Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
⚡️⚡️⚡️ Ըստ քննչական կոմիտեի՝ Նիկոլի հրաժարականի պահանջով ցույցերի ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ, 5 անձ արդեն կալանավորվել է, վարույթներից մեկը փոխանցվել է ԱԱԾ-ին:

@Կանչ
🤬272👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոտքի է կանգնում նաև Վանաձորը:

@Կանչ
50👍16🤬2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ազգադավի դեմ ոտքի է կանգնում նաև հայրաքաղաք Գյումրին:

@Կանչ
👍638🤬1
⚡️⚡️⚡️Կապիտուլյանտի ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն»:

Սա նշանակում է, որ ազգադավը փորձելու է ցուցարարների վրա գործեր կարել «փողով ցույցերի մասնակցելու» շինծու հոդվածով:

@Կանչ
🤬36👍3
Մեր ընթերցողը խնդրում է բարձրաձայնել, որ արդյունավետ կլինի ազգադավի դեմ փողոցային ակցիաներին ներգրավել հնարավորինս մեծ թվով հոգևորականների: Այս պայքարում հոգևոր բաղադրիչը շատ մեծ նշանակություն ունի:

#Առաջարկ_ընթերցողից / @Կանչ
👍398😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կառավարության մոտ ցուցարարների մի մասին «կարմիր բերետավորների» բռնությամբ բերման ենթարկելուց հետո ցուցարարների մյուս մասը չի հեռանում տարածքից, այսպես ասած՝ հերթապահում է:

@Կանչ
👍27🔥3😁1
Բացարձակապես չենք զարմանա, եթե պարզվի, որ Գերմանիայի կանցլերը կապիտուլյանտին է մեղադրել ռազմական ուժ կիրառելու մեջ: Քանի դեռ այս անինքնասերն է նստած Հայաստանի վարչապետի աթոռին, ոչ մի ստորացում չի կարելի բացառել:

@Կանչ
👍35🤬3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երիտասարդների իրազեկման երթը Կասկադում:

@Կանչ
38👍11🤬3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ազգադավի դեմ ցույցերում ակտիվանում է նաև Կապանը:

@Կանչ
👍5111😁1🤬1
Ի տարբերություն իշխանության, Հայ Առաքելական Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

@Կանչ
👍6719🔥3😁2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուսանողները շարունակում են բողոքի գործողությունները կառավարության դիմաց:

@Կանչ
🔥3111👍5🤬2
Ճանկաթաղ գյուղի Սվետլանան օգնության կարիք ունի, բայց Մայր Հայաստանի ազգադավ ռեժիմը լքել է իր զավակին՝ Արցախին:

Հիշեցնենք, որ սա հենց այն Ճանկաթաղն է, որը մինչև 2020թ.-ի պատերազմը ռազմաճակատից 38կմ հեռավորության վրա էր գտնվում:

Սա հենց այն նույն Ճանկաթաղն է, որտեղ 2016-ի մայիսին (❗️) ազգադավն իր թափառախմբի հետ խրամատ էր փորում, որ 2018-ին Մոնթեի դեր խաղա և ասի, որ 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից է:

@Կանչ
👍16😢82
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանում շարունակվում են բողոքի գործողությունները:

@Կանչ
55👍8🤬4
ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն ասում է՝ «Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում։ Երբ ԵՄ հովանու ներքո Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մոռացել էին նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները»:

Դժվար է չհամաձայնվել Ս. Լավրովի հետ: Նիկոլը չի կարող փաստաթուղթ ստորագրել, հետո ասել՝ բայց այնուամենայնիվ ստորագրվածից դուրս այլ բան էլ պետք է լինի: Իսկ որ կապիտուլյանտն իմացել է՝ ինչի տակ է ստորագրում և դա ինչ հետևանք է ունենալու, կասկածից դուրս է:

@Կանչ
👍30🤬71
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները շարունակում են քննարկել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու հնարավոր հաջորդ զարգացումները։

Այդ քննարկումներում բացակա է միայն Հայաստանը։ Դրա փոխարեն, Արարարտ Միրզոյանը, անպետք հանդիպումներ է ունենում արևմտյան տարբեր երկրների պաշտոնյաների հետ և պարզապես պատմում նրանց, թե ինչ դաժան են ադրբեջանցիները ու ինչ վատ դրության մեջ են հայտնվել արցախցիները։ Զուգահեռ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, փորձում է լուծել տաքուկ մի անկյունում իր՝ քաղաքական ապաստան ստանալու հարցը։

Այսինքն, Հայաստանի ու հայության ճակատագիրն այս պահին որոշում են ուրիշները։ Եվ այդ քննարկումներում հայկական շահը սպասարկող որևէ կողմ չկա։ Կարելի կլինի՞ զարմանալ, եթե վաղը - մյուս օրը մեր երկիրը նոր աղետի առջև հայտնվի։ Կարելի կլինի՞ զարմանալ, որ ձեռքբերվելիք պայմանավորվածությունները կրկին մեր հաշվին են լինելու։ Իհարկե՝ ոչ։

Դավաճանների այս իշխանությունը Հայաստանի ճակատագիրն ամոբղջությամբ հանձնել է Թուրքիայի և Ադրբեջանի տնօրինությանը։ Եվ եթե մոտ օրերս դավաճանները չհեռացվեն և իրավիճակ չփոխցի, ապա առավելագույնը, ինչին կարող է հավակնել մեր ժողովուրդը, կրկին անգամ մասնատված Հայաստանն է, որտեղ ապրել այլևս հնարավոր չի լինի։ Կարելի կլինի միայն գոյատևել։

@Կանչ
👍18😢74
«Ադրբեջանը սպասում է Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները», - ժամեր առաջ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ադրբեջանն ու Թուրքիան նոր պատերազմի են պատրաստվում։ Այս անգամ Սյունիքի մարզի համար։ Նրանք արդեն սկսել են սպասվող պատերազմի տեղեկեատվական և դիվանագիտական նախապատրաստումը։ Ռազմական պատրաստություն վաղուց են տեսել. զորքը կազմ-պատրաստ սպասում է Էրդողանի ու Ալիևի հրամանին։

Պատերազմի պատճառը կրկին նույնն է՝ դավաճանների կողմից թշնամուն տրված խոստումը։ Որովհետև Հայաստանի և Արցախի համար անզիջում պայքարի փոխարեն, թուրքի կոշիկ լիզողը բավական չէ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել, նաև «Զանգեզուրի միջանցք» բացելու խոստում է տվել։ Այդ պահին այդպես է հարմար գտել։ Իսկ հիմա եկել է խոստումը կատարելու ժամը։

Ցավոք, Հայաստանը ժամանակ այլևս չունի։ Հետհաշվարկը սկսված է։ Իսկ փրկության միակ շանսը կրկին նույնն է՝ դավաճան իշխանության հեռացումը։

@Կանչ
👍353🤬2
Այսօր 18.00-ին հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Այդ առթիվ դավաճանների ռեժիմը «պրոֆիլակտիտ» փակել է Երևանի մետրոպոլիտենը, որպեսզի խոչընդոտի մարդկանց հոծ խմբերի ժամանումը հրապարակ:

Նաև խոսակցություններ կան, որ Նիկոլն Արևմուտքին խնդրում է թույլ տալ իրեն Երևանում և այլ խոշոր քաղաքներում «պարետային ժամ» մտցնել:

Եթե նկատել եք, մի քանի օր է՝ Երևանում ինտերնետի հետ կապված խնդիրներ կան: Որոշակի փորձեր են արվում: Ազգադավը քննարկում է ինտերնետը սահմանափակելու հարցը: Եթե մարդկանց քանակը փողոցում ավելանա, փակելու են ֆեյսբուքը և յութուբը:

@Կանչ
🤬303🔥1😁1
Արցախն ապրելու է: Փոթորիկներն անցողիկ են, դրանց միշտ հետևում է հանդարտությունը: Դժվար է, այո: Բայց Աստծո կամոք մեր ժողովուրդը սա էլ կհաղթահարի:

Եվ արդեն սկսել է հաղթահարել:

@Կանչ
77👍2
Առաջիկա օրերին Հայաստանը կհայտնվի աննկարագրելի մարտահրավերների առաջ: Թվում է` վատթարագույնը մնացել է հետևում: Բայց` ոչ:

Կա՞ ելք այդ վիճակից: Իհարկե կա: Ըստ որում` մեկը: Եվ այդ միակն է`
ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ մինուս նիկոլ:


Ինչ նկատի ունենք:

Հայությունն այսօր այլևս չունի ներքին բաժանում: Ամեն տեսակ բաժանումները` հայրենիքում ապրող կամ սփյուռքահայ, ներկա-նախկին, կիրթ-անկիրթ և այլն, և այլն: Նման բաժանում չկա` մեզ հայրենազրկելու ու կոտորելու նպատակ ունեցող թշնամին այս տարբերակումները չի դնելու: Նրանք հետապնդելու են բոլորին` բոլոր նրանց, ովքեր հայ են:

Այսինքն` մենք դատապարտված ենք լինել միասնական, առաջին հերթին` ընդդեմ սպառնալիքի:

Ցանկալի է գիտակցել այս փաստն ու միասնաբար դիմակայել սպառնալիքին, այլ ոչ ծնկի գալ:

Բայց միասնական լինելը բավարար չէ: Այն անհրաժեշտ է: Բայց անգլուխ միասնությունը նման է քաոսի: Միասնությունն ուղղորդել է պետք, գլխավորել ու առաջնորդել: Նիկոլը ապացուցել է, որ ոչ միայն չի կարող այդ գործն անել, այլև գործելու է դրա դեմ. խառնակչություն է մտցնելու, առաջ է տանելու թշնամու օրակարգն ու, «խաղաղություն» գոռալով, մարդկանց մատնելու է սրի:

Հայաստանում և նրա սահմաններից դուրս այլևս ոչ ոք կասկած չունի, որ Նիկոլով հայությունը փրկություն չունի, իսկ փրկության հույս կունենա, եթե մերժի Նիկոլին:

Բնականաբար, նիկոլը միայն անձ չէ, անհատ չէ, այլ ֆունկցիա. հասարակության մեջ բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում ու գործում են նիկոլավարի, սպառնում են մեզ ու մեր գոյությանը: Ուստի` Նիկոլի հետ պետք է մերժվեն բոլոր նիկոլները: Բոլորը, ով կխանգարի միասնությանը:

Այստեղ կարևոր ընդգծում. ՔՊ-ում վստահաբար կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ու հայության համար: Նրանց վարքից շատ բան է կախված այս օրերին: Կամ կլինեն հայության հետ, կամ կմերժվեն` բոլոր հետևանքներով:

Բոլոր դեպքերում ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆԸ կայանալու է: Դրա այլընտրանքը պարզապես չկա:

@Կանչ
40👍8😁1🤬1