«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
394 subscribers
513 photos
187 videos
411 links
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է օդերևութաբանական, հիդրոլոգիական և շրջակա միջավայրի մոնիթորինգ, ոլորտային կանխատեսումներ ու նախազգուշացումներ։ Մեր նպատակն է կարևոր տվյալները հասանելի դարձնել բոլորի համար:
Download Telegram
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի ապրիլի 6-12-ը

🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.31 մ (12.04.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9 սմ-ով։

🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 2.837 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 12-ը ներառյալ՝ 21.004 մլն.մ³:

#Armhydromet #Սևանալիճ #ԱրփաՍևան
1👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ #Armhydromet

📌 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Աշտարակի օդերևութաբանական կայանը, ինչպես նաև Կլիմայի և հիդրոլոգիայի ծառայությունները ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էին Ագարակի Տ․ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին։

Այցի ընթացքում աշակերտները՝

ծանոթացան օդերևութաբանական կայանի չափիչ սարքերին և դրանց աշխատանքի սկզբունքներին,
տեղեկացան Հայաստանի կլիմայի առանձնահատկություններին և օդերևութաբանական դիտարկումների պատմությանը,
քննարկեցին կլիմայի փոփոխության հիմնախնդիրները՝ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում,
ծանոթացան կլիմայի ազդեցությանը գետերի հոսքի ձևավորման վրա։

Այցը նպաստեց աշակերտների գիտելիքների ընդլայնմանը և շրջակա միջավայրի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի ձևավորմանը։
3👍1
‼️ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

‼️Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ:

#armhydrometwarning
#armhydrometattention
😢4👍1
💧Ջրի յուրահատկությունները

🌍 Բնական ջուրը Երկրի վրա գտնվող եզակի նյութերից է, որը բնականորեն հանդիպում է երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային, և ծածկում է Երկրի մակերևույթի 71%-ը:

⚠️Այնուամենայնիվ, աշխարհի ջրի միայն մոտ 1%-ն է հասանելի մարդու օգտագործման համար, որի մեծ մասը պարփակված է սառցային շերտում: Ջրի շրջապտույտը Երկրի վրա շարունակվում է միլիարդավոր տարիներ շարունակ և Երկրի վրա դրա ընդհանուր քանակը միլիոնավոր տարիներ մնացել է անփոփոխ:

🧊Սառույցը մոտ 9%-ով ավելի թեթև է, քան հեղուկ վիճակում գտնվող ջուրը, այդ իսկ պատճառով ջրային օբյեկտների մակերևույթին առաջացող սառցային կեղևը ապահովում է ջրային օրգանիզմների կենսունակությունը անգամ խիստ կլիմայական պայմաններում:

🧪Ջուրը ունիվերսալ լուծիչ է, քանի որ այն լուծարում է ավելի շատ նյութեր, քան ցանկացած այլ հեղուկ, ինչի շնոհիվ բնության մեջ իրականացվում է նյութերի շարժը: Ջուրը գնտվելով անընդհատ շրջապտույտի մեջ մեղմում է ջերմաստիճանի տատանումները Երկրի վրա:
2👍1
🌊💦Հանրապետության գետերում ջրի ելքերը

📉Գետերի հոսքի տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում

👉 https://meteomonitoring.am/web/enviromental-monitoring/water-resources-surface-block/surface-quantity

#գետեր #Armhydromet
👍1
‼️ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️
Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🌦️⛈️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ապրիլի 14-19-ը

🟦 Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟦 Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. 13-ին առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1
👍1
🌊💧Ջրամբարների լցվածությունը ապրիլի 14-ի դրությամբ (2026թ.) 🚰📊

#Armhydromet #ջրամբարներ
👍1
♻️ Քիչ պլաստիկ, ավելի առողջ Երկիր

🌍 Ծովային պլաստիկ թափոնը գրավում է համաշխարհային ուշադրությունը որպես բնապահպանական խնդիր: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն տոննա պլաստիկ հայտնվում է օվկիանոսներում՝ վնաս հասցնելով ծովային վայրի բնությանը, ձկնորսությանը և զբոսաշրջությանը և առնվազն 8 միլիարդ դոլարի վնաս պատճառելով ծովային էկոհամակարգերին: Պլաստիկ նյութերի համաշխարհային արտադրությունը 2016 թվականին կազմել է 280 միլիոն տոննա, որից մոտ մեկ երրորդը մեկանգամյա օգտագործման պլաստիկ է։

🚯 Ցամաքում ոչ պատշաճ կերպով կառավարվող պլաստիկները խցանում են կոյուղիները և ջրային ուղիները՝ առաջացնելով ջրհեղեղներ անձրևների ժամանակ և ստեղծելով հիվանդություն փոխանցողների համար ապրելու միջավայր, ինչպիսիք են մոծակները:

💔 Գիտնականները մանր տրոհված պլաստիկներ՝ միկրոպլաստիկներ են հայտնաբերել հողում, ձկներում, քաղցրահամ ջրերում, ծորակի ջրում և նույնիսկ մեր շնչած օդում: Խնդիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում և դժվար է անտեսել:

https://www.facebook.com/share/p/1H1Vwwh3Ck/
1👍1
🌊💦Հանրապետության գետերում ջրի ելքերը

📉Գետերի հոսքի տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում

👉 https://meteomonitoring.am/web/enviromental-monitoring/water-resources-surface-block/surface-quantity

#գետեր #Armhydromet
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🌦️⛈️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ապրիլի 15-20-ը

🟦 Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19- 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։
🟦 Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1
👍1
‼️ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❄️Ինչպես և կանխատեսվել էր, եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի գիշերը գրեթե ողջ հանրապետությունում դիտվել են բացասական ջերմաստիճաններ՝ բացառությամբ Սյունիքի և Տավուշի հովտային շրջանների, որտեղ գրանցվել են դրական ջերմաստիճաններ։

📊Այս ամենով պայամանվորված հանրապետության 18 օդերևութաբանական կայաններում գիշերը գրանցված նվազագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևէ դիտված պատմական նվազագույն արժեքները․⬇️

#Armhydromethystoricaltemp #պատմականջերմաստիճան
2👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🗓️Ապրիլի 10-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել էր Երևանի Արգենտինյան Հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ «Քամիների և օդային հոսանքների ձևավորման պատճառները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով ուսումնական նախագծային աշխատանքի շրջանակում։

📖 ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը և կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը երեխաներին ներկայացրեցին քամիների ձևավորման գործընթացը՝ անդրադառնալով դրա վրա ազդող հիմնական գործոններին։ Մասնագետները ներկայացրեցին քամիների և օդային հոսանքների տարբեր տեսակները՝ բերելով օրինակներ։

🌿 Հատուկ ուշադրություն դարձվեց քամիների ազդեցությանը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական առումներով։ Նշվեց քամիների կարևոր դերակատարումը կլիմայի ձևավորման մեջ, միևնույն ժամանակ ընդգծվեց ուժեղ քամիների պատճառած վնասը՝ շինություններին և գյուղատնտեսական մշակաբույսերին։

🤝Հանդիպումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում:
1👍1
🌊ՀՀ գետերի 2026 թվականի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում

1. Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2026 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները կանխատեսվում են նորմայի 100-130%-ի սահմաններում, իսկ առանձին գետերում՝ 140-160%-ի սահմաններում։ Վեգետացիոն շրջանի հոսքի ծավալները կլինեն նորմայի 100-120%-ի սահմաններում, իսկ առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 100-120%-ի սահմաններում։

2. Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են ապրիլի երրորդ, մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում:

3. Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ և ինտենսիվ անձրևներ: https://meteomonitoring.am/file/globalFiles/overflow2026.pdf
1👍1
🚗💨Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 7-13-ը (2026թ․)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ ապրիլի 7-9-ը և 12-13-ը,
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին,
◾️ Շենգավիթում` ապրիլի 10-ին,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 7-ին, ապրիլի 9-13-ը,
◾️ Կենտրոնում՝ ապրիլի 9-ին և 12-13-ը,
◾️ Արաբկիրում` ապրիլի 13-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

#Օդիորակ #Yerevan #Air #AirMonitoring #AirPollution
1👍1
🏭☁️ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 4-10-ը (2026թ․)

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

◾️Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 4-5-ը և 7-8-ը,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 9-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

◾️Ալավերդի քաղաքում՝
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
1👍1