Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում
389 subscribers
289 photos
6 videos
25 links
Բիզնես և զարգացում
Download Telegram
Բազմաբովանդակ պատկեր-խորհրդանիշ բիզնես նպատակներին հասնելու և հաջողության մասին։
👍4
ԿԱՆԱՉ ՄԱՏԻՏԻ ՄԵԹՈԴԸ ՄԵՆԵՋՄԵՆԹՈՒՄ
Այս մեթոդը հատկապես կարևոր է նոր ձևավորվող աշխատանքային հարաբերություւներում և կենտրոնանում է առաջադրանքի միայն այն մասերի վրա, որոնք ճիշտ են կատարվել կամ ավարտվել:
Ինչո՞վ է դա արդյունավետ
1. Նպաստում է դրական սովորությունների արտահայտմանը և միջավայրը լցնում դրականով: Աշխատակիցները սկսում կանաչ մեկնաբանությունները կապել գովասանքի հետ և ցանկանում կրկին հաջողության հասնել:
2. Աշխատակիցների մոտ մեծացնում է վստահությունը, նրանք իրենց ավելի վստահ են զգում և ավելի հակված լինում դեպի նոր ձեռքբերումը:
3. Բարձրացնում է աշխատակցի ինքնագնահատականը: Կանաչով ճիշտ օրինակներ ընդգծելով ՝ դուք ավտոմատ կերպով մատնանշում եք լավագույն օրինակները: Սա կարող է օգտագործվել որպես տարբերակման ելակետ և աշխատողներին մարտահրավեր դեպի սխալները շտկելուն՝ ուշադրության հիավիրելով իր և գործընկերնեի հաջողության օրինակների վրա:
Երբ մենք օգտագործում ենք կարմիր գրիչ, պարզ չէ, թե որտեղ կարելի է լավ օրինակներ փնտրել:
Իհարկե, կարող եք նաև նշել սխալները և ասել, թե ինչպես դրանք շտկել բարելավելու համար, բայց դա արեք ավելի ուշ, երբ ձեր և աշխատակցի միջև դրական կապ հաստատվի: Դրական հույզերի և լավ օրինակների վերաբերյալ ձեր կարծիքը կառուցելը կբարձրացնի երկարաժամկետ աշխատանքային հարաբերությունների հաստատմանն ու ձեռքբերումների ավելացմանը:
👍13
Անգամ ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության դարում կառավարման Համակարգային մոտեցումն իր արդյունավետությամբ անփոխարինելի է։ համակարգային մոտեցմամբ ղեկավարները պետք է կազմակերպությունը դիտարկեն որպես փոխկապակցված տարրերի հավաքածու, ինչպիսիք են մարդիկ, կառուցվածքը, առաջադրանքները և տեխնոլոգիաները, որոնք կենտրոնացած են փոփոխվող արտաքին միջավայրում տարբեր նպատակների հասնելու վրա:
Սպասենք և տեսնենք թե արհեստական բանականությունն այդ մոտեցումում ի՞նչ կփոխի, թե՞ որպես կառավարման ելակետային մոդել կվերցնի հենց համակարգայինը։
👍5
Հարգելի ղեկավարներ միշտ հիշեք արդյունավետ կառավարման գրավականը մասնակիցներին հասկանալի օրինակներով առաջադրանքի ներկայացումն է:
Իսկ սուրճը
հաջող օրվա սկիզբ 😁
👍13
Օդը չի զգացվում քանի այն աղտոտված չէ։
👍6
KISS-ՀԱՄԲՈՒՅՐ՝ Հին և օգտակար հաղորդակցման եղանակ։ Այս KISS-ը «Keep it simple, stupid» (արա այն պարզ և հասարակ) բառի հապավումն է՝ այն որպէս սկզբունք, առաջարկվել է ԱՄՆ ռազմածովային նավատորմին 1960 թվականին: KISS սկզբունքը սահմանում է, որ համակարգերի մեծամասնությունը լավագույնս է աշխատում եթե դրանք պարզ են, այլ ոչ թե բարդ. հետևաբար պարզությունը պետք է լինի ցանկացած նախագծի հիմնական նպատակը` խուսափելով բարդությունից:
👍10
Բարի առավոտ։
Թվարկենք և բացահայտենք թե ինչո՞ւ են աշխատակիցները հեռանում աշխատանքից և այլ հնարավորություն փնտրում։
👍6
Աշխատել թ՞ե ոչ հանգստյան օրերին, եթե այո, ապա ի՞նչ անել։
Կառավարչական մշակույթը ցանկացած ծաղկող կազմակերպության հիմքն է: Այն ներառում է կոլեկտիվ արժեքները, նորմերը, գործելակերպը և վարքագիծը, որոնք ընդունվում են ընկերության ներսում ղեկավարների կողմից: Այս մշակույթը ձևավորում է որոշումների կայացման գործընթացները, աշխատակիցների կառավարումը և ընկերության ինքնության ձևավորումը:
👍9
Ըստ ձեզ որո՞նք են առաջադրանքներ կատարելիս թիմի ձախողման հիմնական պատճառները։
Սոցիալական մեդիայի ՔԱՂՑՐ ուժը

Dubai Chocolate-ի կամ Fix Chocolate-ի հսկայական հաջողությունը մեծապես պայմանավորված է նրա լայնածավալ ներկայությամբ սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում, ինչպիսիք են՝ TikTok-ը և Instagram-ը: Իր գրավիչ դիզայնով և հարուստ համով Fix Chocolate-ը կարճ ժամանակում դարձավ ամենապահանջված աղանդերից մեկը՝ չնայած արաբական հսկայական շուկայում բազմաթիվ իրական մրցակիցների և կեղծ ապրանքների հայտնվելուն:

Այժմ հայտնի հրուշակեղենն առաջին անգամ հսկայական տարածում գտավ 2023 թվականի դեկտեմբերին, երբ Դուբայից սննդի ինֆլուանսեր Մարիա Վեհերան հրապարակեց մի տեսանյութ, որտեղ նա ներկայացնում էր շոկոլադե սալիկը. մինչ օրս նրա TikTok-ը հավաքել է 80,7 միլիոն դիտում։
👍6
Պետք է որ մեկը միշտ ասի վերջին խոսքը։ Այլապես յուրաքանչյուր տրամաբանության կարող է հակառակվել մեկ ուրիշը, և վերջը չես գտնի։ Իշխանությունը հենց այդ վերջին խոսքն ասելու համար է։
Ալբեր Քամյու
👍14
Փոփոխություն և "վերջին րոպեի" որոշման կայացում
Բիզնեսի դինամիկ աշխարհում "վերջին րոպեի" որոշում կայացնելը, փոփոխություններ անելը և գործելը մշտական ​​իրականություն են: Անկախ նրանից, աշխատակցի կամ հաճախորդի կարիքնեը կանխատեսելի են թե ոչ՝ շուկայի հանկարծակի տատանումներին կամ ներքին մարտահրավերներին արագ և արդյունավետ հարմարվելու կարողությունը շատ կարևոր է:
Ձեռներեցների և բիզնեսի առաջնորդների համար այդ փոփոխություններին տիրապետելու կարողությունը կարող է առավելություն հանդիսանալ բիզնեսի գոյատեվման և զարգացման համար։
Տիրապետման համար մի քանի հուշում
👍9
Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում
Փոփոխություն և "վերջին րոպեի" որոշման կայացում Բիզնեսի դինամիկ աշխարհում "վերջին րոպեի" որոշում կայացնելը, փոփոխություններ անելը և գործելը մշտական ​​իրականություն են: Անկախ նրանից, աշխատակցի կամ հաճախորդի կարիքնեը կանխատեսելի են թե ոչ՝ շուկայի հանկարծակի…
Հուշում 2. Հաղորդակցվեք անհապաղ և հստակ։
Արդյունավետ հաղորդակցությունը կարևոր է վերջին րոպեի փոփոխությունները լուծելու և որոշումների կայացնելու համար: Հենց որ դուք տեղյակ եք իրավիճակի մասին, անհապաղ տեղեկացրեք ձեր թիմին, հաճախորդներին և այլ շահագրգիռ կողմերին: Թափանցիկությունը վստահություն է ձևավորում և ապահովում, որ բոլորը համահունչ լինեն: Հստակ հաղորդակցությունը նաև նպաստում է համագործակցային միջավայրին, որտեղ լուծումները կարող են արագ քննարկվել և իրականացվել:
👍9
Յուրաքանչյուր նոր առավոտ մտադրությունների հստակեցման և գործնական քայլերի սկիզբ է։ Բարի և գործաշատ օր բոլորիս։
👍18
Ի՞նչ արժե կազմակերպության հեղինակությունը։ Ըստ ձեզ այն կազմակերպության արժեքի քանի՞ տոկոսն է կազմում։
Տարեվերջյան աշխատանքային հյուծվածություն-ստրեսը բնորոշ է համարյա բոլորին․ այն  կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, հաճախ աննկատ մնալով, մինչև այն զգալիորեն կանդրադառնա աշխատողների բարեկեցության և արտադրողականության վրա:
Ահա  աշխատանքային հյուծվածություն-ստրեսի մի քանի ախտանիշներ՝
1․ Հյուծվածություն. Աշխատակիցները կարող են զգալ ֆիզիկապես, էմոցիոնալ կամ հոգեպես հյուծված, չկարողանալով լիցքավորվել նույնիսկ հանգստի ժամանակ:
2․ Նվազող կատարողականություն. առաջադրանքները ավարտելու համար ավելի երկար է տևում, սխալներն ավելանում են և մոտիվացիան նվազում է:
3․ Ցինիզմ և անջատվածություն. աշխատանքից, գործընկերներից կամ կազմակերպությունից կտրվածության զգացում կարող է առաջանալ, որը հաճախ զուգորդվում է բացասական վերաբերմունքի հետ:
4․ Զգացմունքային փոփոխություններ. դյուրագրգռությունը, հիասթափությունը կամ տրամադրության փոփոխությունները կարող են ավելի հաճախակի դառնալ:
5․Ֆիզիկական նշաններ. Աշխատակիցները կարող են զգալ գլխացավեր, մկանային լարվածություն կամ քնի հետ կապված խնդիրներ, որոնք սթրեսի բոլոր ցուցանիշներն են:
 
👍9
Բարի առավոտ։
Երբեք սեփական աշխատանքը ցածր մի գնահատեք։ Ձեր աշխատանքային օրը ձեր կյանքի մեկ օրն է։
👍18
Խմբի հարգելի անդամներ սա Բիզնեսի զարգացման և նոր գործընկերների ձեռք բերման հրաշալի հնարավորություն է։ https://www.facebook.com/share/p/18pQRTe2sW/
👍6