Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրես մուտք է արել մի փաստաթուղթ, որով իբր Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ պիտի կիրառեն:

Երևի Ալիևը վախից չորացել է:

Իրականում Վաշինգտոնում «ժողովրդավարական բյուրոկրատիա» մեխանիզմով փորձում են քողարկել սեփական անգործությունը: Թղթի կտորը կքննարկվի կոմիտեյում, հետո Աստված գիտի` կընդգրկվի՞ Սենատի օրակարգ թե, ոչ: Եթե Ադրբեջանը շարունակի համը հանել, կընդգրկեն Սենատ, մի որոշ ժամանակ էլ այնտեղ կքննարկեն: Եթե Ադրբեջանը էլի համը հանի, ու դեմք փրկելու տեղ չմնա, Սենատում ինչ-որ փաստաթուղթ կընդունեն (նախագահի վետոյի իրավունքը կա ու կա): Եվ այդպես շարունակ:

Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ոչ մի իրավունքի համար ոչ մի սանկցիա Բաքվի նկատմամբ չի կիրառելու: Ադրբեջանի լկտիությունը հասել է այնտեղ, ուր կերազեին լինել Սուդանի ու Ռուանդայի ցեղասպան իշխանությունները: Եվ դա այսօր չէ այդպես: Տարիներ ու տասնամյակներ այդպես է: Կիրառող լինեին, վաղուց կկիրառեին:

Հետևաբար, չպետք է ոգևորվել Վաշինգտոնի լոբբիստական ակրոբատիկայից: Ալիևն իր բոլոր գործողությունները կատարում է Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ ճշտելուց հետո: Ասել է թե` Ամերիկայի ու Եվրոպայի դաբրոյով:

ՀԳ. ԵՄ-ն էլ որոշել է կես միլիոն դոլար հումանիտար օգնություն հասցնել Արցախ: Բորելին պետք ա հարց տալ` կարո՞ղ ես այդ գումարով ալյուր առնել ու հասցնել Արցախ: Թե՞ չոր փողից բացի, այլ արժեք չի մնացել Բրյուսելում:

@Կանչ
👍29
Արցախում կրկին ռուս խաղաղապահներ են սպանվել

Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրեին մոտ։ Ադրբեջանցիները կրակ են արձակել ռուս խաղաղապահների մեքենայի վրա։

Խաղաղապահներից մեկը տեղում զոհվել է, երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են ռուսական բազա։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ ամենայնի, նրա կյանքը չի հաջողվի փրկել։

@Կանչ
😢21🤬5👍4😁42
Արցախում շրջանային ղեկավարությունը հանդիպում է տղամարդկանց և պարզաբանում Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների էությունը:

Մարդիկ եզրակացնում են` «կամ ինտեգրվում ենք, կամ դուրս ենք գալիս»:

Միամիտ արցախցիները տեղյակ չեն, որ հայտնվել են թրքաբարո երկու քարի արանքում. Ալիևը մի կողմից պարտադրում է ադրբեջանական անձնագիր, մյուս կողմից Նիկոլի հետ պայմանավորվել է, որ ոչ մի դեպքում արցախահայերին չընդունի, որ հանկարծ տեղի ունեցածը չմեկնաբանվի որպես էթնիկ զտում:

Հենց այս պատճառով երեկ Նիկոլը լայվ մտավ և սպիտակացրեց Ալիևի հանցագործությունները:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա նա ըստ ամենայնի առաջին փուլում կպարտադրի ադրբեջանական անձնագրեր` իբր խաղաղ ռեինտեգրացիայի առաջին քայլ, իսկ հետագայում կսկսի սոցիալ-տնտեսական լծակներով արցախահայերին դուրս մղել երկրից:

Ալիևը հոր դասերը լավ է քաղել. Մեծ եղեռնը գլխացավանք է, իսկ Նախիջևանի մասին ոչ ոք չի խոսում:

@Կանչ
👍184
Որքան էլ տարօրինակ է, Արցախի հիմնահարցը, ավելի ճիշտ` հայկական հարցը, դարձել է նոր աշխարհակարգի ձևավորման կարևորագույն հիմնաքարերից մեկը:

Նյութը ծավալուն է, բայց երկու բառով պետք է ուրվագծել:

Արցախյան գամբիտ

Մաս 1

Արևմուտքի անպատասխանատվությունը

Արևմուտքը, իրականում Ամերիկան (Եվրոպայի հավաքական կշիռն ավելի ցածր է, քան նույնիսկ Նիկոլինը) ուզում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին: Մեկընդմիշտ:

Այդ նպատակն իրականացնելու համար պետք է, որ Արցախի խնդիր չլինի: Ցանկացած գնով: Քանի որ Հայաստանը ձեռքերը լվացել է, իսկ արնաքամ Արցախը դիմադրելու ռեսուրս չունի, Արևմուտքը այլ ելք չի տեսնում, քան այդ գինը Ադրբեջանի մաքսիմալ պահանջների մեջ տեղավորելը:

Ըստ այդմ, հոկտեմբերի 10-ի մոտ Արևմուտքը կանչելու է Ալիևին ու Նիկոլին, դեմ է տալու փաստաթուղթ` լիովին բավարարող Բաքվի ախորժակն ու ծրագրերը:

Վաշինգտոնում մտադիր են հայերի ցասումը զսպելու համար «նախաձեռնությունը զիջել» Եվրոպային: Սա Մակրոնի սրտով չի` ինքն էլ իր տեղական հայերն ունի: Բայց բոլորին բավարարող լուծումը գտնվել է. Մակրոնն արդեն ֆրանսահայերին հայտնել է, որ «բանակցություներում հայերի շահերը սպասարկելու համար դիմադրել է ոչ միայն Շառլ Միշելին ու Ալիևին, այլև Նիկոլին»:

Մի խոսքով` պատասխանատվությունը ընկել է ԵՄ նախագահի գրպանը: Այս կոնֆիգուրացիայով կարելի է հետագայում արդարանալ, որ Միշելը նյութապաշտ լակոտ էր, նախընտրեց նավթը: Սա` հետագայում, իսկ այսօր պետք է ամեն գնով ձերբազատվել Ռուսաստանից:

Սա է պատճառը, որ անցած մեկ տարվա ընթացքում, երբ արցախահայությունը շրջափակած էր, Արևմուտքի կողմից միակ գործնական քայլը եղել է Երասխի գործարանի տեղափոխմանը հետևելը:

Վաշինգտոնում գիտակցում են, որ ցանկացած լուծում հանգեցնելու զանգվածային սպանությունների ու էթնիկ զտումների: Բայց կա Կրաինայի փորձ: Մարսեցնելը դժվար չէ: Պատասխանատվությունը կդրվի ռուսների վրա, այդ հիմքով հայերն իրենք ռուսներին դուրս կմղեն տարածաշրջանից:

Եթե ստացվի Իրանին էլ ներքաշել այս պրոցեսի մեջ, շատ ավելի լավ:

@Կանչ
👍133😢2🔥1
Պատահակա՞ն է, որ ազդավի որդին Կանադայում է, փոքր աղջիկը՝ Գերմանիայում, աներձագը Լոս-Անջելեսում տուն է գնել (այս պահին գտնվելու վայրն անհայտ է), ինքը (երեխաների ու կնոջ հետ)՝ ՊՆ-ի բունկեռում, իսկ «բորտ համար 1-ը» մտշտապես պատրաստ է ամեն պահ օդ բարձրանալու:

Կապիտուլյանտը գիտեր ինչ է լինելու, նա հիմա էլ նստած իր տերերից ամեն րոպե զանգի է սպասում: Ու քանի չի ստացել այդ զանգը, մինչև արյան վերջին կաթիլը կառչելու է աթոռից և կռիվ է տալու «ղարաբաղցի ջարդարարների» դեմ:

@Կանչ
👍18🤬51
Գասպարյան Օնիկը նույնիսկ հիմա է իջևանյան «զեմլյաչեստվա» խաղում:

Նույնիսկ հիմա չի բարձրաձայնում մեծ դավաճանության նախերգանքի մասին, որի մասին գիտեն շատերն ու միայն պատերի տակ փսփսում են:

Պարոն Օնիկը չի բարձրաձայնում, որ 2020-ի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը Հորադիզում կուտակել էր հիմնական հարվածային ուժը և ինքը զեկուցել է ազգադավին, որ ներխուժումն անխուսափելի է, և եթե այդ կուտակման վրա «Իսկանդերի» 2 հրթիռ ուղղվի, ապա ադրբեջանական կուտակումից ոչինչ չի մնա:

Օնիկը չի բարձրաձայնում, որ ազգադավը կտրականապես արգելել է՝ պատճառաբանելով, թե 5.000 զոհված ադրբեջանցի զինվորականի արյան տակից դուրս չենք գա, միջազգային հանրությունը մեզ չի ների:

Մինչև հիմա Օնիկը լռում է փաստի մասին, որ դեռևս 2020-ի սեպտեմբերի 25-ին հնարավորություն կար դեռ չսկսված պատերազմում հաղթանակ տանել:

@Կանչ
🤬36👍101😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լսեք՝ ինչ էր ասում ազգադավը 2018-ին իշխանությունը փողոցով զավթելու օրերին: Բոլորիս աչքի առաջ մեր Հայրենիքը Ադրբեջան սարքած բոզի տղեն այդ օրերին համայն հայության վրա մահացու մեղք՝ հպարտություն էր ծախում, իսկ հայ ժողովուրդը սիրով ընդունում էր «օդից թափվող այդ մանանան»:

Հայ ժողովրդի հըըըպպպաարտությունից ինչ-որ բան մնացե՞լ է: Հըըըպպպարտները հիմա ամոթից գետինը չե՞ն մտնում, որ «այդքանի մեջից հարսանիքի թամադա ընտրեցին գյուղի գերեզմանափորին»:

@Կանչ
21🤬21👍8😢4
«Ղարաբաղցի ջարդարարների» մասին «նյութեր անող» Civic.am-ը ազգադավի մոտ դեպուտատ աշխատող խոզի՝ Ալեքսանյան Վահագնի կայքն է:

Կոնկրետ այս խոզի մթերման հարցով, կարծես, պատրաստվում են զբաղվել Արցախից մոտ օրերս սպասվող փախստականները: Հայրենիք կորցրած մարդկանց ցասումը ոչ մեկը չի կարողանալու զսպել:

Մեր տեղեկություններով՝ հայրենազրկվածները ցուցակ ունեն և այս խոզը հնգյակում է:

@Կանչ
👍87🤬13🔥2
Երևանի կենտրոնը պարալիզացված է։ Ոչ մի ենիչերի այս պահին չի կարող համարձակվել փողոց դուրս եկած քաղաքացիներից որևէ մեկին բառ անգամ ասել։ Մտել են ծակերը ու այնտեղից սպառնում են կրակել ժողովրդի վրա։

Այս ներուժը պետք է օգտագործել։ Ժողովրդի այս իշխանությունը պետք է վերածել պետական իշխանության։ Եվ դա պետք է շատ արագ անել։

@Կանչ
👍4922🔥3🤬1
Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 17-ին և 18-ին, այսինքն Արցախի վրա Ադրբեջանի հարձակման անմիջական նախօրեին, դավաճանների այս իշխանությունը 150.000 դրամ պարգևավճար է բաժանել Ոստիկանության զորքերին, պարեկային ծառայության աշխատակիցներին, բերետներին և պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներին։

Դավաճանները գիտեին, որ ընդամենը մեկ-երկու օր անց ուժային այս կառույցների ծառայությունն իրենց օդ ու ջրի պես պետք է գալու։ Պարգևավճարներով գնել են նրանց լոյալությունը, իսկ այսօր ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց՝ հավելյալ վճարելով մեկ ամսվա աշխատավարձ։

Սա է դավաճան իշխանությունների «ուժը»։ Փողով հայ ծեծողներն են նրան իշխանության հենասյունը։

@Կանչ
🤬41👍52😢2
Մինչ ազգադավը Միրզոյան Արաբաթին «պադնոժկա» է տալիս` զրկելով արգումենտներից, Նյու Յորքում Ջեյհուն Բայրամովը հող է նախապատրաստում, որ Ալիևը հերթական ագրեսիան մարսի:

Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի անողնաշար կեցվածքը, մտադիր է առաջիկա օրերին զարգացնել հաջողությունն ու Թուրքիայի անմիջական ներգրավմամբ լուծել նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Ասել թե` Ադրբեջանի հերթական ագրեսիան կլինի արդեն Հայաստանի դեմ: Նիկոլը տանուլ կտա այդ պարտիան էլ ու հերթական լայվով կբացատրի, որ Հայաստանին ուզում էին ներքաշել, իսկ ինքը բջություն արեց` հանձնեց ու չներքաշվեց:

@Կանչ
🤬21😢3
Ազգադավի դատարանը 2 ամսով կալանավորեց Նարեկ Մալյանին:

@Կանչ
🤬62😢3👍21😁1
Արցախյան գամբիտ

Մաս 2 (առաջին մասը կարդացեք այստեղ)

Թյուրքերի ախորժակը

Այն, որ Հարավային Կովկասում տեղի ունեցողի գլխավոր դիրիժորը Թուրքիան է, գրեթե արձանագրված փաստ է:

Թուրքիայի դերակատարությունն այնքան է մեծացել տարածաշրջանում, որ իրենց կատարածու Նիկոլը խնդրում է մեկ-երկու օր հետաձգել օպերացիան, և դա բավարարվում է:

Այսինքն Ալիևը գործիք է: Ալիևի միակ սփոփանքն այն է, որ դաուն չի, քանի որ արել է մի բան, որ նույնիսկ հորը, Հեյդար Ալիիչին, չի հաջողվել: Այս ողջ պատմության մեջ Ալիևի քյարը Բաքվում հայերի դիակների մուլյաժներով պուրակ սարքելն ու այնտեղ նկարվելն է: Մնացածը Թուրքիայի գործն է:

2018-ի իշխանափոխթյան, 2020-ի պատերազմի, 2023-ի կապիտուլյացիայի հետևում պետք է փնտրել Թուրքիայի ականջները: Իսկ այդ ականջների հետևում Արևմուտքի ձեռքը:

Այնպես չէ, որ Արևմուտքը տոտալ հսկում է Թուրքիայի գործողությունները, բայց հասկանում է, որ իր ստրատեգիական շահերն իրացվում են:

Ինչ է շահում Թուրքիան: Բկին կանգնած հայկական հարցը փաթեթավորում է դեպի արխիվ: Փաստացի նախադրյալներ է ստեղծում ողջ Հարավային Կովկասը օկուպացնելու համար: Քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական պլացդարմ է ստեղծում դեպի արևելք ու հարավ տարածվելու համար:

Դիրքավորվել է որպես Չինաստանի դեմ մարտնչող ու Ռուսաստանի հետ սիրախաղ վարող և Արևմուտքից ստացել է քարտ-բլանշ ու օժանդակություն:

Թուրքիայի ախորժակը չի փոխվել. հասնում է մինչև Յակուտիա ու Սինցզյան: Իսկ գլխավոր խոչընդոտներից մեկը` Արցախը, գործնականում վերացած է: Մնում է վերջինը` Սյունիքը:

@Կանչ
👍18😢122
«Կարապի երգը» զառանցող ազգադավի ռեժիմը Նարեկ Մալյանին բանտարկել է, որովհետև չի ներում երկու դրվագներում.

1.Սոռոսական ցանցը ջրի երես հանելը և դրանց քայքայիչ գործունեության հետևանքներն ի ցույց դնելը, ինչի համար սոռոսականները սերնդեսուրնդ են պատասխան տալու:

2.Չաուշեսկուների ճակատագիրը կապիտուլյանտի գլխին կախելը, ինչից նա պրծում չունի:


@Կանչ
👍56🔥62🤬2
Մեր ընթերցողներն առաջարկում են դավաճան իշխանությունների հեռացման գործողությունների մեջ ներառել նաև նման ակցիաներ՝ շենքերի ու տների պատշգամբներին Արցախի սիմվոլիկայով պաստառների, դրոշների և այլ ատրիբուտների տեղադրում։

Սա նույնպես դիրքորոշում հայտնելու ձև է, որը կարող է նպաստել երկրում հեղափոխական մթնոլորտի տարածմանը։

@Կանչ
👍6311🔥3🤬2
Մեր տեղեկություններով՝ դավաճանի իշխանությունում կրկին փախստական տրամադրություններ են ի հայտ եկել։ Այս անգամ խորտակվող նավը ցանկանում է լքել թուրքական գործակալ Արարատ Միրզոյանը։

Պատկերացնու՞մ եք՝ նույնիսկ Արարատ Միրզոյանը։

Սա աշխատանքի լավ դաշտ է ընդդիմության համար։ Անհրաժեշտ է Նիկոլի թղթե տնակից հատ-հատ դուրս բերել իր «խաղաքարտեր»։ Պրոցեսը հենց սկսվեց, անկասելի է դառնալու։

Բայց այց այդ պահանջը պետք է ձևավորվի։ ՔՊ-ականները դեռ հանգիստ նստած են իրենց տներում։ Նրանք գոհ են, որ փողոցում հնչում է միայն Նիկոլի ու տարատեսակ անդոնների անունները։ Պետք է ոչ ոք «ուշադրության» պակաս չզգա։ Անհրաժեշտ է բոլորին կանգնեցնել վերջնական ընտրության առջև։

@Կանչ
👍49🤬2😁1
Մեր տեղեկություններով՝ Հ1-ում Ղազարյան Պետոն դեռևս 2 ամիս առաջ արգելել էր լուրերում օգտագործել Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահայտությունները:

Իսկ արդեն օրեր առաջ Ղազարյան Պետոն հրահանգել է Հ1-ի լրատվական եթերում պետական խորհրդանիշներից ցույց տալ միայն Հայաստանի դրոշը:

Մեզ փոխանցեցին, որ Պետոն սպառնացել է օպերատորների աշխատավարձը 50 տոկոսով կրճատել, իսկ մոնտաժի և եթերի պատասխանատուներին աշխատանքից ազատել, եթե Հ1-ի լուրերում երևա Հայաստանի զինանշանը:

@Կանչ
🤬80😁3👍1
Կրկին անգամ գործակալ Օմեգայի մասին:

ՔՊ-ական շրջանակներից մեզ փոխանցում են, որ Միրզոյան Արարատն այս օրերին Նյու Յորքում սեփական կաշվի փրկության ակտիվ փնտրտուքների մեջ է: Հիմնական ուղղությունը ամերիկյան և կանադական դիվանագետներն են:

Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձությունները՝ Օմեգան մտավախություն ունի, որ այս անգամ ամեն ինչ չի ավարտվելու ծեծ ուտելով և «աչքի թայը հանելով»:

Արարատը փորձում է ծառայություններ առաջարկել ամերիկացիներին, ընդհուպ մինչև Ռուսաստանի հասցեին ՀՀ ԱԳՆ անունից նախադեպը չունեցող կոշտ հայտարարությամբ հանդես գալ, ինչի դիմաց ԱՄՆ-ը քաղաքական ապաստան կտրամադրի:

@Կանչ
🤬62😁42👍1
Ինչպես ասում են՝ եկեք միֆերից հրաժարվենք ու էս գլխից պայմանավորվենք իրար չխաբել: Օրինակ՝ բուհերի ռեկտորները չեն կարող ուսանողներին արգելել փողոց դուրս գալ, դա անհնար է:

Որպես գործատու՝ ռեկտորները կարող են սպառնալ իրենց դասախոսներին, որ աշխատանքից կազատեն, աշխատավարձը կկրճատեն և այլն, բայց ուսանողների վրա ռեկտորները չեն կարող ազդել, դա միֆ է:

Ի՞նչ պետք է անի ռեկտորը, հազարների առջև մարմնով փակի՞ բուհի դռները: Ոտատակ կտան, կանցնեն: Ասել կուզի՝ ուսանողներին մոբիլիզացնելու համար ընդամենը ճիշտ օրակարգ և ճիշտ աշխատանք է պետք, մնացածը՝ դատարկ խոսակցություններ են:

@Կանչ
39👍13🔥2🤬1
Մեր տեղեկություններով՝ ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար Ջոմարդյան Հայկազի կինը այո՝ բաժանվել է: Սակայն չի բաժանվել երեկ, այլ մեկ շաբաթ առաջ: Իսկ բաժանության պատճառը ազգադավի մոտ ենիչերի աշխատելը չէ, ոչ էլ Հայրենիքի կորուստը:

Հայկազի կինը նրան կասկածում է ինչ-որ տռանսֆեստիտի հետ կապերի ունենալու մեջ, որի հետ ծանոթացել է ջիմում: Այո այո՝ ջիմում: Պարզվում է՝ ոստիկանության հատուկջոկատայինների մարզասրահը գտնվում է «Դինամո» սպորտմիությունում՝ Գնունի փողոցում:

Հատուկջոկատայինների հետ նույն ջիմում մարզվում են նաև «Իրավունքի կողմ» ՀԿ-ի տռանսֆեստիտները՝ Լիլիթ (Վանուշ) Մարտիրոսյանի գլխավորությամբ: Սրանց գրասենյակում Ջոմարդյանի չափազանց շատ «ժամանակ անցկացնելն է» հարուցել կնոջ կասկածները:

@Կանչ
😁46👍61
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոստիկանությունը բերման է ենթարկում Արտաշատի ճանապարհը փակած քաղաքացիներին:

@Կանչ
🤬48👍1