Armchurchspb
303 subscribers
4.14K photos
18 videos
1 file
62 links
Армянская Апостольская Церковь Святой Екатерины в Санкт-Петербурге
Download Telegram
Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր
Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:

Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:

Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այս թողարկման ընթացքում ծանոթացեք՝

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ
Եզրաս սրբազանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ
Թեմակալ առաջնորդը Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններ է հանձնում
Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի սաների Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին  պատմում է ուսուցչուհի Լիլիթ Փարսադանյանը
Ղպտի Ուղղափառ Եկեղեցին հայտնել է  Կաթոլիկ եկեղեցու հետ երկխոսության կասեցման մասին
Ռուս Ուղղափառ եկեղեցին անհանգստանում է արհեստական ​​ինտելեկտի զարգացման առնչությամբ
Святая Литургия в память о страшных муках и ввержении в ров Святого Григора  Просветителя
По благословению духовного пастыря армян Санкт-Петербурга иерея Ефрема Заргаряна 16 марта  открытая Божественная Литургия в память о страшных муках и ввержении в ров Святого Григора  Просветителя состоялась в церкви Пресвятой Богородицы г. Всеволожска.
Святую Литургию совершил иерей Гевонд Тёмкин. Во время проповеди отец Гевонд отметил, что житие Святого Григора Просветителя  яркий пример слов Господа нашего Иисуса Христа: «Если кто хочет идти за Мною, отвергнись себя, и возьми крест свой, и следуй за Мною,  ибо кто хочет душу свою сберечь, тот потеряет ее, а кто потеряет душу свою ради Меня, тот обретет ее;  какая польза человеку, если он приобретет весь мир, а душе своей повредит? или какой выкуп даст человек за душу свою?  ибо приидет Сын Человеческий во славе Отца Своего с Ангелами Своими и тогда воздаст каждому по делам его. Истинно говорю вам: есть некоторые из стоящих здесь, которые не вкусят смерти, как уже увидят Сына Человеческого, грядущего в Царствии Своем». Матфей 16.24-28. По завершении службы отец Ефрем обратившись к прихожанам призвал их по примеру Святого Просветителя укрепиться в вере  молитвами и богоугодными делами.
Պահպանիչ և հույս հավատացյալների  Քրիստոս Աստված մեր,
պահի՛ր և պահպանիր խաղաղության մեջ ԱԶԳՍ ՀԱՅՈՑ,
Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո,  փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամիներից։
Արժանավոր արա գոհությամբ փառավորել Քեզ,  Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Воскресенье о Пришествии

Шестое воскресенье Великого Поста называется Воскресеньем о Пришествии. Этот день служит напоминанием о Первом Пришествии Христа. Подтвердилась та истина, что Пришествие Спасителя предоставило человечеству возможность следовать по пути спасения.
Этот день служит также напоминанием о Втором пришествии Христа как Судьи мира и предшествующих этому событиях. В Евангелиях и посланиях апостолов есть множество глав и отрывков, посвященных Второму Пришествию. Господь предупреждает о Втором Пришествии и его знамениях: « … берегитесь, чтобы кто не прельстил вас; Ибо многие придут под именем Моим и будут говорить: «я Христос», и многих прельстят. Также услышите о войнах и военных слухах. Смотрите, не ужасайтесь; ибо надлежит всему тому быть. Но это еще не конец. Ибо восстанет народ на народ и царство на царство, и будут глады, моры и землетрясения по местам; Все же это начало болезней … И многие лжепророки восстанут и прельстят многих; И, по причине умножения беззакония, во многих охладеет любовь; Претерпевший же до конца спасется» (Мат. 24:4-13).
Это и есть таинство Воскресенья Грядущего – призыв к терпению, набожности и порядочности, ибо кристаллизацией души и истинной верой человек может ждать чудесного Пришествия Господа. Воскресенье Грядущего имеют все христианские Церкви.
ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին միաժամանակ վերաբերում է Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստներին: Քրիստոս եկավ ու մարդացավ, «մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» [Հովհ. 1.14] և մեզ հետ է «բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» [Մատթ. 28.20], քանզի հարություն առնելով և համբարձվելով՝ Նա ոչ թե հեռացավ մարդկությունից, այլ Իր անձի մեջ մարդկային բնությունը հասցրեց երկինք: Նա հաստատեց Իր Եկեղեցին որպես երկինք երկրի վրա, որտեղ ներկա է մշտապես և սուրբ խորհուրդների միջոցով սրբագործում է Իր հոտը: Այսպես, Քրիստոսի առաջին գալուստը ոչ թե սոսկ պատմական իրադարձություն էր, այլ հոգևոր իրողություն՝ «աստվածպաշտության մեծ խորհուրդ» [Ա Տիմ. 3.16], որը գործում է առհավետ: Եվ սակայն Նա կրկին պիտի գա. ինչպես որ համբարձվելով «երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով»՝ «ամպերի վրա, զորությամբ և մեծ փառքով» [Գործ. 1.11, Ղուկ. 21.27]: «Ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո շեփորով Նա պիտի իջնի երկնքից» [Ա Թես. 4.15]՝ հնձելու Իր սերմանածը, երբ հասունանա «հնձի ժամանակը» [Հայտն. 14.15], հարություն տա բոլոր մեռյալներին և պատասխանատվության կանչի համայն մարդկությանը:
Եվ արդ, այդ «բարկության մեծ օրն» էլ [Հայտն. 6.17], որից չի կարող խուսափել ոչ ոք, քրիստոնյայի համար սոսկ մի հեռավոր իրադարձություն չէ՝ պատված ապագայի մշուշով, այլ առավել քան մոտ է, քանզի իր նշանակությամբ եզրափակում է «աստվածպաշտության մեծ խորհուրդը»: Ուստի ճշմարիտ քրիստոնյան ապրում է ինչպես Քրիստոսի առաջին, այնպես էլ երկրորդ գալստյամբ՝ անկախ նրանից, թե պատմականորեն որքանով է դրանցից հեռու կամ մերձ: Հոգևոր կյանքը այս երկու բևեռներից է ստանում իր ողջ լարումը, և որքան մեծ է հավատը, այնքան փոքր է այս բևեռների հեռավորությունը, այնքան մոտ և անմիջական է նրանց խորհրդական վերապրումը: Ահա այսպես է արտահայտված Տիրոջ կրկնակի գալստյան խորհուրդն այսօրվա շարականում. «Ըստ մարգարեի ավետիսի՝ [տրված] Գառանդ արյամբ փրկվածներիս, մենք էլ ցնծում ենք իբրև անտառի ծառեր Տիրոջ կրկնակի գալստյամբ. շնորհի՛ր մեզ, Տե՛ր, արդարների՝ Քո կողմից տնկված ծառերի հետ այժմ վայելել հույսով, իսկ երկրորդ [գալստյանդ] ցնծալ Քեզ հետ»:
Հիրավի, արդարները բերկրում են Քրիստոսի առաջին գալստյամբ՝ վայելելով Նրա պարգևած շնորհի առատությունը, և ցնծալու են Նրա երկրորդ գալստյանը՝ միավորվելով Նրա անսկիզբ ու անվախճան փառքին: Սակայն այդ ցնծությունը չի տրվում անաշխատ, այլ վաստակվում է կատարյալ առաքինությամբ: Նրանք են ցնծալու, ովքեր «իրենց զգեստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով …. և Նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ [Հայտն. 7.14-15]: Եվ ահա, Գալստյան կիրակին կոչված է Մեծ պահքի ճամփորդին ծանուցել հոգևոր կատարելության խորհուրդը, երբ սիրտը դառնում է Տիրոջ բնակության խորան: Այդ կատարելությանը հասնելու ուղին նշված էր ամբողջ պահքի ընթացքում՝ սկսած միակ ճշմարիտ բարի կյանքն ընտրելուց մինչև այդ կյանքի երանությանն արժանանալը: Եվ այսօր, անկախ նրանից, թե որքանով ենք այդ ճանապարհն անցել պատշաճ խորությամբ և ինչ շնորհների ենք արժանացել, պահանջվում է ամրագրել ձեռքբերածը՝ հայելով ողջ հոգևոր ընթացքը եզրափակող՝ երկրորդ գալստյան խորհրդին: Այսօր մենք կոչված ենք սևեռել մտքի հայացքը մեր ընթացքի ավարտին, որը կարող է լինել ամեն պահ, քանզի, ինչպես ասում են վարդապետները, Քրիստոսի երկրորդ գալստյան խորհուրդը կատարվում է նաև յուրաքանչյուր մարդու մահով: Եվ կատարելությանը մոտ է նա, ով իր յուրաքանչյուր օրն ապրում է իբրև վերջին օր՝ խորհելով ոչ թե «վաղվա մասին» [Մատթ. 6.34], այլ՝ «մեծ օրվա», երբ ամեն ոք «կդատվի ըստ իր գործերի» [Յայտն. 20.13]: Հիշել սեփական անձի և աշխարհի վախճանի մասին նշանակում է մշտապես քայլել Աստծո հայացքի առջև ու չանել ոչինչ, որ հաճելի չէ Նրան, ամեն ինչի նայել ահեղ դատաստանի բարձունքից և պատրաստել սեփական անձը հարության ու արքայության համար: «Վերին բաների մասին խորհեցեք և ոչ թե՝ այն, որ այստեղ՝ երկրի վրա է,- կարդում ենք այսօրվա ընթերցվածքում,- քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծո մեջ: Իսկ երբ Քրիստոս՝ ձեր Կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ Նրա հետ կհայտնվեք փառքով» [Կող. 3.2-4]: Այդ փառքի հույսով էլ այսօր երգում ենք սուրբ շարականագրի խոսքերով.
«Երբ հայրական փառքով, Քրիստո՛ս, ծագես երկնքից և հարություն տաս մեռյալներին, այնժամ մեզ դասիր Քո աջ կողմում և հրավիրիր Քո փառքի մեջ:
Երբ դատաստանի Քո եղանով, Տե՛ր, մաքրես աշխարհի կալը, Քո արքայության շտեմարաններում ժողովիր մեզ արդարների հետ:
Երբ հարսնացած Եկեղեցին միանա Քեզ՝ Փեսայիդ հետ, իմաստուն սուրբ կույսերի հետ արժանացրու մեզ առագաստին՝ նրանց հետ երգելու [Քո] փառքը բարձունքներում»:
Եթէ յարութիւն առաք Քրիստոսի հետ, փնտրեցէ՛ք վերինը, ուր Քրիստոս նստած է Աստծոյ աջ կողմը:  Վերին բաների մասի՛ն խորհեցէք եւ ոչ թէ՝ այն, որ այստեղ՝ երկրի վրայ է,  քանզի մեռած էք, եւ ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստծոյ մէջ:  Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կեանքը, յայտնուի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կյայտնուէք փառքով:  Սպանեցէ՛ք, ուրեմն, ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է: Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 3.1-5

Итак, если вы воскресли со Христом, то ищите горнего, где Христос сидит одесную Бога;  о горнем помышляйте, а не о земном.  Ибо вы умерли, и жизнь ваша сокрыта со Христом в Боге.  Когда же явится Христос, жизнь ваша, тогда и вы явитесь с Ним во славе.  Итак, умертвите земные члены ваши: блуд, нечистоту, страсть, злую похоть и любостяжание, которое есть идолослужение. Посл. к Колоссянам 3.1-5
Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները և օրհնի ու պաշտպանի հայ ժողովրդին։
ԼԶ օր Մեծի պահոց
Тридцать шестой день Великого поста

«Дары различны, но Дух один и тот же» 1 Кор. 12:4
Подобно тому, как возможности человеческого тела остаются нереализованными, когда никакие причины не приводят их в действие, ведет себя и душа. Глаза не выполнят свою работу, если не будет света или яркости дня. Уши не исполнят свою задачу, если не будет слышно голоса или звука. Ноздри не сослужат свою службу, если не обнаружится никакого запаха. Все это не потому, что утрачена способность, но потому, что отсутствует повод. Для реализации способности необходима причина. То же и с душой человека: если душа не вдохнула дара Духа через веру, то, даже имея способность разумения, она не обретет свет знания. Дар же, который во Христе, доступен каждому во всей полноте, а то, что в каждом месте присутствует, дается в той мере, в какой мы стремимся его обрести, и пребывает с нами, покуда мы стремимся быть достойным его. Дар этот с нами до скончания мира, и он - утешение наших ожиданий, действие его - залог нашей будущей надежды. Он - свет разума, он - сияние души. И о том мы должны молить Духа Святого. Толкование Свт. Илария Пиктавийского