Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում
388 subscribers
289 photos
6 videos
25 links
Բիզնես և զարգացում
Download Telegram
Հաճախ սխալ է լինում կառավարումը վստահել հանճարին: Նա չափից ավելի բան է սպասում հասարակ մարդկանցից
Թուկիդիդես
👍11
Լավ կառավարումը խթանում է աշխատանքը և դրական մշակույթ ձևավորում: Այն գնահատում է թիմի անդամներին, խրախուսում նորարարությունը և բաց է սովորելու համար:
Իսկ դուք ի՞նչ կավելացնեք։
👍3
Ի՞նչ անել երբ աշխատակիցը չի աշխատում։
Մի քանի դասական և նվազող ՕԳԳ-ով գործողություններ։
1. Առաջարկեք հետևել կազմակերպության կանոնակարգերին
2. Սահմանեք սահմաններ
3. Իմացեք ավելին նրանց մասին
4. Կատարեք արդյունավետության գրառումներ
5. Թույլ մի տվեք, որ նրանք դառնան շեղող
6. Եղեք ոգեշնչող
Իսկ դուք ի՞նչ կանենք։
👍3
Միշտ պահ է գալիս երբ յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է պարզի, թե ինչպես իր փոքր բիզնեսը վերածի մեծ բիզնեսի: Խոշոր, հաջողակ բիզնեսները հիմանականում աճած և աճողներն են։ Այդ աճը հիմնականում պահանջում է անսահման նվիրվածություն և զարգացմանն ուղված կենտրոնացում:
👍8
Իրականում ղեկավարի արդյունավետությունը պետք է չափվի կայացրած որոշումների օպերատիվությամբ և որակով, ոչ թե անդամը բազմանդամի վերածելու հմտությամբ։
👍9
Եղեք այնպիսին, ինչպիսի աշխատակցի հետ կուզեք աշխատել։
👍9
Արդյունավետ Follow-up-ի 7 խորհուրդ`
1. Ձեր “դուռը” միշտ բաց պահեք
2. Անհատականացրեք ձեր հասանելիությունը
3. Սովորեք ուրիշներից
4. Շարունակեք զարգացնել ձեր հետագա հաղորդակցությունը
5. “Մեխեք” առաջադրանքն ու խնդրիը
6. Եղեք հակիրճ
7. Follow-up-ը սկսեք անմիջապես
👍8
Նույն նպատակին հասնելու համար երբեմն ուղղությունը փոխել է պետք, քանզի համբերատարությունը ոչ միշտ է ճիշտ և արդյունավետ։
Բոլորիս բարի առավոտ և նպատակասլաց օր
👍18
Մեր իրականությունում գնալով տարածվում է դեցիոֆոբիան որոշում կայացնելու վախը (լատ.՝ decido «որոշել» հունարեն՝ «վախ»)։ Վախի այս տեսակը հիմնականում գործում է կարևոր որոշումներ կայացնելիս։ Դեցիդոֆոբիայով տառապողները որպես կազմակերպության ղեկավարներ վախենում են որոշում կայացնել և հրապարակելով առաջ շարժվել։
👍9
Բարի առավոտ
Հաղթենք ամեն օր ։
Տանք Բիզնեսում  հաղթելու 10 սահմանումները😊

1.Հաղթելն էմոցիա է
2.Ավելի է քան շահույթի աճը
3.Համայնք է և կապեր
4. Պայմաններ է բարգավաճման համար
5.Հաջողություն է ամենուր
6.Աճող թվայնացում է
7.Սահմանում է թե ի՞նչ է նշանակում N1
8.Ուրիշներին հզորացնում է
9.Օգուտ է բերում ամբողջ թիմին
10.համընդհանուր արժեք է ստեղծում
👍9
Շնաձուկ.. բոլոր ժամանակների լողի լավագույն մարզիչն ու մոտիվատորը։
👍3
Ըստ ձեզ ինչո՞ւ է բիզնեսը մահանում։
👍2
Այսօր որքաաաան գործ կարելի է հասցնել անել 😊 քանզի ամառային արևադարձի օրն է, որի ժամանակ երկրագնդի հյուսիսային կիսագնդում կլինի ամենաերկար ցերեկը։ Այն Հայաստանում կտևի շուրջ 15 ժամ 2 րոպե։
👍5
Առանձնացնենք կազմակերպության Ներքին հաղորդակցման գործընթացի 5 էական քայլերը
Քայլ 1. Բացահայտում
Հասկացեք ձեր բիզնեսը, դրա նպատակները և ձեր աշխատակիցների մոտիվացիան:
Քայլ 2. Զարգացում
Սահմանեք առաքելություն և նպատակ. այն կազդի ձեր աշխատակիցների արդյունավետության և մոտիվացիայի վրա։
Քայլ 3. Ստեղծում
Գրավիչ բովանդակություն, որը հստակորեն կփոխանցի է ձեր մեսիջները
Քայլ 4. Մեսիջների /տեղեկատվության առաքում Սահմանեք տեղեկատվական կանալներ որոնցում խրախուսում են ազատ և երկկողմանի հաղորդակցությունը։
Քայլ: 5: Չափում և գնահատում
Անընդհատ վերահսկեք ձեր հաղորդակցության ազդեցությունը։
👍3
Հետևենք մանրուքներին, մանրուքը գլխավորն է... Ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ...
Ֆ. Դոստոևսկի ... Ոճիր և պատիժ
👍8
Եվս մեկ դիտարկում մանրուքների մասին`
Մարդու իրական բնավորությունն արտահայտվում է մանրուքներում, երբ նա դադարում է հետևել իրեն:
Արթուր Շոպենհաուեր
👍8
Մենեջմենտի հավերժ ճշմարիտ կարգախոսներից`
Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրան , ում ընտելացրել ես։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
« Փոքրիկ իշխանը »
👍8
Գիտե՞ք որ Բիզնես պրոցեսների վերակառուցման գործընթացն իրականում բավականին ռիսկային է։ Պրոցեսների վերակառուցման (ռեինջեներինգ) հաջողությանը կախված է այդ նպատակով ստեղծված կանոնակարգերի արդյունավետ կիրառումից։ Սակայն անգամ այս դեպքում բիզնես պրոցեսների 50%-ից ավելինի վերակառուցման նախագծերը ձախողվում են։
Բայց նույնիսկ 50% ով ձախողվելու ռիսկը հաճախ մեզ հետ չի պահում եղածը փոխելու և վերակազմավորվելու գայթակղիչ գործից։
Եվ անկեղծ ասած ` ԼԱՎ ԷԼ ԱՆՈՒՄ Է ՈՐ ՀԵՏ ՉԻ ՊԱՀՈՒՄ 😀
Փոփոխությունների և մեր նպատակին ևս մեկ քայլով մոտեցնելու Հուլիսի
11 մեզ բոլորիս։
👍6
Walmart և Sam's Club խանութների ցանցերի հիմնադիր, ամերիկացի բիզնեսմեն Սեմյուել Մուր Ուոլթոնի կամ «Սեմ» Ուոլթոնի, որոշումը՝ իր առաջին խանութում բոլոր աշխատակիցների հետ ունենալ շաբաթ առավոտյան պարզ աշխատանքային հանդիպում, հանգեցրել է 50 տարվա արագ որոշումների կայացման և օգնել է ստեղծել աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը:
👍3
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում մերժել, երբ իրենցից ինչ-որ բան են խնդրում: Արդյունքում նրանց գործերը, ծրագրերը, նպատակները հետ են ընկնում: Այդպիսի մարդիկ մինչև իրենց կյանքի վերջ զբաղվում են ուրիշների խնդիրները լուծելով և նրանց օգնության հասնելով: Եթե դուք չեք կարողանում մերժել, երբ Ձեզնից որևէ բան են խնդրում ապա կարող ենք մերժման մեխանիզմները քննարկել` Անգամ համառոտ թրեյնինգ ունենալ թեկուզ հենց այս թեմաներով՝
· Ինչպե՞ս ասել «ՈՉ» հնարավորինս քիչ կորուստներով
. Ինչպե՞ս նախապատրաստվել և տրամադրվել «ՈՉ» ասելուն
· «ՈՉ» ասելու տեխնիկան և հմտությունները
· Ինչպե՞ս պահպանել և զարգացնել հարաբերությունները «ՈՉ»-ից հետո։
👍6