Գիտե՞ք որ Բիզնես պրոցեսների վերակառուցման գործընթացն իրականում բավականին ռիսկային է։ Պրոցեսների վերակառուցման (ռեինջեներինգ) հաջողությանը կախված է այդ նպատակով ստեղծված կանոնակարգերի արդյունավետ կիրառումից։ Սակայն անգամ այս դեպքում բիզնես պրոցեսների 50%-ից ավելինի վերակառուցման նախագծերը ձախողվում են։
Բայց նույնիսկ 50% ով ձախողվելու ռիսկը հաճախ մեզ հետ չի պահում եղածը փոխելու և վերակազմավորվելու գայթակղիչ գործից։
Եվ անկեղծ ասած ` ԼԱՎ ԷԼ ԱՆՈՒՄ Է ՈՐ ՀԵՏ ՉԻ ՊԱՀՈՒՄ 😀
Փոփոխությունների և մեր նպատակին ևս մեկ քայլով մոտեցնելու Հուլիսի
11 մեզ բոլորիս։

👍6
Walmart և Sam's Club խանութների ցանցերի հիմնադիր, ամերիկացի բիզնեսմեն Սեմյուել Մուր Ուոլթոնի կամ «Սեմ» Ուոլթոնի, որոշումը՝ իր առաջին խանութում բոլոր աշխատակիցների հետ ունենալ շաբաթ առավոտյան պարզ աշխատանքային հանդիպում, հանգեցրել է 50 տարվա արագ որոշումների կայացման և օգնել է ստեղծել աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը:
👍3
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում մերժել, երբ իրենցից ինչ-որ բան են խնդրում: Արդյունքում նրանց գործերը, ծրագրերը, նպատակները հետ են ընկնում: Այդպիսի մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ զբաղվում են ուրիշների խնդիրները լուծելով և նրանց օգնության հասնելով: Եթե դուք չեք կարողանում մերժել, երբ Ձեզնից որևէ բան են խնդրում ապա կարող ենք մերժման մեխանիզմները քննարկել` Անգամ համառոտ թրեյնինգ ունենալ թեկուզ հենց այս թեմաներով՝
· Ինչպե՞ս ասել «ՈՉ» հնարավորինս քիչ կորուստներով
. Ինչպե՞ս նախապատրաստվել և տրամադրվել «ՈՉ» ասելուն
· «ՈՉ» ասելու տեխնիկան և հմտությունները
· Ինչպե՞ս պահպանել և զարգացնել հարաբերությունները «ՈՉ»-ից հետո։

Կազմակերպություններում սերնդափոխությունը վճռորոշ պահ է յուրաքանրյուր ընկերության կյանքում․ այն է՝ տարիների փորձով ձեռք բերված կառավարման գիտելիքների և հմտությունների հարստության փոխանցում մի սերունդից մյուսին:
Իրական սերնդափոխությունը ընկերությունում ձևավորված վերաբերմունքի, վարքագծի և հասարակական նորմերի աստիճանական վերափոխումն է` երբ մի սերունդ հաջորդում է մյուսին։ Սա հաճախ հանգեցնում է մշակույթի, տեխնոլոգիաների ընդունման և աշխատանքի դինամիկայի փոփոխության:
Ընկերություններում սեփականատերերի և կառավարիչների սերնդափոխութամբ պայմանավորված հաճախ փոփոխությունների կառավարումը օրակարգային խնդիր է դառնում․ այն փոփոխությունների կառավարման հմուտ մասնագետի կարիք ունի։

Իրականում ի՞նչ են անում «վատ» ղեկավարները և ինչպե՞ս են նրանք այդպիսին դառնում: Հաճախ լսվող դժգոհությունները վերաբերվում են միկրոկառավարմանը, շանտաժին, կոնֆլիկտից խուսափելուն, որոշումներ կայացնելուց խուսափելուն, մեղավորներ փնտրելուն, տեղեկատվության սահմանափակմանը, չլսելուն, վատ օրինակ ծառայելուն և անձնակազմին զարգացման հնարավորություն չտալուն։ Նման դիսֆունկցիոնալ վարքագիծը ցանկացած մեկին կդարձնի դժբախտ և անարդյունավետ: Սակայն հիշեք, ինչ մեղք էլ որ գործի ձեր ղեկավարը, նրա հետ ձեր հարաբերությունները կառավարելը ձեր աշխատանքի կարևոր մասն է, իսկ դա լավ անելը՝ ձեր արդյունավետության հիմնական ցուցանիշն է:
7 կարևոր քայլ ղեկավարի համար արժեքավոր աշխատակից դառնալու համար
1․ Ճանաչե'ք ձեր ղեկավարին
2. Իմացե'ք ձեր ղեկավարի նպատակները
3. Ձեր ղեկավարից որինչ մի թաքցրեք, եղե'ք անկեղծ
4. Մի սպասե'ք, որ ձեր ղեկավարը գդալով կերակրի ձեզ
5. Հետևե՛ք (կամ հաղթե՛ք) ձեր վերջնաժամկետներին
6. Առաջարկե'ք լուծումներ, ոչ թե խնդիրնե'ր
7. Արե'ք այն, ինչ ասում եք,ասե'ք այն, ինչ անում եք
Լրացումներ և կարծիքներ ավելացնենք քոմենթներում 👍

👍5
Ազնվությունն առաջնորդության մեջ. կամ վստահություն ձեռք բերելու 3 եղանակ
Առաջնորդության մեջ ազնվությունը կարևորագույն արժեք է։ Այն վստահություն է առաջացնում։
Այդ վստահությունը վաստակելու մի շարք եղանակներ կան: Ահա մի քանի խորհուրդ՝ ձեր շրջապատի վստահությունը ձեռք բերելու համար.
1. Վաստակեք ուրիշների վստահությունը
Երբ դուք առաջին անգամ ստանձնում եք առաջնորդի դերը, ենթադրեք, որ մարդիկ լիովին չեն վստահում ձեզ: Իսկ ինչու՞ պետք է նրանք դա անեն: Վստահությունը պահանջում է ազնվություն և անկեղծություն ցուցաբերել յուրաքանչյուր իրավիճակում: Եթե դուք ազնվություն եք ցուցաբերում ձեր բոլոր փոխհարաբերությունների մեջ, երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի ձեր շրջապատի մարդիկ տեսնեն, որ դուք վստահելի եք:
2. Մի փորձեք ծածկել ձեր հետքերը
Սխալների հետ գործ ունենալիս կարող է շատ դժվար լինել ազնիվ լինելը, հատկապես, եթե սխալն առաջին հերթին քոնն է։ Առաջնորդներին հանձնարարված է փորձել նոր բաներ և կարգավորել գործընթացները, որոնք կարող են բարելավվել: Փորձի և սխալի այս մոտեցումը ինչ-որ պահի անխուսափելիորեն կհանգեցնի սխալի: Եվ դա նորմալ է: Լավ չէ՝ փորձելով ծածկել ձեր հետքերը, մեղադրել մեկ ուրիշին կամ հերքել, որ ձեր գաղափարը չի աշխատում: Տեր կանգնեք ձեր սխալներին, և ձեր թիմը կհարգի և կգնահատի ձեզ դրա համար: Դուք նաև հիանալի օրինակ կլինեք ուրիշների համար, որպեսզի նրանք նույնպես փորձեն նոր բաներ անել և չվախենան սխալվելուց։
3. Եղեք թափանցիկ
Հստակ ձևակերպեք, թե ինչ կուզենայիք հասնել և ինչպես դուք և մյուսները կարող եք ձեռնամուխ լինել ձեր ներկայացրած նպատակների իրականացմանը: Եթե մտահոգություններ ունեք, մի պահեք դրանք ձեր թիմից, քանի դեռ խնդիրը չի ավարտվել: Մարդիկ արժանի են իմանալու, թե ինչ է կատարվում։ Եղեք անկեղծ, բաց և հավասարակշռված, երբ ներկայացնում եք այն խնդիրը, որի հետ բախվում է ձեր կազմակերպությունը կամ թիմը: Դրանով դուք վստահություն և հավատարմություն եք ձևավորում ձեր և նրանց միջև, ում առաջնորդում եք:

ԿԱՆԱՉ ՄԱՏԻՏԻ ՄԵԹՈԴԸ ՄԵՆԵՋՄԵՆԹՈՒՄ
Այս մեթոդը հատկապես կարևոր է նոր ձևավորվող աշխատանքային հարաբերություւներում և կենտրոնանում է առաջադրանքի միայն այն մասերի վրա, որոնք ճիշտ են կատարվել կամ ավարտվել:
Ինչո՞վ է դա արդյունավետ
1. Նպաստում է դրական սովորությունների արտահայտմանը և միջավայրը լցնում դրականով: Աշխատակիցները սկսում կանաչ մեկնաբանությունները կապել գովասանքի հետ և ցանկանում կրկին հաջողության հասնել:
2. Աշխատակիցների մոտ մեծացնում է վստահությունը, նրանք իրենց ավելի վստահ են զգում և ավելի հակված լինում դեպի նոր ձեռքբերումը:
3. Բարձրացնում է աշխատակցի ինքնագնահատականը: Կանաչով ճիշտ օրինակներ ընդգծելով ՝ դուք ավտոմատ կերպով մատնանշում եք լավագույն օրինակները: Սա կարող է օգտագործվել որպես տարբերակման ելակետ և աշխատողներին մարտահրավեր դեպի սխալները շտկելուն՝ ուշադրության հիավիրելով իր և գործընկերնեի հաջողության օրինակների վրա:
Երբ մենք օգտագործում ենք կարմիր գրիչ, պարզ չէ, թե որտեղ կարելի է լավ օրինակներ փնտրել:
Իհարկե, կարող եք նաև նշել սխալները և ասել, թե ինչպես դրանք շտկել բարելավելու համար, բայց դա արեք ավելի ուշ, երբ ձեր և աշխատակցի միջև դրական կապ հաստատվի: Դրական հույզերի և լավ օրինակների վերաբերյալ ձեր կարծիքը կառուցելը կբարձրացնի երկարաժամկետ աշխատանքային հարաբերությունների հաստատմանն ու ձեռքբերումների ավելացմանը:

👍13
Անգամ ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության դարում կառավարման Համակարգային մոտեցումն իր արդյունավետությամբ անփոխարինելի է։ համակարգային մոտեցմամբ ղեկավարները պետք է կազմակերպությունը դիտարկեն որպես փոխկապակցված տարրերի հավաքածու, ինչպիսիք են մարդիկ, կառուցվածքը, առաջադրանքները և տեխնոլոգիաները, որոնք կենտրոնացած են փոփոխվող արտաքին միջավայրում տարբեր նպատակների հասնելու վրա:
Սպասենք և տեսնենք թե արհեստական բանականությունն այդ մոտեցումում ի՞նչ կփոխի, թե՞ որպես կառավարման ելակետային մոդել կվերցնի հենց համակարգայինը։

KISS-ՀԱՄԲՈՒՅՐ՝ Հին և օգտակար հաղորդակցման եղանակ։ Այս KISS-ը «Keep it simple, stupid» (արա այն պարզ և հասարակ) բառի հապավումն է՝ այն որպէս սկզբունք, առաջարկվել է ԱՄՆ ռազմածովային նավատորմին 1960 թվականին☺: KISS սկզբունքը սահմանում է, որ համակարգերի մեծամասնությունը լավագույնս է աշխատում եթե դրանք պարզ են, այլ ոչ թե բարդ. հետևաբար պարզությունը պետք է լինի ցանկացած նախագծի հիմնական նպատակը` խուսափելով բարդությունից:
👍10
Կառավարչական մշակույթը ցանկացած ծաղկող կազմակերպության հիմքն է: Այն ներառում է կոլեկտիվ արժեքները, նորմերը, գործելակերպը և վարքագիծը, որոնք ընդունվում են ընկերության ներսում ղեկավարների կողմից: Այս մշակույթը ձևավորում է որոշումների կայացման գործընթացները, աշխատակիցների կառավարումը և ընկերության ինքնության ձևավորումը:
👍9