ARM Unified Infocenter/ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
3.4K subscribers
530 photos
172 videos
6 files
242 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Առանց մեկնաբանության
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի
Շուշի, Արցախ

Տեսանյութը` Պաբլո Գոնսալեսի
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։

Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Սա նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։

Շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին։
English and Russian below

Այսօր՝ ժամը 22:00-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի ասուլիսը:

Լրատվամիջոցների գրանցման և մանրամասների համար խնդրում ենք զանգահարել հետևալ հեռախոսահամարով` +37410515757: Լրագրողների գրանցումը կավարտվի ասուլիսից 15 րոպե առաջ:

Լրատվամիջոցները հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

Ասուլիսը բաց կապով կհեռարձակվի:
Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:

Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը, որտեղ օրվա ընթացքում թեժ մարտեր են տեղի ունեցել։ Ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Այսօր երևի ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել։
Արծրուն Հովհաննիսյան
📍Հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի:

📍Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:
Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարությունը
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 աթս, 20 զրահատեխնիկա, 1 իմքնաթիռ, կա 350 զոհ:
Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:
Սիրելի հայրենակիցներ.

Ժամը 14.00-ին ուղերձով կդիմեմ ժողովրդին:

Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը:
Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:

Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս:

Սիրելի ՛ ընկերներ
Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:
Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք և իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները:

Ուրեմն, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ:

Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը:
Արցախը սպասում է բոլորիդ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
Այսօր՝ ժամը 22:00-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:

Լրատվամիջոցների գրանցման և մանրամասների համար խնդրում ենք զանգահարել հետևալ հեռախոսահամարով` +37410515757: Լրագրողների գրանցումը կավարտվի ասուլիսից 15 րոպե առաջ:

Լրատվամիջոցները հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

Ասուլիսը բաց կապով կհեռարձակվի:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խմբի ոչնչացումը հարավ-արևելյան ուղղությամբ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Կամավորական Շահինյան Տիգրան Կառլենի, ծնվ. 1968թ.
Առաքելյան Սամվել Լևոնի, ծնվ. 2001թ.
Տերոյան Պարգև Կարենի, ծնվ. 1998թ.
Ադամյան Էմիլ Հակոբի, ծնվ. 2001թ.
Սիմիկյան Արթուր Միքայելի, ծնվ. 2001թ.
Թագվորյան Գրիգոր Վահեի, ծնվ. 1999թ.
Եղշատյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2000թ.
Պահեստազորային Շահբազյան Կամո Գևորգի, ծնվ. 1979թ.
Ասատրյան Վահագն Ֆելիքսի, ծնվ. 1977թ.
Ավետիսյան Լևոն Արմենակի, ծնվ. 1990թ.
Ներսիսյան Անդրանիկ Մանուելի, ծնվ. 1990թ.
Գալեյան Արմեն Հայասերի, ծնվ. 1985թ.
Ավանյան Գևորգ Սերգեյի, ծնվ. 1989թ.
Պահեստազորային Ներսիսյան Մարտին Սերյոժայի, ծնվ. 1991թ.
Կիրակոսյան Արամ Համլետի, ծնվ. 1979թ.
Պահեստազորային Հովհաննիսյան Վազգեն Մարտիկի, ծնվ. 1974թ.
Պահեստազորային Ներսեսյան Գարիկ Սերյոժայի, ծնվ. 1978թ.
Պահեստազորային Ալավերդյան Գուրգեն Կարոյի, ծնվ. 1995թ.
Պահեստազորային Մովսեսյան Վարդան Սերյոժայի, ծնվ. 1983թ.
Կարապետյան Նիկոլայ Արմենի, ծնվ. 2000թ.
Մանուկյան Մարատ Կարենի, ծնվ. 2001թ.
Սինանյան Նարեկ Սերգեյի, ծնվ. 1992թ.
Ասրյան Սերոբ Սարմենի, ծնվ. 1998թ.
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ։

Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից:

Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է։

Արծրուն Հովհաննիսյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը: Քաղաքացիական անձինք ևս այստեղ բուժում են անցնում : Այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: