Կանչ
2.39K subscribers
458 photos
142 videos
981 links
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Download Telegram
Վերջին 2 օրերի ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն ժամը մեկ ապատեղեկատվություն է տարածում ՀՀ Զինված ուժերի և Արցախի ՊԲ ստորաբաժանումների զորաշարժերի և կուտակումների մասին՝ ակնարկելով, որ Ադրբեջանը «ստիպված է միջոցներ ձեռնարկել», այլ կերպ ասած՝ ռազմական գործողություններ սկսել:

Այս ֆոնին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ՀՀ-ից ակնկալում է.
▪️ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
▪️աջակցել «Աղդամ-Խանքենդի» (խմբ. Ստեփանակերտ) և այլընտրանքային այլ ուղիների օգտագործմանը,
▪️աջակցել ԼՂ հայ բնակչությանը վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին։

Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ն. Փաշինյանի ռեժիմին հերթական կապիտուլյացիայի վերջնագիրն է ներկայացրել: Իսկ ինչո՞վ է զբաղված Ն. Փաշինյանը. տրամաբանորեն 24 ժամ պետք է զբաղված լիներ նոր ներխուժումը կանխելու, զոհերից խուսափելու ակտիվ քայլերով: Բայց ոչ, Ն. Փաշինյանը համակերպվել է թուրքերի «ղազը» լինելու դերի հետ և զբաղված է միայն բանտերն այլախոհներով լցնելու, Snoop Dog-ի և Ջենիֆեր Լոպեսի համերգներն ու դրանց «ատկատները» կազմակերպելու գործերով:

#աբսուրդի_թատրոն @Կանչ
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կալիֆոռնիայի հայերը շրջափակել են Լոս Անջելեսում Իսրյաելի հյուպատոսության շենքը և Արցախի ապաշրջափակման վերացման պահանջը ներկայացրել Իսրայելի հյուպատոսին: Կարծում ենք՝ ճիշտ քայլ է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, որ ցեղասպանությունը բրենդ դարձրած Իսրայելը Արցախում ցեղասպանության քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի հովանավորներից մեկն է:

@Կանչ
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գռզոյին ուղեկցող երիտասարդն, իրոք, լրագրող է՝ գռզոյապատկան araratnews.am կայքի խմբագիր Հարություն Մկրտչյանը, որը դատվել է սեփական հորաքրոջ տունը վանդալիզմով թալանելու համար:

Բայց մեզ այլ հարցեր են հետաքրքրում.

▪️Գռզոն ամբողջ կյանքում ձգտել է օլիգարխ լինել, որ քաղաքում հարգանք-պատիվ ունենա: Ոչ ԼՏՊ-ի, ոչ ՌՔ-ի, ոչ էլ ՍՍ-ի օրոք Երևանում ոչ մեկը Գռզոյին դավաճան չէր անվանում և չէր համարձակվում կամեռաների առջև նրա «լավը» հայհոյել: Բացի 2 կոպեկ ավել փողից, ի՞նչ տվեց Գռզոյին Ն. Փաշինյանի օխլոկրատիայի ջրերն ընկնելու հանգամանքը:

▪️Արդյո՞ք Գռզոն ի վերջո սկսել է գիտակցել, որ այլևս երբեք փողոցում հանգիստ չի քայլելու, իսկ դավաճանի պիտակը սերնդեսերունդ ճակատից չի մաքրվելու:

@Կանչ
👍7
Մեր հավաստի տեղեկություններով՝ «տելեգրամ շոփով» կոկային գնելիս («զակլադկան» վերցնելու պահին) ոստիկանություն բերման է ենթարկվել Ն. Փաշինյանի ռեժիմին պարբերաբար քարոզչական ծառայություններ մատուցող երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Գործին միջամտել է Իվետայի հետ ընկերական հարաբերություններ ունեցող Աննա Հակոբյանը, ինչի արդյունքում Իվետան անմիջապես ազատ է արձակվել՝ առանց բերման ենթարկվելու փաստը ոստիկանության բաժանմունքում արձանագրելու և «նարկոդիսպանսերում ուչյոտի վերցվելու»:

@Կանչ
ԵՄ դիտորդներն ու ՀՀ կառավարությունը ճանաչվում են «քույր քաղաքներ»

Ու խնդիրն այն չէ, որ նույն հարցի շուրջ երկու այդ կողմերը կարող են մի քանի ժամվա ընթացքում իրարամերժ հայտարաություններով հանդես գալ, հետո իրենք իրենց հերքեն կամ հաստատեն:

Խնդիրն այն է, որ Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կառույցի ներկայացուցիչները կարող են հանգիստ խաչ քաշել ՀՀ պետական գերատեսչության գրառման վրա՝ վստահ լինելով, որ նման վարքագիծը ոչ մի հետևանք չի ունենա: Իսկ ՀՀ իշխանությունը, որը թքած ունի թե մեր պետականության և թե իր իսկ հեղինակության վրա, հանդուրժում է ինչ-որ դիտորդների նման լկտիությունը:

Սա պետության ավարտն է: Ուրիշ բնութագրում, ցավոք, չկա: Եվ, եթե հայ ժողովուրդը ցանկանում է երկիր ունենալ, ուրեմն պետք է գրողի ծոցն ուղարկի թե առաջիններին և թե երկրորդներին:

@Կանչ
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կալիֆոռնիայի հայերը Լոս Անջելեսում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը:

Կարծում ենք՝ չափազանց կարևոր է բրիտանացիների ուշադրությունը հրավիրել փաստի վրա, որ Միացյալ Թագավորության կառավարությունը, տուրք տալով նավթային շահերին, հանդիսանում է 21-րդ դարում Արցախը Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի վերածելու քաղաքականություն վարող Ալիևի վարչախմբի գլխավոր հովանավորներից մեկը:

@Կանչ
Ստեփանակերտում ռուսական զինվորական կոնտինգենտի ճանապարհը փակել են Սամվել Բաբայանի կոլաբորացիոնիստները՝ Օսիպով Արթուրի գլխավորությամբ: Արձանագրենք, որ սա Արցախում գործող Ադրբեջանին ինտեգրվել քարոզող միակ (❗️) խմբավորումն է և «տարօրինակաբար» միայն նրանց մտքով է անցել, որ Արցախում ռուս զինվորականների ճանապահը փակելը ճիշտ քայլ է:

Հ. Գ. Որտեղի՞ց է կոլաբորացիոնիստների ավտոմեքենաների բակերում բենզին հայտնվել. SOCAR-ի՞ց:

@Կանչ
👍3
Սուրեն Պապիկյանը Հունաստանում է

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե Հայաստանը մոտ է նոր պատերազմ սանձազերծելուն:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը ստում է: Ըստ մեր տեղեկությունների՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող նոր պատերազմի որոշում կայացնել, քանզի օրինակ՝ պաշտպանության նախարարն արդեն քանի օր հանգստանում է Հունաստանում:

Էգեյան ծովի լողափերու՞մ է նման որոշում կայացրել Պապիկյանը: Հազիվ թե: Մարդն այնքան է տարված իր հանգստով, որ նույնիսկ 1 շաբաթում 3 զոհն ու 1 գերին, գումարած ադրբեջանական կողմի սադրանքները չեն խոչընդոտել նրա Հունաստան գնալուն: Այնպես որ, ակնհայտ է՝ Ադրբեջանը ստում է:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍1
Երբ պաշտոնապես տեղեկացվում է, որ ԱՄՆ-ը դեսպանն իր իսկ նախաձեռնությամբ այցելել է ՀՀԿ գրասենյակ ու հանդիպել է Սերժ Սարգսյանին և «հանգամանալից» քննարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու ՀՀ ներքաղաքական հարցեր, ապա դա շատ կոնկրետ նշանակում է, որ.

1️⃣-ին. սին էին նիկոլականների հույսերը, թե «Ավինյանին էլ հորով-մորով անենք» ու վերջ «իշխանությունը հավերժ մերն է»: Սին էին, որովհետև գերտերության դեսպանն ակնհայտորեն լուծումներ է փնտրում ու փնտրում է այնտեղ, որտեղ ուժ ու ռեսուրս է տեսնում:

2️⃣-րդ. ամերիկացիները շտապում են և շատ լավ հասկանում են, որ Ն. Փաշինյանը 5 պակաս է իրավիճակի վերահսկողությունը կորցնելուց, ուստի դեսպանը մի կողմ դնելով «ամոթը», աշխատում է այնտեղ, որտեղ արդյունք կարող է ունենալ:

Հ. Գ. Բնականաբար, գռզոյանմաններն ու իրենք իրենց «քաղհասարակություն» հռչակած, բայց Ն. Փաշինյանի ռեժիմի տակ պառկած «գրանտալափ» հանրությունը շատ նեղված են, ի վերջո իրենք գնացել են ծայրահեղ քայլի` հայրենիք են վաճառել, որ օտարերկրյա տերերն իրենց մարդատեղ դնեն, բայց պարզվել է, որ իրենք ընդամենը դատարկություն են` ֆուտլյար:
3👍3
Արցախում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստն արձանագրեց.

▪️Խրիմյան Հայրիկի ժամանակներից միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվել:
▪️Հայերը՝ որպես սոցիում, պատմությունից դասեր չեն քաղել:
▪️2018-ի հեղափոխությունը «ոչ մի թիզ հող», «Արցախի անկախություն», «միացում», «մինչև Քուռ գետ» օրակարգերը ոչնչացրեց ու խնդիրն իջեցրեց «Արցախում հաց ուտելու իրավունք» մուրալու մակարդակի:
▪️Միջազգային հարաբերություններում Ն. Փաշինյանի ռեժիմը զուրկ է մարդկային, տղամարդկային, ազգային ու որևէ տեսակի արժանապատվության զգացումից:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍2🤬1
Կառավարության որոշմամբ «բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան»:

Իրականում ռեժիմը ոչ թե խթանում է բնագիտական ոլորտը, այլ արգելակում է հումանիտարը: Կապիտուլյանտի պատկերացմամբ՝ լավագույնները պետք է մաթեմատիկա, քիմիա դասավանդեն, դրա համար 25 տոկոս ավել վճարվելով, ու հեռու մնան պատմություն, գրականություն առարկաներից:

Կապիտուլյացիոն ռեժիմի թիվ մեկ թշնաշիները ազգային-պետական ինքնությունն ու արժանապատվությունն են: Դրա համար է Ն. Փաշինյանը պատերազմ հայտարարել հայոց պատմությանը, հայ գրականությանն ու փիլիսոփայությանը: Ն. Փաշինյանը գիտի՝ սեփական դավաճանությունն ու սրիկայությունը կարող է մարսել միայն այն դեպքում, երբ հայերը պապուասներից չտարբերվեն:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍4
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա

Կանչի տեղեկություններով իր հրաժարականի մասին Արայիկ Հարությունյանը կհայտարարի ուրբաթ օրը: Նրա պաշտոնի համար արդեն, իսկ որոշակի մրցակցություն կա Արցախում: Երկրի ղեկավարի աթոռին հայտնվելու իրենց ցանկության մասին մասնավոր զրույցներում արդեն արտահայտվել են Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը, Սամվել Բաբայանը, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և այլք:

Քննարկվում է նաև ԱԺ նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը:

Սակայն փաստ չէ, որ Ա. Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում կպահպանվի նախագահի ինստիտուտը: Կանչի տեղեկություններով, նախագահի հրաժարականից հետո երկրի ղեկավարումը կոլեգիալ բնույթ կունենա, որտեղ «առաջին ջութակի» դերը կխաղա Դավիթ Իշխանյանը:

@Կանչ
Ափսոս, որ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ, որ Սուրեն Պապիկյանը ոչ թե կաբինետում նստած է, այլ Հունաստանում պառկած է՝ ծովի ափին, տապչանի վրա:

@Կանչ
Երբ խոսվում է #նիկոլի_օրակարգի մասին, պետք է հասկանալ, որ դա ոչ մի լավ բան չի ենթադրում:

Ահա` Նիկոլը գնում է Կապան, խոստանում է, որ մի շաբաթից կանոնավոր թռիչքներ կսկսվեն Երևանից Կապան: Մեկ օր անց ադրբեջանցիները, որ Կապանի օդակայանից 50 մետր հեռավորության վրա են, կրակ են բացում օդակայանի վրա:

@Կանչ
Փաստերի համադրումն ապացուցում է, որ երեխային ծեծելու զազրելի տեսանյութը նոր չէ նկարահանված և ակնհայտորեն բեմադրված է քրեական գործերով անցնող ծնողի (ծնողների) կողմից:

Ո՞վ է պատվիրատուն, ո՞վ է վճարել այդ այլանդակության համար, դեռևս պարզ չէ: Բայց մի բան ակնհայտ է. տեսանյութի առաջացրած էմոցիոնալ ֆոնին կայծակնային արագությամբ ակտիվացել է «ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու քարոզչությունը:

Ի՞նչ է սա ենթադրում. Ն. Փաշինյանի ռեժիմը, որը արևմտյան նեոլիբերալ շրջանակների մոտ ստանձնած պարտավորություններ ունի, «ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու հող է նախապատրաստում: Մյուս կողմից՝ նման էմոցիոնալ նարատիվները շեղում են Արցախի շրջափակման վրա հասարակության ուշադրությունը:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍2
«Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները», - հայտարարել է ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում:

Հավանաբար հպարտանալով «արևմտյան ստանդարտներով»՝ տիկին դեսպանն ի նկատի ունի այն, որ նորմալ է, երբ ՀՀ ընդերքի հարստություններից օգտվում է արևմտյան կապիտալը, նորմալ չէ, որ «գործին խառնվում է ոչ արևմտյան կապիտալը»:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու արևմտյան ֆոնդերից սնվող և «Թռչկան», «Թեղուտ», «Քաջարան», «Մաշտոցի պուրակ» և այլ աղմկալի «օպերացիաներ» իրականացնող բնապահպանական հկ-ները ձայն-ծպտուն չեն հանում Ամուլսարի շահագործման թեմայով:

Հիմա հասկացա՞ք, որ խնդիրը բնապահպանության կամ բարոյականության հետ ոչ մի կապ չունի: Հիմա հասկացա՞ք, որ չկա ՀՀ-ում արևմտյան ֆոնդերից ֆինանսավորվող հկ, որի հեռակառավարման վահանակը ԱՄՆ դեսպանատան ձեռքերում չէ:

@Կանչ
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔸Օգոստոսի 17-ին Ն. Փաշինյանն ինքնաթիռով ժամանում է Կապան և հայտարարում, որ հաջորդ շաբաթվանից սկսվում են Երևան-Կապան կանոնավոր թռիչքները:
🔸Օգոստոսի 18-ին ԱԱԾ-ն հաղորդում է, որ ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի վրա:
🔸Օգոստոսի 19-ին Ն. Փաշինյանի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գ. Ծառուկյանը հայտնում է, որ Ադրբեջանի բանակը կրկին թիրախավորվել է Կապանի օդանավակայանը։

Սա նշանակում է, որ Ալիևը ոչ մի կանոնավոր թռիչք էլ թույլ չի տալու: Ի՞նչ է անում Ն. Փաշինյանն այդ ընթացքում. Հայաստանի գյուղերում էժան շոուներ է կազմակերպում՝ մարզպետների միջոցով չքավոր խավին ու երեխաներին նյութապես շահագրգռելով, որ ճանապարհներին իրեն դհոլ-զուռնայով դիմավորեն:

Պատկերացնու՞մ եք ստորության աստիճանը. Ալիևի անձնական հարճը դարձած կապիտուլյանտը կաշառքի միջոցով փորձում է աշխարհին ցույց տալ, որ թուրքի կոշիկ լիզելը հայերի սրտով է, որ ինչքան կզում է Ալիևի առջև, այնքան հայերն իրեն ավելի շատ են սիրում: Այլ կերպ ասած՝ հայ ժողովուրդն իրենից պակաս ստահակը չէ:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍3
Զարմանալու ոչինչ չկա, որ Գորիսի քաղաքապետ Առուշանյան Առուշը կզել էր Նիկոլի առջև: Մենք գրել ենք՝ կապիտուլյանտը կաշառքով էժանագին շոուներ է բեմադրում, որ հայ ժողովրդին հանցակից դարձնի, որ ցույց տա, թե հայերը կողմ են Ալիևի կոշիկները լիզելուն:

Նույն տրամաբանությամբ էլ Առուշին են կզցրել: Մեր հավաստի տեղեկություններով՝ Առուշի «սպը»-ներն են ստացել Գորիսում պետական տենդերների առյուծի բաժինը (մոտ 8 միլիոն դոլար): Ավելին, Առուշը կապիտուլյանտի առջև կզելու և կոշիկները փայլացնելու ընթացքում խնդրել է իրեն տրամադրել նաև Գորիսի ավազի հանքը:

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլին հրապարակավ «բտ» անվանած Առուշը հանուն փողի պատրաստ է ասել, որ միտքը փոխել է, և կապիտուլյանտն այլևս «բտ» չէ, այլ` ազգի ընտրյալ:

Բա, Առուշ ջան, փողը այ տենց բան է. դու որ տեմպը չկորցնես, Ալիևի հետ կարող է միջանցք էլ բացես: Կարևորը` տենդերը քեզ գա, ոչ թե Մեհրիբանին: Տո որ շատ փող տա, կարող է և Մեհրիբանի տեղն էլ զբաղեցնես:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
Արարատ Միրզոյանը ԱԳՆ պատվո մեդալով պարգևատրել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Անշուշտ, նիկոլական օխլոկրատիան պետք է պարգևատրեր այս տիկնոջը, քանզի Ա. Վիկտորինը աչք է փակել ՀՀ-ում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, բանտերում այլախոհների մահվան, սահմանադրության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների մասով ռեժիմի թքած ունենալու աղաղակող փաստերի վրա:

Տիկին Վիկտորինն աչք է փակել, որ Ն. Փաշինյանի կապիտուլյացիոն ռեժիմը Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում: Եթե Նիկոլն ուղիղ եթերում լավաշի մեջ փաթաթած բարուրի երեխա էլ ուտեր, մեկ է՝ տիկին Վիկտորինն աչք էր փակելու, քանզի ԵՄ դեսպանի համար կարևորը Արցախի հանձնումն է Ադրբեջանին (ինչից հետո ՌԴ-ն դուրս կգա տարածաշրջանից) և «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացումը, այլ առաքելություն, կարծես, ԵՄ-ն Հայաստանում չունի:

#Կեղծ_արժեքներ
#Նիկոլի_օրակարգ
@Կանչ
👍41
Սոռոսի Դանիելը կրկին հանգրվանել է ոստիկանապետի գրկում

Ամիսներ առաջ Իոանիսյան Դանիելը հայտարարեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը «խոչընդոտում է ոստիկանությունում բարեփոխումներին», այդ իսկ պատճառով «քաղհասարակությունը» դադարեցնում է ՆԳՆ-ի հետ համագործակցությունը:

Պարզվում է՝ սոռոսական «քաղհասարակության» և անձամբ Դանիելի խռովելն ու առանց ոստիկանական տանիքի գործելը երկար չի տևել: Մեր տեղեկություններով՝ վերջերս Վահե Ղազարյանն ու Դանիելը ռեստորաններից մեկում «մի կտոր հաց են կիսել», ինչից հետո «քաղհասարակությունը» կրկին վերադարձել է ոստիկանության գիրկը, իսկ Դանիելը նշանակվել է ոստիկանության ատեստավորման հանձնաժողովի անդամ:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ սոռոսական «քաղհասարակության» սկզբունքայնության և խոսքի արժեքի մասին:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
Գիտե՞ք՝ ինչու է Առուշանյան Առուշը պատերազմին մասնակցելուց խոսում: Որովհետև ոչ մեկը Առուշին չի հարցնում՝ տղա ջան, բացի գնդացիրով նկարվելուց դու որտե՞ղ ես կռվել, վառոդի հոտն առած կա՞ս, կյանքումդ 5կմ հեռավորության վրա թուրք տեսած կա՞ս:

Իսկ «ծնոտ ջարդելու» մասին Առուշը խոսում է, որովհետև կապիտուլյանտը «դուխ է տվել» ու խոստացել, որ ոստիկանները թույլ չեն տա, որ Սյունիքի «անուշ ապերները» նակոլկավոր Առուշին իր իսկ սիրած փողոցային ձևերով բ-ի «ատչյոտը տան»:

Ավելին՝ սեփական ծնոտի անվտանգության մասին Առուշն այն աստիճանի է մտահոգված, որ չեչեն թիկնապահներով է պտտվում: Բա Առուշ ջան, չէի՞ր մտածում, որ տենդերներիդ գինը «ատչյոտն է»: Ամեն դեպքում՝ բարով վայելես ջիգիթներիդ:

#Նիկոլի_օրակարգ @Կանչ
👍2