Կանչ
2.37K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ազգադավի ռեժիմը որոշել է Ուկրաինային «երկիր-երկիր» և «երկիր-օդ» տարբերակների հրթիռային համակարգեր և հրթիռներ տրամադրել:

Խնդիրն այն է, որ կապիտուլյանտին Մոսկվան ուղիղ տեքստով «սուկին սին է» ասել և ռուսական փրկօղակն այլևս ազգադավի համար չի գործում: Ավելին՝ Նիկոլը գիտի, որ հենց Մոսկվայի գլուխն ազատվեց Ուկրաինայից, իր հարցերով լրջագույնս զբաղվելու են:

Իշխանությունը պահելու հարցում կապիտուլյանտի միակ փրկօղակն Արևմուտքն է: Ավելին՝ անձամբ ազգադավին Ռուսաստանի ճանկերից կարող է փրկել միայն Արևմուտքը: Ուստի և Նիկոլն անում է այն, ինչ հրահանգում են արևմտյան տերերը: Եթե հրահանգեն, պատրաստ է նույնիսկ սեռը փոխել:

Ի դեպ, մեր խիստ հավաստի աղբյուրը հայտնում է, որ առաջիկա կես տարվա ընթացքում ազգադավն Արևմուտքի հրահանգով օրինականացնելու է միասեռ ամուսնությունները, իսկ դպրոցներում այլևս չեն լինելու առանձին տղաների և առանձին աղջիկների զուգարաններ:

@Կանչ
🤬673👍3😁2😢1
2018-ի դավաճանական հեղաշրջումից հետո արցախցի մի պաշտոնյա (անունը դեռ չենք տալիս), որ պորտալարով, եղած-չեղածով «նախկին իշխանությունների» ծնունդ է, բայց հեղափոխություն կոչվածից մինչև Արցախի հանձնման վերջին օրը Ստեփանակերտում Նիկոլի վեցնոցն էր, «բինգո է շահել»:

Նա 5 տարի շարունակ հլու-հնազանդ ծառայել է ազգադավին ու նպաստել Արցախի հանձնմանը, ինչի դիմաց 2023-ի օգոստոսին Հարությունյան Արայիկի վերջին հրամաններից մեկով նրա Ստեփանակերտի առանձնատունը ԼՂՀ կառավարությունը գնել է 300 միլիոն դրամով: Վճարումը կատարվել է անմիջապես (ՀՀ գանձապետարանից):

Ստացվում է, որ Արցախը հանձնած սրիկան Ստեփանակերտի իր տան համար ՀՀ պետբյուջեից ստացել է փոխհատուցում և հիմա 300 միլիոնը գրպանում թանկ ավտոմեքենայով Երևանի փողոցներն է չափչփում, իսկ տուն-տեղ, Հայրենիք կորցրած տասնյակ հազարավոր արցախցիներ ոչինչ չեն ստացել ու չեն ստանալու:

Ի դեպ, խոսակցություն կա, որ Նիկոլի այդ նույն արցախցի վեցնոցը շուտով գեներալական պաշտոն է ստանալու ՆԳՆ համակարգում:

@Կանչ
🤬39👍6😢3
Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել  է` «Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն ու սերմերն այստեղ են, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»:

Բառացիորեն Բաքվից հայտարարել են` առանց ռուսի պեչատի` ոչ մի խաղաղություն ու ոչ մի պայմանագիր:

Որևէ մեկը չի կասկածում, որ Նիկոլին փալասի վերածած Իլհամը կհասնի իր նպատակին: Կամ խաղաղությունը կլինի Բաքվի ուզածով ու տարածաշրջանի երկրների օրհնությամբ, կամ էլ` խաղաղություն առհասարակ չի լինի:

Նիկոլը, որ ամեն գնով փորձում է արևմտյան տանիքով խաղաղություն հաստատել, (թեկուզ հայերի արյան ու հայրենիքի գնով) ու դա դարձնել հավերժ իշխելու ռեսուրս, բախվել է պատին:

Հույսը Շառլ Միշելն է (Մակրոնն ու Բայդենը խաղից թռել են, չեն ուզում հայ ժողովրդի գերեզմանափորի համբավ վաստակել), իսկ Միշելն, ինչպես օրերս Ժոզեպ Բորելն էր ասել՝ իր արսենալում նույնիսկ «սեփական կատու» չուտի:

@Կանչ
👍26🤬3
Ալիևը որոշել է հերթական «Պրահա» բերել հայ ժողովրդի գլխին: Տեսնելով, որ միջագային հանրությունն այլևս չի հանդուրժում Բաքվի լկտի պահվածքը տարածաշրջանում՝ ադրբեջանական կողմը ցանկանում է Հայաստանում իր դրածոյին դուրս հանել ձևավորված բոլոր հարթակներից և տանել ու հեթական ղազագիրը ստորագրել տալ ազգադավին:

Դրա համար են Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում, որ Հայաստանը չպետք է խաղաղություն փնտրի Բրյուսելում, Փարիզում կամ Վաշինգտոնում:

Փաշինյանի համար ավելի համոզիչ երևալու նպատակով Ալիևը կրկին սկսել է ակտիվացնել ռազմական հռետորաբանությունը: Այսպես, նախօրեին ադրբեջանական կողմը հայտարարել է հունվարին պահեստազորի հավաք անցկացնելու մասին: Սպասելի է, որ ազգադավից հերթական ղազագիրը ստանալուց հետո Ալիևն այդ թղթով նորից կանգնելու է միջազգային հանրության առջև և հղվելով Փաշինյանի պատրաստակամությանը՝ առաջ տանելու իր հերթական ծրագրերը:

Իսկ, որ դրա արդյունքում կրկին Հայաստանն է կենսական կորուստներ ունենալու, բնականաբար արդեն ոչ ոքի շատ չի հուզելու: Չէ՞ որ Ալիևը նախապես է նշանակում դրա մեղավորին:

@Կանչ
👍28🔥21
Քաղաքապետարանի ավագանի կոչվող խեղկատակությանը չի կարելի լուրջ վերաբերվել: Բոլոր կողմերից այդտեղ են հավաքել հասարակության ստորին խավին, որպեսզի տեսարանն այդ վայրում ապահովվի:

ԱԺ-ում էժան տեսարանների ժամանակներն ավարտվել են, բացի դրանից ԱԺ պատգամավորները դեռ անելիք ունեն՝ Փաշինյան Նիկոլի շալվարը պետք է վրայից հանեն, ուստի և չարժի իրար վրա «քսի տալ», «բուլտերիերների կռիվներ» բեմադրել ու թշնամացնել: Ի վերջո՝ Լևոն Քոչարյանն արդեն պատգամավոր է, և նրան չի կարելի ներքաշել էժանագին շոուների մեջ:

Իսկ տեսարաններ պետք են, ինչի համար էլ ձևավորված է ավագի կոչվող խեղկատակությունը: Այնպես որ՝ եթե ցանկանում եք նյարդային հիվանդություն ձեռք չբերել, ուղղակի մի հետևեք այդ բալագանի գործունեությանը:

@Կանչ
👍36😁2🤬2😢1
Ալեն Սիմոնյանն այսօր ԵՄ դեսպաններին բողոքել է, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին:

Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն անդրադառնալիս արդեն զգուշացրել ենք, որ Արևմուտքի միջնորդությամբ որևէ փաստաթուղթ դատապարտված է, քանի որ Բաքուն որդեգրել է դիրքորոշում` առանց Ռուսաստանի չի կարող լինել խաղաղություն:

Փաստորեն Ալենը նեղսրտած բարձրաձայնել է այն, ինչ մենք կանխատեսել ենք:

Մնում է հաշվել, թե որտեղ կհայտնվի Նիկոլի ու Ալենի ղեկավարած Հայաստանը այն պարագայում, որ Երևանը աջուձախ հակառուսական դեմարշներ է անում, իսկ Բաքուն խիստ պրոռուսական խաղ է վարում:

@Կանչ
13👍4
24 ժամ է անցել այս ֆոտոյի հայտնվելու պահից, և բոլորը խոսում են, թե ազգադավը վախեցած է կամ որ նա նույնիսկ չի կարողանում այնպես անել, որ կառավարության նիստի ընթացքում հոսանքը չգնա, տեսեք-տեսեք՝ ինչպիսի «բառդակի է» վերածել երկիրն ու կառավարման համակարգը…

Իրականում գործ ունենք լավ մտածված բեմադրության հետ, որի նպատակը ՀԵՑ-ը ռուսական կապիտալով գործող ընկերությունից խլելն է և արևմտյան կապիտալով ընկությանը հանձնելը: Մենք բազմիցս հայտնել ենք, որ կապիտուլյանտը ՀԵՑ-ը խլելու է «ՏԱՇԻՐ» գրուփից և ամենայն հավանականությամբ հանձնելու Գռզոյի տանիքի ներքո Հայաստանում ռեզիդենտ գրանցված թուրք-բրիտանական էներգետիկ ընկերությանը:

Նիկոլն ունի թե դրա արևմտյան դաբռոն ու հրահանգը, և թե կայացված որոշումը: Իսկ նմանատիպ էժանագին շոուներով ընդամենն այդ որոշումն ի կատար ածելու հող է նախապատրաստում:

Հ.Գ. Առաջիկայում չեն բացառվում դիվերսիաները. օրինակ՝ Երևանի խոշոր թաղամասի տրանսֆորմատորների կայանում հրդեհ, որի հետևանքով օրերով տասնյակ հազարավոր մարդիկ կզրկվեն հոսանքից:

@Կանչ
👍503
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր գնացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և երեք ժամ շարունակ պատասխանել ՔՊ-ականների հարցերին:

Պետք է ենթադրել, որ ըստ Շահրամանյանի, ազգադավների խմբակի այդ շոուին մասնակից դառնալն էր հիմա Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ամենակարևոր անելիքը: Ոչ թե բռնի տեղահանված իր քաղաքացիների խնդիրներով զբաղվելը կամ Արցախի պետական ինստիտուտների փշրանքները փրկելը, այլ գնալն ու Քոչարյան Անդոնի հարցերին պատասխանելը:

Այն նույն Անդոնի, որն առավոտից երեկո ցեխ է շպրտում հենց իր՝ Սամվել Շահրամանյանի վրա: Ու այդքանից հետո Արցախի նախագահը գնում և իր ձեռքով լեզու է դնում ազգադավ այդ ստորի բերանում:

Մենք երկար համբերել և սպասել ենք, թե, երբ է ի վերջո Սամվել Շահրամանյանը սկսելու զբաղվել իր երկրի ու իր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: Այսօր սակայն ստիպված ենք արձանագրել, որ բոլոր հնարավոր տարբերակներից Շահրամանյանը բռնել է Նիկոլի գործիքը դառնալու ուղին:

Հուսով ենք՝ սխալվում ենք, ու նա վերջապես կհասկանա, թե որն է իր իսկական առաքելությունը:

@Կանչ
👍33😢3
Հիշու՞մ եք, որ ազգադավն ասում էր «Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին»:

Փաստացի, ճիշտ էր ասում. ինչ ասում էր, այդպես էլ եղավ՝ ադրբեջանցիները բավարարված են, քանզի Արցախը գրավել են, հայաստանցիներն ու արցախցիները բավարարված են, քանզի չկա Արցախ, հետևաբար նաև պայքարի ու մաքառելու հեռանկար, բայց կա թուրքի հետ առևտուր անելու և փորը կուշտ քնելու (կարծես նախկինում սոված էին) հեռանկար:

Հայկական էլիտան բավարարված է, քանզի չի նշմարվում զորք ու բանակի վրա փող ծախսելու, սեփական զավակներին բանակ ուղարկելու կամ բանակից մի ձև փախցնելու հեռանկար: Հակառակը՝ կա ազգադավի խաղաղության օրակարգը, որը հայ փողատերերին ու ինտելիգենցիա կոչվող աղբին խոստանում է լգբտ դրոշի ներքո ներդրում ու գրանտներ մուրալ Արևմուտքում, իսկ Ռուսաստանում քայլել «Մարշալ Բաղրամյանը հայ է եղել» դեմքի արտահայտությամբ:

Ցավոք, սա է իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել ու նոր մտածել անելիքների մասին:

@Կանչ
👍37😢121🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախում 2023-ի սեպտեմբերի 20-ին զոհված ռուս «խաղաղապահների» պատվին հուշարձան է կանգնեցվել:

Ափսոս, որ ռուսների հեռանալուց հետո այդ հուշարձանը պղծվելու է կիսալուսնի ու «գորշ գայլերի» գրաֆիտիներով կամ ընդհանրապես դեմոնտաժվելու է՝ իհարկե, սովորության համաձայն ուղեկցվելով Բաքվի սևով ու սպիտական տրվելիք դրամական փոխհատուցումներով:

@Կանչ
👍22😢8
Վրաստանի տարածքային ամբողջականությունն աջակցելու վերաբերյալ կապիտուլյանտի հայտարարության մասին Հարավային Օսիայի նավագահը բառացիորեն ասել է՝ «Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է իր իսկ ժողովրդին»:

Գործ ունենք պարադոքսալ իրավիճակի հետ. մի կողմից աշխարհում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետն ազգադավ է ու դավաճան, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ Նիկոլի դավաճանությունն օգտագործում են իրենց շահերի համատեքստում:

Մյուս կողմից՝ համայն հայությունը, լավ իմանալով, որ ՀՀ վարչապետն ազգադավ է և դավաճան, փաստացի ոչինչ չի անում ազգադավից ազատվելու և իր շահերին հետամուտ լինելու, պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար:

Արձանագրենք, հայ ժողովուրդը պետք է հասներ 21-րդ դար, որ աշխարհի մյուս ժողովուրդների համար խայտառակության օրինակ ու ծաղրի առարկա դառնար:

@Կանչ
👍43😢212
Ուկրաինայի ռադայում Զելենսկու խմբակցության ղեկավար Արախանիան հայտարարել է, որ 2022-ի գարնանը, երբ Թուրքիայում ընթանում էին ռուս-ուկրաինական բանակցություններ, պատերազմն ավարտելու շանս կար, բայց Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկավ Կիև և Արմուտքի անունից հորդորեց շարունակել պատերազմը:

Արդյունքում Ուկրաինան օրեցօր մաշվում է և որպես պետություն՝ կանգնած է ոչնչացման շեմին: Նույնը եղել է և կա ազգադավի Հայաստանի դեպքում: Ալիևի առաջ կանաչ լույս վառած Արևմուտքի հորդորներով Նիկոլն ամեն ինչ արեց, որ պատերազմ լինի, հետո պատերազմում պարտվի, այնուհետև Արցախը հանձնի: Եվ, այս ամենը ռուսների «ինադու», որ հանուն Արևմուտքի շահերի՝ Մոսկվան Հարավային Կովկասից հեռանա:

Թե Հայաստանի, և թե Ուկրաինայի պարագայում գործ ունենք նույն կենտրոնից ղեկավարվող պրոցեսի հետ: Միայն թե ափսոս, որ սեփական ձեռքերով սեփական Հայրենիքը կործանելու ԱՊՀ առաջնության բացարձակ չեմպիոնի կոչման համար ուկրաինացիների հետ պայքարում են հայերը:

@Կանչ
👍37😢112🤬1
Մեր տեղեկություններով՝ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ և բացատրություններ ներկայացրել Նիկոլի՝ Մերձավանում գտնվող Կարա-կոյունլուների դամբարանային հուշարձանը որպես ադրբաջանական մշակութային կոթող ներկայացնելու խոստման հարցով:

Խնդրո առչությամբ նաև Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայից զանգեր ու պաշտոնական նամակներ են եղել Հայաստանի գիտությունների ակադեմիա՝ պատմության ինստիտուտ, որտեղ մասնագետները շոկային իրավիճակում են և թուրքմեն կոլեգաներին խորհուրդ են տվել կապիտուլյանտի ապուշությունների հարցով դիմել նրա գրասենյակ:


@Կանչ
👍471
Ազգադավ իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին բամբասանքներ են տարածում: Ասում են, թե պետք է եկող տարվա առաջին կեսին նոր ընտրություններ անցկացնել և, ստանալով ժողովրդի քվեն, գնալ ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլի թիմակիցները համոզված են, որ ընդդիմությունը խիստ անպատրաստ է այդ ընտրություններին, ինչը ազգադավներին վարչական ռեսուրսով հաղթելու լավ շանս է տալիս:

Բայց որոշ վախեր Նիկոլն ու իր դավաճանների խմբակն այնուամենայնիվ ունեն: Վերջիններս արդեն հանձնարարել են Ոստիկանությանը պատրաստվել փողոցի հնարավոր ակտիվացմանը: Մեր տեղեկություններով՝ ներքին զորքերի ստորաբաժանումները, տարբեր գույների բերետավորներն արդեն մոտ 10 օր քաղաքացիներին ծեծելու, բերման ենթարկելու, ցույցեր ցրելու վարժանքներ են անում Աբովյանի օդանավակայանում: Ականատեսները պատմում են, որ ոստիկանների վարժանքներում հատուկ ուշադրություն է դարձվում մարդկանց բախեցնելուն ու ահաբեկելուն ուղղված գործողությունները:

@Կանչ
🤬371😢1
Հարությունյան Արայիկը (դդումը) այսօր հայտարարել է, որ Լարսի հնարավոր փակումն իրենց չի հետաքրքրում: Նա չի կեղծում: Ազգադավի ռեժիմին, բնավ, չի մտահոգում, որ Հայաստանը կարող է ձմռան շեմին գազ չունենալ կան ասենք՝ պարենային ճգնաժամի փուլ թևակոխել, կարճ ասած՝ 1992-93-ի ձմռան կրկնության վտանգի առջև կանգնել:

Հավատացեք, ՀՀ-ում հաստատ կգտնվի մի հեկ, որը Նիկոլի, Ալենի, դդումի և օմեգայի տներին ու կաբինետներին 24 ժամ հոսանք կմատակարարի: Իրենց համար պետբյուբեջի հաշվին միշտ ուտելիք կգտնվի: Հիշենք, որ երբ 1990-ականների կեսերին Հյ. Կորեայում սով էր (կես միլիոն մարդ մեռավ), Չուչխեի ղեկավարության կանայք հատուկ չվերթներով Շանհայում և Տոկիոյում շոփինգի էին մեկնում:

Նույնն էլ Հայաստանում գաուլայտեր կարգված ազգադավի ռեժիմն է: Իրենք խնդիր չունեն. ինչպես ասում էր ախուրյանցի Անոն՝ Նիկոլը սաղ հայերի հախից պիտի գա… Անոն մարգարե է, այդպես էլ լինելու է, եթե հայերը չապստամբեն օկուպանտների դեմ:

@Կանչ
👍41😢3
Ուշագրավ է, որ այս անձնագրով ու նախախնամության կամքով «սյունյաց ողջույնը» համոզված է, որ գնդակահարության պատի տակ կանգնելուց իրեն փրկելու են Օհանյան Արմինեի կիսաշրջազգեստն ու Վարդանյան Աղվանի բեղերը:

@Կանչ
👍30🤬20🔥1
Մարդիկ կան, որ մեղադրում են Ռուսաստանին նրա համար, որ չհայտարարված սանկցիաներ է կիրառում Հայաստանի ու հայերի դեմ: Օրինակ՝ Լարսն է փակում կամ հայկական ապրանքների մուտքի համար խոչընդոտներ է ստեղծում: Մեղադրանքի իմաստն այն է, որ Նիկոլի հետ հարց ունի Մոսկվան, թող Նիկոլի հետ լուծի, ինչու պետք է սովորական մարդիկ տուժեն:

Այս մոտեցումը սին է և ոչ մի կերպ չի կարող գործել միջազգային հարաբերություններում: Ազգադավը ՀՀ վարչապետն է ու համայն հայության ֆորմալ առաջնորդն է: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը կամ ցանկացած այլ մեկը հայտարարված ու չհայտարարված սանկցիաները կիրառում է պետության դեմ:

Այնպես որ՝ հըըըըպպպպաաաարտ հայ ժողովուրդն ինքը պետք է լուծի իր ազգադավի հարցը կամ էլ ճկռի սրա-նրա սանկցիաների տակ, Հայրենիք կորցնի, յուր զավակներին դագաղ մտցնի: Մինչդեռ հպարտ հայերի միավորումը որոշել է ինքն իրեն ավանակի տեղ դնել ու ձև բռնել, թե ոչինչ չի եղել՝ ոչ պարտվել է, ոչ ինչ-որ բան է կորցրել, ոչ հայրենազրկվել է, ոչ էլ մարդկային կորուստներ է ունեցել:

Մարդկության փորձը ցույց է տալիս, որ ավանակ ձևանալը երկար չի տևում. ինչ-որ պահի սկսում են գիտակցել, որ իրականությունից չես փախչի, պետք է լուծումներ որոնել: Հենց այդ գիտակցումը գա (վստահեցնում ենք՝ սարերի հետևում չէ) կապիտուլյանտի հարցն ինքնաբերաբար է լուծվելու:

@Կանչ
👍55
Դավաճան կապիտուլյանտի մոտ պատգամավոր աշխատող Վիլեն Գաբրիելյանը, որը ժամանակին ինքն իրեն Օմարի արծիվ էր հռչակել, Օվերտոնի նոր պատուհան է բացում: Վերջինս իր անմիջական շեֆի՝ Սիմոնյան Ալենի հետ, նոր օրակարգ է բերում հանրային քննարկումների դաշտ: Ասում են՝ հայերի «վերադարձը Ադրբեջան» (նկատի ունեն Արցախը - Կանչ) կամ ադրնեջանցիների վերադարձը Հայաստան պետք է ապագայում քննարկվի: Վիլենն ավելի հեռու է գնում: Ասում է՝ Հայաստանը հիմա էլ է պատրաստ անվտանգության երաշխիքներ տալ ադրբեջանցիներին, ժողովրդավար երկիր ենք:

ՀՀ դավաճան իշխանություններն իրենք են արցախահայերի Հայրենիք վերադառնալու հարցը փոխկապակցում Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման խնդրին: Այսինքն Ալիևից մեկ ոտք առաջ ընկած, Երևանուն նստած սպասարկում են Ադրբեջանի շահը:

Եվ սա արդեն սկսված գործընթաց է: Ու թող ոչ ոք չզարմանա, եթե վաղը-մյուս օր ազգադավը կանգնի և ասի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Գեղարքունիք, Սյունիք, Մասիս և այլն: Կհայտարարի էլ, դրա վրա եվրոպաներից գրանտեր էլ կստանա: Չկասկածեք:

@Կանչ
👍28🤬11😢3
Տիգրան Ավինյանը, ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը, որոշել է Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիի գինը թանկացնել միանգամից 30 անգամ:

Կասկած չունենաք, որ թանկացումից հետո այդ գումարները կհայտնվեն կապիտուլյանտի ու նրա հարազատների գրպանում:

Բայց կարևոր է մեկ այլ բան: Փաստորեն Նիկոլը, հարուստներից բացի, մյուսների համար արգելում է Երևանի կենտրոն մուտքը: Այսինքն` աղքատ մարդը Նիկոլի Հայաստանի մայրաքաղաքում տեղ չունի:

Ստացվում է Նիկոլի գործընկեր Ալիևը սահմանամերձ գոտուց է մարդկանց քշում, իսկ Նիկոլը Երևանից:

Կարճ ասած` ստիպում են արտագաղթել, ինչպես ժամանակին Թալեաթն էր անում:

@Կանչ
😢25👍11🤬31
Ադրբեջանի իշխանությունները հերթական խաղն են սկսել Հայաստանի գլխին։ Նոր «շոուի» հիմքում սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն են լինելու։ Բայց սկզբի համար Ալիևի վարչակազմը ցանկանում է «կտրել» Հայաստանն արտաքին աշխարհի՝ հատկապես ռուսական և իրանական ազդեցությունից։ Բաքվում հասկացել են, որ Սյունիքի հարցում հատկապես այդ երկու երկրները ավելի մեծ խոչընդոտ են, քան Հայաստանը։

Դա է պատճառը, որ թշնամին փորձում է, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցություններում Երևանը միայնակ մնա։ Նիկոլի հետ Ալիևը լավ է լեզու գտնում՝ ինչ ասում, անում է։

Հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին կայացած Գրիգորյան-Մուստաֆաև հերթական հանդիպումը Բաքվի այդ ռազմավարության մի մասն է։ Չի բացառվում, որ շուտով Ալիևն ու Փաշինյանը կրկին նոր բաներ պայմանավորվեն, հետո գնան ու Ռուսաստանին, Իրանին և նույնիսկ Եվրոպային ու ԱՄՆ-ին փաստի առջև կանգնեցնեն։

@Կանչ
🤬36👍3😢2