Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում
389 subscribers
289 photos
6 videos
25 links
Բիզնես և զարգացում
Download Telegram
Ըստ Ջ.Մորգանի աշխատանքից բավարարվածության ստանալու և երջանիկ աշխատակից լինելու լավագույն 10 գործոններն են`
1. Կատարած աշխատանքի գնահատված լինելը
2. Գործընկերների հետ լավ հարաբերությունները
3. Աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը
4. Վերադասի հետ լավ հարաբերությունները
5. Ընկերության ֆինանսական կայունությունը
6. Ուսուցման և կարիերայի զարգացման հնարավորությունը
7. Աշխատանքի անվտանգ լինելը
8. Գրավիչ ֆիքսված աշխատավարձը
9. Աշխատանքի հետարքրքիր բովանդակությունը
10. Ընկերության արժեքները
👍11
Վաճառքի ծավալները մեծացնելու 14 փորձված գործիքներ
1. Մարդիկ գնում են առավելությունները,
2. Հստակորեն սահմանե՛ք, թե ով է Ձեր հաճախորդը,
3. Հստակորեն սահմանե՛ք խնդիրը,
4. Մշակե՛ք Ձեր մրցակցային առավելությունը,
5. Կիրառե՛ք կոնտենտ-մարքեթինգը և մարքեթինգը՝ ԶԼՄ-ներում,
6. Երբեմն Դուք ստիպված կլինեք կիրառել «սառը զանգերի» մեթոդը,
7. Փորձե՛ք 100 զանգերի մեթոդը, երբ սկսում եք վաճառքները,
8. Ճիշտ սահմանե՛ք գինը,
9. Ուսումնասիրե՛ք բանակցություններ վարելու մեթոդները,
10. Կատարե՛ք արդյունավետ պրեզենտացիաներ,
11. Աշխատե՛ք պահել Ձեր հաճախորդին,
12. Առաջարկե՛ք Ձեր պոտենցիալ հաճախորդներն մի ինչ-որ իսկապես լավ բան՝ բացարձակապես անվճար,
13. Տվե՛ք Ձեր հաճախորդներին նաև տեղեկություն «ներքին խոհանոցից»,
14. Ձեր կոմերցիոն առաջարկը պետք է լինի պարզ և հասկանալի:
👍6
Կազմակերպությունների ներքևի օղակներում գտնվողները համարյա միշտ պնդում են, թե վերեւներում չեն հասկանում իրական աշխատանքային միջավայրը, իսկ վերին օղակներում գտնվողները բողոքում են, որ ներքեւներում մարդիկ հապաղում են: Միեւնույն ժամանակ, մեջտեղի օղակներում գտնվողները մեղադրում են բոլոր մյուսներին, իսկ երբեմն էլ գտնվում են բացարձակ շփոթության մեջ: Հենց այս տիպի կազմակերպություններում է որ փոփոխությունների իրականացումը անհրաժեշտ և հրատապ է։
👍5
Գրագետ պատվիրակումը (делегирование) բիզնեսի կառավարման հիմնական գործիքներից է։ Իսկ պատվիրակման արդյունավետությունը կարելի է չափել թե որքանո՞վ է պատվիրակված խնդիրը լուծվում և դրանից արժեք գեներացվում։
👍7
Ի՞նչ է տեղի ունենում երբ բիզնեսի գործընկերդ սխալ է ընտրված։
👍10
Երբ մարդկանց ասում ենք ինչ անեն, մենք ստանում ենք
աշխատողներ։
Երբ մարդկանց վստահում ենք
աշխատանքի հաջողված ավարտը, մենք ստանում ենք առաջնորդներ:
ՍԱՅՄՈՆ ՍՆԵԻՔ
👍8
Այսօրվանց սկսած օրերը հետզհետե երկարելու են, իսկ գիշերները կարճանալու: Արեգակը տարվա մեջ այս միակ օրը հորիզոնի նկատմամբ գտնվում է ամենացածր բարձրության վրա, գիշերը լինում է ամենաերկարը, օրը ամենակարճը:
Բարի լույս բոլորիս։ Աշխատանքում ունենանք ոչ թե երկար այլ արդյունավետ օրեր 😀
👍11
Թվարկենք այն 3 ակնկալիքները, որն աշխատակիցը ցանկանում է ստանալ գործատուից։
2023 թվականի Ամանորի և ծննդյան տոների ժամանակ աշխարհում իրականացված բիզնես 9 գաղափարներ, որոնք առավել հաջողված են եղել
1.Լուսանկարչական ծառայություններ
2. Խոհարարություն
3. Լուսավորության կազմակերպում և տեղադրում
4. Յուրահատուկ նվերների զամբյուղների պատրաստում
5. Միջոցառումների կազմակերպում
6. Ճամփորդական փաթեթների վաճառք
7. Ամանորյա բացիկների ձևավորում և վաճառք
8. Սուրճի փողոցային վաճառք
9. Սուրբ Ծննդյան երաժշտական ​​շոու
👍11
Ինքնուրույն դատողությունը շատ քչերի առավելությունն է: Մնացածին ղեկավարում են հեղինակությունը և օրինակը: Նրանք տեսնում են ուրիշի աչքերով, լսում են ուրիշների ականջներով։ Հետևաբար, շատ հեշտ է մտածել այնպես, ինչպես հիմա մտածում է ամբողջ աշխարհը, բայց մտածել այնպես, ինչպես ամբողջ աշխարհը կմտածի երեսուն տարի հետո, ոչ բոլորն են կարող:
Ա. Շոպենհաուեր
👍19
Կործանում է ոչ թե արդյունքի, այլ ձգտման բացակայությունը։
👍20
Հաճախ սխալ է լինում կառավարումը վստահել հանճարին: Նա չափից ավելի բան է սպասում հասարակ մարդկանցից
Թուկիդիդես
👍11
Լավ կառավարումը խթանում է աշխատանքը և դրական մշակույթ ձևավորում: Այն գնահատում է թիմի անդամներին, խրախուսում նորարարությունը և բաց է սովորելու համար:
Իսկ դուք ի՞նչ կավելացնեք։
👍3
Ի՞նչ անել երբ աշխատակիցը չի աշխատում։
Մի քանի դասական և նվազող ՕԳԳ-ով գործողություններ։
1. Առաջարկեք հետևել կազմակերպության կանոնակարգերին
2. Սահմանեք սահմաններ
3. Իմացեք ավելին նրանց մասին
4. Կատարեք արդյունավետության գրառումներ
5. Թույլ մի տվեք, որ նրանք դառնան շեղող
6. Եղեք ոգեշնչող
Իսկ դուք ի՞նչ կանենք։
👍3
Միշտ պահ է գալիս երբ յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է պարզի, թե ինչպես իր փոքր բիզնեսը վերածի մեծ բիզնեսի: Խոշոր, հաջողակ բիզնեսները հիմանականում աճած և աճողներն են։ Այդ աճը հիմնականում պահանջում է անսահման նվիրվածություն և զարգացմանն ուղված կենտրոնացում:
👍8
Իրականում ղեկավարի արդյունավետությունը պետք է չափվի կայացրած որոշումների օպերատիվությամբ և որակով, ոչ թե անդամը բազմանդամի վերածելու հմտությամբ։
👍9
Եղեք այնպիսին, ինչպիսի աշխատակցի հետ կուզեք աշխատել։
👍9
Արդյունավետ Follow-up-ի 7 խորհուրդ`
1. Ձեր “դուռը” միշտ բաց պահեք
2. Անհատականացրեք ձեր հասանելիությունը
3. Սովորեք ուրիշներից
4. Շարունակեք զարգացնել ձեր հետագա հաղորդակցությունը
5. “Մեխեք” առաջադրանքն ու խնդրիը
6. Եղեք հակիրճ
7. Follow-up-ը սկսեք անմիջապես
👍8
Նույն նպատակին հասնելու համար երբեմն ուղղությունը փոխել է պետք, քանզի համբերատարությունը ոչ միշտ է ճիշտ և արդյունավետ։
Բոլորիս բարի առավոտ և նպատակասլաց օր
👍18
Մեր իրականությունում գնալով տարածվում է դեցիոֆոբիան որոշում կայացնելու վախը (լատ.՝ decido «որոշել» հունարեն՝ «վախ»)։ Վախի այս տեսակը հիմնականում գործում է կարևոր որոշումներ կայացնելիս։ Դեցիդոֆոբիայով տառապողները որպես կազմակերպության ղեկավարներ վախենում են որոշում կայացնել և հրապարակելով առաջ շարժվել։
👍9