Media is too big
VIEW IN TELEGRAM
Ն. Փաշինյանի վարած քաղաքականության պերճանքն ու թշվառությունն ամփոփված է այս տեսանյութի մեջ:
Խոսացողը «հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանն է:
@Կանչ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ բողոքում էր, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը 35 րոպե տևողությամբ «ֆիլմ» է ցուցադրել, որում Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք։ «Կադրերում երևում է, թե ինչպես է Հայաստանը «անհետանում» քարտեզից։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ քարոզչություն և բացահայտ սպառնալիք հարևան ինքնիշխան պետությանը», - գրել է Անի Բադալյանը։
Հետաքրքիր է, որ ՀՀ պաշտոնյաները դեռ զարմանում և բողոքում են Ադրբեջանի նման վարքագծից։ Մինչդեռ նրանք պետք է վաղուց հասկանային, որ թշնամու նման քարոզչությունը ՀՀ իշխանությունների գործունեության ուղիղ հետևանքն է։ Իսկ ի՞նչ էր ուզում տեսնել Անի Բադալյանը Ադրբեջանի հեռուստատեսությամբ, երբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, լուսաբանելով Համահայկական խաղերի բացումը, վախենում է Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտություններն օգտագործելուց։
Կյանքի օրենքն է դա՝ որքան նահանջես, որքան թույլ լինես, այնքան ավելին են պահանջելու։ Եվ լավ կլիներ, որ հատկապես մեր դիվանագետները դա լավ իմանային։

Մի պահ մի կողմ թողնենք Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցողի հանդեպ Հայաստանի իշխանությունների հանցավոր գործունեությունն ու անգործությունը: Դառնանք մջազգային հանրություն կոչվածին:
Հետաքրքիր է՝ ամեն մի ծառ ու թուփի համար աղմուկ-աղաղակ բարձրացնող էկոակտիվիստերն ու նրանց եվրոպացի գործընկերներն ասելիք չունե՞ն: Օրինակ՝ համաշխարհային մեդիաաստղի վերածված Գրետա Թունբերգը բլոկադայի մեջ գտնվող և սովամահության շեմին հայտնված արցախցի երեխաների մասին որևէ ասելիք չունի՞։ Չէ՞ որ Արցախի կյանքի ճանապարհի փակումը սկսեցին մուշտակ հագնող «բնապահպանները»: Կարող էր չէ՞ միջազգային «էկոակտիվիստական» ցանցը աղաղակել, որ այդ մարդիկ բնապահպան չեն և բնապահպանությունը 21-րդ դարում օգտագործում են որպես էթնիկ զտում իրականացնելու պատրվակ:
Ինչու՞ է սա կարևոր արձանագրել. որովհետև ինչ-որ պահի ականատեսն ենք լինելու, որ ակնհայտ աշխարհաքաղաքական նպատակներով տարատեսակ թունբերգներ շնիկների և կատուների իրավունքների աղմուկ են բարձրացնելու, որպեսզի իրենց տված պասով ճնշում գործադրեն Հայաստանի և Արցախի վրա: Այս լռության փաստը հիմա պետք է արձանագրել ու հետագայում հիշեցնել:
Եվ երկրորդ` Արցախը և առհասարակ ողջ հայ ժողովուրդը դուրս են գալու այս նվաստացած վիճակից ու կարևոր է արդեն այսօր արձանագրել, որ «պրոգրեսիվ» գաղափարներին դրանց տարածողներն անգամ չեն հավատում, և ամենևին էլ կարիք չկա դրանցով գայթակղվել ու ճնշումներին տեղի տալ:
#կեղծ_արժեքներ @Կանչ

22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Հուսով ենք՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում ՀՅԴ-ի կողմից պատասխանատվության ստանձնումը կակտիվացնի նաև արցախյան գոյամարտում հայկական սփյուռքի ջանքերը:
@Կանչ
@Կանչ
Կարմիր խաչի միջնորդությամբ երկու ադրբեջանցի դիվերսանտները՝ Աղշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը, որոնք 2023թ. ապրիլի 10-ից գտնվում են հայկական գերության մեջ, երեկ տեսազանգի միջոցով կապվել են իրենց հարազատների հետ։
Այդպես հնարավոր է միայն այն պարագայում, երբ պետությունն էֆեկտիվ է ու զաբղվում է սեփական քաղաքացիների ճակատագրով։ Իսկ երբ պետությունն այդպիսին չէ, ապա նույն Կարմիր խաչի պատասխանատվությամբ մեկ վայրից մյուսը տեղափոխվող քաղաքացին գերի է ընկնում թշնամուն։
Հիշեցնենք, Վագիֆ Խաչատրյանի դուստրն արդեն քանի օր է Կարմիր խաչից պահանջում է տեսազանգով կապ հաստատել իր՝ գերի ընկած հոր հետ։ Սակայն ապարդյուն։ Փոխարենը Կարմիր խաչը նման հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի դիվերսանտների համար։

🤬3
Ֆեյք պրիգոժինները
Իրականում «Հեղափոխության պահապաններ» խմբի «ապստամբությունը» պայմանավորված է նրանով, որ ԱԻՆ-ի լուծարումից հետո նրանք լուսանցքից դուրս են հայտնվել, վարչախումբը նրանց ոչինչ չի առաջարկել: Կամուֆլյաժե համազգեստով Երևանում երթեր անող և իրենք իրենց 2018-ի հեղափոխության պահապաններ հռչակած այս երիտասարդները, ոգևորվելով ՌԴ-ում «Վագնեռի» գործողությունից, որոշել են շանտաժի լեզվով խոսել Ն. Փաշինյանի հետ ու նորից պաշտոններ պոկել:
Ֆեյք պրիգոժինների «ապստամբությունը» հստակորեն ի ցույց է դնում, որ Ն. Փաշինյանի ռեժիմը հիմնված է միայն ու միայն կերակրատաշտին մոտ գտնվելու գաղափարի վրա և այդ ռեժիմը դոմինոյի նման քանդվելու է այն պահին, երբ փողոցից կառավարական կաբինետներում հայտնվածների կերը պակասի կամ ավելի շատ կեր առաջարկողներ լինեն:

👍3❤2
Վտանգավոր և ամոթալի է, երբ անհայտ է, թե որտեղ մարտերի մասնակից «ազատամարտիկները» հավաքվում են կառավարության շենքի դիմաց, ներկայանում որպես «Խաչակիրներ» ջոկատ և պահանջում զինել իրենց, որպեսզի ուժով բացեն Լաչինի միջանցքը: Ինչ ազդակներ տվեց այդ ակցիան.
▪️Հայաստանը Զինված ուժեր, կանոնավոր բանակ չունի: Տարեց, ֆիզիկապես անպատրաստ «ֆիդայիներն են ցանկանում» հարցը լուծել պատերազմով:
▪️Կառավարությունն ու ՊՆ-ն կամավորների ներգրավման հարցում որևէ մոտեցում չունեն՝ բացի Ս. Միքայելյանի վարկաբեկված «Երկրապահի» համերգները ֆինանսավորելը:
▪️Կամա թե ակամա «խաչակիրներ» բառի օգտագործումը վկայում է՝ Հայաստանում կան շրջանակներ, որ չունենալով քրիստոնեական աշխարհի աջակցությունը՝ Արցախի հարցին պատրաստ են կրոնական երանգ տալ և հայության դեմ տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին ատող իսլամական ժողովուրդներին:
▪️Անգամ օրհասական պահերին Հայաստանում հայտնվում են մարդիկ, որ պատրաստ են հանուն ֆեյսբուքյան լայքերի ֆիդայինների դեր խաղալ՝ նախօրոք իմանալով, որ ոչ զենք են ստանալու, ոչ ինչ-որ մեկն իրենց ուղարկելու է սահման, ոչ էլ բժշկական կոմիսիան է եզրահանգելու, որ ֆիզիկապես պատրաստ են մարտական խնդիր լուծել:
#աբսուրդի_թատրոն @Կանչ

👍1
Աշխարհը կարծում է, որ արցախահայությունը ցեղասպանության վտանգի առջև է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր անձնակազմը մտածում են օր առաջ ձեռքերը լվացել Արցախի խնդրից: Ցավալի է, որ հայ ժողովրդի մի ստվար հատված մտածում է, որ եթե Արցախը հանձնելը «քցեն Նիկոլի ջեբը», ու «թեման փակվի», կարող են հանգիստ շունչ քաշել, հանգստանալ Անթալիաներում ու առհասարակ հարուստ կյանք վարել:
Ինչպես կասեր դասականը` «օղաբլիթի անցք ձեզ»: Նիկոլի քաղաքականության արդյունքում հայ ժողովրդին հասանելի միակ «կուրորտը» Դեր-Զորն է լինելու:
#Նիկոլի_օրակարգ @Կանչ

Telegram
Radar Armenia
🟨 Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ավարտել է իր զեկույցը և եկել եզրակացության.
▫️ Լաչինի շրջափակումը ցեղասպանություն է համարվում՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի:

👍3😢1
Հարցեր մտավորականներին
Հայր և որդի Սմբատյանների խափանման միջոցը փոխելու հարցով Ն. Փաշինյանին նամակներ են գրում մտավորականները, դասական երաժշտության աշխարհի կարկառունները, հայտնի մարդիկ՝ սկսած Ռուբեն Մաթևոսյանից, Չեքիջյանից, Մանսուրյանից, վերջացրած Արամ Խաչատուրյանի որդով: Ճիշտ են անում. հանցակազմի կասկածը և կալանքի որոշումը անհամաչափ են, հատկապես երբ խոսքը շարքային գրպանահատների մասին չէ:
Բայց կան հարցեր, որոնց հետ պետք է առերեսել (❗️) մտավորականներին:
1️⃣ Եթե ձեր չափման միավորը Հայրենիքի համար արածն է, ապա հայր և որդի Սմբատյաններն ինչքան որ արել են, գեներալ Մանվելի արածի 10 տոկոսն էլ չեն արել: Գեներալ Մանվելին Ն. Փաշինյանի ռեժիմը վերագրեց տուշոնկայի, իսկ Սմբատյաններին՝ Երևանի կենտրոնում տարածքների գողություն: Մանվելի մասով ինչու՞ ձայն չհանեցիք:
2️⃣ Չե՞ք հասկանում, որ խնդիրը դատախազի, քննիչի ու դատավորի մեջ չէ, այլ անձամբ Ն. Փաշինյան ազգակործանի մեջ է, թե՞ ձեռնտու է «կառավարական հարսանիքների թամադա» լինելով ու մեդալներ ստանալով՝ ձայն հանել միայն այն դեպքում, երբ ձեր «տներին» են մոտենում:
3️⃣ Գիտակցու՞մ եք, որ ձեր խոսքը գրոշի արժեք չունի, քանզի դուք լռել եք, երբ Ն. Փաշինյանը հանձնում էր Արցախն ու 120.000 հայի մատնում էր սովի, երբ 5000 լուսավոր տղաների Եռաբլուր էր ուղարկում, հետո այդ տղաների ծնողների վրա հեղափոխական սմբակները մաքրելով՝ Եռաբլուրն էր գրոհում:

👍5
Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որքան արժանահավատ են ստորև բերված թվերը, բայց իրավիճակը նկարագրելու հարցում դա ամենևին էլ խոչընդոտ չէ:
Թե այս, թե որևէ այլ սոցհարցում, թե քաղաքի տաքսիստների զրույցները և թե խոհանոցային խոսակցությունները հանգեցնում են հիմնական մի քանի եզրակացությունների.
📍Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի համար օրհասական վիճակում հանրությունը տոտալ անտարբեր է:
📍Հանրությունը հավասարապես չի վստահում ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը: Ավինյանի 9 տոկոսն ընդամենը վարչական ռեսուրսի արդյունք է, իսկ նրա մրցակիցների 2-ական տոկոսները` Նիկոլի ու նիկոլականների հանդեպ զզվանքի:
📍Հասարակությունը դաշտում եղած ակտորներից որևէ սպասում չունի, և խուսափում է հայտնել իր իրական մտադրությունները:
Արդյունքում` հասարակությունն ասում է.
Ես պատրաստ եմ և շատ ուզում եմ հրաժարվել Նիկոլից ու Նիկոլի օրակարգից, բայց պահանջում եմ հստակ ու գործուն օրակարգ, և կարող ու բանիմաց էլիտա:

ՀՐԱՊԱՐԱԿ
Ո՞վ է առաջատարը․ ու՞մ են քվեարկելու երևանցիները․ հարցման արդյունքներ
Ծխախոտի գործով Վիտալի Բալասանյանին կալանավորած Արցախի իշխանությունը պարտավոր է ժամ առաջ փոխել խափանման միջոցն ու կալանավորել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանին: Սոռոսական Խանումյանը նախարար էր նշանակվել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո և մեղադրվում է փախստականներին հատկացված գումարներից 70 միլիոնը հափշտակելու մեջ:
Ինչն է հետաքրքիրը. Արցախի իշխանությունը մի կողմից փող գողանալու մեղադրանք է առաջադրում, մյուս կողմից՝ չի կալանավորում, ավելին՝ նախարարի պաշտոնից երկար ժամանակ չէր ազատում Ն. Փաշինյանի և Ջ. Սոռոսի համատեղ սիրո պտուղ Խանումյանին: Գողության մեղադրանքը վրան՝ նախարար Խանումյանը զբաղված էր հայրեանավաճառությամբ և 2022-ին անձամբ էր կազմակերպում և վերահսկում ԼՂՀ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի և Բերձոր քաղաքի բնակչության տեղահանումը:
Եթե հարցը սկզբունքն է, ապա պետք է կոշտ հարցադրում անել Արայիկ Հարությունյանին՝ ո՞ր սկզբունքով, ո՞ր նպատակահարմարությամբ կամ ո՞ր բարոյականությամբ է Բալասանյանը կալանավայրում, իսկ Խանումյանն ազատության մեջ:

Ի՞նչ է աղաղակում ՌԴ ԱԳՆ-ն
Ռուսաստանի արտգործնախարարության ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա է այսօր հայտարարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության պայմանագիր ստորագրելուն։
«Ինչ-որ մեկին, հնարավոր է ձեռնտու է արագացնել այդ գործընթացը, որպեսզի կարողանա շուտ ինչ-որ բաների հասնել, բայց հարցն այն է, թե հետագայում ինչպես են կյանքի կոչվելու պայմանավորվածությունները», - ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Ալեկսեյ Զայցեվը։
Թե ում է ձեռնտու արագացնել այդ «գործընթացը», կարծում ենք՝ հասկանալի է։ Անհասկանալի է, թե ինչու է շտապում նաև Հայաստանի իշխանությունը։ Մանավանդ, երբ Ռուսաստանից նման ազդակներ են ստացվում։
Միթե՞ պարզ չէ, թե ինչ է ակնարկում Մոսկվան։ Չէ՞ որ ուղիղ խոսքով է ասված՝ պետք չի շտապել։ Եվ ուրեմն ինչու՞ հանձնել Արցախը թշնամուն, եթե ժամանակ շահելու և այդ ընթացքում որոշակի արդյունքներ ունենալու հնարավորություն կա։

Վերջին օրերին ի պաշտպանություն Արցախի ԱՄՆ-ի հայ համայնքի փողոցային ակցիաները, կարծես, վկայում են, որ ամերիկահայերն ի վերջո հասկացել են՝ Արցախով է անցնում հայի արժանապատվության կարմիր գիծը և պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել Արցախի ուղղությամբ: Այնուամենայնիվ, պետք է հուշել ամերիկահայերին, որ իրենց կառավարությունից պահանջեն դադարեցնել Արցախը հանձնող Ն. Փաշինյանի հակահայ ռեժիմին աջակցելու քաղաքականությունը:
Եթե ամերիկահայերն իրոք ցանկանում են Արցախը հայկական տեսնել, ապա պետք է Սպիտակ տնից պահանջեն գնահատականներ տալ Ն. Փաշինյանի ՀՀ սահմանադրության, օրենքների, մարդու իրավունքների մասով ստանձնած միջազգային պարտավորությունների խայտառակ և աղաղակող խախտումների փաստերին: Վերջիվերջո, բոլորը՝ Մեղրիից ու Գրումրիից մինչև Մոսկվա և Լոս Անջելես, պետք է գիտակցեն, որ Արցախը փրկելու նախապայմանը դավաճանական ռեժիմից ազատվելն է:

Պարզվում է՝ Կոտայքի մարզի դատախազի աշխատանքից ազատման պատճառը մի գաղտնալսում է, որտեղ նա մասնավոր խոսակցության ժամանակ անբարեհունչ արտահայտություններ է թույլ տվել վերադասների հասցեին: Կոտայքի հիմա արդեն նախկին դատախազը դատի է տվել գլխավոր դատախազ Աննա Վարապետյանին՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կատարված ապօրինությունը: Ամենայն հավանականությամբ Ա. Վարդապետյանին դատի է տալու նաև Արմավիրի աշխատանքից ազատված դատախազը:
Ի՞նչն է այս ամենում ռուսի ասած мораль-ը. թե մասնավոր խոսակցությունների գաղտնալսումները, թե պաշտոնից հեռացումները, և թե դատի տալու փաստերը վկայում են՝ մի կողմից Ն. Փաշինյանի ռեժիմը չի վստահում իրավապահ համակարգին, մյուս կողմից՝ իրավապահ համակարգը ոչ հարգում է, ոչ էլ վախենում է ռեժիմի պարագլուխներից: Իսկ դա նշանակում է, որ իշխանության բուրգի փլուզումը շատ կարճ ճամանակի հարց է:
#թագավորը_մերկ_է @Կանչ

Արցախի իշխանությունը գոնե այս օրհասական պահին պետք է ներքին «բոլտ ու գայկեքը» ձգի: Պետք է ուժ գտնի իր մեջ չվախենալու և արմատախիլ անելու Սամվել Բաբայանի գլխավորած ադրբեջանական կոլաբորացիոնիստների խմբավորմանը:
Պատահակա՞ն է, որ Արցախում միայն Ս. Բաբայանն ու նրա շուրջը հավաքված տարատեսակ տիղմն է (Հայկ Խանումյան, Արթուր Օսիպով և այլն) ցանկանում ինտեգրվել Ադրջեջանին: Այդ դեպքում որքանո՞վ է արդար, որ Վ. Բալասանյանը ծխախոտի գողության գործով կալանավորված է, իսկ Արցախի Անվտանգության խորհրդի հաշվից 100 միլիոն դրամ հափշտակած, նույն հիմնարկության բյուջեով BMW X7 գերթանկարժեք մեքենան գնած ու սեփականաշնորհած Ս. Բաբայանն ազատության մեջ է:
Ի դեպ, եթե Արայիկ Հարությունյանը շարունակի վախենալ ու աչք փակել Ս. Բաբայանի ազգադավ գործունեության վրա, ավելին՝ օրենքով սահմանված կարգով գողության համար չկալանավորի Ս. Բաբայանին, ապա ստանալու է 2000թ.-ի մարտին Արկադի Ղուկասյանի վրա կրակելու պատմության կրկնությունը: Հուսով ենք՝ Ա. Հարությունյանը հասկանում է պահիլրջությունը:

Երևանում ջերմաստիճանը 40-ից բարձր է: Ճիշտ ժամանակն է հիշել, որ նիկոլենք սաղարթաշաթ ծառերը հանեցին (որոնք հսկայական դեր ունեին միկրոկլիմայի ձևավորման վրա), փոխարենը տնկեցին արդեն իսկ չորացած սակուրաներ:
Նույն բանն արվեց բանակի, պետության, հասարակության հետ: Աշխատող ինստիտուտները փոխարինվեցին քաոս ծնող անգրագետներով:
Շոգը ֆիզիկական երևույթ է, զգացնել տալիս է անմիջապես: Պետության կորուստը դեռ առջևում է:

🔥2
Սմբատյանների խափանման միջոցը փոխելու հարցով Ն. Փաշինյանին նամակով դիմել է նաև ՌԴ նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյը: Հարցն արդեն միջազգային արձագանքներ է ստանում:
Մինչդեռ ընդդիմությունը Սմբատյանների «քեյսից» կարող էր սեփական քաղաքական օրակարգը կերտել: Օրինակ՝ եթե խնդիրը սկզբունքն է և Ն. Փաշինյանի ռեժիմը հայր և որդի Սմբատյաններին կալանավորում է՝ վերագրելով նրանց Երևանում տարածքների գողություն, ապա ինչու՞ չի կալանավորվում Գռզոն, որը գողացել է «Ռոսիա» կինոթատրոնի շենքը, հրապարակի շենքերը, բազմաթիվ այլ տարածքներ, շենք-շինություններ (նույնիսկ քրեական գործ կա այս պահին):
Առաջ տանելով «ի՞նչ տարբերություն Սմբատյաններին վերագրվածի և Գռզոյի արածի միջև» թեզը՝ ընդդիմությունը կարող էր «բնից հանել» բոլոր իշխանությունների օրոք հարստացած, ներկայիս ռեժիմի սիրելի թալանչի Գռզոյին և նրա նկատմաբ առկա ժողովրդական զզվանքի ալիքն ուղղել Ն. Փաշինյանի ռեժիմի դեմ: