Կանչ
2.38K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելն այսօր հայտնվել է պաղեստինցիների տեղատարափ կրակի տակ:

Ինչ խոսք, պատերազմը մեծ չարիք է, և դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կունենան այս գործողությունները:

Միայն թե տիեզերական արդարության կանոնների համաձայն՝ Ադրբեջանի դաշնակից Իսրայելի կառավարությունն իր մաշկի վրա պետք է զգա այն ցավն ու վիշտը, որը պատեց հայերին նաև Իսրայել պետության գործուն և հետևողական ջանքերով:

@Կանչ
🔥57👍4619😁1
Դմիտրի Անատոլևիչը դասեր է տալիս ամերիկացիներին առ այն, թե ինչպես է պետք լուծել հակամարտությունները, որտեղ ԱՄՆ-ը ներգրավված է:

Քանի որ Ռուսաստանը հակամարտությունների արդար լուծման մեծ փորձ ունի, ապա ճիշտ կլինի ամերիկացիները հետևեն Անատլոևիչի խորհուրդներին և անսան կոնֆլիկտները լուծելու ռուսական տարբերակին, այն է՝ հայրենի հողից բռնագաղթեցնեն հրեաներին կամ արաբներին (ըստ օրվա շահի հրամայականի):

@Կանչ
👍25🔥32
Իսրայելի վրա Համասի լայնածավալ հարձակումը, կարծես, անակնկալ է եղել:

Ոչ մոսադը, ոչ ամերիկյան և եվրոպական հետախուզությունները, ոչ էլ վերջին տարիներին Իսրայելի հետ սիրախաղի մեջ գտնվող ռուսական հատուկ ծառայությունները տեղյակ չեն եղել հարձակման մասին:

Սա նշանակում է, որ Իսրայելն այևս գործ ունի որակապես այլ արաբական (իսլամական) խմբավորման հետ, որն ի վիճակի է նման ծավալների օպերացիաներ մշակել ու պահել գաղտնիության ռեժիմը:

Միաժամանակ 5000 հրթիռ արձակելն ու հարյուրավոր վայրերից միաժամանակյա ներխուժումը նյութատեխնիկական, տեխնոլոգիական և կառավարչական տեսանկյուններից «հանաք-մասխարություն» չէ: Սա նշանակում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը ոչ միայն սառեցված չէ, այլև նոր ու շատ ավելի դաժան փուլ է մտնում:

@Կանչ
👍34🔥75
Media is too big
VIEW IN TELEGRAM
Համասի մարտիկները Գազայի հատվածի և Իսրայելի սահմանային գոտում իսրայելական հենակետ են գրավել:

@Կանչ
👍25🔥72
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Fox News-ի լրագրողը հայտնում է, որ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանում իրավիճակը կրիտիկական է:

@Կանչ
😁19👍6
Համասի մարտիկները գերեվարել են Իսրայելի ՊԲ բրիգադային գեներալ, «Գազա» դիվիզիայի հրամանատար Նիմրոդ Ալոնիին:

@Կանչ
👍498🔥7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Համասի մարտիկները դրոնով խոցում են իսրայելական գերթանկարժեք Մերկավա տանկը:

Ճակատագրի հեգնանքով դրոնով տանկ խոցելու առաջին դեպքը գրանցվել է 2016-ի ապրիլին, երբ իսրայելական դրոններով ադրբեջանցիները (ըստ որոշ տեղեկությունների՝ իսրայելցի օպերատորները) Արցախում հայկական տանկեր էին խոցում:

@Կանչ
👍41🔥86
Հայկական սոցիալական ցանցերում ծաղրում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյաուին՝ համեմատելով նրան Նիկոլի հետ: Կարծում ենք՝ սա անընդունելի մոտեցում է:

Ի տարբերություն մեր անգրագետ գեղցու՝ Նաթանյաուն ամերիկյան 2 համալսարան է ավարտել:

Ի տարբերություն մեր բանակից թռած ազգադավի՝ Նաթանյաուն 1967-ի և 1973-ի արաբա-իսրայելական պատերազմների մասնակից է, հատուկջոկատային, որ բազմաթիվ մարտերի մասնակից է, նաև վիրավորվել է: Եղբայրը՝ քաջաբար զոհվել է և Իսրայելի ազգային հերոս է:

Ի տարբերություն մեր կապիտուլյանտի՝ զինվորական, դիվանագիտական ու պետական ծառայության ահռելի փորձ ունեցող Նաթանյաուն երբեք ու ոչ մեկի դեմը չի կզել:

@Կանչ
👍48😁8🤬4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռոբոտների պատերազմ: ՀԱՄԱՍ-ի դրոնը ոչնչացնում է իսրայելական ավտոմատացված գնդացրային հենակետը:

@Կանչ
👍455😁2
Սպորտային հետաքրքրությունը հուշում է, որ այսօր երեկոյան անպայման պետք է դիտել ռուսական պրոպագանդիստական հեռուստահաղորդումները:

Օրինակ՝ ռուս իմպերիալիստ խաղացող հայերը՝ Սիմոնյան Մարգոյից մինչև Շախնազարով Կարեն, Քյոսայան Տիգրանից մինչև Բաբայան Ռոման, արցախի հայաթափումը կապեցին միայն ու միայն ազգադավի արևմտյան գործակալ լինելու հանգամանքի հետ ու հիմա հաշտ ու խաղաղ են մտքի հետ, որ Արցախի հայկական էջը փակված է:

Հետաքրքիր է՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման թեմայով ինչպիսի՞ դիրքորոշում են որդեգրելու ռուսական պաշտոնական պրոպագանդայում ռուս իմպերիալիստ խաղացող հրեաները՝ Սալավյովից մինչև Սատանովսկի ու Կեդմի:

Կրկնելու՞ են Դմիտրի Անատոլևիչի այսօր հրապարակ նետված թեզերն ու մեղադրե՞ն ամերիկացիներին: Մեղադրելու՞ են Նաթանյաուին, որ «ընկել էր Արևմուտքի ջրերը, դրա համար այսպես եղավ»: Ասելու՞ են «Израиль все» ու հանգիստ անցնե՞ն «խախոլներին մաչիտ անելու» թեմային:

Շատ հետաքրքիր է: Պետք է համակ ուշադրությամբ հետևել:

@Կանչ
👍3018
Իսրայելի անվտանգության խորհուրդը որոշել է ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում, որտեղ ավելի քան 3 միլիոն արաբներ են ապրում:

Եթե Լիբանանի տարածքից Հեզբոլլահը չհարվածի Իսրայելին, ինչից հետո Իրանը Սիրիայի տարածքով աջակցություն չապահովի, կարող եք համոզված լինել, որ Իսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում արաբների նոր ցեղասպանություն է իրականացնելու:

Դրա հիմքերն արդեն իսկ կան: Իսրայելցի խաղաղ բնակչության գնդակահարության տեսարաններն ավելի քան բավարար են, որպեսզի Ցախալը Գազայի Հատվածում զանգվածային սպանություններ իրականացնի:

@Կանչ
😢12🤬41
Անշուշտ, Իսրայելը օդուժով, հրետանիով և տանկերով կճզմի ՀԱՄԱՍ-ին: Բայց պետք է արձանագրել.

▪️Հօդս ցնդեց ամենատեխնոլոգիական բանակի՝ Ցախալի անպարտելիության միֆը:
▪️Պայթեց Իսրայելի հատուկ ծառայության՝ Մոսադի ամենակարողության միֆը:
▪️Հօդս ցնդեց «խուճապի չմատնվող» Իսրայելի ժողովրդի միֆը:
▪️ՀԱՄԱՍ-ը և նրա թիկունքին կանգնած երևացող (Իրան, Սիրիա) և չերևացող (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Քաթար) իսլամական երկրները ցույց տվեցին, որ արաբա-իսրայելական հակամարտությունը ոչ սպառված է, ոչ էլ կոնսերվացված:
▪️Արևմուտքի ստրատեգիական դաշնակից և կոնկրետ ԱՄՆ-ի պրոքսի-պետություն Իսրայելը ռազմական և տեխնոլոգիական առումով ոչ անձեռնմխելի է, ոչ էլ՝ անխոցելի:


Նաև ակնհայտ է, որ եթե սպորտային համազգեստներով և չինական կալաշնիկովներով ու սովետական նռնականետներով զինված պաղեստինցիները (մեծ մասը) կարող են նման հարված հասցնել Իսրայելին ու ժամերի ընթացքում 35-40 կմ խորանալ հրեական պետության տարածքում, ապա կարելի է մի քանի անգամ ավելի հեշտ եղանակով նույնն անել Ադրբեջանի դեպքում:

Միայն թե պարտադիր պայման կա՝ Հայաստանի ղեկին չպետք է լինի ոչ ազգադավ, ոչ անասուն, ոչ էլ թուրքի վիժվածք:

@Կանչ
👍9132🔥6
Մեր տեղեկություններով՝ ազգադավի կառավարությունը արցախահայերի խնդրի «լավ լուծում» է հորինել։ Հավատարիմ մնալով «բաժանիր և տիրիրի» կեղտոտ մարտավարությանը՝ դավաճան կապիտուլյանտը որոշել է Արցախի նախկին ղեկավարների մի մասին պաշտոն առաջարկել պետական տարբեր մարմիններում, իսկ մյուս մասին՝ դարձնել քավության նոխազ և Արցախի կորստի ամբողջ մեղքը բարդել նրանց վրա։

Ընդ որում, ըստ դավաճանների ծրագրի, այն արցախցիները, որոնց պաշտոն պետք է առաջարկվի, օգտագործվելու են որպես ապագայում առաջանալիք խնդիրների պատասխանատուներ։

Խնդիրն այն է, որ Նիկոլը չի ցանկանում արցախահայերին տեղ տալ Հայաստանում։ Նրա կառավարությունը նպատակաուղղված տապալելու է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը և դրա մեղավոր կարգի հենց այն արցախցիներին, որոնց այսօր «պատասխանատու» պաշտոններ է առաջարկում իր կառավարութոյունում։

@Կանչ
🤬30👍81
⚡️⚡️⚡️Մեր տեղեկություններով՝ Սյունիքի արևմտյան և արևելյան կողմերում կուտակված ադրբեջանական բանակի ստորաբաժանումներում այսօր լուրջ տեղաշարժեր են եղել:

Հարձակողական որոշ ստորաբաժանումներ առաջնագծից դուրս են հանվել, քանզի իսրայելցի հրահանգիչները, ինչպես նաև ԱԹՍ-երի օպերատորները և Ադրբեջանի բանակի ԳՇ գործուղված իսրայելցի սպաները շտապ հետ են կանչվել Իսրայել:

Նախիջևանից, Կուբաթլուից, Զանգելանից, Բաքվից և Քյուրդամիրից իսրայելցի զինվորականներն այս պահին հավաքվում են Գյանջայի օդանավակայանում: Սպասում են իսրայելական ինքնաթիռի ժամանմանը:

@Կանչ
👍65🔥5😁32
Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ շատ ագրեսիվ է եղել:

Մարդը զանգել է իրեն, որ հրավիրի Հայաստանի հետ բանակցությունների, ասի, որ կապիտուլյանտն էլի է պատրաստ բավարարել Ադրբեջանի ցանկությունները, սա էլ բռնել ու նորից սկսել է «օկուպացիայից» խոսել և նոր պահանջներ ներկայացնել:

Կոնկրետ հարձակում եվրոպացիների վրա: Իսկ հարձակումը, ինչպես հայտնի է, պաշտպանության լավագույն ձևն է: Մնում է հասկանալ, թե ինչն է խրտնեցրել Ալիևին:

Իսկ հարցի պատասխանը հայտնի է՝ Ալիևը հասկանում է, որ կրակից շագանակներ հանելու իր ժամանակը մոտենում է ավարտին: Տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից Ալիևը հետզհետե վերածվում է օբյեկտի: Նրան արդեն մեղադրում են հայերին բռնի կերպով տեղահանելու և ցեղասպանելու մեջ: Հեռու չէ նաև Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու օրը: Ո՞վ լիներ, որ չվախենար:

@Կանչ
👍296🤬2
Էս կադրերը ցույց տվեք ազգադավ կապիտուլյանտին ու կանանց և աղջիկներին բանակ զորակոչելու մնացած բոլոր ստոր կողմնակիցներին:

Ցույց տվեք թող բոլորը հասկանան, որ բանակը, առավել ևս պատերազմը՝ կանանց տեղը չէ:

@Կանչ
👍316😢4
ԱՄՆ-ին և Իսրայելին «Մեծ Մերձավոր Արևելք» պրոյեկտի շրջանակներում անհրաժեշտ է մասնատել Իրանն ու հրեաների քիմքին հարիր երկու նոր պետություն ձևավորել՝ Քրդստան (Իրաքի, Իրանի և Սիրիայի քրդական հատվածներով) և Մեծ Ադրբեջան (ներկայիս Ադրբեջանը և Իրանի Ատրպատականը), որոնցում իսլամական գործոնը զրոյական նշանակություն կունենա:

Սա ձեռնտու չէ ոչ Չինաստանին, ոչ էլ Ռուսաստանին, էլ չասած Իրանի մասին: Քրդստանի ձևավորման կոնտեքստում Սիրիան և Իրաքը կազմաքանդելու հարցում հաջողել են, մնացել է Իրանը, որի կազմաքանդումը միանգամից 2 հարց է լուծում՝ Քրդաստանի և Մեծ Ադրբեջանի ձևավորում:

Այս խճանկարի ամբողջացման համար մնում է հասկանալ, թե ինչու Ռուսաստանը զոհաբերեց Արցախը, ինչ շահեց դրանից և ինչպես պետք է ստեղծված իրավիճակում փրկի դեմքը:

@Կանչ
👍395
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելցի լրագրողը նեղսրտել է, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկների վայրագությունները սարսափեցրել են իրեն ու հիշեցրել ուկրաինական պատերազմի առաջին ամիսները:

Իսրայելցի լրագրողն անբարոյական լկտի է: Որպես լրագրող՝ նույնիսկ չի էլ հետաքրքրվել, թե ինչ վայրագություններ էին անում Կովկասում իսրայելցի ինստրուկտորները և անօդաչուների օպերատորները:

Նա «մոռանում է», որ երբ Իսրայելին փաստերով դեմ էին տվել պատին` ահաբեկիչներին զինելու և վարժեցնելու, իսկ հետո խաղաղ արցախցիներին մորթելու հարցերում, Իսրայելը դեմքը փրկելու համար հումանիտար օգնություն էր առաջարկել:

Սա է իսրայելական լրագրությունը: Նրանք միայն ուկրաինական ու պաղեստինյան կոնֆլիկտներն են լուսաբանում:

ՀԳ. Հանուն արդարության պետք է նշել, որ Իսրայելը տարիներ շարունակ Գազայում նույնիսկ դպրոցներ է ռմբակոծել ու որևէ պատասխանատվության չի ենթարկվել: Անկախ այս արշավի արդյունքներից (Իսրայելը բոլոր դեպքերում կդիմակայի, ուժերն անհավասար են), վայրագությունների հարցում Իսրայելը հաշվի մեջ այնքան առաջ է, որ պաղեստինցիները մի գործողության ընթացքում նույնիսկ ոչ-ոքիի չեն կարող հավակնել:

@Կանչ
👍577
Իրանի ուժայիններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Ադրբեջանը փորձում է Թեհրանի հետ բանակցություններ վարել Կապանում Իրանի հյուպատոսության մասով: Բաքվում կասկածներ ունեն, որ Սյունիքում Իրանը միայն հյուպատոսությամբ չի բավարարվելու:

Կապանում և Մեղրիում հյուպատոսություններ ունեցող Ռուսաստանը զորքեր ունի Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Ագարակում: Կապանում հյուպատոսություն ստեղծող Ֆրանսիային են ենթարկվում Սյունիքում գտնվող ԵՄ դիտորդները, որոնք մեծամասամբ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, գումարած՝ չի բացառվում ֆրանսիական ինստրուկտորների հայտնվելը Սյունիքում:

Բաքուն կասկածներ ունի, որ Կապանում Իրանի հյուպատոսության անվան տակ Սյունիք է մտնելու Հեզբոլլահը, ինչը դեպի Ադրբեջան տարվող շիայական քարոզչության տեսանկյունից լուրջ սպառնալիք է Ալիևների համար:

Բաքուն փորձում է երաշխիքներ ստանալ Թեհրանից, որ Հեզբոլլահը չի հայտնվի Սյունիքում:

@Կանչ
👍51😁81