Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
ՔՊ-ն խիստ դժգոհ է հարկայինից

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն:

Ինչպես տեղեկացնում են դավաճանների կուսակցությունից, թվով 987 նվիրատուների հանգանակության արդյունքում հավաքվել է 506.532.950 ՀՀ դրամ:

«Կանչի» տեղեկություններով ՔՊ-ն դժգոհ է մնացել հանգանակությանը մասնակցած մարդկանց թվաքանակից: Ավելի մեծ թվով նվիրատուներ ունենալու նպատակով նրանք անգամ ներգրավել էին ՊԵԿ հարկային ծառայությանը, որպեսզի վերջիններս «ինչպես հարկն է» ճնշում գործադրեն պոտենցիալ նվիրատուների հանդեպ: Սակայն նույնիսկ հարկայինի «պոտենցիալը» չի բավականացրել նվիրատուների թիվը գոնե 1000-ի հասցնելու համար:

#Կոռուպցիա_կա @Կանչ
⚡️Եկել է «հարսանիքի գեներալին» ֆուկ անելու ժամանակը

«Կանչի» մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ շուտով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը պաշտոնանկ է արվելու: Ամբողջ կյանքում «հարսանիքի գեներալ» եղած Վ. Հարությունյանին գլխավոր-գերագույն դավաճանը 44-օրյա պատերազմից հետո կարճ ժամանակով ՊՆ էր նշանակել, որ նրա ձեռքով Ալիևին հանձնի Կապան-Գորիս ճանապարհի մի մասը:

Երբ ճանապարհի հանձնումից հետո Ն. Փաշինյանին ՊՆ-ում Վ. Հարությունյանի նման բանջարաբոստանային կուլտուրան պետքական չէր, նրան նշանակեց ՌԴ-ում դեսպան՝ մի կողմից որ վարձահատույց լինի պետական մասշտաբների հասնող շանտղությանը մասնակցելու համար, մյուս կողմից՝ որ «հարսանիքի գեներալը» ժամանակից շուտ լեզուն աջ ու ձախ շաղ չտա: Դե հայ-ռուսական հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են, Մոսկվայում ՀՀ դեսպանն առանձնապես անելիք չունի, իսկը Վ. Հարությունյանի հագով պաշտոն է՝ շամպայնի բաժակը ձեռքին դատարկ կենացներ ասել հերթական դիվանագիտական ընդունելության ժամանակ:

Հիմա արդեն ժամանակը լրացել է. Վ. Հարությունյանն այլևս վտանգավոր չէ, քանզի 3 տարի Ն. Փաշինյանի մոտ դեսպան աշխատելուց հետո ինչ էլ խոսի ու բազահայտի համատեղ դավաճանության մասին, այլևս այդ խոսքն ազդեցություն չունի և չի կարող լուրջ վնաս պատճառել գերագույն դավաճանին: Ուստի և պիտանելիության ժամկետն ավարտվելու կապակցությամբ Ն. Փաշինյանը որոշել է ջուրը քաշել «հարսանիքի գեներալի» վրա՝ ՌԴ-ում դեսպանի պաշտոնը փեշքեշ անելով մեկ այլ շանորդու:

#Օգտագործած_ռեզինը @Կանչ
Ո՞վ կբացի Արցախի ճանապարհը

Առաջիկա օրերին Ադրբեջանը կբացի Արցախի ճանապարհը։ Ինչպես հայտնի դարձավ «Կանչին», այս մասին Փաշինյանն այսօր առավոտյան հայտնել է Արայիկ Հարությունյանին։ Փաշինյանը նշել է, որ նման խոստում իրեն տվել է ամերիկյան կողմը և որ հենց այդ խնդրին է նվիրված Պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հերթական այցը Ադրբեջան և Հայաստան։

Արայիկ Հարությունյանն, իր հերթին, ասել է, որ նման խոստում ունի ռուսական կողմից։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, թե ռուսական և թե ամերիկյան կողմերը պնդում են, որ Արցախ տանող երկու ճանապարհ պետք է լինի՝ Բերձորով ու Ակնայով։

Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը հորդորել է Հարությունյանին չհավատալ Ռուսաստանի խոստումներին՝ ասելով, իբր ռուսական կողմը պարզապես ցանկանում է տապալել ամերիկյան նախաձեռնությունը։ Փաշինյանը նաև հորդորել է չխուսափել Ակնայով Արցախ բեռներ տանելու Ադրբեջանի առաջարկից։

@Կանչ
Ռուսաստանում ՀՀ դեսպան կնշանակվի՞ Արսենյան Գուրգենը

Համառ խոսակցություններ են պտտվում, որ «հարսանիքի գեներալին» ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում փոխարինելու է ներկայումս ՔՊ ցուցակով պատգամավոր, բոլոր իշխանությունների օրոք քաղաքական պուտանկա աշխատած ու հարստություն դիզած, 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջինը ընտրակաշառք բաժանած, ցեղասպանությունն ուրացած, Արցախը Ադրբեջանին մատաղ անելու, իսկ Հայաստանը Թուրքիայի վիլայեթի վերածելու ակտիվ ջատագով, ի վերջո՝ նառկամանի հայր Արսենյան Գուրգենը: Մանրամասները հաջորդիվ…

#էշերի_սպարտակիադա @Կանչ
Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի հարցը դեռ սակարկվում է

ՌԴ-ում ՀՀ դեսպան «հարսանիքի գեներալի» երգը, կարծես, երգված է: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին ՔՊ պատգամավոր Գ. Արսենյանն այդ պաշտոնին նշանակվելու համար ակտիվորեն բանակցում է Հակոբյան Աննայի հետ: Բանակցության առարկան գումարն է, որը «բարեգործական» նպատակներով պետք է փոխանցվի Ա. Հակոբյանի հիմնադրամ, ինչից հետո Գ. Արսենյանը կնշանակվի դեսպանի պաշտոնում: Ի դեպ, խոսքը 2 միլիոն դոլարի մասին է:

Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Գ. Արսենյանն ամեն գնով ցանկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալ, քանզի հասկանում է, որ Ն. Փաշինյանին շատ քիչ է մնացել, իսկ իշխանափոխության ժամանակ պատգամավորի կարգավիճակով Հայաստանում մնալը ոչ միայն ցանկալի չէ, այլև իր դեպքում դավաճանության և անասնանալու կարմիր գծերը հատելու հանգամանքը հղի է վտանգավոր հետևանքներով:

#Երկու_ահը_մի_մահ_է @Կանչ
😁1
Խորտակվող նավի առնետները

Խոսակցությունները, որ Ն. Փաշինյանի թիմ կոչվածի կիսամարդիկ ամեն գնով փորձում են դիվանագիտական աշխատանքի անցնել (Արսենյան Գուրգենը՝ Մոսկվայում, Կարապետյան Մարիան՝ Հռոմում, Սիմոնյան Ալենը՝ Փարիզում), կարծես, հաստատվում են: Կիսամարդկանց այլ անուններ նույնպես կան, որոնք կհրապարակենք ճշտելուց հետո:

Հիմա արձանագրենք, որ կիսամարդկանց խմբակը, հասկանալով, որ ի դեմս Ն. Փաշինյանի գործ ունի պետության կառավարումը տոտալ տապալած ու դավաճանության մեջ վտանգավորության աստիճանի խճճված պատուհասի հետ, փորձում է ճողոպրել երկրից՝ սկզբի համար «под дипломатическим прикрытием», իսկ հետոն կերևա…

Փաստացի, հորդորներն առ այն, որ «գլխներիդ ճարը տեսեք, Նիկոլի ինքնաթիռում ձեր համար տեղեր չեն լինելու», ի վերջո իր գործն արել է՝ կիսամարդիկ «գլխների ճարը տեսնում են»:

#էշերի_սպարտակիադա @Կանչ
Իսկ ահա Ն. Փաշինյանի նման անգրագետ գավառակին թվում է, թե խաղաղության հասնելու բանաձևը հայրենավաճառության և Ալիևի կոշիկները լիզելու մեջ է: Ն. Փաշինյանի որդնած ուղեղին հասուն չէ, որ խաղաղության բանաձևը աշխարհաքաղաքական բալանսների մեջ է:

https://t.me/armtoday/69898

@Կանչ
👍1
Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցելու սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին

Ինչպես հայտնի դարձավ «Կանչին», այսօր այդ մտքից հրաժարվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս կարողացել էր համոզել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին աջակցել իրեն, սակայն ի վերջո հասկացել է, որ ընդդիմադիր դաշտի որևէ այլ ուժ պատրաստ չէ սատարել իրեն ընտրություններում։

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններում մասնակցել ցանկացող ուժերը կարող են իրենց թեկնածությունն առաջադրել մինչ օգոստոսի 13-ը։

@Կանչ
Բյուջեից փող՝ ալիմենտի փոխարեն

Օրեր առաջ ՊԵԿ նախագահ Բադասյան Ռուստամը երկրորդ անգամ ամուսնացել է: Մամուլը բազմիցս հրապարակել է, որ Ռ. Բադասյանի արդեն նախկին կնոջը՝ Տաթևիկ Սարգսյանին պատկանող փաստաբանական ընկերությունը պետբյուջեից լուրջ գումարներ է ստանում:

Բնական է, որ պետական փողերը Տաթևիկ Սարգսյանի փաստաբանական գրասենյակին տրվել են Ռ. Բադասյանի միջնորդությամբ, բայց հետաքրքիրն այստեղ այլ հանգամանքն է: Պարզվում է՝ Ռ. Բադասյանը նախկին կնոջ հետ հաշվարկել է ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերածի փողային արժեքը և պայմանավորվել այդ գումարը վճարել պետբյուջեի հաշվին՝ Տաթևիկի ընկերությանն այդ գումարի սահմաններում պետպատվերներ իջեցնելու եղանակով: Հիշեցնում ենք, որ խոսքը մոտ 200.000 դոլարի մասին է:

#Սերմացու_գողացող_մկները @Կանչ
Արցախը քաղաքական բարդ ընտրության առջև

«Կանչի» տեղեկություններով այս օրերին բավական թեժ քննարկումներ են լինում Արցախում։ Ըստ մեր աղբյուրների, Ալիևի վարչակազմն արցախցիներին առաջարկել է գոնե մեկ մեքենա օգնություն ընդունել Աղդամի ճանապարհով՝ փոխարենը խոստանալով վերացնել Լաչինի միջանցքի տոտալ բլոկադան։

Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ալիևի այդ առաջարկը պետք է ընդունել։ Սակայն այնտեղ գործող ուժերի բացարձակ մեծամասնությունը դեմ է դրան, քանզի համարում է, որ այդկերպ կմեկնարկի Արցախն Ադրբեջանին ինտեգրելու գործընթացը։

Քաղաքական ահա այսպիսի ընտրության առջև են ներկայումս կանգնած արցախցիները՝ պայքարել, թե՞ հանձնվել։ Առայժմ գերակշիռ է պայքարի կողմնակիցների կարծիքը։ Սակայն մեծ է նաև Ն. Փաշինյանի ու նրա կողմից Արցախ գործուղված ուժերի ճնշումը։ Իրավիճակը բարդանում է ժողովրդի ժամ-ժամի վատթարացող դրությամբ։ Սակայն արցախցիների բացարձակ մեծամասնությունը պահանջում է իր իշխանություններից չտրվել Ի. Ալիևի ու Ն. Փաշինյանի ճնշումներին և շարունակել պայքարը Արցախի համար։

@Կանչ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ն. Փաշինյանի վարած քաղաքականության պերճանքն ու թշվառությունն ամփոփված է այս տեսանյութի մեջ:

Խոսացողը «հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանն է:

@Կանչ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ բողոքում էր, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը 35 րոպե տևողությամբ «ֆիլմ» է ցուցադրել, որում Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք։ «Կադրերում երևում է, թե ինչպես է Հայաստանը «անհետանում» քարտեզից։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ քարոզչություն և բացահայտ սպառնալիք հարևան ինքնիշխան պետությանը», - գրել է Անի Բադալյանը։

Հետաքրքիր է, որ ՀՀ պաշտոնյաները դեռ զարմանում և բողոքում են Ադրբեջանի նման վարքագծից։ Մինչդեռ նրանք պետք է վաղուց հասկանային, որ թշնամու նման քարոզչությունը ՀՀ իշխանությունների գործունեության ուղիղ հետևանքն է։ Իսկ ի՞նչ էր ուզում տեսնել Անի Բադալյանը Ադրբեջանի հեռուստատեսությամբ, երբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, լուսաբանելով Համահայկական խաղերի բացումը, վախենում է Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտություններն օգտագործելուց։

Կյանքի օրենքն է դա՝ որքան նահանջես, որքան թույլ լինես, այնքան ավելին են պահանջելու։ Եվ լավ կլիներ, որ հատկապես մեր դիվանագետները դա լավ իմանային։

@Կանչ
Մի պահ մի կողմ թողնենք Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցողի հանդեպ Հայաստանի իշխանությունների հանցավոր գործունեությունն ու անգործությունը: Դառնանք մջազգային հանրություն կոչվածին:

Հետաքրքիր է՝ ամեն մի ծառ ու թուփի համար աղմուկ-աղաղակ բարձրացնող էկոակտիվիստերն ու նրանց եվրոպացի գործընկերներն ասելիք չունե՞ն: Օրինակ՝ համաշխարհային մեդիաաստղի վերածված Գրետա Թունբերգը բլոկադայի մեջ գտնվող և սովամահության շեմին հայտնված արցախցի երեխաների մասին որևէ ասելիք չունի՞։ Չէ՞ որ Արցախի կյանքի ճանապարհի փակումը սկսեցին մուշտակ հագնող «բնապահպանները»: Կարող էր չէ՞ միջազգային «էկոակտիվիստական» ցանցը աղաղակել, որ այդ մարդիկ բնապահպան չեն և բնապահպանությունը 21-րդ դարում օգտագործում են որպես էթնիկ զտում իրականացնելու պատրվակ:

Ինչու՞ է սա կարևոր արձանագրել. որովհետև ինչ-որ պահի ականատեսն ենք լինելու, որ ակնհայտ աշխարհաքաղաքական նպատակներով տարատեսակ թունբերգներ շնիկների և կատուների իրավունքների աղմուկ են բարձրացնելու, որպեսզի իրենց տված պասով ճնշում գործադրեն Հայաստանի և Արցախի վրա: Այս լռության փաստը հիմա պետք է արձանագրել ու հետագայում հիշեցնել:

Եվ երկրորդ` Արցախը և առհասարակ ողջ հայ ժողովուրդը դուրս են գալու այս նվաստացած վիճակից ու կարևոր է արդեն այսօր արձանագրել, որ «պրոգրեսիվ» գաղափարներին դրանց տարածողներն անգամ չեն հավատում, և ամենևին էլ կարիք չկա դրանցով գայթակղվել ու ճնշումներին տեղի տալ:

#կեղծ_արժեքներ @Կանչ
22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Հուսով ենք՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում ՀՅԴ-ի կողմից պատասխանատվության ստանձնումը կակտիվացնի նաև արցախյան գոյամարտում հայկական սփյուռքի ջանքերը:

@Կանչ
Կարմիր խաչի միջնորդությամբ երկու ադրբեջանցի դիվերսանտները՝ Աղշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը, որոնք 2023թ. ապրիլի 10-ից գտնվում են հայկական գերության մեջ, երեկ տեսազանգի միջոցով կապվել են իրենց հարազատների հետ։

Այդպես հնարավոր է միայն այն պարագայում, երբ պետությունն էֆեկտիվ է ու զաբղվում է սեփական քաղաքացիների ճակատագրով։ Իսկ երբ պետությունն այդպիսին չէ, ապա նույն Կարմիր խաչի պատասխանատվությամբ մեկ վայրից մյուսը տեղափոխվող քաղաքացին գերի է ընկնում թշնամուն։

Հիշեցնենք, Վագիֆ Խաչատրյանի դուստրն արդեն քանի օր է Կարմիր խաչից պահանջում է տեսազանգով կապ հաստատել իր՝ գերի ընկած հոր հետ։ Սակայն ապարդյուն։ Փոխարենը Կարմիր խաչը նման հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի դիվերսանտների համար։

@Կանչ
🤬3
Ֆեյք պրիգոժինները

Իրականում «Հեղափոխության պահապաններ» խմբի «ապստամբությունը» պայմանավորված է նրանով, որ ԱԻՆ-ի լուծարումից հետո նրանք լուսանցքից դուրս են հայտնվել, վարչախումբը նրանց ոչինչ չի առաջարկել: Կամուֆլյաժե համազգեստով Երևանում երթեր անող և իրենք իրենց 2018-ի հեղափոխության պահապաններ հռչակած այս երիտասարդները, ոգևորվելով ՌԴ-ում «Վագնեռի» գործողությունից, որոշել են շանտաժի լեզվով խոսել Ն. Փաշինյանի հետ ու նորից պաշտոններ պոկել:

Ֆեյք պրիգոժինների «ապստամբությունը» հստակորեն ի ցույց է դնում, որ Ն. Փաշինյանի ռեժիմը հիմնված է միայն ու միայն կերակրատաշտին մոտ գտնվելու գաղափարի վրա և այդ ռեժիմը դոմինոյի նման քանդվելու է այն պահին, երբ փողոցից կառավարական կաբինետներում հայտնվածների կերը պակասի կամ ավելի շատ կեր առաջարկողներ լինեն:

#կեղծ_արժեքներ @Կանչ
👍32
Վտանգավոր և ամոթալի է, երբ անհայտ է, թե որտեղ մարտերի մասնակից «ազատամարտիկները» հավաքվում են կառավարության շենքի դիմաց, ներկայանում որպես «Խաչակիրներ» ջոկատ և պահանջում զինել իրենց, որպեսզի ուժով բացեն Լաչինի միջանցքը: Ինչ ազդակներ տվեց այդ ակցիան.

▪️Հայաստանը Զինված ուժեր, կանոնավոր բանակ չունի: Տարեց, ֆիզիկապես անպատրաստ «ֆիդայիներն են ցանկանում» հարցը լուծել պատերազմով:

▪️Կառավարությունն ու ՊՆ-ն կամավորների ներգրավման հարցում որևէ մոտեցում չունեն՝ բացի Ս. Միքայելյանի վարկաբեկված «Երկրապահի» համերգները ֆինանսավորելը:

▪️Կամա թե ակամա «խաչակիրներ» բառի օգտագործումը վկայում է՝ Հայաստանում կան շրջանակներ, որ չունենալով քրիստոնեական աշխարհի աջակցությունը՝ Արցախի հարցին պատրաստ են կրոնական երանգ տալ և հայության դեմ տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին ատող իսլամական ժողովուրդներին:

▪️Անգամ օրհասական պահերին Հայաստանում հայտնվում են մարդիկ, որ պատրաստ են հանուն ֆեյսբուքյան լայքերի ֆիդայինների դեր խաղալ՝ նախօրոք իմանալով, որ ոչ զենք են ստանալու, ոչ ինչ-որ մեկն իրենց ուղարկելու է սահման, ոչ էլ բժշկական կոմիսիան է եզրահանգելու, որ ֆիզիկապես պատրաստ են մարտական խնդիր լուծել:

#աբսուրդի_թատրոն @Կանչ
👍1
Աշխարհը կարծում է, որ արցախահայությունը ցեղասպանության վտանգի առջև է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր անձնակազմը մտածում են օր առաջ ձեռքերը լվացել Արցախի խնդրից: Ցավալի է, որ հայ ժողովրդի մի ստվար հատված մտածում է, որ եթե Արցախը հանձնելը «քցեն Նիկոլի ջեբը», ու «թեման փակվի», կարող են հանգիստ շունչ քաշել, հանգստանալ Անթալիաներում ու առհասարակ հարուստ կյանք վարել:

Ինչպես կասեր դասականը` «օղաբլիթի անցք ձեզ»: Նիկոլի քաղաքականության արդյունքում հայ ժողովրդին հասանելի միակ «կուրորտը» Դեր-Զորն է լինելու:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍3😢1
Հարցեր մտավորականներին

Հայր և որդի Սմբատյանների խափանման միջոցը փոխելու հարցով Ն. Փաշինյանին նամակներ են գրում մտավորականները, դասական երաժշտության աշխարհի կարկառունները, հայտնի մարդիկ՝ սկսած Ռուբեն Մաթևոսյանից, Չեքիջյանից, Մանսուրյանից, վերջացրած Արամ Խաչատուրյանի որդով: Ճիշտ են անում. հանցակազմի կասկածը և կալանքի որոշումը անհամաչափ են, հատկապես երբ խոսքը շարքային գրպանահատների մասին չէ:

Բայց կան հարցեր, որոնց հետ պետք է առերեսել (❗️) մտավորականներին:

1️⃣ Եթե ձեր չափման միավորը Հայրենիքի համար արածն է, ապա հայր և որդի Սմբատյաններն ինչքան որ արել են, գեներալ Մանվելի արածի 10 տոկոսն էլ չեն արել: Գեներալ Մանվելին Ն. Փաշինյանի ռեժիմը վերագրեց տուշոնկայի, իսկ Սմբատյաններին՝ Երևանի կենտրոնում տարածքների գողություն: Մանվելի մասով ինչու՞ ձայն չհանեցիք:

2️⃣ Չե՞ք հասկանում, որ խնդիրը դատախազի, քննիչի ու դատավորի մեջ չէ, այլ անձամբ Ն. Փաշինյան ազգակործանի մեջ է, թե՞ ձեռնտու է «կառավարական հարսանիքների թամադա» լինելով ու մեդալներ ստանալով՝ ձայն հանել միայն այն դեպքում, երբ ձեր «տներին» են մոտենում:

3️⃣ Գիտակցու՞մ եք, որ ձեր խոսքը գրոշի արժեք չունի, քանզի դուք լռել եք, երբ Ն. Փաշինյանը հանձնում էր Արցախն ու 120.000 հայի մատնում էր սովի, երբ 5000 լուսավոր տղաների Եռաբլուր էր ուղարկում, հետո այդ տղաների ծնողների վրա հեղափոխական սմբակները մաքրելով՝ Եռաբլուրն էր գրոհում:

#կեղծ_արժեքներ @Կանչ
👍5