Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Ավինյան Տիկոն քարոզչական տեսանյութ է պատրաստել, ձեռքի հետ էլ փորձել է գլուխ գովել, թե Երևանի համար եվրոպական ավտոբուսներ է ներկրել։ Մի կողմ թողնենք փաստը, որ Տիկոն ընդամենը փոխքաղաքապետ է եղել, և մեծագույն ցանկության դեպքում ֆորմալ առումով չէր կարող ավտոբուս ներկրել․ ընդամենը պետք է իր շեֆի՝ քաղաքապետի կամ դրա պաշտոնակատարի (ի դեպ՝ ներկայիս պաշտոնակատարի անունն ի՞նչ է) հրահանգը կատարեր։ Բայց անբարոյականը դա չէ։ Անբարոյականն այն է, որ Տիկոն քարոզչական նյութի մեջ օգտագործել է պաշտոնական կադր, որը կամայական խմբագրման է ենթարկել։

Առաջին լուսանկարը պաշտոնական կադր է, որտեղ երևում է, որ ավտոբուսների գործարքը կնքում է Նիկոլի քաղաքապետ, իսկ այժմ Նիկոլի քաղաքապետի թեկնածուի մրցակից Հայկ Մարությանը։ Մարության Հայկն այլևս անցանկալի է, ուստի Տիկոն նրան պարզապես կտրել է ու կադրն այլևս օգտագործում է առանց Հայկոյի, ինչպես երկրորդ լուսանկարում։

Ասել թե, թե Տիկոն այնքան կրեատիվ է, որ նորարարության է դիմել, սխալ կլինի։ Տեխնիկական այսպիսի հնարքները Ստալինյան շրջանին էին բնորոշ։ Օրինակ, կցված լուսանկարներից երրորդը պաշտոնական է՝ Ստալինը՝ Մոլոտովի, Վորոշիլովի և Եժովի ուղեկցությամբ այցելել է Մոսկվա-Վոլգա ջրանցք։ Որոշ ժամանակ անց, երբ Եժովը հռչակվում է անցանկալի, պաշտոնական լուսանկարը հենց այդպես էլ խմբագրվում է։

Ստալինից մինչև Նիկոլ շատ բան չի փոխվել։ Ռետուշի փոխարեն ընդամենը ֆոտոշոփ է օգտագործվում։ Բայց դա Նիկոլին չի օգնելու, որպեսզի Ստալին դառնա։

Նիկոլի, Ալենչոյի, Տիկոյի ու մյուսների ողբերգությունն այն է, որ ի տարբերություն իրենց, Ստալինի ռեժիմը որքան էլ մարդակեր էր, բայց ուներ կոնկրետ գաղափարական սևեռվածություն․ մարդկանց կյանքը կոնվերտացնում էր մոդեռնիզացիայի ու տարածքի ընդլայնման։ Հենց այդ պատճառով էլ Ստալինից շուրջ մեկ դար անց նրա անձի շուրջ կան հակասական տեսակետներ։

Նիկոլի ու Տիկոյի դեպքում նման տեսակետներ պարզապես լինել չեն կարող։ Որքան էլ նրանք խմբագրեն պատմությունը, որքան էլ ռետուշ ու ֆոտոշոփ անեն, որքան էլ ֆեյսբուքի նախկին գրառումները մաքրեն կամ խմբագրեն, միևնույնն է՝ նրանք դավաճան են, հողատու, իսկ այն բոլոր զրկանքները, որ պատճառել են հայ ժողովրդին, ծառայել է մեկ միակ նպատակի՝ նիկոլականների բարեկեցությանն ու հարստացմանը։

Եվ վերջում՝ Նիկոլն ու Տիկոն պետք է հիշեն, որ Ստալինի գլուխը կերան հենց իր հետևորդները, իսկ մահվանից հետո նրա դիակի վրա պարզապես խրախճանք էին կազմակերպել։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե Ստալինը չլիներ հաղթանակած, այլ լիներ դավաճան-հողատու։

@Կանչ
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախի Մարտունիում երեկ տոն էր: Մանուկներից մեկի ծննդյան օրն էր, ու քանի որ ալյուր չկա, և ծննդյան տորթ լինել չի կարող, դաստիարակները անմեղ մանկությունը մեծերի խաղերից զատելու համար ստիպված օգտագործել են ձեռքի տակ եղածը` ձմերուկ:

Տեսանյութը վառ պատկերում է, որ ի հեճուկս դավաճան իշխանությունների ու ցեղասպան թշնամիների, Արցախում կյանք կա և անպայման լինելու է:

Բայց զուգահեռ իրականության մեջ Հայաստանի Սիսիանում էլ է տոն: Նիկոլականները «ՖեստիՎառ» անվամբ հերթական տեսարանն են կազմակերպել: Կլինի երաժշտություն, հարբոցի, թեթև խթանիչներ ու, հավանաբար, սեքս: Այսինքն այն ամենը, ինչ երիտասարդներին պետք է` մոռացության մատնելու այլոց դժբախտությունը և առհասարակ չհիշելու, որ իրենց հասակակից արյունակիցներն Արցախում ոչ թե տորթի, այլ նույնսիկ մի բրդուջ հաց ու պանրի ալյուր չունեն: 

Կապիտուլյանտի փառատոնի մասնակիցները չգիտեն, որ այս տեմպը պահելու դեպքում ալյուր չունենալու վտանգը նաև իրենց դուռն է չոքելու: Բայց դա կարևոր չէ, կարևոր է, որ այսօր կա գինարբուք: Պետք է խոստովանել, որ 1909-ին Պոլսի հայերի մեծ մասն էլ վստահ էր, որ Ադանայում տեղի ունեցողն իրենց չի վերաբերում: Իսկ վերահաս վտանգի ժամանակ նրանց մեծ մասն այդպես էլ չկարողացավ ծլկել ու պարզապես հայտնվեց Դեր Զորում:

@Կանչ
👍3
Ավինյան Տիկոն վատ է զգում, երբ Արցախից հարց են տալիս:

Փաստացի, ազգադավ դավաճանների խունտան բացահայտ ասում է՝ ժողովու՜րդ, Արցախում 120 հազար ՀՀ քաղաքացու սովի ու ցեղասպանության վտանգի առջև կանգնած լինելու փաստը թող ձեզ ընդհանրապես չհուզի, դուք ձեզ էշի տեղ դրեք՝ երգեք-պարեք-ուրախացեք, քեֆ քաշեք, մեզ տեսնելուց էլ՝ հարցրեք Ավինյան Տիկոյի հոր բիզնես հանդիսացող սակուռաներից, ավտոբուսներից, մանկապարտեզներից, մի խոսքով՝ թողեք 120 հազար հայը հանգիստ մեռնի, մենք էլ՝ հանգիստ վայելենք իշխանության բարիքները:

Ազգադավ դավաճանների խունտան մի բան չի հաշվարկել՝ մարդկային հասարակությունների պատմությունը չգիտի մի դեպք, երբ ազգադավների պարագլուխները խուսափել են սեփական հասարակության դատաստանից ու ցցի չեն հանվել: Դա ընդամենը ժամանակի հարց է:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍4
2021թ. սկզբներին Ադրբեջանի իշխանություններին աֆիլացված փորձագետներն ու մեդիառեսուրսները սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը: Նման «անհրաժեշտությունն» ադրբեջանցիները բացատրում էին նրանով, թե ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին և Թուրքիային ուղղված տարածքային պահանջատիրություն կա, որից հայկական կողմը պետք է հրաժարվի:

Ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի իշխանություններն այդ մասին խոսել են 2021թ. սեպտեմբերին, երբ թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով ասաց՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը:

Հետո ադրբեջանական քարոզչամեքենան էլ ավելի խորն ուսումնասիրեց հարցը և եկավ եզրահանգման, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջատիրությունը Հայաստանի Սահմանադրություն է «սպրդել» երկրի Անկախության հռչակագրից: Հետևաբար, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանը պետք է հրաժարվի նաև Հռչակագրում ընդունված արժեքներից և նպատակներից:

Եվ ահա Ադրբեջանում ընդունված այդ որոշումից մեկ տարի անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀ Անկախության հռչակագիրը վերարժեվորելու, դրանից, ըստ էության, հրաժարվելու մասին:

Ի՞նչ է սա, եթե ոչ թշնամու հերթական պատվերի կատարում: Երբ շարունակ գրում ենք այն մասին, որ Հայաստանի ղեկավարի աթոռին թուրք-ադրբեջանական գործակալ է դրված, հենց սրա մասին ենք խոսում: Թուրքի հլու կամակատար:

@Կանչ
👍2
Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկությունը, մոտիվը, պահանջն ու ստրատեգիան մեկն են. Հայաստանն` առանց հայերի:

Ինչպես Սևակն է ասել` «...մեկ հայ թողնել, այն էլ` թանգարանում»:

Ցանկացած առաջարկ, գործողություն, որը նպաստելու է այս ստրատեգիային, դավաճանական արարք է, առանց այլևայլության:

Կանանց, երեխաների, ծերերի դուրսբերման պահանջն ընդամենը նշանակում է գլխացավանքից թվացյալ ազատում: Եթե Արցախում, Աստված մի արասցե, մնան միայն տղամարդիկ, ոչ ոքի համար դժվար չի լինի Հայաստան աշխարհի այդ չքնաղ հատվածը պարզապես հռչակել ահաբեկիչների որջ: Սա է իրականությունը:

Եվ ուրեմն, որքան էլ դժվար լինի, ելքը մեկն է` պայքար: Պայքար հանուն սեփական հողում ապրելու իրավունքի: Պայքար` հանուն սեփական ընտանիքի, երեխաների, կանանց ու ծերերի բնական պահանջներն ու անվտանգությունը սեփական հայրենիքում ապահովելու:

Մնացածը աչքկապոցի է, որը նպաստում է համիդյան քաղաքականությանը:

https://www.facebook.com/100009637969056/posts/pfbid05KX69GAHRTApKUkXvV8rLectEy2M7EBYAK3e2NeryNTt1ws3Ci97BtFLYtdjXUvvl/?mibextid=cr9u03

@Կանչ
👍3
Ադրբեջանը «ճակատագրից չի փախչելու»

Եկատերինբուրգում տեղի է ունեցել Թալիշ-Մուհանյան Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի միջոցառումը, որին մասնակցել է Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինը, ինչի կապակցությամբ Բաքուն պաշտոնական բողոքի նոտա է հղել ՌԴ-ին:

Իսկ ի՞նչ էր ակնկալում Ի. Ալիևը, երբ օրեր առաջ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ Վ. Զելենսկուն «Բայրաքթար» ԱԹՍ էր նվիրում: Այնուամենայնիվ, խնդիրը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Գերտերություններն Ադրբեջանի թույլ տեղերը լավ գիտեն և պարբերաբար հիշեցնում են, որ ինչ-որ պահի կարող է դրվել արհեստածին Ադրբեջանի մասնատման հարցը: Կարծում ենք՝ այս օրակարգի կյանքի կոչումը սարերի հետևում չէ, և Ադրբեջանը չի սպրդելու անխուսափելիից:

@Կանչ
👍6
Նկատե՞լ եք, որ վերջերս Նիկոլն ու Աննան շատ հաճախակի են «ժողովրդական սիրո» բեմադրություններ կազմակերպում: Չաուշեսկուների օրինակով դավաճանների ընտանիքը գյուղական ճանապարհների վրա «ղուրբան էղնիմ գլխուդ, Նիկոլ ջան» շոուներ է կազմակերպում, իսկ Աննան անձամբ կարիքի մեջ գտնվող զոհվածի ծնող է գտնում և փողոցում պարացնում, որ ցույց տա, թե ինչ երջանիկ է զավակ կորցրած մարդը…

Ինչու՞ են այս դիվային քայլերի դիմում. որովհետև բոլորից լավ գիտեն՝ հայ ժողովուրդն ատում է իրենց, հայ ժողովուրդն իրենց դավաճան է համարում, հայ ժողովուրդը դավաճաններին ոչ մի կերպ չի ներում…

Նկատե՞լ եք, որ Նիկոլը վաղուց «լայվեր» չի անում, իսկ հազվադեպ «լայվերի» դեպքում էլ մեկնաբանությունների հատվածը փակ է, որովհետև անեծքի ու հայհոյանքի փառատոն է սկսվում: Սա է ցուցիչն ու ապացույցը, որ դավաճանների ընտանիքը ստիպված է ապավինել միայն կաշառված չքավորների մասնակցությամբ էժանագին շոուներին՝ հավանաբար չգիտակցելով, որ դա էլ 2-3 ամսվա կյանք ունի, ոչ ավել:

@Կանչ
👍9
Կանչ pinned a photo
Զորավար Սուրիկի «բառդակի» վերածած ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Մեր տեղեկություններով՝ մինչ զորավար Սուրիկն իր հանգիստ է վայելում Հունաստանում, զինվորները զոհվել են Իշխանասարի դիրքերում հայհոյանքի համար մեկը մյուսի վրա կրակելու պատճառով:

Քանի դեռ Նիկոլը Հայաստանի վաչապետն է, իսկ Սուրիկը շարունակում է բանակը մանկական գաղութի վերածել, Զինված ուժերում սպանությունները շարունակվելու են:


#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍3🤬2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գիշերը կրակոցներ են արձակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ:

@Կանչ
👍4
Հակարի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից ադրբեջանցիները հերթական տղամարդուն են առևանգել:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի խաղաղության օրակարգի մասին:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
🤬2
Հակարի անցակետում ռուսների ներկայությամբ և եվրոպացի դիտորդների հեռադիտակի առջև ՀՀ քաղաքացի է առևանգվել: Ըստ էության, Ալիևն ասում է. մնու՞մ ենք Արցախում՝ սովամահ եք լինելու, փորձում եք դուրս գա՞լ Արցախից՝ հայտնվելու եք ադրբեջանական բանտում՝ ոչնչացվելու հեռանկարով:

Այս իրավիճակի այլընտրանքը պայքարելն է: Սուտ են նիկոլական անասունների «պնդումները», թե ՀՀ-ն և ԼՂՀ-ն պայքարելու ռեսուրսներ չունեն, որ Ադրբեջանին մարտի դաշտում ծնկի բերեն և կրկնեն 1992-94-ի իրավիճակը:

Նիկոլական անասունները նման խոսակցություններ են տարածում, որովհետև գիտեն՝ գերագույն-գլխավոր անասունը ոչ միայն դավաճան է, վախկոտ, անփառունակ ու բնույթով կապիտուլյանտ, այլև անգործունակ ու տհաս է, սովորական մի եզ, որն ի վիճակի չէ Ադրբեջանին չեզոքացնելու համար ՀՀ-ն ռազմական ռելսերի վրա դնել ու մեկտեղել բոլոր ռեսուրսները:

Չցեղասպանվելու ճանապարհը մեկն է՝ գրողի ծոցն ուղակել կապիտուլյանտին և արագ գտնել պետական խնդիրներ լուծելու ունակ նոր էլիտա: Հավատացեք՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը Ադրբեջանից Ա տառը թողնելու բավարար ռեսուրսներ ունեն:

@Կանչ
👍11
Ինչպես հայտնի է, Հակարիի կամրջի վրա տեղակայված Ադրբեջանի ահաբեկչական խմբավորումն այսօր կրկին ՀՀ քաղաքացիների է առևանգել:

Երեք երիտասարդներ, ովքեր Ստեփանակերտից Հայաստան էին գալիս՝ հուսով, որ Սեպտեմբերի 1-ին հազարավոր այլ երիտասարդների հետ կրկին դասի են գնալու, իրենց հարազատ բուհերի փոխարեն հայտնվել են ադրբեջանական գերության մեջ:

Եվ հիմա, երբ հանրության մեջ բողոքի և դժգոհության մեծ ալիք է կրկին հասունանում, նիկոլալան քարոզչամեքենան փորձում է փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ: Այսպես, Ավինյանի Ռադարը, հղվելով ադրբեջանական կայքերին, մարդկանց համոզում է, իբր տասն օր անց Ալիևի վարչակազմը երիտասարդներին ազատ կարձակի:

Նիկոլների ու ավինյանների հաշվարկը պարզ է՝ նրանք վստահ են, որ ընդամենը մեկ-երկու օր անց մարդիկ կմոռանան իրենց առևանգված հայրենակիցների մասին և այլևս ոչինչ չեն պահանջի իշխանություններից: Դրա համար դավաճանների այս խմբակը, փաստացի, երեք օրում հարցը լուծելու սուտ խոստում է տալիս հանրությանը և իրեն հատուկ ցինիզմով տեղեկատվական դաշտը ողողում ինչ-որ շենքերի տանիքներում քանդած մանսարդաների մասին քարոզչական աղբով:

Մինչդեռ թշնամին շարունակում է սեղմել Արցախի պարանոցին գցած օղակը՝ օր օրի ավելի անտանելի դարձնելով 120 հազար մեր հայրենակիցների դրությունւ:

@Կանչ
🤬3
Մեր տեղեկություններով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Պետրոսյան Տիգրանի և Օսիպով Արթուրի կազմակերպած հավաքի մասնակիցների հետ զրույցի է դուրս եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Զրույցի տոնայնությունն այնքան է բարձրացել, որ հանդիպումը վերածվել է ծեծկռտուքի. հավաքի մասնակիցները ծեծի են ենթարկել Ա. Հարությունյանի թիկնապահներին: Ինչպես ասում են՝ օձը տաքացնողին է կծում:

@Կանչ
👍7😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ահա թե ինչպես են Սիսիանի Բնունիս գյուղում խոնարհվում և մաքրում Աննա Հակոբյանի կոշիկները:

@Կանչ
🤬10👍1
Օրվա աղմկահարույց իրադարձությունների պատճառով շատ կարևոր մի հարց դուրս մնաց հանրային քննարկումների օրակարգից. այդ ինչպե՞ս ստաղվեց, որ ՀՀ տարածքում սովորող ուսանողների համար Արցախից հեռանալու հնարավորություն ստեղծվեց:

Նշենք, որ ըստ մեր տվյալների, վերջին 2 օրերի ընթացքում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախից մոտ 300 քաղաքացի է հեռացել:

Եթե այս փաստին գումարում ենք Հայաստանի գերագույն-գլխավոր դավաճանի «հավաստի տեղեկությունն» այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Փաստորեն դավաճանների այս իշխանությունը, Արցախի իր կամակատարների հետ միասին, սկսել են Ղարաբաղի հայաթափումը: Եվ միակ գործոնը, որն այս պահին կարող է գոնե մի քիչ փոքրացնել դավաճանական այդ հերթական քայլի տեմպը, այն է, որ ոչ բոլոր արցախցիներին է հաջողվում ՀՀ տարածք հասնել:

@Կանչ
👍7🤬2
Ի՞նչ է իրականում կատարվում Արցախում

Ցավոք, իրականությունը շատ ավելի դառն է, քան կարող է թվալ կողքից նայողին: Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն այսօր հերթական հարվածը հասցրեց Արցախին: Օգտագործելով Ադրբեջանի կողմից երեք երիտասարդներին առևանգելու փաստը՝ իր ձեռնասունների միջոցով Ստեփանակերտի հրապարակ մարդկանց մեծ բազմություն է դուրս բերել և խոստացել շատ արագ «որոշել Արցախի ճակատագիրը»:

Հաջորդ քայլով նա Խորհրդարան է բերել Արցախի բոլոր կարող ուժերին և այս պահին ժողովրդի ճնշման ներքո ստիպում է նրանց որոշում կայացնել՝ կա՛մ գնալ Եվլախ և ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ, կա՛մ թողնել Արցախն ու ողջ ժողովրդով հեռանալ այնտեղից: Սա է Արայիկի առաջարկած «երկընտրանքը»:

Պարզ է, որ առաջարկված «տարբերակներից» երկուսն էլ բխում են բացառապես Ադրբեջանի շահից: Ալիևը գործի է դրել Արցախում ունեցած իր ողջ գործակալական ցանցը և փորձում հնարավորինս շուտ իր համար ցանկալի արդյունք ունենալ: Դե, իսկ արայիկները, օսիպովներն ու սամվելբաբայանները աշխատանքի իրենց բաժինն են կատարում:

Մնում է հուսալ, որ թշնամուն դիմադրելու կողմնակիցների ճամբարը կկարողանա դիմակայել նաև ներքին թշնամու այս ճնշումներին և թույլ չտա, որպեսզի Արցախը հանձնվի թշնամուն:

Հիշեցնենք, որ սրան զուգահեռ Ալիև-Փաշինյան-Հարությունյան եռյակն արդեն անցել են Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը:

@Կանչ
👍5🤬2
Արցախի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցի արտաքին տեսքը շատ բան է ասում բուն ցույցի էության մասին:

Անմիջապես մուտքի մոտ կանգնած 100-150 քաղաքացիները Արթուր Օսիպովի և Տիգրան Պետրոսյանի թիմակիցներն են: Այս երկուսը, Սամվել Բաբայանի հետ միասին, Ադրբեջանի հետ «երկխոսելու» կողմնակիցներն են՝ կոլաբորացիոնիստների թիմը: Հենց նրանք են հանդիսանում Արցախի առողջ ուժերի դեմ պայքարում Արայիկ Հարությունյանի հիմնական «հարվածային» ուժը: ԱԺ շենքի մուտքի մոտ կանգնած նրանց մարդիկ ագրեսիվ վարք են ցուցաբերում՝ ժամանակ առ ժամանակ սպառնալով ներխուժել Խորհրդարանի շենք:

Ցույցի երկրորդ շարքում Արցախի մոտ 500 քաղաքացիներ են, որոնք իրենք էլ չեն հասկանում, թե կոնկրետ ինչ որոշման են սպասում այս պահին: Վերջիններիս հրապարակում պահում է առաջին շարքերի ագրեսիվ վարքագիծն ու սպասվող դեպքերին անձամբ ականատես լինելու ցանկությունը:

Եվ սա այն ամենն է, ինչն Արայիկ Հարությունյանի քարոզչությունը փորձում է որպես համազգային ինքնաբուխ հավաք ներկայացնել:

Վերջիններիս նպատակը պարզ է՝ ճնշում գործադրել թշնամուն դիմակայելու կողմնակիցների վրա, որպեսզի կարողանան հետագայում Ալիևի հետ բիզնեսով զբաղվել:

Սակայն իրականությունն այն է, որ Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը հրաժարվել է մասնակցել պետականակործան այս բեմադրությանը:

@Կանչ
👍101
New Recording
Արայիկ Հարությունյանը ներկայացնում է ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման արդյունքները. Ձայնագրություն

@Կանչ
👍7