Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս պահին Վանաձորում:

@Կանչ
35👍3🤬2😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական յաշման այս պահին գործում է Երևանի զբոսայգիներում:

@Կանչ
🤬42👍3😁1
Արցախի հայաթափումը դեռևս հնարավոր է կանխել։ Սուտ է, որ այնտեղի մեր հայրենակիցների փրկության միակ ճանապարհը հայրենազրկվելն է։ Դա Ալիևի ծրագիրն է, որն այս պահին սպասարկում են ՀՀ դավաճան իշխանությունները և որին, ցավոք, չի ընդդիմանում ժողովուրդը։ Մարդկանց կրկին խաբում են։ Կրկին անելանելիության պատրանք ստեղծում։ Իսկ ամենացավալին այն է, որ էլիտաները կրկին լռում են։ Լավագույն դեպքում՝ միայն ծնկերին զարկում և հող լցնում գլխներին։

Մինչ այս պահը Արցախում միայն Վիտալի Բալասանյանն է հայտարարել, որ դուրս չի գալու այնտեղից։ Վլասով Սյամոն, օրինակ, առաջիններից է թռել։ Իսկ ի՞նչ կանեն Արցախի մնացած առաջնորդները։ Կհայտարարե՞ն արդյոք, որ մնում են այնտեղ։ Կփորձե՞ն ժողովրդին պահել իրենց հայրենիքում։

Իհարկե, հասկանում ենք, որ Արցախում ապրելը բարդ ու վտանգավոր է լինելու։ Բայց փորձել պետք է։ Հաստատ պետք է։ Բա Հայրենիքն էլ ո՞նց են պահում։ Սա է ճանապարհը։ Հակառակ պարագայում վաղը բարդ ու վտանգավոր է լինելու նաև Հայաստանում ապրելը։

@Կանչ
19👍7🔥1🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս պահին ցուցարարները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղու Աշտարակի հատվածը:

@Կանչ
33🤬2
Այս պահին Սամանթա Փաուերի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների ամերիկյան պատվիրակություն է գտնվում Երևանում:

Միաժամանակ, ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը շուտով իր դիրքորոշումը կհայտնի Նիկոլի հայտարարությունների վերաբերյալ:

Տպավորություն է, որ Մոսկվան ժամանակ է ձգում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է պայմանավորվում մեր ազգադավն ամերիկացիների հետ:

Կասկածից վեր է, որ հարցի գինը ռուսական 102-րդ բազայի և հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից ռուսական սահմանապահ կոնտինգենտի դուրս բերումն է:

@Կանչ
🤬27👍5
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեկ տեղը տեղին դիագնոզել է ռեգիոնի վիճակը. Հայաստանը գտնվում է տարածքային ամբողջականությունը կորցնելու վտանգի առաջ:

Սա արդեն չեն թաքցնում ոչ մի տեղ, բայց Մակրոնը դրա մասին գոռում է (երևի ուզում է ֆրանսահայերին բացատրի, որ ճար չունի):

Իսկ այդ ընթացքում ազգադավը հայ ժողովրդին բաժանում է երկու մասի, պնդում, որ ինքը փրկիչ է, ու ոչ մի խոսք` սպասվող ագրեսիայի մասին:

Հարց` Նիկոլին եք հավատու՞մ, թե՞ Մակրոնին:

@Կանչ
👍212🤬2
Մինչ ՌԴ ԱԳՆ-ն բացահայտ ազգադավ է անվանում Նիկոլին, առաջին հայացքից զարմանալի է՝ Արցախում տեղի ունեցածի ֆոնին ի՞նչ է կորցրել Սամանթա Փաուերը Երևանում:

Նա հիմա պետք է լիներ Բաքվում՝ ագրեսորի վրա մատ թափ տալու, մարդու իրավունքների մասին խոսակացությունների, հումանիտար հարցերով բանակցությունների: Բայց ոչ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Երևանում է՝ մեր ազգադավի հետ խոսակցության:

Իրականում ամերիկացիները թքած ունեն Արցախի վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ, հայ մարդու վրա էլ: Ամերիկացիների փորացավը մեկն է՝ Ռուսաստանին ամեն գնով (թեկուզ մինչև վերջին հայի կոտորվելը և Հայաստանի ոչնչացումը) վտարել Կովկասից:

Այդ հարցում հիանալի դաշնակից ունեն՝ կապիտուլյանտը:

@Կանչ
👍26😢4🤬1
Սամանթա Փաուերը վաղը՝ սեպտեմբերի 26-ին գնում է Կոռնիձոր: Հավանաբար ցանկանում է անձամբ հետևել բոլոր կողմերից դավաճանված արցախցիների բռնագաղթին:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ցանկանում է սեփական աչքերով տեսնել մոտ ապագայի պատմության դասագրքերում գրվելիք դասը՝ Ռուսաստանի վտարումը Հարավային Կովկասից:

Անգլո-սաքսոնական դիվանագիտությունը դրան ձգտում էր վերջին 200 տարիների ընթացքում ու չէր հաջողում, իսկ մի գործակալ ազգադավ 5 տարում գործը գլուխ բերեց, ճիշտ է՝ հայերի արյան ու հայրենազրկման գնով:

@Կանչ
🤬391
«Կոնսենսուս մինուս դավաճան»

@Կանչ
10👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանի մետրոպոլիտենն այս պահին:

@Կանչ
👍22
Ռուսաստանի ԱԳՆ-ն երկար տեքստ է հրապարակել, որտեղ շարադրել է հայ ժողովրդի պատմության սեփական մեկնաբանությունը:

Խնդիրը շարադրանքի ու առանձին դատողությունների վերաբերյալ մոտեցումը չէ: Մարդիկ կլինեն, որոնց համոզիչ կթվա ներկայացվածը, ոմանք էլ կփորձեն հակադարձել:

Բայց էականը մի դրվագ է: ՌԴ ԱԳՆ տեքստը կառուցված էր այն թեզի վրա, որ Նիկոլը վերջին տարիներին համակարգված «ռազվառոտ» է անում:

Մինչդեռ ընդամենը նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը շատ կտրուկ հայտարարեց` ոչ մի «ռազվառոտ» էլ չկա:

Ստացվում է՝ ՌԴ նախագահին ճիշտը չեն զեկուցում, կամ էլ` Լավրովի գերատեսչությունը ստում է:

@Կանչ
14👍3😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրապետության Հրապարակում ընթանում է հանրահավաքը:

@Կանչ
👍124🤬1
Սամանթա Փաուերը ազգադավին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի նամակը, որում մի գլուխ լո-լո է, գումարած շեշտադրումները.

🔸Ամերիկան ազգադավի մեջքին կանգնած է իշխանությունն ամեն գնով պահելու հարցերում:
🔸Ամերիկան ողջունում է Արցախի հանձնումն ու արցախցիների բռնագաղթին նպաստելը:
🔸Ամերիկան ամեն ինչով կօգնի ազգադավին հակառուսականության հարցերում:


Իսկ ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին Բայդենի տողերն այն «կոնֆետն է», որով ազգադավը պետք է խաբի հայ ժողովրդին ու տանի հերթական սպանդի:

Ինչու՞ սպանդի, որովհետև երբ հայ ժողովուրդը հայտնվում է գերտերությունների սմբակների ներքո, շատ-շատ մեծ գին է վճարում դրա համար, և վերջում պարզվում է, որ արևմտյան նավերը հայկական լեռները չեն բարձրանում…

@Կանչ
👍25🤬51😢1
Ջո Բայդենն իր նամակում ազգադավին խոստանում է աջակցել «էներգետիկ դիվերսիֆիկացման» հարցում:

Սա նշանակում է, որ Ամերիկան կապիտուլյանտին ուղիղ տեքստով ասում է՝ տեր ենք, շարունակի թքել ռուսների վրա, փոխի Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը, իսկ գազի գին, հոսանքի գին հարցերը թող մեր վրա, մի բան կմտածենք:

@Կանչ
👍14🤬5
Հայաստանը չունի իշխանություն, այսինքն` այսօրվա իշխանությունը ձեռքերը լվացել է հայության խնդիրներից: Դա ամենևին չի նշանակում, որ խնդիրները պետք է անտեսել:

Ուստի, ԿՈՉ ենք անում ընդդիմությանը և մտահոգ հայրենակիցներին՝ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, անհրաժեշտ է րոպե առաջ գործել ու կյանքեր փրկել:

Ըստ այդմ, հորդորում ենք փողոցում շարժում նախաձեռնած կոմիտեին վաղը հնարավորինս ճնշում բանեցնել, որպեսզի անհապաղ և շտապ օգնություն կազմակերպվի Արցախում պայթյունից տուժած վիրավորների համար:

Մասնավորապես, պետք է գնալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի նստավայր, դիմել հնարավոր բոլոր ինստանցիաներին ու անձանց՝ պահանջելով գործել հրատապ կարգով.

🔷 ուղղաթիռներով վիրավորներին շտապ տեղափոխել համապատասխան բուժհիմնարկներ:
🔷 նույն թռիչքներով Ստեփանակերտ հասցնել բուժանձնակազմ և դեղորայք:


Սա է գլխավոր անելիքը: Այս պահին խնդիրը պետք է լինի մարդկանց կյանքերը փրկելը:

@Կանչ
10👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սերունդները չեն մոռանալու, որ Սամվել Բաբայանը, նույն ինքը՝ Արցախի հերոսը, «կամանդույուշին», 44-ը… առաջինը թողեց արնաքամվող Արցախն ու ճողոպրեց Երևան:

@Կանչ
🤬58👍1😢1
Առաջին լուսանկարում 1999-ին կոսովարների փախուստն է Կոսովոյից: Երկրորդ նկարում 2023-ին արցախցիների փախուստն է Արցախից:

Գործ ունենք երկակի ստանդարտների հետ:

Առաջին դեպքում Արևմուտքը հաշված ժամերի ընթացքում հումանիտար ինտերվենցիա կազմակերպեց, երկրորդ դեպքում՝ ընդամենը նախատեսում է այցելել Կոռնիձոր ու գնահատել վիճակը:

Արցախում պայթյունից վիրավորներին առաջիկա ժամերին անհրաժեշտ է հրատապ բուժօգնություն, իսկ Արևմուտքը Սամանթա Փաուերի շուրթերով քննարկում է հարց, թե ինչպես մոնիտորինգ անեն` արդյո՞ք Ադրբեջանը կատարում է պարտավորությունները, թե՞ ոչ:

ՀԳ. Ի դեպ, Միլոշևիչն ի վերջո Հաագայի դատարանում մահացավ, իսկ Ալիևն ու ընտանիքը ընդլյնում են կալվածքները` Լոնդոնից մինչև Ռուբլյովկա:

@Կանչ
👍26😢21
ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում։
Ցավոք, միջազգային դերակատարները մեզ հեգնում են: Մեկը խոսում է իր արդյունավետ խաղաղապահ առաքելության մասին՝ Ցեղասպանության համատեքստում, մյուսը՝ միջազգային առաքելության մասին է հայտարարում, երբ արդեն վերահսկելու, դիտարկելու բան չկա:

Սուրեն Սուրենյանց / @Կանչ
😢16👍71🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանում վերսկսել են բողոքի ակցիաները: Քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները փողոց են փակում և երթեր անում:

@Կանչ
👍19🤬1