Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
«Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները», - հայտարարել է ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում:

Հավանաբար հպարտանալով «արևմտյան ստանդարտներով»՝ տիկին դեսպանն ի նկատի ունի այն, որ նորմալ է, երբ ՀՀ ընդերքի հարստություններից օգտվում է արևմտյան կապիտալը, նորմալ չէ, որ «գործին խառնվում է ոչ արևմտյան կապիտալը»:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու արևմտյան ֆոնդերից սնվող և «Թռչկան», «Թեղուտ», «Քաջարան», «Մաշտոցի պուրակ» և այլ աղմկալի «օպերացիաներ» իրականացնող բնապահպանական հկ-ները ձայն-ծպտուն չեն հանում Ամուլսարի շահագործման թեմայով:

Հիմա հասկացա՞ք, որ խնդիրը բնապահպանության կամ բարոյականության հետ ոչ մի կապ չունի: Հիմա հասկացա՞ք, որ չկա ՀՀ-ում արևմտյան ֆոնդերից ֆինանսավորվող հկ, որի հեռակառավարման վահանակը ԱՄՆ դեսպանատան ձեռքերում չէ:

@Կանչ
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔸Օգոստոսի 17-ին Ն. Փաշինյանն ինքնաթիռով ժամանում է Կապան և հայտարարում, որ հաջորդ շաբաթվանից սկսվում են Երևան-Կապան կանոնավոր թռիչքները:
🔸Օգոստոսի 18-ին ԱԱԾ-ն հաղորդում է, որ ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի վրա:
🔸Օգոստոսի 19-ին Ն. Փաշինյանի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գ. Ծառուկյանը հայտնում է, որ Ադրբեջանի բանակը կրկին թիրախավորվել է Կապանի օդանավակայանը։

Սա նշանակում է, որ Ալիևը ոչ մի կանոնավոր թռիչք էլ թույլ չի տալու: Ի՞նչ է անում Ն. Փաշինյանն այդ ընթացքում. Հայաստանի գյուղերում էժան շոուներ է կազմակերպում՝ մարզպետների միջոցով չքավոր խավին ու երեխաներին նյութապես շահագրգռելով, որ ճանապարհներին իրեն դհոլ-զուռնայով դիմավորեն:

Պատկերացնու՞մ եք ստորության աստիճանը. Ալիևի անձնական հարճը դարձած կապիտուլյանտը կաշառքի միջոցով փորձում է աշխարհին ցույց տալ, որ թուրքի կոշիկ լիզելը հայերի սրտով է, որ ինչքան կզում է Ալիևի առջև, այնքան հայերն իրեն ավելի շատ են սիրում: Այլ կերպ ասած՝ հայ ժողովուրդն իրենից պակաս ստահակը չէ:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍3
Զարմանալու ոչինչ չկա, որ Գորիսի քաղաքապետ Առուշանյան Առուշը կզել էր Նիկոլի առջև: Մենք գրել ենք՝ կապիտուլյանտը կաշառքով էժանագին շոուներ է բեմադրում, որ հայ ժողովրդին հանցակից դարձնի, որ ցույց տա, թե հայերը կողմ են Ալիևի կոշիկները լիզելուն:

Նույն տրամաբանությամբ էլ Առուշին են կզցրել: Մեր հավաստի տեղեկություններով՝ Առուշի «սպը»-ներն են ստացել Գորիսում պետական տենդերների առյուծի բաժինը (մոտ 8 միլիոն դոլար): Ավելին, Առուշը կապիտուլյանտի առջև կզելու և կոշիկները փայլացնելու ընթացքում խնդրել է իրեն տրամադրել նաև Գորիսի ավազի հանքը:

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլին հրապարակավ «բտ» անվանած Առուշը հանուն փողի պատրաստ է ասել, որ միտքը փոխել է, և կապիտուլյանտն այլևս «բտ» չէ, այլ` ազգի ընտրյալ:

Բա, Առուշ ջան, փողը այ տենց բան է. դու որ տեմպը չկորցնես, Ալիևի հետ կարող է միջանցք էլ բացես: Կարևորը` տենդերը քեզ գա, ոչ թե Մեհրիբանին: Տո որ շատ փող տա, կարող է և Մեհրիբանի տեղն էլ զբաղեցնես:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
Արարատ Միրզոյանը ԱԳՆ պատվո մեդալով պարգևատրել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Անշուշտ, նիկոլական օխլոկրատիան պետք է պարգևատրեր այս տիկնոջը, քանզի Ա. Վիկտորինը աչք է փակել ՀՀ-ում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, բանտերում այլախոհների մահվան, սահմանադրության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների մասով ռեժիմի թքած ունենալու աղաղակող փաստերի վրա:

Տիկին Վիկտորինն աչք է փակել, որ Ն. Փաշինյանի կապիտուլյացիոն ռեժիմը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում: Եթե Նիկոլն ուղիղ եթերում լավաշի մեջ փաթաթած բարուրի երեխա էլ ուտեր, մեկ է՝ տիկին Վիկտորինն աչք էր փակելու, քանզի ԵՄ դեսպանի համար կարևորը Արցախի հանձնումն է Ադրբեջանին (ինչից հետո ՌԴ-ն դուրս կգա տարածաշրջանից) և «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացումը, այլ առաքելություն, կարծես, ԵՄ-ն Հայաստանում չունի:

#Կեղծ_արժեքներ
#Նիկոլի_օրակարգ
@Կանչ
👍41
Սոռոսի Դանիելը կրկին հանգրվանել է ոստիկանապետի գրկում

Ամիսներ առաջ Իոանիսյան Դանիելը հայտարարեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը «խոչընդոտում է ոստիկանությունում բարեփոխումներին», այդ իսկ պատճառով «քաղհասարակությունը» դադարեցնում է ՆԳՆ-ի հետ համագործակցությունը:

Պարզվում է՝ սոռոսական «քաղհասարակության» և անձամբ Դանիելի խռովելն ու առանց ոստիկանական տանիքի գործելը երկար չի տևել: Մեր տեղեկություններով՝ վերջերս Վահե Ղազարյանն ու Դանիելը ռեստորաններից մեկում «մի կտոր հաց են կիսել», ինչից հետո «քաղհասարակությունը» կրկին վերադարձել է ոստիկանության գիրկը, իսկ Դանիելը նշանակվել է ոստիկանության ատեստավորման հանձնաժողովի անդամ:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ սոռոսական «քաղհասարակության» սկզբունքայնության և խոսքի արժեքի մասին:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
Գիտե՞ք՝ ինչու է Առուշանյան Առուշը պատերազմին մասնակցելուց խոսում: Որովհետև ոչ մեկը Առուշին չի հարցնում՝ տղա ջան, բացի գնդացիրով նկարվելուց դու որտե՞ղ ես կռվել, վառոդի հոտն առած կա՞ս, կյանքումդ 5կմ հեռավորության վրա թուրք տեսած կա՞ս:

Իսկ «ծնոտ ջարդելու» մասին Առուշը խոսում է, որովհետև կապիտուլյանտը «դուխ է տվել» ու խոստացել, որ ոստիկանները թույլ չեն տա, որ Սյունիքի «անուշ ապերները» նակոլկավոր Առուշին իր իսկ սիրած փողոցային ձևերով բ-ի «ատչյոտը տան»:

Ավելին՝ սեփական ծնոտի անվտանգության մասին Առուշն այն աստիճանի է մտահոգված, որ չեչեն թիկնապահներով է պտտվում: Բա Առուշ ջան, չէի՞ր մտածում, որ տենդերներիդ գինը «ատչյոտն է»: Ամեն դեպքում՝ բարով վայելես ջիգիթներիդ:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍2
Մեր տեղեկություններով՝ Նիկոլի Սյունիքի մարզ կատարած այցի նախօրեին բոլոր բնակավայրերում, որտեղ այցելել է կապիտուլյանտը ոստիկանությունը հավաքել է (ի պահ է վերցրել) բնակչության որսորդական հրացանները՝ խոստանալով վերադարձնել դրանք այցի ավարտից անմիջապես հետո:

Նաև կապիտուլյանտի այցի ընթացքում ՊՆ-ին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել Սյունիքի զորամասերի զինապահեստների վրա:

@Կանչ
👍2
Ն. Փաշինյանի ռեժիմը Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու հարցում չի սահմանափակվում միայն «ապօրինի գյույք խլելու» դատախազական միջոցառումներով:

Մեր տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանի որդուն՝ Նվերին, պարեկները զրկել են վարորդական իրավունքից: Գագիկ Ծառուկյանը փորձել է դիմել նույնիսկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, սակայն վերջինս հրաժարվել է ընդառաջել՝ պատճառաբանելով, որ պարեկների կուռացիան իրականացնում է Դանիել Իոանիսյանը ու եթե իմանա այդ մասին, խիստ կջղայինանա:

@Կանչ
👍1
Բարոյական աջակցություն Նիկոլ Փաշինյանին

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, որն աշխատանքային այցով այսօր ժամանել է Երևան, զգալի «բարոյական աջակցություն» է ցուցաբերել ՀՀ քաղաքական իշխանություններին: Նա հիացմունքի խոսքեր է շռայլել Փաշինյանի հասցեին՝ նշելով վերջինիս «համարձակությունը» ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ես այստեղ եմ նաև ձեզ աջակցելու այն հակամարտության կարգավորման համար, որը 100 տարի ի վեր չի գտնում լուծում, և արդեն իսկ չափազանց շատ զոհեր է տվել։ Ես ասել եմ, թե որքան մտահոգված է Բելգիան Լեռնային Ղարաբաղի լարվածության կապակցությամբ։ Ես հստակորեն ասում եմ միակ ճանապարհն այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և փոխզիջումների ճանապարհն է, նույնիսկ եթե դրան դժվար է հասնել»,– նշել է Բելգիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Բրյուսելում, Երևանում ու Բաքվում շուտով այդ խնդրի հետ կապված նոր խորհրդակցություններ կլինեն, որոնք կարող են «պատմական շրջադարձի» հասցնել կողմերին։

Բելգիայի արտգործնախարարը նաև բազում խոստումներ է տվել Հայաստանի իշխանություններին, գովացել նրանց, փափուկ բարձեր շարել և վերջ՝ իր առաքելությունը կատարված համարել:

Շուտով Փաշինյանին կրկին սպասելու են Բրյուսելում, որտեղ նա կստորագրի հակահայկական հերթական հայտարարությունների ու փաստաթղթերի տակ:

@Կանչ
👍21
«Թուրքիայի նախագահը առաջիկայում կայցելի ՌԴ՝ Վ. Պուտինի հետ բանակցելու համար», հայտնում է Yeni Şafak-ը: Միաժամանակ, թուրքական պարբերականը գրում է, որ առաջիկա Պուտին-Էրդողան հանդիպումը վճռական կարևորություն ունի:

Սա նշանակում է, որ.
▪️ՌԴ նախագահի այցը Թուրքիա, որի մասին անձամբ Էրդողանն էր ազդարարել, չի կայանալու: Այսինքն՝ ռուսների համար Թուրքիայի հետ ունեցած պայմանավորվածություների շարունակությունը առաջնային չեն և Պուտինը գործում է «քեզ պետք եմ, դու արի» սկզբունքով:
▪️Ռ. Էրդողանի համար ՌԴ նախագահի հետ հանդիպելն ու եղած պայմանավորվածությունները երկարաձգելը կենսական անհրաժեշտության հարց է, ուստի այս բանակցություններում թուրքերն ավելի շատ տալու են, քան վերցնելու են:

@Կանչ
Լարված իրավիճակ Արցախում

Արցախի խորհրդարանական երեք ուժեր՝ ՀՅԴ-ն, «Արդարություն» և ժողովրդավարական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԼՂՀ նախկին ղեկավարներից ու բարձրաստիճան զինվորականներից լինել «պետականության պահպանման առաջին գծում»:

Նշելով, որ դա Արցախի նախկին առաջնորդների բարոյական պարտքն է՝ քաղաքական ուժերը նաև հայտարարել են. «Ձեր լռությունը չի հասկացվելու»:

Արցախի խորհրդարանական կուսակցությունները նաև դիմել են երկրի ուժային կառույցներին՝ պահանջելով «հավատարիմ մնալ պետականության և նրա ինստիտուտների պաշտպանության գործին տված երդմանը»:

Խորհրդարանական ուժերն արձանագրում են, որ Արցախի պետականության դեմ ուղղված հերթական սպառնալիքը ստանում են «ոչ թե թշնամուց, այլ յուրայիններից»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Արցախի «աշխարհազորայինների հրամանատար» Կարեն Մաթևոսյանն ուղիղ եթերում սպառնացել է ուժի միջոցով ցրել Խորհրդարանն ու Կառավարությունը, եթե երկրի բոլոր ուժերը չենթարկվեն նախագահ Արայիկ Հարությունյանին: Իսկ մի քանի օր առաջ նույն «աշխարհազորայինները» ներխուժել են Արցախի ԱԺ և փորձել հարաբերություններ պարզել Խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ:

@Կանչ
Ադրբեջանական քարոզչամեքենան բացում է խաղաքարտերը

«Եթե հաստատվի այն տեղեկությունը, որ Հարությունյանը համաձայնվել է Աղդամ-Խանքենդի ճանապարհի բացմանը, ապա ամենայն հավանականությամբ խմբավորումների պայքարը կարող է հասնել կրիտիկական կետի: Դիտորդները չեն բացառում, որ նման դասավորվածության դեպքում այդ որոշմանը դեմ հանդիսացողներին չեզոքացնելու համար Հարությունյանը կամ զինված ուժ կկիրառի, կամ իսկապես հրաժարական կտա և այդկերպ հիմքեր կսըեղծի Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ «Արտակարգ իրավիճակների կոմիտետ» ձևավորելու համար: Իսկ սա իր հերթին կմեկնարկի Խանքենդիում սեպարատիստական կառույցների ինքնաոչնչացման պրոցեսը և միաժամանակ կարագացնի Ադրբեջանի բանակի՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հատուկ գործողության սկիզբը» (տեղանուններն ու ձևակերպումները ադրբեջանական են՝ Կանչ). - գրում է թշնամու քարոզչամեքենան:

Այսպիսով, ադրբեջանական քարոզչամեքենան բացահայտում է Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի և Կարեն Մաթևոսյանի ծրագրերը՝ հստակ ցույց տալով, որ վերջիններիս խնդիրը Արցախի պետականության «ինքնաոչնչացումն» է:

Թե ինչ հետևություններ կանի այս ամենից Արցախի վերնախավը, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ եթե Աղդամով մատակարարումներ ստանալուն դեմ հանդես եկող արցախյան քաղաքական ուժերն ու գործիչները չկարողանան չեղարկել վերոնշյալ եռյակի ու Ալիևի մտահղացումները, ապա Արցախի ճակատագիրը կարելի կլինի կանխորոշված համարել:

@Կանչ
ՀՀ անկախության հռչակագրի օրվա առթիվ կապիտուլյանտը «սև թուղթ է» հրապարակել

Կասկածի տակ դնելով Երրորդ Հանրապետության հռչակման իդեալներն ու հայոց պետության առաքելությունը՝ Ն. Փաշինյանը անոնսում է Երրորդ Հանրապետության վախճանը:

Ըստ կապիտուլյանտի՝ Հայաստանը որպեսզի անկախ լինի, պետք է բավարարի Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր (❗️) պահանջները՝ հանձնելով Արցախը, հետո Սյունիքը, հրաժարվելով Զինված ուժեր ունենալուց և Ցեղասպանության ճանաչումից:

Սա է կզածի տեսլականը՝ թուրքերի ոտքերի տակ 10.000 ք/կմ Հայաստան, որտեղ ինքն ու իր նման բորենիների հավաքածուն իշխանություն ունեն, օլիգարխի կյանքով ապրելու հնարավորություն ունեն:

#Վեցնոցը @Կանչ
Նիկոլի հիմնական խնդիրրը աշխարհը սխալ պատկերացնելն է, կամ առնվազն սխալ պատկերացում մատուցելը

Դավաճան-հայվանի կարծիքով` Հայաստանի ու հայության դժբախտությունն այն է, որ տարածաշրջանում կոնֆրոնտացիոն միջավայր է ստեղծվում: Այսինքն` հայերն ու Հայաստանն են համը հանողը, և ինքն իր առաքելությունն է համարում «սահմանափակել հայերի ախորժակը», որպեսզի տարածաշրջանում հաստատվի հարատև խաղաղություն, բարգավաճում, բոլորը «չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Այստեղ են ասել` իշտահիդ` քացախ:

Նիկոլը եթե համալսարանից դուրս չմնար, հավանաբար կիմանար, որ երբ թուրքերը չէին ներթափանցել տարածաշրջան, իսկ ադրբեջանցիները դեռ չէին ձևավորվել որպես էթնիկ միավոր, միևնույն է՝ հայերի «օրը օր չէր»: Պատճառը ոչ թե Հայաստանի կամ հայերի ախորժակն էր կամ էլ խաղաղասիրության պակասը, այլ` որովհետև մարդկային քաղաքակրթությունն ունի զարգացման իր օրինաչափությունները: Եթե մի կողմ դնենք կեղծ հումանիզմն ու բարեպաշտությունը, շատ հստակ կարելի է սահմանել, որ այդ օրինաչափությունը հանգում է կոնկրետ սկզբունքի` «բոլորը պատերազմում են բոլորի դեմ»: Սա է: Այլ բան հորինելու կարիք չկա. կամ դու պատերազմում ես ու արևի տակ տեղ ես ունենում, կամ էլ` դառնում ես պրիմիտիվ զոհ:

Ասել է թե` Նիկոլը ոչ միայն պատմություն չգիտի, չգիտի նաև կենսաբանություն: Չի կարդացել գրականություն, նույնսիկ «Մաուգլին» չի դիտել: Միակ սովորածը հեղափոխության ու ինտրիգների տեխնոլոգիաներն են:

Եվ ուրեմն` չի լինելու խաղաղություն, քանի դեռ դա չեն փափագել բոլորը: Հայտնի է, որ Ալիևն ու Էրդողանը նման փափագ չունեն: Հետևաբար Նիկոլը գիտակցված կամ անհասկանալ Հայաստանն ու հայերին դնում է տարածաշրջանի զոհասեղանին:

Մենք վստահ ենք, որ նա գիտակցաբար է դա անում: Թե ինչու և ինչպես, կխոսենք հաջորդիվ:

#Վեցնոցը @Կանչ
👍6😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուշագրավ է, որ Ուկրաինան ԱԹՍ-երով հարվածում է «Մոսկվա Սիթիին», որտեղ կենտրոնացված են ռուսական կապիտալի գրասենյակներն ու մեծահարուստների բնակարանները:

Ի վերջո, ռուսական խոշոր կապիտալը պետք է հասկանա, որ ուկրաինական պատերազմում ներգրավված է, պատասխանատու է և զրկանքներ է կրում ոչ միայն Կրեմլն ու ՌԴ ժողովուրդը, այլև ՌԴ բարիքներից ամենաշատը օտվող խոշոր կապիտալը: Այս հարվածները նպաստում են, որ այդ գիտակցումը շուտ գա:

Ի դեպ, նույն վիճակում է նաև Հայաստանի խոշոր կապիտալը: Եթե ՀՀ անկախության (որի անքակտելի մասը արցախյան շարժումն է) գլխավոր շահառու մեծահարուստներին թվում է, թե կարող են իրենց ջայլամի տեղ դնել ու սպասել, թե երբ է սովամահ լինելու Արցախը, որ հետո ամենը հանդարտվի ու իրենք շարունակեն նախկին տեմպով հարստանալը, չարաչար սխալվում են. ադրբեջանական բոմբերը մի օր իրենց տների ու բիզնեսների գլխին են պայթելու:

@Կանչ
👍5
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մուհամեդ Հուսեյն Բաղերին նախօրեին զանգել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

Չնայած երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները մամուլի համար նախատեսված հաղորդագրություններում խիստ սակավախոս են եղել տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին՝ հիմնականում ընդգծելով ռազմական համագործակցության մասին իրենց պատրաստակամությունը, այնուամենայնիվ այսօր հնչած մեկնաբանություններում որոշակի հստակություն է մտցվել երկու զինվորականների զրույցի մասին:

«Տարածաշրջանում արտասահմանցիների ներկայությունը լարվածություն է բերում», - մասնավորապես հայտարարել է Բաղերին՝ հավելելով, որ տեղի երկրներն ինքնուրույն պետք է խաղաղություն և անվտանգություն հաստատեն ընդհանուր սահմաններին: Իրանի ԶՈւ ԳՇ պետի խոսքերը վերաբերվում են Ադրբեջանում Թուրքիայի և հատկապես Իսրայելի ռազմական ներկայությանը:

Հատկանշական է նաև այն հանգամամքը, որ Բաղերին Հասանովին է զանգել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ժամանակաշրջանում: Իրանական մամուլը նկատոիմ է, որ այդ զանգը Թեհրանի կողմից Բաքվին արված հերթական նախազգուշացումն է:

Այս ամենի լույսի ներքո միանգամայն անընդունելի է Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերությունը: Մինչ Իրանը Հայաստանի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլեր է ձեռնարկում, Փաշինյանը հայտարարում է, որ մեր երկրի Անկախության հռչակագիրը սխալ ուղերձներ և Հայաստանի պետականությանը սպառնացող դրույթներ է պարունակում: Դավաճանների իշխանությունը հետևողական է դաշնակիցներին արհամարհելու, նրանց վարկաբեկելու և փոխարենը թշնամու աչքին լավը երևալու իր ձգտումների մեջ: Հետևանքն էլ այն է, ինչ տեսնում ենք այսօր՝ Ալիևն ու Էրդողանը քայլ առ քայլ մոտենում են իրենց նպատակին: Ու եթե չլիներ Իրանի, Ռուսաստանի և մեր մյուս դաշնակիցների միջամտությունը, ապա ամեն բան վաղուց կորսված կլիներ արդեն:

@Կանչ
👍3
Երևանում տրանսֆեստիտ մարմնավաճառի սպանության գործով աննկատ մնաց սպանության մոտիվի մասով ոստիկանության հայտարարությունը: Պարզվում է՝ սպանված տրասֆեստիտը զբաղվել է «կրիստալ (մետանֆետամին) ցրելով» և սպանության մոտիվը թմրանյութի վաճառքից հասույթը չկիսելու հանգամանքով է պայմանավորված:

Հիմա մենք կասենք այն, ինչի մասին գիտեն շատերը, բայց չեն բարձրաձայնում: Հարցրեք ձեզ ծանոթ ոստիկաններին ու նրանք ձեզ կպատմեն, որ Երևանի տրասֆեստիտների մեծ մասը զբաղված է «դեղ ցրելով»: Նաև հարցրեք, թե ո՞վ է տրասֆեստիտների միջոցով «կրիստալ ցրելու» բիզնեսի «տանիքը»: Պատասխանը կստանաք՝ Սիմոնյան Ալենը:

@Կանչ
🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՌԴ Տվերի մարզում «Embraer Legacy 600» բիզնես-ջեթ է կործանվել: Ինքնաթիռում գտնվող 7 ուղևորները և 3 օդաչուները զոհվել են: Ըստ ռուսական աղբյուրների՝ զոհվածների թվում է նաև «Վագներ» խմբավորման հրամանատար Եվգենի Պրիգոժինը:

@Կանչ
Դատախազությունը հայտարարեց, որ Միքայել Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել․․․

Մեղադրանքի ծավալն ու բովանդակությունն էական չէ։ Էականը փաստն է։ Իսկ փաստը կայացավ այն բանից հետո, երբ Նիկոլը հայտարարեց, որ Ադրբեջանը անցնում է արցախահայության բռնի տեղահանման օպերացիայի հաջորդ էտապին՝ Լաչինի միջանցքը ուզում է միակողմանի բացել։ Այսինքն՝ հայերը կարող են դուրս գալ Արցախից, բայց վերադառնալ չեն կարող։

Հասկանալի է չէ՞, որ ամիսներով սոված ու բառի բուն իմաստով մի կտոր հացի կարոտ մարդիկ իսկապես փորձելու են օգտվել այդ հնարավորությունից, և ոչ ոք չի կարող նրանց մեղադրել։

Բայց խնդիրը Ալիևն ու Ադրբեջանը չեն։ Խնդիրը Հայաստանն ու Հայաստանի դավաճան իշխանություններն են։ Կասկածից վեր է, որ Նիկոլի հայտարարածը ոչ թե անակնկալ նորություն է, այլ մշակված ծրագրի մաս։ Ծրագիր, որի մասին Նիկոլն իմացել է ոչ թե երեկ կամ այսօր, այլ շատ վաղուց։ Ճիշտ է՝ նա մտածում է, թե կարող է հանրությանն համոզել, որ տեղի ունեցողն իր համար անակնկալ է՝ Ալիևի պարտադրանք, որը իր փալաս լինելու բերումով չիրականացնելն անհնար է։ Բայց նա սխալվում է։ Նրան չի հաջողվել հասարակությանը բթացնել այնքան, որ չհասկանան եղելությունը։

Իսկ եղելությունը պարզ է։ Դավաճան-հայվանը իր թուրք հովանավորների հանձնարարությամբ օգնում է, որպեսզի հայության մի հատվածը ենթարկվի ցեղասպանության և բռնի տեղահանման։ Դրա համար խոստանում է բնակարանի սերտիֆիկատներ, նպաստներ․․․ Կարճ ասած՝ արցախահայության ուղղությամբ Նիկոլն աշխատում է «մի բուռ հայրենիք՝ մի ստամոքս հացի դիմաց» սկզբունքով (դեռ հարց է, թե ո՞վ է ապահովում ֆինանսական միջոցները)։

Ինչ մնում է հայության մյուս հատվածին, Հայաստանին ու Սփյուռքին, ապա նրանց համար Նիկոլը կախարդական փայտիկ ունի։ Ժամանակակից հայերենով՝ գլխավոր դատախազ։ Թվում է՝ ինչ կապ ունի դատախազության հաղորդագրությունը Նիկոլի նվնվոցի հետ։ Կապն ակնհայտ է՝ մարդիկ թող զբաղվեն Միքայել Մինասյանին հետապնդելով, մինչև արցախահայության կոտորածն ու բռնի տեղահանումը գլուխ կգա։

Պարզ է, որ այդ մի գործով հասարակության ատելության տոնուսը երկար չի պահպանվի։ Բայց Նիկոլի հնարավորություններն անսահմանափակ են․ նա կարող է հետապնդել Լևոն Տեր-Պետրոսյանից (որպես պետության հիմնադիր) մինչև Հակոբ Կոջոյան (որպես Արարատը Հայաստանի զինանշանին պատկերած նկարիչ)։ Կարևորը հասարակությունը զբաղվի հիմարություններով և մոռանա Արցախի մասին։

Այնպես որ՝ դատախազության հաղորդագրությունը վերջինը չէ։ Առաջիկա օրերին կարելի է սպասել Նիկոլի իրավապահների նոր բացահայտումներին։

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍6
Էրդողանը կրկին հիասթափեցրել է ռուսներին

Մի քանի օր առաջ մեկնարկել է Ուկրաինայի նախաձեռնած «Ղրիմյան հարթակ» երրորդ միջազգայի գագաթնաժողովը, որի ընթացքում երեկ ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Վերջինս բավական սուր քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը:

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեկսիան և առաջին իսկ օրվանից վճռական պնդում է այդ քայլի ոչ լեգիտիմ լինելը», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան նաև պահպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջությանն ու սուվերենությանը աջակցելու իր դիրքորոշումը: «Բոլոր հարթակներում, բայց հիմնականում ՄԱԿ-ում, մենք հայտարարում ենք, որ Ղրիմն Ուկրաինայի մաս է», - նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի այս խոսքերը քննադատությունների մեծ ալիք են առաջացրել Ռուսաստանուն: Այնտեղ կրկին անակնկալի են եկել և խոսում են «դաշնակցի» ու «գործընկերոջ» կողմից ստացված հերթական «մեջքից հարվածի» մասին:

Թե ինչ ակնկալիքներ ունեին ռուսական փորձագիտական ու մեդիա շրջանակները դարերով Ղրիմի համար պայքար մղող Թուրքիայից, այնքան էլ պարզ չէ: Ամեն անգամ նրանք Թուրքիայի հետ կապված անհասկանալի սպասելիքներ են ձևավորում, հետո բողոքում, որ թուրքերը կրկին թրքաբարո պահվածք ցուցաբերեցին:

Մինչդեռ Թուրքիայի հետ կապված Ռուսաստանի գլխավոր տհաճ անակնկալները դեռ առջևում են: Անկարան մրցակցում է Մոսկվայի հետ ամեն տեղ՝ Բալկաններից մինչ Միջին Ասիա և նույնիսկ Ռուսաստանի տարածքում: Հետևաբար ի՞նչ կարող էր ակնկալել ռուսական կողմը թուրքերից, բացի մեջքից հարվածների: Իհարկե՝ ոչինչ:

@Կանչ
👍1