Armchurchspb
298 subscribers
4.25K photos
23 videos
1 file
70 links
Армянская Апостольская Церковь Святой Екатерины в Санкт-Петербурге
Download Telegram
  Сегодня Армянская Апостольская Церковь отмечает праздник Сошествия Святого Духа.
Праздник, отмечаемый как день, когда Св. Дух сошел на апостолов. Это произошло на 50-ый день после Св. Воскресения, поэтому Пятидесятницу отмечают на 50-ый день после Св. Пасхи.
Св. Дух является одним из трех ипостасей Святой Троицы, единосущный и равный Отцу и Сыну. Христос в Своей земной жизни неоднократно говорил со святыми апостолами о Св. Духе: “Утешитель же, Дух Святой, Которого пошлет Отец во имя Мое, научит вас всему и напомнит вам все, что Я говорил вам” (Иоан. 14:26).
Сошествие Св. Духа описывается в Деяниях Св. Апостолов: “При наступлении дня Пятидесятницы все они были единодушно вместе. И внезапно сделался шум с неба, как бы от несущегося сильного ветра, и наполнил весь дом, где они находились. И явились им разделяющиеся языки, как бы огненные, и почили по одному на каждом из них. И исполнились все Духа Святого, и начали говорить на иных языках, как Дух давал им провещевать” (Деян. 2:1-4).
В этой главе Библии приведены названия стран, откуда прибыли люди. Они были удивлены, услышав свой родной язык. Месопотамия, Иудея и Каппадокия также стоят в ряду этих стран (Деян. 2:9). Святые отцы Церкви Августин и Тертулиан утверждают, что было бы правильнее слово “Иудея” заменить словом “Армения”: упоминание Армении в ряду этих стран было бы более логичным. Помимо этого, с географической точки зрения именно Армения находится между Месопотамией и Каппадокией. Следовательно, армяне также были свидетелями этого знаменательного события.
Исполняемыми во время заутрени шараканы (духовные песнопени) “Голубь-посланец” (Св. Дух в образе голубя снизошел во время крещения Иисуса Христа) и “Троица неразделимая” посвящены Пятидесятнице. А во время вечернего богослужения совершается обряд освящения четырех сторон света и зачитывается молитва, написанная по этому поводу Отцом Церкви 12-го века Нерсесом Ламбронаци.
В Христианской Церкви учение о Божественном даре связано со Св. Духом. Согласно этому учению, каждая из добродетелей является Божиим даром, которым Св. Дух наделяет верующего, и любое приписывание добродетели собственной личности (а не Богу) является большим грехом, ведущим к гордыне. Следовательно, празднование Пятидесятницы призывает верующих избегать гордыни и с помощью дара Божия совершать только добрые дела.
Сразу после праздника, в понедельник, начинается Ильинский пост. Это постная неделя начала лета - одна из четырех сезонных постных недель, учрежденных Армянской Апостольской Церковью. Как и другие сезонные посты, Ильинский пост также не является приготовлением к какому-либо церковному празднику. Традиционно он называется Ильинским только потому, что предшествует воскресенью после постной недели – дню памяти пророка Илии. В зависимости от дня празднования Св. Пасхи, начало поста может меняться в период с 11-го мая по 14-го июня. Этот пост, как и другие сезонные посты, продолжается 5 дней – с понедельника по пятницу.
Հոգեգալուստ (Պենտեկոստե)

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն
սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան
յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:
Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության
եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր երկուշաբթիից մինչև ուրբաթ:
В Армянской Церкви Св. Екатерины  торжественно отметили праздник Сошествия Святого Духа, день подлинного рождения Христианской Церкви.
Святую Литургию совершил иерей Гевонд Тёмкин. 

С Сошествия Святого Духа начинается история христианской Церкви. Собравшиеся в Сионской горнице ученики Иисуса, приняв божественную благодать, получили все необходимые дары, чтобы создать на земле святую Церковь — ту самую Церковь, в которой происходит восстановление некогда разорванной связи Бога и человека.
Սուրբ և Անմահ Պատարագ Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում Հոգեգալստյան տոնի կապակցությամբ
«Եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի...Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»: Հովհ. 14:16, 14:26
ДЕЙСТВУЮЩАЯ В САНКТ-ПЕТЕРБУРГЕ
ДУХОВНАЯ СЕМИНАРИЯ СВЯТОЙ АРМЯНСКОЙ АПОСТОЛЬСКОЙ ЦЕРКВИ
ОБЪЯВЛЯЕТ ПРИЕМ НА ОБУЧЕНИЕ НА 2024-2025 УЧ. ГОД

Волей Господа и по благословению Его Святейшества католикоса всех армян в городе
Санкт-Петербурге открылась духовная семинария, целью которой является подготовка
будущих священнослужителей Святой Армянской Апостольской Православной Церкви. Эта новая духовная семинария, носящая имя святого Григория Просветителя, объявляет прием на обучение в 2024-2025 уч. году.
На обучение принимаются лица мужского пола вероисповедания Святой Армянской
Апостольской Православной Церкви в возрасте от 17 до 25 лет, не имеющие канонических препятствий к принятию священного сана, имеющие среднее общее, среднее профессиональное или высшее образование. Срок обучения – 5 лет (очная форма). Обучение бесплатное.

Полученные выпускниками знания и навыки соответствуют требованиям высшего
образования (уровень бакалавриата, базовый уровень высшего образования). Выпускники
Духовной семинарии имени святого Григория Просветителя смогут продолжить обучение в магистратуре Духовной академии «Геворгян» Первопрестольного Святого Эчмиадзина.

Для поступления в Духовную семинарию имени святого Григория Просветителя
абитуриент должен представить следующие документы:

1. заявление о приеме (заполняется на месте),
2. документ, удостоверяющий личность, гражданство,
3. автобиография,
4. свидетельство о крещении,
5. рекомендация правящего архиерея или приходского священника,
6. документ об образовании,
7. 4 цветные фотографии 3х4 см,
8. медицинская справка по форме 086/у,
9. военный билет или приписное свидетельство,
10. иные документы (при необходимости).
Прием документов
Прием документов осуществляется с 3 июня по 26 июля 2024 года с понедельника по
пятницу с 10:00 до 17:00 по адресу: 191186, г. Санкт-Петербург, Невский проспект, д. 40-42, лит. А, 3-й этаж, каб. 2.

Вступительные испытания

С 29 июля по 23 августа 2024 года предполагается проведение следующих вступительных
испытаний:
1. «Армянский язык» – тест (письменно),
2. «Русский язык» – тест (письменно),
3. Собеседование по следующим темам: знание Священного Писания, знание истории
Церкви и истории Армении (устно),
4. Прослушивание: проверка музыкальных способностей (устно).
Подробную информацию по вопросам оформления и подачи документов, а также
относительно правил приема и программы вступительных испытаний можно получить по тел.: +7 (981) 815-91-44, e-mail: info@stgregoryseminary.ru, официальный сайт: stgregoryseminary.ru.
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐԱԲԱՑ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍ. ՏԱՐՎԱ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացվել է հոգևոր ճեմարան, որի նպատակն է պատրաստել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապագա հոգևորականների:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս նորաբաց հոգևոր ճեմարանը հայտարարում է 2024-2025 ուս. տարվա ընդունելություն:
Ճեմարան կարող են ընդունվել 17-25 տարեկան արական սեռի անձինք, որ զավակն են Հայ Առաքելական Եկեղեցու, չունեն կանոնական արգելքներ հոգևոր աստիճան ստանալու համար, ունեն միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն:
Ուսման տևողությունն է 5 տարի (առկա ուսուցում):
Ուսումն անվճար է:
Շրջանավարտների ձեռք բերած գիտելիքները և հմտությունները համապատասխանում են բարձրագույն կրթության պահանջներին (բակալավրիատի մակարդակ):
Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:
Սանկտ Պետերբուրգի հոգևոր ճեմարան ընդունվելու համար դիմորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1. ընդունելության դիմում (լրացվում է տեղում),
2. անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ,
3. ինքնակենսագրություն,
4. մկրտության վկայական,
5. հավաստագիր թեմի առաջնորդի կամ հոգևոր հովվի կողմից,
6. փաստաթուղթ ուսման վերաբերյալ,
7. 3х4 սմ 4 լուսնանկար,
8. բժշկական տեղեկանք (086/у ձև),
9. զինվորական գրքույք կամ կցագրման վկայական,
10. այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):

Փաստաթղթերի ընդունում

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. հունիսի 3-ից մինչև հուլիսի 26-ը երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 10:00-17:00 հետևյալ հասցեով՝ 191186, ք. Սանկտ Պետերբուրգ, Նևսկի պողոտա, շենք 40-42, շինություն Ա, 3-րդ հարկ, սենյակ 2:

Ընդունելության ստուգումներ

2024 թ. հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 23-ը նախատեսվում է անցկացնել հետևյալ ստուգումները.

1. «Հայոց լեզու»՝ թեստ (գրավոր),
2. «Ռուսաց լեզու»՝ թեստ (գրավոր),
3. Հարցազրույց հետևյալ թեմաների շուրջ՝ Աստվածաշնչի իմացություն, Եկեղեցու պատմության և Հայոց պատմության իմացություն (բանավոր),
4. Լսում՝ երաժշտական կարողությունների ստուգում (բանավոր):

Փաստաթղթերի լրացման և ներկայացման, ինչպես նաև ընդունելության կարգի և ստուգումների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (812) 571-29-80
էլ. փոստ՝ info@stgregoryseminary.ru
պաշտոնական կայքէջ՝ stgregoryseminary.ru
Ով Ամենասուրբ Տիրուհի, Աստվածամայր Վեհապետուհի, մեզ վեր բարձրացրու անօրենության տիղմից և ազատիր կորուստից, մահից, ոչնչացումից, կործանումից, պատերազմից, թշնամու հարձակումից և ամենայն վտանգներից : Տուր Տիրամայր, առողջություն և խաղաղություն մեզ, լուսավորիր մեր միտքն ու աչքերը հոգու որ փրկվենք : Բարեխոսիր, որդուդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ պահի և պահպանի Հայաստանը Իր Սուրբ և Պատվական Խաչի ներքո խաղաղությամբ, ազատի և փրկի մեզ երևելի և աներևույթ թշնամիներից և արժանի անի մեզ փառավորելու ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ, այժմ և միշտ և հավիտյանս. Ամեն.
Տե՜ր Աստված մեր, Քո կարողությունն անքննելի է, և փառքդ՝ անհասանելի, Քո ողորմությունն անչափ է, իսկ գթությունդ՝ անբավ: Դու Քո առատ մարդասիրությանդ համաձայն՝ ուղղիր հայացքդ Քո ժողովրդի և Հայոց Աշխարհի վրա, և մեր ու մեր աղոթակիցների նկատմամբ առատորեն գործի դիր Քո ողորմությունն ու գթությունը: Քանի որ Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն: