Կանչ
2.38K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Համասի մարտիկները դրոնով խոցում են իսրայելական գերթանկարժեք Մերկավա տանկը:

Ճակատագրի հեգնանքով դրոնով տանկ խոցելու առաջին դեպքը գրանցվել է 2016-ի ապրիլին, երբ իսրայելական դրոններով ադրբեջանցիները (ըստ որոշ տեղեկությունների՝ իսրայելցի օպերատորները) Արցախում հայկական տանկեր էին խոցում:

@Կանչ
👍41🔥86
Հայկական սոցիալական ցանցերում ծաղրում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյաուին՝ համեմատելով նրան Նիկոլի հետ: Կարծում ենք՝ սա անընդունելի մոտեցում է:

Ի տարբերություն մեր անգրագետ գեղցու՝ Նաթանյաուն ամերիկյան 2 համալսարան է ավարտել:

Ի տարբերություն մեր բանակից թռած ազգադավի՝ Նաթանյաուն 1967-ի և 1973-ի արաբա-իսրայելական պատերազմների մասնակից է, հատուկջոկատային, որ բազմաթիվ մարտերի մասնակից է, նաև վիրավորվել է: Եղբայրը՝ քաջաբար զոհվել է և Իսրայելի ազգային հերոս է:

Ի տարբերություն մեր կապիտուլյանտի՝ զինվորական, դիվանագիտական ու պետական ծառայության ահռելի փորձ ունեցող Նաթանյաուն երբեք ու ոչ մեկի դեմը չի կզել:

@Կանչ
👍48😁8🤬4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռոբոտների պատերազմ: ՀԱՄԱՍ-ի դրոնը ոչնչացնում է իսրայելական ավտոմատացված գնդացրային հենակետը:

@Կանչ
👍455😁2
Սպորտային հետաքրքրությունը հուշում է, որ այսօր երեկոյան անպայման պետք է դիտել ռուսական պրոպագանդիստական հեռուստահաղորդումները:

Օրինակ՝ ռուս իմպերիալիստ խաղացող հայերը՝ Սիմոնյան Մարգոյից մինչև Շախնազարով Կարեն, Քյոսայան Տիգրանից մինչև Բաբայան Ռոման, արցախի հայաթափումը կապեցին միայն ու միայն ազգադավի արևմտյան գործակալ լինելու հանգամանքի հետ ու հիմա հաշտ ու խաղաղ են մտքի հետ, որ Արցախի հայկական էջը փակված է:

Հետաքրքիր է՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման թեմայով ինչպիսի՞ դիրքորոշում են որդեգրելու ռուսական պաշտոնական պրոպագանդայում ռուս իմպերիալիստ խաղացող հրեաները՝ Սալավյովից մինչև Սատանովսկի ու Կեդմի:

Կրկնելու՞ են Դմիտրի Անատոլևիչի այսօր հրապարակ նետված թեզերն ու մեղադրե՞ն ամերիկացիներին: Մեղադրելու՞ են Նաթանյաուին, որ «ընկել էր Արևմուտքի ջրերը, դրա համար այսպես եղավ»: Ասելու՞ են «Израиль все» ու հանգիստ անցնե՞ն «խախոլներին մաչիտ անելու» թեմային:

Շատ հետաքրքիր է: Պետք է համակ ուշադրությամբ հետևել:

@Կանչ
👍3018
Իսրայելի անվտանգության խորհուրդը որոշել է ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում, որտեղ ավելի քան 3 միլիոն արաբներ են ապրում:

Եթե Լիբանանի տարածքից Հեզբոլլահը չհարվածի Իսրայելին, ինչից հետո Իրանը Սիրիայի տարածքով աջակցություն չապահովի, կարող եք համոզված լինել, որ Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում արաբների նոր ցեղասպանություն է իրականացնելու:

Դրա հիմքերն արդեն իսկ կան: Իսրայելցի խաղաղ բնակչության գնդակահարության տեսարաններն ավելի քան բավարար են, որպեսզի Ցախալը Գազայի Հատվածում զանգվածային սպանություններ իրականացնի:

@Կանչ
😢12🤬41
Անշուշտ, Իսրայելը օդուժով, հրետանիով և տանկերով կճզմի ՀԱՄԱՍ-ին: Բայց պետք է արձանագրել.

▪️Հօդս ցնդեց ամենատեխնոլոգիական բանակի՝ Ցախալի անպարտելիության միֆը:
▪️Պայթեց Իսրայելի հատուկ ծառայության՝ Մոսադի ամենակարողության միֆը:
▪️Հօդս ցնդեց «խուճապի չմատնվող» Իսրայելի ժողովրդի միֆը:
▪️ՀԱՄԱՍ-ը և նրա թիկունքին կանգնած երևացող (Իրան, Սիրիա) և չերևացող (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Քաթար) իսլամական երկրները ցույց տվեցին, որ արաբա-իսրայելական հակամարտությունը ոչ սպառված է, ոչ էլ կոնսերվացված:
▪️Արևմուտքի ստրատեգիական դաշնակից և կոնկրետ ԱՄՆ-ի պրոքսի-պետություն Իսրայելը ռազմական և տեխնոլոգիական առումով ոչ անձեռնմխելի է, ոչ էլ՝ անխոցելի:


Նաև ակնհայտ է, որ եթե սպորտային համազգեստներով և չինական կալաշնիկովներով ու սովետական նռնականետներով զինված պաղեստինցիները (մեծ մասը) կարող են նման հարված հասցնել Իսրայելին ու ժամերի ընթացքում 35-40 կմ խորանալ հրեական պետության տարածքում, ապա կարելի է մի քանի անգամ ավելի հեշտ եղանակով նույնն անել Ադրբեջանի դեպքում:

Միայն թե պարտադիր պայման կա՝ Հայաստանի ղեկին չպետք է լինի ոչ ազգադավ, ոչ անասուն, ոչ էլ թուրքի վիժվածք:

@Կանչ
👍9132🔥6
Մեր տեղեկություններով՝ ազգադավի կառավարությունը արցախահայերի խնդրի «լավ լուծում» է հորինել։ Հավատարիմ մնալով «բաժանիր և տիրիրի» կեղտոտ մարտավարությանը՝ դավաճան կապիտուլյանտը որոշել է Արցախի նախկին ղեկավարների մի մասին պաշտոն առաջարկել պետական տարբեր մարմիններում, իսկ մյուս մասին՝ դարձնել քավության նոխազ և Արցախի կորստի ամբողջ մեղքը բարդել նրանց վրա։

Ընդ որում, ըստ դավաճանների ծրագրի, այն արցախցիները, որոնց պաշտոն պետք է առաջարկվի, օգտագործվելու են որպես ապագայում առաջանալիք խնդիրների պատասխանատուներ։

Խնդիրն այն է, որ Նիկոլը չի ցանկանում արցախահայերին տեղ տալ Հայաստանում։ Նրա կառավարությունը նպատակաուղղված տապալելու է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը և դրա մեղավոր կարգի հենց այն արցախցիներին, որոնց այսօր «պատասխանատու» պաշտոններ է առաջարկում իր կառավարութոյունում։

@Կանչ
🤬30👍81
⚡️⚡️⚡️Մեր տեղեկություններով՝ Սյունիքի արևմտյան և արևելյան կողմերում կուտակված ադրբեջանական բանակի ստորաբաժանումներում այսօր լուրջ տեղաշարժեր են եղել:

Հարձակողական որոշ ստորաբաժանումներ առաջնագծից դուրս են հանվել, քանզի իսրայելցի հրահանգիչները, ինչպես նաև ԱԹՍ-երի օպերատորները և Ադրբեջանի բանակի ԳՇ գործուղված իսրայելցի սպաները շտապ հետ են կանչվել Իսրայել:

Նախիջևանից, Կուբաթլուից, Զանգելանից, Բաքվից և Քյուրդամիրից իսրայելցի զինվորականներն այս պահին հավաքվում են Գյանջայի օդանավակայանում: Սպասում են իսրայելական ինքնաթիռի ժամանմանը:

@Կանչ
👍65🔥5😁32
Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ շատ ագրեսիվ է եղել:

Մարդը զանգել է իրեն, որ հրավիրի Հայաստանի հետ բանակցությունների, ասի, որ կապիտուլյանտն էլի է պատրաստ բավարարել Ադրբեջանի ցանկությունները, սա էլ բռնել ու նորից սկսել է «օկուպացիայից» խոսել և նոր պահանջներ ներկայացնել:

Կոնկրետ հարձակում եվրոպացիների վրա: Իսկ հարձակումը, ինչպես հայտնի է, պաշտպանության լավագույն ձևն է: Մնում է հասկանալ, թե ինչն է խրտնեցրել Ալիևին:

Իսկ հարցի պատասխանը հայտնի է՝ Ալիևը հասկանում է, որ կրակից շագանակներ հանելու իր ժամանակը մոտենում է ավարտին: Տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից Ալիևը հետզհետե վերածվում է օբյեկտի: Նրան արդեն մեղադրում են հայերին բռնի կերպով տեղահանելու և ցեղասպանելու մեջ: Հեռու չէ նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու օրը: Ո՞վ լիներ, որ չվախենար:

@Կանչ
👍296🤬2
Էս կադրերը ցույց տվեք ազգադավ կապիտուլյանտին ու կանանց և աղջիկներին բանակ զորակոչելու մնացած բոլոր ստոր կողմնակիցներին:

Ցույց տվեք թող բոլորը հասկանան, որ բանակը, առավել ևս պատերազմը՝ կանանց տեղը չէ:

@Կանչ
👍316😢4
ԱՄՆ-ին և Իսրայելին «Մեծ Մերձավոր Արևելք» պրոյեկտի շրջանակներում անհրաժեշտ է մասնատել Իրանն ու հրեաների քիմքին հարիր երկու նոր պետություն ձևավորել՝ Քրդստան (Իրաքի, Իրանի և Սիրիայի քրդական հատվածներով) և Մեծ Ադրբեջան (ներկայիս Ադրբեջանը և Իրանի Ատրպատականը), որոնցում իսլամական գործոնը զրոյական նշանակություն կունենա:

Սա ձեռնտու չէ ոչ Չինաստանին, ոչ էլ Ռուսաստանին, էլ չասած Իրանի մասին: Քրդստանի ձևավորման կոնտեքստում Սիրիան և Իրաքը կազմաքանդելու հարցում հաջողել են, մնացել է Իրանը, որի կազմաքանդումը միանգամից 2 հարց է լուծում՝ Քրդաստանի և Մեծ Ադրբեջանի ձևավորում:

Այս խճանկարի ամբողջացման համար մնում է հասկանալ, թե ինչու Ռուսաստանը զոհաբերեց Արցախը, ինչ շահեց դրանից և ինչպես պետք է ստեղծված իրավիճակում փրկի դեմքը:

@Կանչ
👍395
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելցի լրագրողը նեղսրտել է, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկների վայրագությունները սարսափեցրել են իրեն ու հիշեցրել ուկրաինական պատերազմի առաջին ամիսները:

Իսրայելցի լրագրողն անբարոյական լկտի է: Որպես լրագրող՝ նույնիսկ չի էլ հետաքրքրվել, թե ինչ վայրագություններ էին անում Կովկասում իսրայելցի ինստրուկտորները և անօդաչուների օպերատորները:

Նա «մոռանում է», որ երբ Իսրայելին փաստերով դեմ էին տվել պատին` ահաբեկիչներին զինելու և վարժեցնելու, իսկ հետո խաղաղ արցախցիներին մորթելու հարցերում, Իսրայելը դեմքը փրկելու համար հումանիտար օգնություն էր առաջարկել:

Սա է իսրայելական լրագրությունը: Նրանք միայն ուկրաինական ու պաղեստինյան կոնֆլիկտներն են լուսաբանում:

ՀԳ. Հանուն արդարության պետք է նշել, որ Իսրայելը տարիներ շարունակ Գազայում նույնիսկ դպրոցներ է ռմբակոծել ու որևէ պատասխանատվության չի ենթարկվել: Անկախ այս արշավի արդյունքներից (Իսրայելը բոլոր դեպքերում կդիմակայի, ուժերն անհավասար են), վայրագությունների հարցում Իսրայելը հաշվի մեջ այնքան առաջ է, որ պաղեստինցիները մի գործողության ընթացքում նույնիսկ ոչ-ոքիի չեն կարող հավակնել:

@Կանչ
👍577
Իրանի ուժայիններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Ադրբեջանը փորձում է Թեհրանի հետ բանակցություններ վարել Կապանում Իրանի հյուպատոսության մասով: Բաքվում կասկածներ ունեն, որ Սյունիքում Իրանը միայն հյուպատոսությամբ չի բավարարվելու:

Կապանում և Մեղրիում հյուպատոսություններ ունեցող Ռուսաստանը զորքեր ունի Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Ագարակում: Կապանում հյուպատոսություն ստեղծող Ֆրանսիային են ենթարկվում Սյունիքում գտնվող ԵՄ դիտորդները, որոնք մեծամասամբ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, գումարած՝ չի բացառվում ֆրանսիական ինստրուկտորների հայտնվելը Սյունիքում:

Բաքուն կասկածներ ունի, որ Կապանում Իրանի հյուպատոսության անվան տակ Սյունիք է մտնելու Հեզբոլլահը, ինչը դեպի Ադրբեջան տարվող շիայական քարոզչության տեսանկյունից լուրջ սպառնալիք է Ալիևների համար:

Բաքուն փորձում է երաշխիքներ ստանալ Թեհրանից, որ Հեզբոլլահը չի հայտնվի Սյունիքում:

@Կանչ
👍51😁81
Կարելի էր գրել՝ առանց մեկնաբանության: Բայց ճիշտը մեկնաբանելն է՝ անասունների կառավարություն:

@Կանչ
🤬49👍10😢21😁1
Մերձավոր Արևելքում հնչեց առաջիկայում սպասվող մեծ պատերազմի նախերգանքը։ Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Իսրայելում, ըստ էության, նոր աշխարհակարգ ձևավորելու ռազմաքաղաքական գործընթացների «Ապրիլյան պատերազմն» է։ Պարզ է, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը փորձելու է առավելագույնը ստանալ այս մարտ-հետախուզությունից։ Աշխարհաքաղաքական ավելի խոշոր կենրտրոններն էլ սկսում են ուժեր կենտրոնացնել սպասվող հակամարտության գոտիներում։

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նոր աշխարհակարգը միայն քաղաքական պայմանավորվածությունների արդյունք չի լինելու։ Կլինի նաև պայմանավորվածությունները կյանքի կոչելու ռազմական կոմպոնենտ։ Եվ քանի որ Հարավային Կովկասը նույնպես գտնվում է սպասվող զարգացումների թատերաբեմում, ապա պետք պատրաստ լինել Իսրայելում սկիզբ առած պատերազմի արձագանքին մեր սահմաններում։

Կռվելու են բոլորը բոլորի դեմ։ Հայաստանի հիմնական խնդիրն այդ պատերազմում ոտքատակ չընկնելն է։ Իսկ եթե երկրում ունենանք ազգային և պետականամետ իշխանություն, ապա կարելի կլինի նաև օգտվել այն շանսերից, որոնք, անկասկած, տրվելու են հակամարտության գոտում գտնվող բոլոր երկրներին։

@Կանչ
👍434
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին իսրայելցի պրոգրեսիվ երիտասարդությունը (իրականում 1970-ականների հիպիների ժառանգորդ «ուռչիկները») էլեկտրոնային երաժշտության փառատոն էին կազմակերպել:

ՀԱՄԱՍ-ի առաջին գրոհներից մեկը բաժին է ընկել այս ուղղությանը: Ահա այդ գրոհի արդյունքը: 260 զոհ և հարյուրավոր անհետ կորածներ:

Պետք է պարզ եզրահանգում անել. ժանտախտի օրոք քեֆ չեն քաշում, վտանգավոր է:

@Կանչ
👍37🔥51😢1
Հայաստանում մտքի ճգնաժամ է։ Ամենից երևում է, որ հայ հանրությունը չգիտի՝ ինչպես լինել Արցախից բռնի կերպով տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Սրտացավ մարդիկ ու նույնիսկ քաղաքական ուժեր միայն զբաղված են նրանց կենցաղային խնդիրները հոգալով։ Քաղաքական լուծումներ արցախահայության համար ոչ ոք չի առաջարկում։ Պասիվ են նույնիսկ Արցախի այն առաջնորդները, որոնք կարողացել են խուսափել թշնամու գերությունից։ Եվ սա մեծ խնդիր է։

Արցածի հարցը սովորական մի փոքր ճգնաժամ չէր, որի «լուծումն» այսքան հեշտ մարսվի մեր ժողովրդի և հարևան պետությունների համար։ Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ վերջին երեք տարիներին, աշխարհաքաղաքական մեծ երկրաշարժ էր, որը ցնցել է ամբողջ տարածաշրջանը։ Եվ հիմա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը ու հատկապես Արցախի մեր հայրենակիցները կարողանան դուրս գալ այդ փլատակների տակից և կրկին ոտքի կանգնեն։

Արդեն այսօր պետք է մտածել մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու հեռանկարի մասին։ Հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ ամենամեծ փոփոխությունները դեռ առջևում են։ Սպասվում են ռիսկեր, բայց նաև հնարավորություններ պարունակող զարգացումներ, որոնց հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի։

Արդեն այսօր ստացվել են առաջին նշաններն այն բանի, որ Արցախի հարցում դեռ նոր զարգացումներ կլինեն։ Ալիևը վաղ էր ուրախանում։ Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս աշխարհաքաղաքական կենտրոններից կսկսվի նաև ճնշում գործադրվել Ադրբեջանի վրա։ Նվազագույն պահանջը՝ Արցախ հայերի վերադարձն է լինելու։ Ընդ որում անվտանգության այնպսի երաշխիքներով, որպեսզի մեր հայրենակիցների մոտ տարակուսանքի որևէ պատճառ չլինի։ Նաև՝ քաղաքական իրավունքներով։ Ալիևը, իհարկե, փորձելու է դիմակայել դրան։ Բայց իրադարձությունները կարող են այնպիսի ընթացք ստանալ, որ նրա այդ դիմակայությունն էլ հենց իր քաղաքական գերեզմանափոսը դառնա։

@Կանչ
75👍21🔥4😁1
Ադրբեջանը միակ իսլամական երկիրն է, որը պաղեստինա-իսրայելական հակամարտության այս փուլում պաշտոնական մակարդակով աջակցություն է հայտնել Իսրայելին:

Մեր տեղեկություններով՝ Ալիևն այնուամենայնիվ համառորեն դիմադրել է, որպեսզի Բաքվի աշտարակների վրա Իսրայելի դրոշի պատկերը չհայտնվի: Ալիևը հասկանում է, որ այս պատկերը դրոշմվելու է միլիարդանոց իսլամական աշխարհի ուղեղներում, իսկ դա Ալիևյան ռեժիմի համար ոչ թե խնդիր է, այլ շատ մեծ խնդիր է:

Հարց կառաջանա. եթե Ալիևը չի ցանկացել և դիմադրել է, այդ դեպքում ինչպե՞ս է Իսրայելի դրոշը պրոյեկտվել Բաքվի աշտարակների վրա:

Այս «հանելուկի» պատասխանն իմանալու համար պետք է հասկանալ, որ Բաքվի հրեաները (ժամանակին հայտնի են «լեռնային հրեաներ» կամ «կովկասյան հրեաներ» անվանումով) հիմնովին ու խորապես նստած են Ադրբեջանի պետական ապարատում և տիրապետում են բիզնեսից մինչև արտաքին քաղաքականություն, հատուկ ծառայություններից մինչև նավթագազային արդյունաբերություն ոլորտներին:

@Կանչ
👍42🤬5