Կանչ
2.37K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Հայաստանն այսօր պաշտոնապես դարձավ աշխարհաքաղաքական մրցակցության գոտի: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում ամբողջությամբ ձախողելուց հետո «Արևմուտքը գիշատիչի պես Հայաստանից է կառչել»։

Ըստ Ռուսական կողմի` Արևմտյան «շղթան» կարող է հանգեցնել Հայաստանի «ստրկացման»։ Այս լույսի ներքո Զախարովան խոսում է նաև տարածաշրջանում Ռուսաստանի շահերի մասին։ Լավրովն էլ իր հերթին է հայտարարել, թե Ռուսաստանը Հարավային Կովկասից ոչ մի տեղ չի գնա։

Ի՞նչ է սա, եթե ոչ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության նոր փուլի սկիզբ։ Հայաստանն արդեն համեմատվում է Ուկրաինայի հետ։ Այդ համեմատությունը չի կարող հետևանքներ չունենալ։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ հասունացող աղետի միակ պատճառը կրկին Հայաստանի ազգադավ իշխանությունն է։

@Կանչ
🔥29😢16👍4
Ազգադավների այս խմբակն առաջարկում է 2024-ի բյուջեն դիտարկել որպես «անվտանգության բյուջե»: Մեծացնում են ռազմական ծախսերը, բայց օրը հազար անգամ երդվում, որ միայն պաշտպանական նշանակության զնատեսակներ են ձեռք բերելու:

Հարց է առաջանոմ՝ բա այդ պաշտպանական զենքերով ո՞նց եք ազատագրելու ՀՀ օկուպացված տարածքները: Դուք, որ նույնիսկ երկրի բյուջեն կազմելիս եք Ալիևի թույլտվությունը հարցնում, ո՞նց եք խոսում անվտանգության ու խաղաղության մասին:

Հայաստանը ներքաշված է հերթական մեծ էքսպերիմենտի մեջ: Այն բյուջեն, որը մեր երկիրը պետք է տրամադրեր սեփական անվտանգության ապահովմանը, շատ շուտով հոսելու է դեպի Եվրոպա՝ վերածվելով այնտեղ մեզ անպիտան Bastion-ների և այլ ռազմական այլ ուտիլի:

Երկրորդ կարևոր խնդիրը սպառազինության կառուցվածք փոխելու մեջ է: Հայոց բանակի սպառազինությունը մեծամասամբ ռուսական է: Այդ համակարգի մեջ արևմտյան զինատեսակներ ինտեգրելը գրեթե անհնար է, իսկ նոր կառուցվածք ստեղծելը՝ չափազանց թանկ: Այս հարցում ոչ միայն կրկնապատկված ռազմական բյուջեն չի բավականացնի, այլև Հայաստանի մի քանի տարվա ողջ բյուջեն:

Բայց դավաճանների իշխանությանն ու նրանց արևմտյան տերերին դա չի հետաքրքրում: Կարևորը Ռուսաստանին ևս մեկ անգամ կծելն ու բուռն աշխատանքի իմիտացիա անելն է:

@Կանչ
👍314
Փարիզից մեր համախոհները տեղեկացնում են, որ «Bastion»-ները նախատեսված են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատների համար: Շարժիչը խնդիր է ունենալու սկսած ծովի մակարդակից 500 մետրից ավել բարձրության վրա:

Բացի այդ, «Bastion»-ը նախատեսաված է ավտոմատով զինված մարդկանց դեմ պայքարի համար, ասել կուզի՝ տեռորիստական խմբի դեմ գործելու համար է նախատեսված, ոչ թե պատերազմի: Դրա համար էլ Ուկրաինան հրաժարվել է այս «նվերից»:

Հիմա կարևորը. Մակրոնի աշխատակազմից կոնկրետ մարդիկ ֆրանսիական պետբյուջեից միլիոններ են հափշտակել: Այսպես. ACMAT ընկերությունը բյուջեից փող է ստացել «Bastion» արտադրելու և Ուկրաինային տրամադրելու համար: Բնականաբար, գործարքն ուղեկցվել է ատկատներով:

Երբ Ուկրաինան հրաժարվել է «նվերից», փորձել են ինքնարժեքով ծախել աֆրիկյան երկրների վրա, բայց ոչ մեկը չի ցանկացել: Եվ, քանի որ բյուջեից փողը հանել են (ատկատները գրպանել են) և արտադրել են, Մակրոնը այդ ուտիլը սաղացրել է ազգադավի վրա:

Ի դեպ, Ուկրաինայի համար նախատեսված «նվերը» Հայաստանին չի տրամադրվել որպես նվեր, վաճառվել է ինքնարժեքից էլ բարձր գներով (շուտով մեզ կոնկրետ թվերը կտան): Ստացվում է՝ ազգադավի երեսին ժպտալու և հեռախոսազանգերին պատասխանելու դիմաց Մակրոնի աշխատակազմի կոնկրետ պաշտոնյաներ այս գործարքի վրա կրկնակի ատկատներ են ստացել:

@Կանչ
👍32😁2🤬21😢1
Սուրմալուի պայթյունը ազգադավի ռեժիմը ծածկադմփոց արեց: Ավինյան Տիկոյի տանիքի ներքո մաքսայինում այլ ապրանքանիշի անվան տակ տրատիլ էր ներկրվել երկիր, որ հանքերին վաճառվի:

Տրատիլը մաքսազերծվել էր այլ ապրանքի անվան տակ, որպեսզի մաքսավճարը քիչ լինի և էժանության հաշվին կարողանան շուկայից դուրս մղել մրցակիցներին:

Հիմա նույն մարդիկ նույն Ավինյան Տիկոյի տանիքի ներքո նույն սխեմայով շարունակում են տրատիլ ներկրել և քանի որ Սուրմալուի պահեստը պայթել է, ապրանքը պահեստավորում էին ԷՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղի պահեստում, որտեղ վերջին 60-70 տարիներին լաբորատոր փորձերի քիմիական նյութեր են պահվել (ոչ պայթուցիկ):

Գնացեք ԵՊՀ ու հարցրեք ՔՊ-սոռոսական ռեկտորին՝ ե՞րբ է Ավինյան Տիկոն քեզ հանձնարարել Քիմիականի նկուղի պահեստում տարածք հատկացնել իր ընկերոջը: Արդյո՞ք գոնե սիմվոլիկ պայմանագիր է ատորագրվել, թե՞ ամեն ինչ արվել է «պա բլատու»: Ի վերջո՝ արդյո՞ք դու իմացել ես, որ 15 հազար ուսանող ունեցող համալսարանի նկուղում տրատիլ ես պահում, թե՞ նույնիսկ լայաղ չեն արել քեզ տեղեկացնել, քե հիմնարկիդ նկուղում ինչ են պահեստավորում:


@Կանչ
👍329😢3
Նոյեմբերի 15-ին արդեն գրել ենք, որ Հայաստանը վերջնականապես դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության մարտադաշտ: Սկզբից Զախարովայի, հետո նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ‘Բրայենի՝ նույն օրը հնչած հայտարարությունները հաստատեցին ոչ միայն այս իրողությունը, այլև հստակ ցույց տվեցին այդ մրցկացության մասնակից կողմերի իրական նպատակները: Մոսկվան ու Վաշինգտոնը մի կողմ են դրել դիվանագիտությունը և սկսել միմյանց Հարավային Կովկասից դուրս մղելուն ուղղված քաղաքականություն վարել:

Ընդ որում, նպատակին հասնելու ճանապարհին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարծես միջոցների ընտրության խնդիր չունեն: Այսպես, ըստ մեր տեղեկությունների, Վաշինգտոնում քննարկում են հայ-ռուսական հարաբերություններն այնչափ վատացնելու սցենարը, որից հետո Ռուսաստանն անգամ կարող է հարվածել Հայաստանին: Որպես նախադեպ դիտարկվում է ուկրաինական քեյսը:

Մոսկվայում էլ, ըստ մեր ռուսաստանյան աղբյուրների, ակտիվ քննարկվում է ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները պահել կամ խզելու հարցը: Որոշում դեռևս չկա: Ռուսաստանի դիվանագիտական, հետախուզական և ուժային կառույցները համապատասխան առաջարկներ են ներկայացրել երկրի ղեկավարին և սպասում են նրա հաջորդ հրահանգներին:

@Կանչ
👍27
Ազգադավի կառավարության միջանցքներից մեզ փոխանցում են, որ ԵՊՀ ռեկտորի գլխին սև ամպեր են կուտակվել: Ավինյան Տիկոյի թայֆայի պատճառով ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունը փորձում է ռեկտոր Հովհաննիսյան Հովիկին գահընկեց անելու համար որպես պատրվակ օգտագործել նախագահ Խաչատրյան Վահագի (դաշնամուր նվագողը) խորհրդական Դումանյան Վահրամը:

Մեզ պատմեցին, որ Խաչատրյան Վահագը, Դումանյան Վահրամը և Գռզոյի ջանքերով պետական ապարատում հայտնված այլ նախկին լևոնականներ, վստահ լինելով, որ կապիտուլյանտն այսօր կա, վաղը՝ չկա, փորձում են ամեն գնով հնարավորինս թոթոլ պաշտոններ իրենցով անել: Այդ նույն շարքից է այն, որ նախկին նախարար Դումանյանը, որ տարիներ առաջ ԵՊՀ-ում դեկան է եղել, հիմա փորձում է դառնալ ԵՊՀ ռեկտոր:

Իսկ ահա ներկայիս նախարար, Հ1-ի Պետոյի կին Ժաննան ատամներով պահում է ԵՊՀ ներկայիս ռեկտորին, որովհետև գիտի՝ եթե Գռզոյի գլխավորած նախկին լևոնականների խմբակը կարողանա ուտել Հովհաննիսյան Հովիկի գլուխը, ապա հաջորդն ինքն է: Նախարարի պաշտոնի վրա թեկնածու ունեն՝ ոմն Կարաբեքյան Սամվել, որը ժամանակին նույնպես ԵՊՀ-ում դեկան է եղել, նաև Հարությունյան Արայիկի (դդումի) պրոտեժեներից է:

Մեզ նաև փոխանցեցին, որ ԵՊՀ ռեկտոր Հովիկը սպառնում է՝ եթե պայթյունի հարցով իրեն կպնեն, չի լռելու, Ավինյան Տիկոյի անունն է տալու:

Հենց այդ պատճառով էլ վստահ ենք, որ Նիկոլի ռեժիմի օրոք այս մի պայթյունը և թափված արյունը նույպես ծածկադմփոց է արվելու. ազգադավը չի կարող իրեն թույլ տալ, որ պաշտոնապես արձանագրվի, թե Երևանի քաղաքապետ Ավինյան Տիկոն մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերվող տրատիլի բիզնեսում փայատեր է:

@Կանչ
👍35🤬63
Եվրոպայի տարբեր մակարդակի չինովնիկներ բաց տեքստով են հայտարարում, որ պաշտպանելու են Հայաստանը «արտաքին ու ներքին» մարտահրավերներից: Թե ինչպես են նրանք «պաշտպանում» մեր երկիրն արտաքին սպառնալիքներից, հայ ժողովուրը 2020թ.-ից սկսած ամեն տարի շատ լավ տեսել է: Այդ «պաշտպանության» պայմաններում են Ադրբեջանն ու Թուրքիան սկսել 44-օրյա պատերազմը, հետո գրավել ՀՀ մի շարք տարածքներ Սյունիքի մարզում, հետո Գեղարքունիքի, հետո Ջերմուկի հատվածում, հետո կրկին Սյունիքում և վերջապես նոր հարձակում գործել Արցախի վրա ու բռնի տեղահանել այնտեղի հայությանը: Ի՞նչ խոսք, աննկարագրելի արդյունավետություն ունի եվրոպական «պաշտպանությունը»:

Հիմա էլ մեր բնակլիմայական պայմաններին չհամապատասխանող ու հնարավոր պատերազմում անպիտան Bastion-ներ են վաճառում Հայաստանին:

Նույն «արդյունավետությամբ» է Եվրոպան «պաշտպանում» Հայաստանը նաև «ներքին մարտահրավերներից»՝ մեր երկրի անվտանգությամբ մտահոգ իրապես հայրենասեր գործիչներից ու քաղաքացիներից: Ամեն ինչ արվում է հանուն ազգադավի իշխանության պահպանման: Եվ դա է այն թուղթը, որը թույլ է տալիս Նիկոլին Հայաստանում, իսկ Ալիևին՝ Ադրբեջանում իսկական ՀԱՅերի ձերբակալել:

@Կանչ
👍37😢2
Ադրբեջանում հիմա էլ Ռաշիդ Բեգլարյանին են կալանավորել: Հերթական հայ գյուղացին, որը մոլորվել ու թշնամու ձեռքն է ընկել, մեղադրվում է Խոջալուում իբր կոտորած իրականացնելու մեջ: Վագիֆ Խաչատրյանի շոուն ավարտվեց, Ռաշիդ Բեգլարյանինը սկսվեց:

Իսկ դեռ որքան շոուներ է պատրաստվում իրականացնել Ալիևի վարչակազմը: Ամենաաղմկահարույց գործերը նրանք պահել են ապագայի համար: Ընդ որում, քաղաքական շոուներն արձագանք են գտնելու նաև Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանների սրտերում:

Պաշտոնական Երևանը ոչինչ չի անում Արցախի՝ Բաքվում բանտարկված պետական և ռազմական գործիչներին օգնելու, նրանց ազատելու համար: Մինչ այս պահը այդ ուղղությամբ աշխատել և աշխատում են միայն ընդդիմադիր գործիչները: Վերջիններս նաև որոշ հաջողություններ են ունեցել: Բայց, որպեսզի Բաքուն դադարի այս ստոր քարոզչությունը և ազատ արձակի բոլոր գերիներին, անհրաժեշտ է, որպեսզի հայկական պետությունը զբաղվի այդ խնդրով: Ընդ որում, հիմնովին զբաղվի՝ բոլոր հնարավոր միջոցներով:

@Կանչ
👍282
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ազգադավի ռեժիմը որոշել է Ուկրաինային «երկիր-երկիր» և «երկիր-օդ» տարբերակների հրթիռային համակարգեր և հրթիռներ տրամադրել:

Խնդիրն այն է, որ կապիտուլյանտին Մոսկվան ուղիղ տեքստով «սուկին սին է» ասել և ռուսական փրկօղակն այլևս ազգադավի համար չի գործում: Ավելին՝ Նիկոլը գիտի, որ հենց Մոսկվայի գլուխն ազատվեց Ուկրաինայից, իր հարցերով լրջագույնս զբաղվելու են:

Իշխանությունը պահելու հարցում կապիտուլյանտի միակ փրկօղակն Արևմուտքն է: Ավելին՝ անձամբ ազգադավին Ռուսաստանի ճանկերից կարող է փրկել միայն Արևմուտքը: Ուստի և Նիկոլն անում է այն, ինչ հրահանգում են արևմտյան տերերը: Եթե հրահանգեն, պատրաստ է նույնիսկ սեռը փոխել:

Ի դեպ, մեր խիստ հավաստի աղբյուրը հայտնում է, որ առաջիկա կես տարվա ընթացքում ազգադավն Արևմուտքի հրահանգով օրինականացնելու է միասեռ ամուսնությունները, իսկ դպրոցներում այլևս չեն լինելու առանձին տղաների և առանձին աղջիկների զուգարաններ:

@Կանչ
🤬673👍3😁2😢1
2018-ի դավաճանական հեղաշրջումից հետո արցախցի մի պաշտոնյա (անունը դեռ չենք տալիս), որ պորտալարով, եղած-չեղածով «նախկին իշխանությունների» ծնունդ է, բայց հեղափոխություն կոչվածից մինչև Արցախի հանձնման վերջին օրը Ստեփանակերտում Նիկոլի վեցնոցն էր, «բինգո է շահել»:

Նա 5 տարի շարունակ հլու-հնազանդ ծառայել է ազգադավին ու նպաստել Արցախի հանձնմանը, ինչի դիմաց 2023-ի օգոստոսին Հարությունյան Արայիկի վերջին հրամաններից մեկով նրա Ստեփանակերտի առանձնատունը ԼՂՀ կառավարությունը գնել է 300 միլիոն դրամով: Վճարումը կատարվել է անմիջապես (ՀՀ գանձապետարանից):

Ստացվում է, որ Արցախը հանձնած սրիկան Ստեփանակերտի իր տան համար ՀՀ պետբյուջեից ստացել է փոխհատուցում և հիմա 300 միլիոնը գրպանում թանկ ավտոմեքենայով Երևանի փողոցներն է չափչփում, իսկ տուն-տեղ, Հայրենիք կորցրած տասնյակ հազարավոր արցախցիներ ոչինչ չեն ստացել ու չեն ստանալու:

Ի դեպ, խոսակցություն կա, որ Նիկոլի այդ նույն արցախցի վեցնոցը շուտով գեներալական պաշտոն է ստանալու ՆԳՆ համակարգում:

@Կանչ
🤬39👍6😢3
Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարել  է` «Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն ու սերմերն այստեղ են, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»:

Բառացիորեն Բաքվից հայտարարել են` առանց ռուսի պեչատի` ոչ մի խաղաղություն ու ոչ մի պայմանագիր:

Որևէ մեկը չի կասկածում, որ Նիկոլին փալասի վերածած Իլհամը կհասնի իր նպատակին: Կամ խաղաղությունը կլինի Բաքվի ուզածով ու տարածաշրջանի երկրների օրհնությամբ, կամ էլ` խաղաղություն առհասարակ չի լինի:

Նիկոլը, որ ամեն գնով փորձում է արևմտյան տանիքով խաղաղություն հաստատել, (թեկուզ հայերի արյան ու հայրենիքի գնով) ու դա դարձնել հավերժ իշխելու ռեսուրս, բախվել է պատին:

Հույսը Շառլ Միշելն է (Մակրոնն ու Բայդենը խաղից թռել են, չեն ուզում հայ ժողովրդի գերեզմանափորի համբավ վաստակել), իսկ Միշելն, ինչպես օրերս Ժոզեպ Բորելն էր ասել՝ իր արսենալում նույնիսկ «սեփական կատու» չուտի:

@Կանչ
👍26🤬3
Ալիևը որոշել է հերթական «Պրահա» բերել հայ ժողովրդի գլխին: Տեսնելով, որ միջագային հանրությունն այլևս չի հանդուրժում Բաքվի լկտի պահվածքը տարածաշրջանում՝ ադրբեջանական կողմը ցանկանում է Հայաստանում իր դրածոյին դուրս հանել ձևավորված բոլոր հարթակներից և տանել ու հեթական ղազագիրը ստորագրել տալ ազգադավին:

Դրա համար են Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում, որ Հայաստանը չպետք է խաղաղություն փնտրի Բրյուսելում, Փարիզում կամ Վաշինգտոնում:

Փաշինյանի համար ավելի համոզիչ երևալու նպատակով Ալիևը կրկին սկսել է ակտիվացնել ռազմական հռետորաբանությունը: Այսպես, նախօրեին ադրբեջանական կողմը հայտարարել է հունվարին պահեստազորի հավաք անցկացնելու մասին: Սպասելի է, որ ազգադավից հերթական ղազագիրը ստանալուց հետո Ալիևն այդ թղթով նորից կանգնելու է միջազգային հանրության առջև և հղվելով Փաշինյանի պատրաստակամությանը՝ առաջ տանելու իր հերթական ծրագրերը:

Իսկ, որ դրա արդյունքում կրկին Հայաստանն է կենսական կորուստներ ունենալու, բնականաբար արդեն ոչ ոքի շատ չի հուզելու: Չէ՞ որ Ալիևը նախապես է նշանակում դրա մեղավորին:

@Կանչ
👍28🔥21
Քաղաքապետարանի ավագանի կոչվող խեղկատակությանը չի կարելի լուրջ վերաբերվել: Բոլոր կողմերից այդտեղ են հավաքել հասարակության ստորին խավին, որպեսզի տեսարանն այդ վայրում ապահովվի:

ԱԺ-ում էժան տեսարանների ժամանակներն ավարտվել են, բացի դրանից ԱԺ պատգամավորները դեռ անելիք ունեն՝ Փաշինյան Նիկոլի շալվարը պետք է վրայից հանեն, ուստի և չարժի իրար վրա «քսի տալ», «բուլտերիերների կռիվներ» բեմադրել ու թշնամացնել: Ի վերջո՝ Լևոն Քոչարյանն արդեն պատգամավոր է, և նրան չի կարելի ներքաշել էժանագին շոուների մեջ:

Իսկ տեսարաններ պետք են, ինչի համար էլ ձևավորված է ավագի կոչվող խեղկատակությունը: Այնպես որ՝ եթե ցանկանում եք նյարդային հիվանդություն ձեռք չբերել, ուղղակի մի հետևեք այդ բալագանի գործունեությանը:

@Կանչ
👍36😁2🤬2😢1
Ալեն Սիմոնյանն այսօր ԵՄ դեսպաններին բողոքել է, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին:

Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն անդրադառնալիս արդեն զգուշացրել ենք, որ Արևմուտքի միջնորդությամբ որևէ փաստաթուղթ դատապարտված է, քանի որ Բաքուն որդեգրել է դիրքորոշում` առանց Ռուսաստանի չի կարող լինել խաղաղություն:

Փաստորեն Ալենը նեղսրտած բարձրաձայնել է այն, ինչ մենք կանխատեսել ենք:

Մնում է հաշվել, թե որտեղ կհայտնվի Նիկոլի ու Ալենի ղեկավարած Հայաստանը այն պարագայում, որ Երևանը աջուձախ հակառուսական դեմարշներ է անում, իսկ Բաքուն խիստ պրոռուսական խաղ է վարում:

@Կանչ
13👍4
24 ժամ է անցել այս ֆոտոյի հայտնվելու պահից, և բոլորը խոսում են, թե ազգադավը վախեցած է կամ որ նա նույնիսկ չի կարողանում այնպես անել, որ կառավարության նիստի ընթացքում հոսանքը չգնա, տեսեք-տեսեք՝ ինչպիսի «բառդակի է» վերածել երկիրն ու կառավարման համակարգը…

Իրականում գործ ունենք լավ մտածված բեմադրության հետ, որի նպատակը ՀԵՑ-ը ռուսական կապիտալով գործող ընկերությունից խլելն է և արևմտյան կապիտալով ընկությանը հանձնելը: Մենք բազմիցս հայտնել ենք, որ կապիտուլյանտը ՀԵՑ-ը խլելու է «ՏԱՇԻՐ» գրուփից և ամենայն հավանականությամբ հանձնելու Գռզոյի տանիքի ներքո Հայաստանում ռեզիդենտ գրանցված թուրք-բրիտանական էներգետիկ ընկերությանը:

Նիկոլն ունի թե դրա արևմտյան դաբռոն ու հրահանգը, և թե կայացված որոշումը: Իսկ նմանատիպ էժանագին շոուներով ընդամենն այդ որոշումն ի կատար ածելու հող է նախապատրաստում:

Հ.Գ. Առաջիկայում չեն բացառվում դիվերսիաները. օրինակ՝ Երևանի խոշոր թաղամասի տրանսֆորմատորների կայանում հրդեհ, որի հետևանքով օրերով տասնյակ հազարավոր մարդիկ կզրկվեն հոսանքից:

@Կանչ
👍503
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր գնացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և երեք ժամ շարունակ պատասխանել ՔՊ-ականների հարցերին:

Պետք է ենթադրել, որ ըստ Շահրամանյանի, ազգադավների խմբակի այդ շոուին մասնակից դառնալն էր հիմա Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ամենակարևոր անելիքը: Ոչ թե բռնի տեղահանված իր քաղաքացիների խնդիրներով զբաղվելը կամ Արցախի պետական ինստիտուտների փշրանքները փրկելը, այլ գնալն ու Քոչարյան Անդոնի հարցերին պատասխանելը:

Այն նույն Անդոնի, որն առավոտից երեկո ցեխ է շպրտում հենց իր՝ Սամվել Շահրամանյանի վրա: Ու այդքանից հետո Արցախի նախագահը գնում և իր ձեռքով լեզու է դնում ազգադավ այդ ստորի բերանում:

Մենք երկար համբերել և սպասել ենք, թե, երբ է ի վերջո Սամվել Շահրամանյանը սկսելու զբաղվել իր երկրի ու իր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: Այսօր սակայն ստիպված ենք արձանագրել, որ բոլոր հնարավոր տարբերակներից Շահրամանյանը բռնել է Նիկոլի գործիքը դառնալու ուղին:

Հուսով ենք՝ սխալվում ենք, ու նա վերջապես կհասկանա, թե որն է իր իսկական առաքելությունը:

@Կանչ
👍33😢3
Հիշու՞մ եք, որ ազգադավն ասում էր «Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին»:

Փաստացի, ճիշտ էր ասում. ինչ ասում էր, այդպես էլ եղավ՝ ադրբեջանցիները բավարարված են, քանզի Արցախը գրավել են, հայաստանցիներն ու արցախցիները բավարարված են, քանզի չկա Արցախ, հետևաբար նաև պայքարի ու մաքառելու հեռանկար, բայց կա թուրքի հետ առևտուր անելու և փորը կուշտ քնելու (կարծես նախկինում սոված էին) հեռանկար:

Հայկական էլիտան բավարարված է, քանզի չի նշմարվում զորք ու բանակի վրա փող ծախսելու, սեփական զավակներին բանակ ուղարկելու կամ բանակից մի ձև փախցնելու հեռանկար: Հակառակը՝ կա ազգադավի խաղաղության օրակարգը, որը հայ փողատերերին ու ինտելիգենցիա կոչվող աղբին խոստանում է լգբտ դրոշի ներքո ներդրում ու գրանտներ մուրալ Արևմուտքում, իսկ Ռուսաստանում քայլել «Մարշալ Բաղրամյանը հայ է եղել» դեմքի արտահայտությամբ:

Ցավոք, սա է իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել ու նոր մտածել անելիքների մասին:

@Կանչ
👍37😢121🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախում 2023-ի սեպտեմբերի 20-ին զոհված ռուս «խաղաղապահների» պատվին հուշարձան է կանգնեցվել:

Ափսոս, որ ռուսների հեռանալուց հետո այդ հուշարձանը պղծվելու է կիսալուսնի ու «գորշ գայլերի» գրաֆիտիներով կամ ընդհանրապես դեմոնտաժվելու է՝ իհարկե, սովորության համաձայն ուղեկցվելով Բաքվի սևով ու սպիտական տրվելիք դրամական փոխհատուցումներով:

@Կանչ
👍22😢8
Վրաստանի տարածքային ամբողջականությունն աջակցելու վերաբերյալ կապիտուլյանտի հայտարարության մասին Հարավային Օսիայի նավագահը բառացիորեն ասել է՝ «Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է իր իսկ ժողովրդին»:

Գործ ունենք պարադոքսալ իրավիճակի հետ. մի կողմից աշխարհում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետն ազգադավ է ու դավաճան, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ Նիկոլի դավաճանությունն օգտագործում են իրենց շահերի համատեքստում:

Մյուս կողմից՝ համայն հայությունը, լավ իմանալով, որ ՀՀ վարչապետն ազգադավ է և դավաճան, փաստացի ոչինչ չի անում ազգադավից ազատվելու և իր շահերին հետամուտ լինելու, պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար:

Արձանագրենք, հայ ժողովուրդը պետք է հասներ 21-րդ դար, որ աշխարհի մյուս ժողովուրդների համար խայտառակության օրինակ ու ծաղրի առարկա դառնար:

@Կանչ
👍43😢212
Ուկրաինայի ռադայում Զելենսկու խմբակցության ղեկավար Արախանիան հայտարարել է, որ 2022-ի գարնանը, երբ Թուրքիայում ընթանում էին ռուս-ուկրաինական բանակցություններ, պատերազմն ավարտելու շանս կար, բայց Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկավ Կիև և Արմուտքի անունից հորդորեց շարունակել պատերազմը:

Արդյունքում Ուկրաինան օրեցօր մաշվում է և որպես պետություն՝ կանգնած է ոչնչացման շեմին: Նույնը եղել է և կա ազգադավի Հայաստանի դեպքում: Ալիևի առաջ կանաչ լույս վառած Արևմուտքի հորդորներով Նիկոլն ամեն ինչ արեց, որ պատերազմ լինի, հետո պատերազմում պարտվի, այնուհետև Արցախը հանձնի: Եվ, այս ամենը ռուսների «ինադու», որ հանուն Արևմուտքի շահերի՝ Մոսկվան Հարավային Կովկասից հեռանա:

Թե Հայաստանի, և թե Ուկրաինայի պարագայում գործ ունենք նույն կենտրոնից ղեկավարվող պրոցեսի հետ: Միայն թե ափսոս, որ սեփական ձեռքերով սեփական Հայրենիքը կործանելու ԱՊՀ առաջնության բացարձակ չեմպիոնի կոչման համար ուկրաինացիների հետ պայքարում են հայերը:

@Կանչ
👍37😢112🤬1
Մեր տեղեկություններով՝ Թուրքմենստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ և բացատրություններ ներկայացրել Նիկոլի՝ Մերձավանում գտնվող Կարա-կոյունլուների դամբարանային հուշարձանը որպես ադրբաջանական մշակութային կոթող ներկայացնելու խոստման հարցով:

Խնդրո առչությամբ նաև Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայից զանգեր ու պաշտոնական նամակներ են եղել Հայաստանի գիտությունների ակադեմիա՝ պատմության ինստիտուտ, որտեղ մասնագետները շոկային իրավիճակում են և թուրքմեն կոլեգաներին խորհուրդ են տվել կապիտուլյանտի ապուշությունների հարցով դիմել նրա գրասենյակ:


@Կանչ
👍471