Վտանգավոր և ամոթալի է, երբ անհայտ է, թե որտեղ մարտերի մասնակից «ազատամարտիկները» հավաքվում են կառավարության շենքի դիմաց, ներկայանում որպես «Խաչակիրներ» ջոկատ և պահանջում զինել իրենց, որպեսզի ուժով բացեն Լաչինի միջանցքը: Ինչ ազդակներ տվեց այդ ակցիան.
▪️Հայաստանը Զինված ուժեր, կանոնավոր բանակ չունի: Տարեց, ֆիզիկապես անպատրաստ «ֆիդայիներն են ցանկանում» հարցը լուծել պատերազմով:
▪️Կառավարությունն ու ՊՆ-ն կամավորների ներգրավման հարցում որևէ մոտեցում չունեն՝ բացի Ս. Միքայելյանի վարկաբեկված «Երկրապահի» համերգները ֆինանսավորելը:
▪️Կամա թե ակամա «խաչակիրներ» բառի օգտագործումը վկայում է՝ Հայաստանում կան շրջանակներ, որ չունենալով քրիստոնեական աշխարհի աջակցությունը՝ Արցախի հարցին պատրաստ են կրոնական երանգ տալ և հայության դեմ տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին ատող իսլամական ժողովուրդներին:
▪️Անգամ օրհասական պահերին Հայաստանում հայտնվում են մարդիկ, որ պատրաստ են հանուն ֆեյսբուքյան լայքերի ֆիդայինների դեր խաղալ՝ նախօրոք իմանալով, որ ոչ զենք են ստանալու, ոչ ինչ-որ մեկն իրենց ուղարկելու է սահման, ոչ էլ բժշկական կոմիսիան է եզրահանգելու, որ ֆիզիկապես պատրաստ են մարտական խնդիր լուծել:
#աբսուրդի_թատրոն @Կանչ

👍1
Աշխարհը կարծում է, որ արցախահայությունը ցեղասպանության վտանգի առջև է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր անձնակազմը մտածում են օր առաջ ձեռքերը լվացել Արցախի խնդրից: Ցավալի է, որ հայ ժողովրդի մի ստվար հատված մտածում է, որ եթե Արցախը հանձնելը «քցեն Նիկոլի ջեբը», ու «թեման փակվի», կարող են հանգիստ շունչ քաշել, հանգստանալ Անթալիաներում ու առհասարակ հարուստ կյանք վարել:
Ինչպես կասեր դասականը` «օղաբլիթի անցք ձեզ»: Նիկոլի քաղաքականության արդյունքում հայ ժողովրդին հասանելի միակ «կուրորտը» Դեր-Զորն է լինելու:
#Նիկոլի_օրակարգ @Կանչ

Telegram
Radar Armenia
🟨 Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ավարտել է իր զեկույցը և եկել եզրակացության.
▫️ Լաչինի շրջափակումը ցեղասպանություն է համարվում՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի:

👍3😢1
Հարցեր մտավորականներին
Հայր և որդի Սմբատյանների խափանման միջոցը փոխելու հարցով Ն. Փաշինյանին նամակներ են գրում մտավորականները, դասական երաժշտության աշխարհի կարկառունները, հայտնի մարդիկ՝ սկսած Ռուբեն Մաթևոսյանից, Չեքիջյանից, Մանսուրյանից, վերջացրած Արամ Խաչատուրյանի որդով: Ճիշտ են անում. հանցակազմի կասկածը և կալանքի որոշումը անհամաչափ են, հատկապես երբ խոսքը շարքային գրպանահատների մասին չէ:
Բայց կան հարցեր, որոնց հետ պետք է առերեսել (❗️) մտավորականներին:
1️⃣ Եթե ձեր չափման միավորը Հայրենիքի համար արածն է, ապա հայր և որդի Սմբատյաններն ինչքան որ արել են, գեներալ Մանվելի արածի 10 տոկոսն էլ չեն արել: Գեներալ Մանվելին Ն. Փաշինյանի ռեժիմը վերագրեց տուշոնկայի, իսկ Սմբատյաններին՝ Երևանի կենտրոնում տարածքների գողություն: Մանվելի մասով ինչու՞ ձայն չհանեցիք:
2️⃣ Չե՞ք հասկանում, որ խնդիրը դատախազի, քննիչի ու դատավորի մեջ չէ, այլ անձամբ Ն. Փաշինյան ազգակործանի մեջ է, թե՞ ձեռնտու է «կառավարական հարսանիքների թամադա» լինելով ու մեդալներ ստանալով՝ ձայն հանել միայն այն դեպքում, երբ ձեր «տներին» են մոտենում:
3️⃣ Գիտակցու՞մ եք, որ ձեր խոսքը գրոշի արժեք չունի, քանզի դուք լռել եք, երբ Ն. Փաշինյանը հանձնում էր Արցախն ու 120.000 հայի մատնում էր սովի, երբ 5000 լուսավոր տղաների Եռաբլուր էր ուղարկում, հետո այդ տղաների ծնողների վրա հեղափոխական սմբակները մաքրելով՝ Եռաբլուրն էր գրոհում:
#կեղծ_արժեքներ @Կանչ

👍5
Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որքան արժանահավատ են ստորև բերված թվերը, բայց իրավիճակը նկարագրելու հարցում դա ամենևին էլ խոչընդոտ չէ:
Թե այս, թե որևէ այլ սոցհարցում, թե քաղաքի տաքսիստների զրույցները և թե խոհանոցային խոսակցությունները հանգեցնում են հիմնական մի քանի եզրակացությունների.
📍Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի համար օրհասական վիճակում հանրությունը տոտալ անտարբեր է:
📍Հանրությունը հավասարապես չի վստահում ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը: Ավինյանի 9 տոկոսն ընդամենը վարչական ռեսուրսի արդյունք է, իսկ նրա մրցակիցների 2-ական տոկոսները` Նիկոլի ու նիկոլականների հանդեպ զզվանքի:
📍Հասարակությունը դաշտում եղած ակտորներից որևէ սպասում չունի, և խուսափում է հայտնել իր իրական մտադրությունները:
Արդյունքում` հասարակությունն ասում է.
Ես պատրաստ եմ և շատ ուզում եմ հրաժարվել Նիկոլից ու Նիկոլի օրակարգից, բայց պահանջում եմ հստակ ու գործուն օրակարգ, և կարող ու բանիմաց էլիտա:
@Կանչ

ՀՐԱՊԱՐԱԿ
Ո՞վ է առաջատարը․ ու՞մ են քվեարկելու երևանցիները․ հարցման արդյունքներ
Ծխախոտի գործով Վիտալի Բալասանյանին կալանավորած Արցախի իշխանությունը պարտավոր է ժամ առաջ փոխել խափանման միջոցն ու կալանավորել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանին: Սոռոսական Խանումյանը նախարար էր նշանակվել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո և մեղադրվում է փախստականներին հատկացված գումարներից 70 միլիոնը հափշտակելու մեջ:
Ինչն է հետաքրքիրը. Արցախի իշխանությունը մի կողմից փող գողանալու մեղադրանք է առաջադրում, մյուս կողմից՝ չի կալանավորում, ավելին՝ նախարարի պաշտոնից երկար ժամանակ չէր ազատում Ն. Փաշինյանի և Ջ. Սոռոսի համատեղ սիրո պտուղ Խանումյանին: Գողության մեղադրանքը վրան՝ նախարար Խանումյանը զբաղված էր հայրեանավաճառությամբ և 2022-ին անձամբ էր կազմակերպում և վերահսկում ԼՂՀ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի և Բերձոր քաղաքի բնակչության տեղահանումը:
Եթե հարցը սկզբունքն է, ապա պետք է կոշտ հարցադրում անել Արայիկ Հարությունյանին՝ ո՞ր սկզբունքով, ո՞ր նպատակահարմարությամբ կամ ո՞ր բարոյականությամբ է Բալասանյանը կալանավայրում, իսկ Խանումյանն ազատության մեջ:

Ի՞նչ է աղաղակում ՌԴ ԱԳՆ-ն
Ռուսաստանի արտգործնախարարության ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա է այսօր հայտարարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության պայմանագիր ստորագրելուն։
«Ինչ-որ մեկին, հնարավոր է ձեռնտու է արագացնել այդ գործընթացը, որպեսզի կարողանա շուտ ինչ-որ բաների հասնել, բայց հարցն այն է, թե հետագայում ինչպես են կյանքի կոչվելու պայմանավորվածությունները», - ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Ալեկսեյ Զայցեվը։
Թե ում է ձեռնտու արագացնել այդ «գործընթացը», կարծում ենք՝ հասկանալի է։ Անհասկանալի է, թե ինչու է շտապում նաև Հայաստանի իշխանությունը։ Մանավանդ, երբ Ռուսաստանից նման ազդակներ են ստացվում։
Միթե՞ պարզ չէ, թե ինչ է ակնարկում Մոսկվան։ Չէ՞ որ ուղիղ խոսքով է ասված՝ պետք չի շտապել։ Եվ ուրեմն ինչու՞ հանձնել Արցախը թշնամուն, եթե ժամանակ շահելու և այդ ընթացքում որոշակի արդյունքներ ունենալու հնարավորություն կա։

Վերջին օրերին ի պաշտպանություն Արցախի ԱՄՆ-ի հայ համայնքի փողոցային ակցիաները, կարծես, վկայում են, որ ամերիկահայերն ի վերջո հասկացել են՝ Արցախով է անցնում հայի արժանապատվության կարմիր գիծը և պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել Արցախի ուղղությամբ: Այնուամենայնիվ, պետք է հուշել ամերիկահայերին, որ իրենց կառավարությունից պահանջեն դադարեցնել Արցախը հանձնող Ն. Փաշինյանի հակահայ ռեժիմին աջակցելու քաղաքականությունը:
Եթե ամերիկահայերն իրոք ցանկանում են Արցախը հայկական տեսնել, ապա պետք է Սպիտակ տնից պահանջեն գնահատականներ տալ Ն. Փաշինյանի ՀՀ սահմանադրության, օրենքների, մարդու իրավունքների մասով ստանձնած միջազգային պարտավորությունների խայտառակ և աղաղակող խախտումների փաստերին: Վերջիվերջո, բոլորը՝ Մեղրիից ու Գրումրիից մինչև Մոսկվա և Լոս Անջելես, պետք է գիտակցեն, որ Արցախը փրկելու նախապայմանը դավաճանական ռեժիմից ազատվելն է:

Պարզվում է՝ Կոտայքի մարզի դատախազի աշխատանքից ազատման պատճառը մի գաղտնալսում է, որտեղ նա մասնավոր խոսակցության ժամանակ անբարեհունչ արտահայտություններ է թույլ տվել վերադասների հասցեին: Կոտայքի հիմա արդեն նախկին դատախազը դատի է տվել գլխավոր դատախազ Աննա Վարապետյանին՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կատարված ապօրինությունը: Ամենայն հավանականությամբ Ա. Վարդապետյանին դատի է տալու նաև Արմավիրի աշխատանքից ազատված դատախազը:
Ի՞նչն է այս ամենում ռուսի ասած мораль-ը. թե մասնավոր խոսակցությունների գաղտնալսումները, թե պաշտոնից հեռացումները, և թե դատի տալու փաստերը վկայում են՝ մի կողմից Ն. Փաշինյանի ռեժիմը չի վստահում իրավապահ համակարգին, մյուս կողմից՝ իրավապահ համակարգը ոչ հարգում է, ոչ էլ վախենում է ռեժիմի պարագլուխներից: Իսկ դա նշանակում է, որ իշխանության բուրգի փլուզումը շատ կարճ ճամանակի հարց է:
#թագավորը_մերկ_է @Կանչ

Արցախի իշխանությունը գոնե այս օրհասական պահին պետք է ներքին «բոլտ ու գայկեքը» ձգի: Պետք է ուժ գտնի իր մեջ չվախենալու և արմատախիլ անելու Սամվել Բաբայանի գլխավորած ադրբեջանական կոլաբորացիոնիստների խմբավորմանը:
Պատահակա՞ն է, որ Արցախում միայն Ս. Բաբայանն ու նրա շուրջը հավաքված տարատեսակ տիղմն է (Հայկ Խանումյան, Արթուր Օսիպով և այլն) ցանկանում ինտեգրվել Ադրջեջանին: Այդ դեպքում որքանո՞վ է արդար, որ Վ. Բալասանյանը ծխախոտի գողության գործով կալանավորված է, իսկ Արցախի Անվտանգության խորհրդի հաշվից 100 միլիոն դրամ հափշտակած, նույն հիմնարկության բյուջեով BMW X7 գերթանկարժեք մեքենան գնած ու սեփականաշնորհած Ս. Բաբայանն ազատության մեջ է:
Ի դեպ, եթե Արայիկ Հարությունյանը շարունակի վախենալ ու աչք փակել Ս. Բաբայանի ազգադավ գործունեության վրա, ավելին՝ օրենքով սահմանված կարգով գողության համար չկալանավորի Ս. Բաբայանին, ապա ստանալու է 2000թ.-ի մարտին Արկադի Ղուկասյանի վրա կրակելու պատմության կրկնությունը: Հուսով ենք՝ Ա. Հարությունյանը հասկանում է պահիլրջությունը:

Երևանում ջերմաստիճանը 40-ից բարձր է: Ճիշտ ժամանակն է հիշել, որ նիկոլենք սաղարթաշաթ ծառերը հանեցին (որոնք հսկայական դեր ունեին միկրոկլիմայի ձևավորման վրա), փոխարենը տնկեցին արդեն իսկ չորացած սակուրաներ:
Նույն բանն արվեց բանակի, պետության, հասարակության հետ: Աշխատող ինստիտուտները փոխարինվեցին քաոս ծնող անգրագետներով:
Շոգը ֆիզիկական երևույթ է, զգացնել տալիս է անմիջապես: Պետության կորուստը դեռ առջևում է:

🔥2
Սմբատյանների խափանման միջոցը փոխելու հարցով Ն. Փաշինյանին նամակով դիմել է նաև ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյը: Հարցն արդեն միջազգային արձագանքներ է ստանում:
Մինչդեռ ընդդիմությունը Սմբատյանների «քեյսից» կարող էր սեփական քաղաքական օրակարգը կերտել: Օրինակ՝ եթե խնդիրը սկզբունքն է և Ն. Փաշինյանի ռեժիմը հայր և որդի Սմբատյաններին կալանավորում է՝ վերագրելով նրանց Երևանում տարածքների գողություն, ապա ինչու՞ չի կալանավորվում Գռզոն, որը գողացել է «Ռոսիա» կինոթատրոնի շենքը, հրապարակի շենքերը, բազմաթիվ այլ տարածքներ, շենք-շինություններ (նույնիսկ քրեական գործ կա այս պահին):
Առաջ տանելով «ի՞նչ տարբերություն Սմբատյաններին վերագրվածի և Գռզոյի արածի միջև» թեզը՝ ընդդիմությունը կարող էր «բնից հանել» բոլոր իշխանությունների օրոք հարստացած, ներկայիս ռեժիմի սիրելի թալանչի Գռզոյին և նրա նկատմաբ առկա ժողովրդական զզվանքի ալիքն ուղղել Ն. Փաշինյանի ռեժիմի դեմ:

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 23-ին Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար ՀՀ պետբյուջեից հատկացվելու է 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ ակնկալվում է, որ համերգին կմասնակցի 20-25.000 մարդ:
Ըստ էության, Ն. Փաշինյանի ռեժիմը հարկատուների փողերով 20-25.000 մարդու առաջարկում է անասունանալ և քեֆ-ուրախության մասնակցել՝ նշելու 120.000 արցախահայության սովամահությունը: Բայց այս այլանդակությունից նիկոլականները նաև այլ ակնկալիք ունեն՝ պետբյուջեից փող գողանալ:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Snoop Dogg-ի համերգային հոնորարը 500-700 հազար դոլար է (կախված համերգային ռենդեռի պահանջներից): Հիմա պետք է շատ ուշադիր հետևել, թե որ լրատվամիջոցն է հետաքննություն իրականացնելու և պարզելու, թե պետբյուջեից մոտ 5 միլիոն դոլար փողը ինչ սխեմաներով է լվացվելու և հայտնվելու Ն. Փաշինյանի և Ա. Հարությունյանի (դդում) գրպանում:

«Վագնեռ» խմբավորման մարտիկներն այսօր տեղեկացվել և առաջարկ են ստացել պատրաստ լինել օգոստոսի վերջին վերադառնալու ռազմաճակատ:
Ռազմաճակատի ո՞ր հատվածի մասին է խոսքը, հայտնի չէ: Նույնիսկ հայտնի չէ՝ խոսքը Ուկրաինայի՞, Միջին Ասիայի՞, թե՞ Կովկասի մասին է:
Այնուամենայնիվ, արդեն հիմա ուրվագծվում է ուկրաինական տապալված հակահարձակումից անմիջապես հետո ռուսական հարձակման պատկերը, ինչը չափազանց կարևոր է արցախյան ռազմաճակատի և ներհայաստանյան զարգացումների համար 😉

Մենք կոչ ենք արել մեդիաներին հետամուտ լինել Snoop Dog-ի համերգի համար պետբյուջեից հատկացված 6 միլիոն դոլարի մախինացիաների թեմային:
Մի փոքր հուշում. Արայիկ Հարությունյանը (դդումը) փողերը լվացնելու է և «ատկատներով» հասցնելու է Ն. Փաշինյանին նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ներկայիս ռեժիմի սիրելի և հավատարիմ գործարար Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) միջոցով, որի որդու՝ Մակար Պետրոսյանի ՍՊԸ-ին է փոխանցվում համերգի կազմակերպման 6 միլիոն դոլարը:
Ուղղակի հետևեք ՄԱՊ-ի Ալիկի ՍՊԸ-ների և հայտնի աֆերիստ ու խուժան Մակարի «Դոպինգ սփեյս» ընկերության ֆինանսական շարժերին, և ամեն ինչ կնկնի իր տեղը: Հտևեք, փորփրեք ու կգտնեք. նիկոլականներն անգամ գողությսն մեջ եմ փնթի ու ոչ կոմպետենտ:
#թալան @Կանչ

Երկու ուշագրավ փաստ, որ կարող է իրավիճակ փոխել.
🔻Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ ԱԽ արտակարգ նիստ գումարվի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։
🔻Արցախի իշխանությունը հրաժարվել է սկզբում Աղդամի, հետո նոր Լաչինի ճանապարհի բացման ձևաչափից, նաև հրաժարվել է պաշարման պայմաններում Եվլախում հանդիպել ադրբեջանցիների հետ:
Սա նշանակում է, որ Արցախում Ադրբեջանին գրողի ծոցն ուղարկելու հարցում վճռական են տրամադրված: Միայն թե Արցախի անվտանգության մարմինները պարտավոր են պահպանել զգոնությունը և թույլ չտալ, որ կոլաբոռացիոնիստների շրջանակը (Սամվել Բաբայան, Հայկ Խանումյան, Արթուր Օսիպով և այլն) ցույցեր կազմակերպի՝ պահանջելով բացել Աղդամի ճանապարհն ու ինտգրվել Ադրբեջանին:

👍2
ՀՀ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների, այլ բառով ասած՝ «բառդակի» պատճառով 1 օրում 2 զինվորի մահը վկայում է, որ Սուրեն Պապիկյանը ոչ թե Պաշտպանության նախարարի, այլ գուտապի փոխտնօրենի պաշտոնում պետք է լիներ: Եվ, եթե ինչ-որ մեկին թվում է, թե Ն. Փաշինյանը չի հասկանում, որ Ս. Պապիկյանը «պրոֆնիգոդնի է», չարաչար սխալվում է:
Խնդիրն այն է, որ Փաշինյանի ռեժիմը հրաժարվել է բանակ ունենալու, Զինված ուժերով երկրի սահմանների և ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործառույթից: Այլ կերպ ասած՝ կապիտուլյանտը կապիտուլացվել է մինչև վերջ՝ անպիտանների ձեռքերով «խոդի տալով» հայկական բանակը բարոյալքելու, կազմաքանդելու և ոչնչացնելու թշնամական ծրագիրը:
Ստեղծված իրավիճակում միակ լուծումը ազգային ինքնակազմակերպումն է շատ հստակ քաղաքական դիլեմայի շուրջ, այն է՝ Հայաստանին բանակ պե՞տք է, թե՞ ոչ: Եթե բանակ պետք է, ուրեմն պետություն է պետք, ոչ թե օխլոկրատիա:

Եվս 8 միլիոն դոլար Ջենիֆեր Լոպեսի համերգին
Մեր ունեցած տեղեկություններով՝ Snoop Dog-ի համերգի համար պետբյուջեից հատկացված 6 միլիոն դոլար գումարի պատմությունն ամբողջական չէ: Կառավարության գաղտնի որոշումով հատկացված է 24 միլիոն դոլար (❗️) 4 մեգաաստղի համերգներ Երևանում կազմակերպելու համար:
Մեզ հաջողվել է պարզել, որ 24 միլիոն դոլարից 6-ը հատկացված է Snoop Dog-ի համերգի, 8 միլիոնը՝ հոկտեմբերին Երևանում նախատեսված Ջենիֆեր Լոպեսի համերգի համար: Առաջիկայում կփորձենք պարզել մյուս 2 արտիսների անունները:
Այն որ նիկոլենք 24 միլիոնից մոտ 18-20 միլիոնը գրպանելու են, կասկածից վեր է, դրա մասին դեռ կխոսենք փաստերով: Հիմա հետաքրքիր է 2 հարց.
🔻Ի՞նչ դեմքով է բյուջեից 24 միլիոն դոլար շաբաշ անող ռեժիմի «Հայաստան» հիմնադրամը Սփյուռքից փող մուրալու:
🔻 Գիտեի՞ք, որ 24 միլիոնով կարելի էր գնել 960 «Շահիդ» ԱԹՍ (1 հատի գինը 25.000 դոլար է), որոնց դիպուկ հարվածներով Ռուսաստանն այս օրերին ոչնչացնում է Ուկրաինայի ենթակառուցվածքներն ու զենքի պահեստները:

🤬3👍1
Արցախը շրջափակելու Ալիևի ռեսուրսը սնվում է ոչ միայն այն իրողությունից, որ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, այև նրանից, որ Ստեփանակերտում գործում է Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացող հինգերորդ շարասյուն:
Սամվել Բաբայանի գլխավորությամբ գործող կոլաբորացիոնիստների այդ խմբակը լավ հնարավորություն է տալիս Ալիևին պնդել, իբր արցախահայությունը ցանկանում է հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, սակայն «իշխանությունը յուրացրած ահաբեկիչները» թույլ չեն տալիս դա նրանց:
Սամվել Բաբայանի ղեկավարած կոլաբորացիոնիստներն օգնում են Ալիևին տարաձայնություններ սերմանել պաշարման մեջ գտնվող հայերի մեջ՝ հուսալով, որ ամրոցի դռներն ի վերջո ներսից կբացեն:
Չլինեին բաբայանական կոլաբորացիոնիստները, Արցախը պաշարելու Ալիևի ռեսուրսը վաղուց արդեն սպառված կլիներ: Հենց վերջիններից սպասվող ակնկալիքներն են ստիպում Բաքվի բռնապետին հանդուրժել ցեղասպան գործչի՝ աշխարհում ամրապնդվող իր համբավը: Ալիևը լավ գիտի, որ ինքը կարող է հաղթել և արդարացվել միայն այն դեպքում, եթե Արցախի կոլաբորացիոնիստները հաջողեն իրենց նախաձեռնություններում:

Արցախի ապաշրջափակման պահանջով Կալիֆորնիայի հայ համայնքը կրկին փողոցներ է փակել և բողոքի ցույցեր կազմակերպել:
@Կանչ
@Կանչ