Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում
389 subscribers
289 photos
6 videos
25 links
Բիզնես և զարգացում
Download Telegram
Մեր իրականությունում գնալով տարածվում է դեցիոֆոբիան որոշում կայացնելու վախը (լատ.՝ decido «որոշել» հունարեն՝ «վախ»)։ Վախի այս տեսակը հիմնականում գործում է կարևոր որոշումներ կայացնելիս։ Դեցիդոֆոբիայով տառապողները որպես կազմակերպության ղեկավարներ վախենում են որոշում կայացնել և հրապարակելով առաջ շարժվել։
👍9
Բարի առավոտ
Հաղթենք ամեն օր ։
Տանք Բիզնեսում  հաղթելու 10 սահմանումները😊

1.Հաղթելն էմոցիա է
2.Ավելի է քան շահույթի աճը
3.Համայնք է և կապեր
4. Պայմաններ է բարգավաճման համար
5.Հաջողություն է ամենուր
6.Աճող թվայնացում է
7.Սահմանում է թե ի՞նչ է նշանակում N1
8.Ուրիշներին հզորացնում է
9.Օգուտ է բերում ամբողջ թիմին
10.համընդհանուր արժեք է ստեղծում
👍9
Շնաձուկ.. բոլոր ժամանակների լողի լավագույն մարզիչն ու մոտիվատորը։
👍3
Ըստ ձեզ ինչո՞ւ է բիզնեսը մահանում։
👍2
Այսօր որքաաաան գործ կարելի է հասցնել անել 😊 քանզի ամառային արևադարձի օրն է, որի ժամանակ երկրագնդի հյուսիսային կիսագնդում կլինի ամենաերկար ցերեկը։ Այն Հայաստանում կտևի շուրջ 15 ժամ 2 րոպե։
👍5
Առանձնացնենք կազմակերպության Ներքին հաղորդակցման գործընթացի 5 էական քայլերը
Քայլ 1. Բացահայտում
Հասկացեք ձեր բիզնեսը, դրա նպատակները և ձեր աշխատակիցների մոտիվացիան:
Քայլ 2. Զարգացում
Սահմանեք առաքելություն և նպատակ. այն կազդի ձեր աշխատակիցների արդյունավետության և մոտիվացիայի վրա։
Քայլ 3. Ստեղծում
Գրավիչ բովանդակություն, որը հստակորեն կփոխանցի է ձեր մեսիջները
Քայլ 4. Մեսիջների /տեղեկատվության առաքում Սահմանեք տեղեկատվական կանալներ որոնցում խրախուսում են ազատ և երկկողմանի հաղորդակցությունը։
Քայլ: 5: Չափում և գնահատում
Անընդհատ վերահսկեք ձեր հաղորդակցության ազդեցությունը։
👍3
Հետևենք մանրուքներին, մանրուքը գլխավորն է... Ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ...
Ֆ. Դոստոևսկի ... Ոճիր և պատիժ
👍8
Եվս մեկ դիտարկում մանրուքների մասին`
Մարդու իրական բնավորությունն արտահայտվում է մանրուքներում, երբ նա դադարում է հետևել իրեն:
Արթուր Շոպենհաուեր
👍8
Մենեջմենտի հավերժ ճշմարիտ կարգախոսներից`
Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրան , ում ընտելացրել ես։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
« Փոքրիկ իշխանը »
👍8
Գիտե՞ք որ Բիզնես պրոցեսների վերակառուցման գործընթացն իրականում բավականին ռիսկային է։ Պրոցեսների վերակառուցման (ռեինջեներինգ) հաջողությանը կախված է այդ նպատակով ստեղծված կանոնակարգերի արդյունավետ կիրառումից։ Սակայն անգամ այս դեպքում բիզնես պրոցեսների 50%-ից ավելինի վերակառուցման նախագծերը ձախողվում են։
Բայց նույնիսկ 50% ով ձախողվելու ռիսկը հաճախ մեզ հետ չի պահում եղածը փոխելու և վերակազմավորվելու գայթակղիչ գործից։
Եվ անկեղծ ասած ` ԼԱՎ ԷԼ ԱՆՈՒՄ Է ՈՐ ՀԵՏ ՉԻ ՊԱՀՈՒՄ 😀
Փոփոխությունների և մեր նպատակին ևս մեկ քայլով մոտեցնելու Հուլիսի
11 մեզ բոլորիս։
👍6
Walmart և Sam's Club խանութների ցանցերի հիմնադիր, ամերիկացի բիզնեսմեն Սեմյուել Մուր Ուոլթոնի կամ «Սեմ» Ուոլթոնի, որոշումը՝ իր առաջին խանութում բոլոր աշխատակիցների հետ ունենալ շաբաթ առավոտյան պարզ աշխատանքային հանդիպում, հանգեցրել է 50 տարվա արագ որոշումների կայացման և օգնել է ստեղծել աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը:
👍3
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում մերժել, երբ իրենցից ինչ-որ բան են խնդրում: Արդյունքում նրանց գործերը, ծրագրերը, նպատակները հետ են ընկնում: Այդպիսի մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ զբաղվում են ուրիշների խնդիրները լուծելով և նրանց օգնության հասնելով: Եթե դուք չեք կարողանում մերժել, երբ Ձեզնից որևէ բան են խնդրում ապա կարող ենք մերժման մեխանիզմները քննարկել` Անգամ համառոտ թրեյնինգ ունենալ թեկուզ հենց այս թեմաներով՝
· Ինչպե՞ս ասել «ՈՉ» հնարավորինս քիչ կորուստներով
. Ինչպե՞ս նախապատրաստվել և տրամադրվել «ՈՉ» ասելուն
· «ՈՉ» ասելու տեխնիկան և հմտությունները
· Ինչպե՞ս պահպանել և զարգացնել հարաբերությունները «ՈՉ»-ից հետո։
👍6
Կազմակերպություններում սերնդափոխությունը վճռորոշ պահ է յուրաքանրյուր ընկերության կյանքում․ այն է՝ տարիների փորձով ձեռք բերված կառավարման գիտելիքների և հմտությունների հարստության փոխանցում մի սերունդից մյուսին:
Իրական սերնդափոխությունը ընկերությունում ձևավորված վերաբերմունքի, վարքագծի և հասարակական նորմերի աստիճանական վերափոխումն է` երբ մի սերունդ հաջորդում է մյուսին։ Սա հաճախ հանգեցնում է մշակույթի, տեխնոլոգիաների ընդունման և աշխատանքի դինամիկայի փոփոխության:
Ընկերություններում սեփականատերերի և կառավարիչների սերնդափոխութամբ պայմանավորված հաճախ փոփոխությունների կառավարումը օրակարգային խնդիր է դառնում․ այն փոփոխությունների կառավարման հմուտ մասնագետի կարիք ունի։
Իրականում ի՞նչ են անում «վատ» ղեկավարները և ինչպե՞ս են նրանք այդպիսին դառնում: Հաճախ լսվող դժգոհությունները վերաբերվում են միկրոկառավարմանը, շանտաժին, կոնֆլիկտից խուսափելուն, որոշումներ կայացնելուց խուսափելուն, մեղավորներ փնտրելուն, տեղեկատվության սահմանափակմանը, չլսելուն, վատ օրինակ ծառայելուն և  անձնակազմին զարգացման հնարավորություն չտալուն։ Նման դիսֆունկցիոնալ վարքագիծը ցանկացած մեկին կդարձնի դժբախտ և անարդյունավետ: Սակայն հիշեք, ինչ մեղք էլ որ գործի ձեր ղեկավարը, նրա հետ ձեր հարաբերությունները կառավարելը ձեր աշխատանքի կարևոր մասն է, իսկ դա լավ անելը՝ ձեր արդյունավետության հիմնական ցուցանիշն է:
7 կարևոր քայլ ղեկավարի համար արժեքավոր աշխատակից դառնալու համար

1․ Ճանաչե'ք ձեր ղեկավարին
2. Իմացե'ք ձեր ղեկավարի նպատակները
3. Ձեր ղեկավարից որինչ մի թաքցրեք, եղե'ք անկեղծ
4. Մի սպասե'ք, որ ձեր ղեկավարը գդալով կերակրի ձեզ
5. Հետևե՛ք (կամ հաղթե՛ք) ձեր վերջնաժամկետներին
6. Առաջարկե'ք լուծումներ, ոչ թե խնդիրնե'ր
7. Արե'ք այն, ինչ ասում եք,ասե'ք այն, ինչ անում եք
Լրացումներ և կարծիքներ ավելացնենք քոմենթներում 👍
👍5
Որակյալ գործիքը բոլոր անելիքների հաջողության ապահովումն է։ Ընդմիջում արա', սրի'ր կացինդ։
👍9
Ազնվությունն առաջնորդության մեջ. կամ վստահություն ձեռք բերելու 3 եղանակ
Առաջնորդության մեջ ազնվությունը կարևորագույն արժեք է։ Այն վստահություն է առաջացնում։
Այդ վստահությունը վաստակելու մի շարք եղանակներ կան: Ահա մի քանի խորհուրդ՝ ձեր շրջապատի վստահությունը ձեռք բերելու համար.

1. Վաստակեք ուրիշների վստահությունը
Երբ դուք առաջին անգամ ստանձնում եք առաջնորդի դերը, ենթադրեք, որ մարդիկ լիովին չեն վստահում ձեզ: Իսկ ինչու՞ պետք է նրանք դա անեն: Վստահությունը պահանջում է ազնվություն և անկեղծություն ցուցաբերել յուրաքանչյուր իրավիճակում: Եթե ​​դուք ազնվություն եք ցուցաբերում ձեր բոլոր փոխհարաբերությունների մեջ, երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի ձեր շրջապատի մարդիկ տեսնեն, որ դուք վստահելի եք:
2. Մի փորձեք ծածկել ձեր հետքերը
Սխալների հետ գործ ունենալիս կարող է շատ դժվար լինել ազնիվ լինելը, հատկապես, եթե սխալն առաջին հերթին քոնն է։ Առաջնորդներին հանձնարարված է փորձել նոր բաներ և կարգավորել գործընթացները, որոնք կարող են բարելավվել: Փորձի և սխալի այս մոտեցումը ինչ-որ պահի անխուսափելիորեն կհանգեցնի սխալի: Եվ դա նորմալ է: Լավ չէ՝ փորձելով ծածկել ձեր հետքերը, մեղադրել մեկ ուրիշին կամ հերքել, որ ձեր գաղափարը չի աշխատում: Տեր կանգնեք ձեր սխալներին, և ձեր թիմը կհարգի և կգնահատի ձեզ դրա համար: Դուք նաև հիանալի օրինակ կլինեք ուրիշների համար, որպեսզի նրանք նույնպես փորձեն նոր բաներ անել և չվախենան սխալվելուց։
3. Եղեք թափանցիկ
Հստակ ձևակերպեք, թե ինչ կուզենայիք հասնել և ինչպես դուք և մյուսները կարող եք ձեռնամուխ լինել ձեր ներկայացրած նպատակների իրականացմանը: Եթե ​​մտահոգություններ ունեք, մի պահեք դրանք ձեր թիմից, քանի դեռ խնդիրը չի ավարտվել: Մարդիկ արժանի են իմանալու, թե ինչ է կատարվում։ Եղեք անկեղծ, բաց և հավասարակշռված, երբ ներկայացնում եք այն խնդիրը, որի հետ բախվում է ձեր կազմակերպությունը կամ թիմը: Դրանով դուք վստահություն և հավատարմություն եք ձևավորում ձեր և նրանց միջև, ում առաջնորդում եք:
👍5
Սկզբնական վաճառքներից նեղսրտվելուց առաջ իմացեք, որ Կոկա Կոլան վաճառքի առաջին տարում վաճառեց ընդամենը 25 շիշ. .
👍7
Իրական բիզնեսում միշտ կա մրցակցություն-պայքար, իսկ հաղթողը ` ճկունն է։
Բարի և հաղթանակող օր բոլորիս։
👍9
Բազմաբովանդակ պատկեր-խորհրդանիշ բիզնես նպատակներին հասնելու և հաջողության մասին։
👍4