
10. Berkshire Hathaway - մոտ 400,000 աշխատակից
👍7
Բարի առավոտ։
Ինչո՞ւ են մարդիկ զբաղվում բիզնեսով։ Առանձնացրել եմ 7 հիմնական պատճառ։
Իսկ դուք ի՞նչ կավելացնեք.
1. Անձնական անկախություն և ազատություն
2. Արժեք ստեղծել և գումար վաստակել
3. Ինքնարտահայտում և նորարարություն
4. Բարեկեցություն և ֆինանսական կայունություն
5. Համայնքի և հասարակության զարգացման մասնակցություն
6. Ինքնադրսևորման և նպատակների իրականացման հնարավորություն
7. Մշակութային կամ անձնական արժեքների փոխանցում
👍12
Ժամանակը միշտ թանկ է.. գնահատեք նաև որակյալ ժամացույցները։ Ժամացույցների այս բրենդները հայտնի են իրենց բացառիկ որակով, հնագույն ժառանգությամբ. հաճախ դրանք դաաակարգվում են որպես աշխարհի ամենաթանկ և բարձրակարգ ժամացույցներ։
Patek Philippe – Այս բրենդը հայտնի է իր բացառիկ որակով և հնագույն ժառանգությամբ:
Rolex – Մինչև այսօր ռոլեքսը համարվում է ամենահայտնի լյուքս ժամացույցների բրենդը՝ իր բարձր որակով. հենվելով մոդայիկ դիզայնի վրա։
Audemars Piguet – Այս բրենդը հայտնի է իր յուրահատուկ դիզայնով և բարձր որակով՝ հատկապես իրենց Royal Oak շարքով։
Vacheron Constantin – Սա աշխարհի ամենահին ժամացույց արտադրողներից մեկն է, որն առաջարկում է բարձրակարգ և բացառիկ ժամացույցներ։
Richard Mille – Նորագույն և համարձակ դիզայնով, այս բրենդը հայտնի է շատ բարձր գներով և անսովոր տեխնոլոգիական լուծումներով։
👍6
Հաջողվող բիզնես ստեղծելու հնարավորությունները միշտ կան։ Պետք է գտնել ճիշտ գաղափարը և օգտագործել շուկայի կարիքները։ Ոչ մի րոպե մի խզեք կապը միջավայրի և իրականության հետ, ուսումնասիրեք շուկան և շարժվեք առաջ։
Հաջողություն և լավ օր ։
👍8
Ինչո՞ւ է բիզնեսը տարիներ շարունակ գտնվում նույն կետում և զգալի աճ չի գրանցում։
👍3
Բիզնեսի վերակենդանացման 3 կարևոր քայլ
1. ԲԻԶՆԵՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԻԱԳՆՈՍՏՒԿԱ և ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Բացահայտեք բիզնեսի խնդիրները և անհատականացրեք դրանք։ Մանրամասն վերլուծեք, թե ինչո՞ւ է բիզնեսը կանգ առել և ի՞նչ խնդիրներ ունի։ Դա կարող է լինել եկամտի նվազումը, ծախսերի ավելացումը, շուկայի փոփոխությունները կամ կառավարման խնդիրներ:
Նշեք հիմնական բարդությունները, որոնք թույլ չեն տալիս բիզնեսին աշխատել արդյունավետ։ Դա կարող է լինել վաճառքի պակասը, աշխատուժի խնդիրները, մրցակցությունը կամ ֆինանսական բեռը:
👍5
🇦🇲🤝🇺🇸
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԱՄՈՒՐՋ 2025
Լոս Անջելես, Կալիֆորնիա...

🗓Դուք կարող եք լինել ԱՄՆ-ում և ներկայացնլ Ձեր արտադրանքը և կամ ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում

🔹 Հագեցած B2B, նեթվորքինգ
🔹Շուկայի ուսումնասիրություն և բիզնես խորհրդատվություն, բիզնեսի գրանցում ԱՄՆ-ում
🔹 Արտահանման հնարավորությունների ընդլայնում
🔹 Վիզայի աջակցություն
🔹Նոր գործընկերային վստահելի կապեր
🔹Պայմանգրերի կնքման հնարավորություն

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ ՆԱԽԱԳԻԾ

📢 Տեղերը սահմանափակ են

📧 Դիմեք հենց հիմա
👉 ibrscouncil@gmail.com
📞 +374 99 111 331

🚀 Բաց մի թողեք Ձեր հնարավորությունը՝ ընդլայնելու բիզնեսը ԱՄՆ-ում։
👍2
Ի՞նչ անել և երբ վաճառքում ԳՆՈՐԴՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ է արձանագրվում՝ այն է երբ նրանք շարունակում են մնալ ձերը սակայն պայմանական  10,000 դրամի փոխարեն  կատարում են 7,500 դրամի գնում։
1) Վերանայեք բիզնեսի ռազմավարությունը, անհրաժեշտության դեպքում թարմացրեք նպատակները,  այդ թվում նաև շուկայի մուտքի կամ ընդլայնման ռազմավարությունները։
2)  Թարմացրեք բիզնես պլանը`  ներառելով  նոր նպատակներ, ծախսերի կրճատում, եկամտի աճի միջոցառումներ, անգամ փոխարինող ապրանքներ՝ ներգրավելով նոր հաճախորդներ նոր սեգմենտներից
 3) Վերանայեք  և բարելավեք կառավարման պրոցեսները, աշխատուժի կառավարումը, շուկայի մուտքի ռազմավարությունը և հաճախորդների սպասարկմանը որակը։
4) Եվ ամենակարևորը՝ երբեք մի հանձնվեք, առաջ շարժվեք կայուն և հստակ  քայլերով։
👍5
Միջազգային կապերի ուժը բիզնեսում
Այսօր բիզնեսի աշխարհում հաջողությունը կախված է ոչ միայն սեփական գաղափարներից ու ռեսուրսներից, այլև կապերից։
Ամուր միջազգային գործընկերությունները հնարավորություն են տալիս գտնել նոր շուկաներ, վստահելի ներդրողներ և փորձի փոխանակում։
Հիշիր․ յուրաքանչյուր նոր ծանոթություն կարող է դառնալ կամուրջ դեպի մեծ հնարավորություններ։
👍5
Բանակցություններում կասկածելու և չվստահելու վտանգները
Բանակցությունների ժամանակ վստահությունը ամենամեծ կապիտալն է։ Եթե զրուցակիցը զգում է, որ դու կասկածում ես նրան, կամ պատրաստ ես ամեն վայրկյան հետ կանգնել քո խոսքից, ապա․
💔 Կորչում է համագործակցության մթնոլորտը
🛑 Դժվարանում է փոխշահավետ համաձայնության հասնելը
Երկարաձգվում է գործընթացը և հաճախ ավարտվում առանց արդյունքի

Հիշիր․ կասկածը բնական է, բայց այն պետք է հիմնված լինի փաստերի և ճիշտ հարցերի վրա, ոչ թե կոշտ և անհիմն անվստահության։
👉 Ճիշտ ռազմավարությունը`

Պահիր առողջ կասկած, բայց կառուցիր վստահություն

Հարցեր տուր պարզաբանելու, ոչ թե քննադատելու համար

Սովորիր լսել ու արձագանքել գործընկերոջ մտահոգություններին

Վստահությունը արագ չի ստեղծվում, բայց կարող է ահետանալ միանգամից։
👍5
Ես սիրում եմ մարդկանց, որոնք բոլորի համար չեն:
Դեյվիդ Ֆինչեր
👍6
Հիմնական СТ (СО) սերտիֆիկատների տեսակները

Ապրանքի շրջանառության և արտահանման ժամանակ հաճախ պահանջվում են տարբեր տեսակի սերտիֆիկատներ։
СТ (Сертификат соответствия) համակարգը գործում է հիմնականում ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) տարածքում՝ որը ներառում է հետևյալ երկրները․

🇷🇺 Ռուսաստան
🇰🇿 Ղազախստան
🇧🇾 Բելառուս
🇦🇲 Հայաստան
🇰🇬 Ղրղզստան

Այս սերտիֆիկատները անհրաժեշտ են նշված շուկաներում ապրանք վաճառելու և ներմուծելու համար։
👍1
📑 СТ Սերտիֆիկատների Ցանկ
СТ-1. Սերտիֆիկատ համապատասխանության (ГОСТ Р / ЕАЭС ТР ТС)
Հաստատում է, որ ապրանքը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին կամ պետական ստանդարտներին։
Օրինակ՝ ալկոհոլ, սննդամթերք, տեխնիկա, հագուստ։

СТ-2. Դեկլարացիա համապատասխանության (Декларация о соответствии)
Ավելի պարզեցված փաստաթուղթ, որը ներկայացնում է արտադրողը կամ ներմուծողը՝ հաստատելու ապրանքի համապատասխանությունը։

СТ-3. Սանիտարահամաճարակաբանական եզրակացություն (СЭЗ)
Հիգիենիկ փաստաթուղթ՝ պարտադիր սննդի, ալկոհոլի, կոսմետիկայի և դեղորայքի համար։

СТ-4. Անվտանգության սերտիֆիկատ
(Էլեկտրական, հրդեհային և այլ անվտանգության նորմերի համապատասխանություն)։ Պահանջվում է սարքավորումների և տեխնիկայի համար։

СТ-5. Արտոնագիր / Սերտիֆիկատ ալկոհոլային արտադրության և շրջանառության համար
Հատուկ թույլտվություն արտադրող և ներմուծող ընկերությունների համար։

СТ-6. Վետերинарական կամ բուսասանիտարական սերտիֆիկատ
Պահանջվում է այն ապրանքների համար, որոնք պարունակում են կենդանական կամ բուսական ծագման բաղադրիչներ։

СТ-7. Համապատասխանության սերտիֆիկատ փաթեթավորման և մակնշման համար
Հաստատում է, որ փաթեթավորումը և մակնշումը համապատասխանում են օրենսդրական պահանջներին
👍5
Բիզնեսի հիմնադրի միջամտության մակարդակները ըստ ժամանակահատվածների։ Ահա թե ինչպես բիզնեսը պիտի ծնվի, դեռահասից չափահաս դառնա և շարունակի հասուն զարգացումը։
👍5
Ի՞նչ կասեք թե սուրճ 😉
Իսկ թեյը ջրից հետո ամենաշատ օգտագործվող ըմպելիքն է: Այն համարվում է մյուս բոլոր ըմպելիքներից՝ սուրճից, ալկոհոլային և ոչ ալկոհոլայիններից ավելի լայն օգտագործում ունեցող ըմպելիք:
Չոր սուրճի տարեկան սպառումը կազմում է ավելի քան 11 միլիոն տոննա։
3 սխալ, որոնք հաճախ կործանում են միջազգային բանակցությունները․
1️⃣ Շատ խոսել, բայց չլսել։
2️⃣ Անտեսել գործընկերոջ մշակութային առանձնահատկությունները։
3️⃣ Գնի մասին խոսել բանակցության առաջին իսկ րոպեներին։

💼 Այս և այլ սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ թե ինտուիցիայով, այլ փորձված մեթոդներով առաջնորդվել։

📍 Արտահանման ԱՆՎՃԱՐ աշխատանքային հանդիպման ընթացքում Tigran Ghazaryan-ը կներկայացնի գործիքներ ու մոտեցումներ, որոնք կիրառելի են միջազգային հարթակներում։

➡️ Տեղերի քանակը սահմանափակ է․ ընդհամենը 30, մասնակցությունը՝ անվճար։ Գրանցումը՝ հղումով՝ http://bit.ly/45Go6bd

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ +374 41 557755
#TATlink_business_support #բիզնես_քննարկում #արտահանում #արտահանման_աշխատանքային_հանդիպում
Ով եմ ես և ինչու եմ անում սա 👇🏻
Ես և իմ թիմը տարիներ շարունակ աջակցում ենք ընկերություններին՝ պատրաստվելու արտահանմանը և վստահ մուտք գործելու միջազգային շուկաներ։

Իմ փորձը ներառում է շուկայի ուսումնասիրություն, ապրանքի տեղայնացում, լոգիստիկա, մարքեթինգ և ֆինանսական խորհրդատվություն։

🚀 Ի՞նչ եմ ես խոստանում քեզ
Խոստանում եմ բաց, գործնական, արժեքավոր, խորհրդատվություն և քննարկում, որտեղ դու կստանաս․
Պարզ ուղեցույց՝ արտահանման առաջին քայլերի համար
Պրակտիկ խորհուրդներ իմ միջազգային փորձից
Հստակ պատկերացում՝ ինչ է պետք քո բիզնեսը արտահանելու համար

📍 Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է, իսկ տեղերը սահմանափակ (ընդամենը 30 տեղ)
👉 Գրանցվիր հիմա և միացիր արտահանման աշխատանքային հանդիպմանը․ http://bit.ly/45Go6bd

Մանրամասների համար զանգահարիր՝ +374 41 557755 կամ գրիր։
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎯 Հարգելի բիզնեսների սեփականատերեր և ղեկավարներ, ուզում ե՞ք դուրս գալ միջազգային շուկա։

💁🏻‍♂️ Ես պատրաստել եմ արդյունավետ ճանապարհային քարտեզ․
👉🏻 Կարճաժամկետ․ արագ մուտք ԵԱՏՄ
👉🏻 Միջնաժամկետ․ պատրաստվել ԵՄ շուկային
👉🏻 Երկարաժամկետ․ ԱՄՆ շուկայի նվաճում

Այս ամենի մասին կպատմեմ Արտահանման ԱՆՎՃԱՐ աշխատանքային հանդիպման ժամանակ։
📌 Տեղերը սահմանափակ են
Մասնակցությունը՝ անվճար,
Հանդիպելու ենք սեպտեմբերի 25-ին,
Ժամը՝ 19։00-ին։
👉 Գրանցվեք հիմա և ապահովեք ձեր մասնակցությունը http://bit.ly/45Go6bd
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ +374 41 557755 ։
#TATlink_business_support #բիզնես_քննարկում #արտահանում #արտահանման_աշխատանքային_հանդիպում
👍1
Ինչու վստահել ինձ և իմ թիմին

Ես և իմ թիմը տարիների փորձ ունենք ընկերություններին աջակցելու միջազգային շուկա մուտք գործելու հարցում։ Մեզ վստահում են, որովհետև․

Մենք ունենք հաջողված արտահանման նախագծեր և գործնական փորձ
Մենք իրականացնում ենք խորացված շուկայի վերլուծություն ու տալիս ճիշտ ռազմավարություն
Մենք քայլ առ քայլ աջակցում ենք՝ ապրանքի պատրաստումից մինչև մաքսային փաստաթղթեր
Մենք միշտ առաջարկում ենք անհատական լուծումներ՝ հենց ձեր բիզնեսի համար

Ես հավատում եմ, որ ձեր հաջողությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է։ 🚀

📍 Միացեք մեր բաց քննարկումներին և եկեք միասին կառուցենք ձեր բիզնեսի միջազգային հաջողությունը։
👍1