🔺Եմենի հութիները այսօր գերճշգրիտ հրթիռներով և «կամիկաձե» տեսակի ԱԹՍ-ներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի «ԱՐԱՄԿՕ» նավթավերամշակման կենտրոնին և մի քանի այլ կարևոր ենթակառուցվածքների։
Հարձակումը իրականացվել է «Շրջափակման կործանում-3» գործողության շրջանակներում, որի ժամանակ, ինչպես արդեն նշվեց, օգտագործվել են գերժամանակակից ԱԹՍ-ներ և հրթիռային համակարգեր։
Միևնույն ժամանակ, «կոդերի սիրահար» Իրանը այս գործողությանը զուգահեռ Թեհրանի «Ազատության աշտարակը» լուսավորել է Եմենի դրոշով։
🇦🇲🇮🇷 @Arm_Iranologists

📌 «Խաղաղության» ադրբեջանական բանաձևը
Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ Էլխան Շահինօղլուն ներկայացրել է այն հիմնական նպատակները, որոնց ուղղությամբ ադրբեջանական կողմը տանում է հետևողական աշխատանք և, ըստ փորձագետի, հասնելու է դրանց՝ անկախ նրանից, թե ինչով են զբաղված ռուսները Ուկրաինայում։
Դրանք են՝
❗️ Հայկական կողմի ամբողջական զինաթափում։
❗️ Խոջալուի և Շուշիի գյուղերի վերջնական և ամբողջական հայաթափում։
❗️Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության սահմանում։
❗️Արցախում ադրբեջանական դատաիրավական համակարգի գործարկում։

❤2👍1
📌ՌԴ-Ուկրաինա դիմակայությունը և գաղափարական հոսանքները ժամանակակից Ադրբեջանում
Ադրբեջանում կա 3 հիմնական գաղափարական հոսանք, որոնց դիրքորոշումներն այս օրերին հատկապես հետաքրքիր է՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։
1. Լիբերալիստներ, որոնց Ադրբեջանում անվանում են «լիբոշներ»։ Այս խումբը աչքի է ընկնում «արևմտյան արժեքների» քարոզով, ընդհանուր առմամբ դեմ է պատերազմներին առհասարակ, սակայն 2020թ. 44 օրյա պատերազմի ժամանակ խումբը ճաք տվեց։ Սրանց շարքերը նոսրացան, քանի որ մի մասը, չնայած իրենց «դավանած արժեքներին», դարձան պատերազմի քարոզիչներ և Իլհամ Ալիևին սկսեցին անվանել «ռայիս» (շեֆ), ինչպես դա անում են Թուրքիայում Էրդողանի կողմնակիցները վերջինիս դիմելիս։ Նոսրացած այս խմբի անդամների մեծ մասը ներկա էր Բաքվում Ուկրաինայի դեսպանատան դիմաց անցկացված աջակցության ակցիային՝ ձեռքերում պահած «NO WAR» ցուցանակներ։
2. Թյուրքականության թևի ազգայնականներ, որոնք մեծամասնություն են կազմում այս պահին և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ճամբարներում։ Սրանք հանդես են գալիս «ավանդական արժեքների» պաշտպանությամբ, թյուրքականության քարոզով։ Հայատյացության բացահայտ քարոզիչներ են։ Այս օրերին հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և բացահայտ հակառուսական քարոզով։ Սրանց մի մասը ևս ներկա էր Ուկրաինայի աջակցության ակցիային։ Մի հետաքրքիր նորություն, որ կարելի է արձանագրել սրանց առումով, այն է, որ վերջին օրերին հիասթափություն են ապրում Թուրքիայի իշխանությունների՝ ուկրաինական քաղաքականությունից և հաճախ են հանդես գալիս Էրդողանի քննադատությամբ։
3. Ադրբեջանականության թևի ազգայնականներ, որոնք մասամբ ներկայացված են իշխանության մեջ, սակայն 44 օրյա պատերազմից հետո թուլացած են և դարձել են լուսանցքային։ Սրանց համար բացարձակ արժեք է միայն «Ադրբեջանը», «ադրբեջանցին», «ադրբեջաներենը, «ադրբեջանական մշակույթը» եւ այլն։ Այս խումբը ևս բացահայտ հակահայ է, հայատյաց և այս առումով առանձնապես չի տարբերվում 2-րդ խմբից։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս խումբը մասնատվել է, քանի որ սրանց մեծ մասը ևս հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և հակառուսական քարոզով, և ավելի պակաս հատվածն է միայն, որ պաշտպանում է Ռուսաստանին, ռուսական քաղաքականությունը, քննադատում Արևմուտքին և «արևմտյան բարքերը»։ Այս վերջին ենթաուղղության պրոռուսական դիրքորոշումները պաշտպանողների թվում քիչ չեն տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչները։
✒️Արտյոմ Տոնոյան

👍7
🔺Ռուսական թելեգրամ ալիքները վերջին ժամերի ընթացքում սկսել են տարածել նման բովանդակությամբ հրապարակումներ։
Ադրբեջանը Ուկրաինա չէ.
Այն ընդամենը 9 միլիոն մարդ է, որոնք ամենևին էլ ուկրաինացիներ չեն (45 մլն), որոնք իրականում ռուսներ են։
Ադրբեջանը չափազանց խոցելի տնտեսություն է, որն ամբողջությամբ բաղկացած է նավթի և գազի հինգ հանքավայրերից, որոնք գտնվում են Բաքվի շրջակայքում և մեկ խողովակաշարից։
Այո, խոշոր քաղաքներից՝ միայն Բաքվից։ 1,2 միլիոն բնակչություն:
Իզուր է Ալիևը փորձում իր բախտը:
https://t.me/mardanaka/7631

Telegram
МАРДАН
Азербайджан - это не Украина.
Это всего 9 миллионов человек. причем совсем не украинцев (45 млн), которые собственно есть - русские.
Азербайджан - это крайне уязвимая экономика, которая вся состоит из пяти нефте-газовых месторождений расположенных вокруг…

👍6
📌Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության ղեկավար անդամ Նաթիգ Ջաֆարլի. «Կրեմլի այսօրվա հայտարարության նպատակը մեզ էլ ավելի կոշտ գործողությունների սադրելն է»։
Ադրբեջանի՝ նախկինում իրապես, իսկ այժմ միայն անվամբ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության ղեկավար անդամ Նաթիգ Ջաֆարլին, անդրադառնալով ՌԴ ՊՆ՝ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությանը, ադրբեջանական կողմին զսպվածության և հայտարարությանը չարձագանքելու կոչ է արել։ Ըստ քաղաքական գործչի ռուսական կողմի հայտարարության նպատակը Ադրբեջանին սեփական խաղի մեջ ներքաշելն է և աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից շեղելը։ Քաղաքական գործիչը չի ցանկացել հավանաբար հիշել, թե ով է Արցախի հայությանը զրկել գազից, ով է վերջին օրերին տարբեր բնագծերում դիմել զինված գործողությունների, ով է ստիպել թիրախավորված խաղաղ գյուղերի խաղաղ բնակիչներին տարհանվել և վերջապես ով է կիրառել Բայրաքթար ՏԲ-2 և հեղել խաղաղ ծառայություն իրականացնող արցախահայերի արյունը։
✒️ Արտյոմ Տոնոյան

👍10
📌Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության ղեկավար անդամ Նաթիգ Ջաֆարլիի անդրադարձը ՌԴ ՊՆ հայտարարությանը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ`
«ՌԴ ՊՆ-ն տարածել է պաշտոնական հայտարարություն, որտեղ բացահայտ ձևով տեղ են գտել «Լեռնային Ղարաբաղի տարածք» և «Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումներ» արտահայտությունները։ Մոսկվան մեզ համառորեն սադրում է ավելի կոշտ քայլերի դիմել, քանի որ Ստեփանակերտում և դրա շուրջ իրավիճակի լարումն այսօր ամենաշատ բխում է հենց ՌԴ շահերից՝ հետևյալ պատճառներով՝
1. Թեկուզ մի փոքր շեղել աշխարհի ուշադրությունն Ուկրաինայից։
2. Ձգտել ընդգծելու իր կարևորությունը՝ առաջին պլան բերելով մեր երկրում ունեցած «խաղաղապահ» առաքելությունը, որը ՌԴ ունեցած խաղաղապահ առաքելությունների մեջ միակն է իր դրական իմիջով։
3. Ստիպել արևմտյան պետություններին այս թեմայով Մոսկվայի հետ խոսելու, վերջինիս հետ շփման մեջ մտնելու։
4. Խորտակել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի ջանքերը։
5. Ցույց տալ իր կատաղությունը Ուկրաինայի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումների առնչությամբ։
Հասկանալով այս ամենը՝ մենք պետք է շատ զգույշ, ուշադիր և համբերատար վարվենք։ Այս իրավիճակում Մոսկվայի սադրանքներին չպետք է տրվել։ Նրանք, ովքեր այսօր ասում են, թե եկեք Ստեփանակերտը և դրա շրջակա տարածքները մաքրենք, գիտակցաբար կամ առանց հասկանալու խաղալիք են դառնում Մոսկվայի ձեռքերում, կամ էլ չունեն քաղաքական և գեոքաղաքական տարրական գիտելիքներ։
Կրեմլի այսօրվա հայտարարության նպատակը մեզ էլ ավելի կոշտ գործողությունների սադրելն է։ Մենք պետք է սա դուրս գրենք մի տեղ, չմոռանանք, ևս մեկ անգամ հասկականք մեր թշնամու ով լինելը, սակայն նրա կեղտոտ խաղը պետք է այս անգամ խափանենք։
ՌԴ-ն թուլանալու է, բայց այժմ թույնը թափելու, աշխարհի ուշադրությունը այլ ուղղությամբ շեղելու հնարավորություն է փնտրում։ Համբերատար լինենք, հնարավորություն տանք, որ թուլանա։ Այսպես թե այնպես պատմական, տնտեսական, ժողովրդագրական և ժամանակային առավելությունը մեր կողմն է։ Լավ գործերը դանդաղ են արվում, չմոռանանք սա»։

👍8
📌Հատված ՌԴ ՊՆ հայտարարության առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ համագործակցող իրավապաշտպան, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ Ասլան Իսմայիլովի անդրադարձից.
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իմ մի զգուշացման վրա, որն արել եմ Ուկրաինայի դեմ ՌԴ սկսած պատերազմի հենց առաջին օրը։ Անկյուն քշված ՌԴ իշխանությունները այս րոպեին պատրաստ են արյան առվի վերածել ողջ աշխարհը և առաջին հերթին ՌԴ հարևան երկրները։ Ուստի, մենք և առաջին հերթին սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերս պետք է կոչ անենք ՌԴ-ին իրականացնել 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները և չանցնել սեփական լիազորությունների սահմանները։ Պետք է խուսափենք բոլոր այն քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում և բնաչկության շրջանում դժգոհությունների պատճառ դառնալ»։

👍5
📌Ադրբեջանի իրական ընդդիմության արձագանքը ՌԴ ՊՆ հայտարարության առնչությամբ
ՌԴ ՊՆ հայտարարությանը արձագանքել է ԱՀ-ում իրական ընդդիմադիր ուժ համարվող Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ կուսակցության (նախկին առաջնորդ՝ Աբուլֆազ Էլչիբեյ) առաջնորդ Ալի Քարիմլին։ Վերջինս տեղի ունեցածի մեջ մեղադրել է Իլհամ Ալիևին։ Գրառման ամբողջական տեքստը ներկայացնոււմ ենք ստորև.
«Ահա սա էլ ոչ թե Ադրբեջանի, այլ անձամբ Իլհամ Ալիեւի դաշնակցի իրական դեմքը։ ՌԴ ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ մեղադրել է ադրբեջանական բանակին «Լեռնային Ղարաբաղի» տարածք մտնելու և «Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին» հարված հասցնելու մեջ։
Բա Իլհամ Ալիևը չէ՞ր, որ ասում էր, թե Ղարաբաղի խնդիրն ավարտված է։ Իլհամ Ալիևը չէ՞ր, որ ասում էր Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Իսկ միթե՞ մեր «դաշնակիցը» չգիտի, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անվամբ վարչական միավոր չկա։ Չե՞ն հասկանում, որ այն անջատողական ուժերը, որոնց անվանել են «Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր», հենց նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ պետք է վաղուց լքած լինեին Ադրբեջանի տարածքը։ Իսկ միթե՞ Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած «դաշնակցային» հայտարարության համաձայն՝ կողմերը չպետք է դադարեին աջակցել միմյանց տարածքներում անջատողականությանը։ Ինչո՞ւ այս բոլորը սուտ դուրս եկավ:
Նրանք, ովքեր Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ-ին պաշտպանելու համար մոբիլիզացրել են Ադրբեջանի կառավարության ֆեյքերի բանակը, արդյո՞ք հիմա ամաչում են։ Արդյո՞ք ամաչում են նրանք, ովքեր պատվերով հոդվածներ են գրում ՌԴ կողմից Ուկրաինայի՝ արդեն մեկ ամիս շարունակվող օկուպացիան արդարացնելու համար»։

📌Հատված Ադրբեջանի Համացանցային ֆորումի նախագահ, պրոիշխանական հայացքներով հայտնի հասարարական-քաղաքական գործիչ Օսման Գյունդուզի արձագանքից.
«Կարծում եմ, որ Ադրբեջանը, ցայս ընդունված փաստաթղթերի պահանջներին համապատասխան, պետք է պահանջի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի կյանքի կոչում և որևէ պարագայում չպետք է հետ քաշվի իր զբաղեցրած դիրքերից։
Նաև կարծում եմ, որ Ադրբեջանի դեմ ուղղորդվող սպառնալիքների անարդարացի քաղաքականությունը և վերջին շրջանում միջազգային արենայում ՌԴ նկատմամբ ձևավորված մթնոլորտը առաջ են բերել անհրաժեշտություն՝ վերանայելու Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մնալու ժամկետի հարցը։

👍1
📌Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում և ադրբեջանական ԶԼՄ-ներում ամենաակտիվ տարածվում են հետևյալ գլխագրերը՝
1. ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է Եռակողմ հայտարարության էությանը
2. Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ վարչատարածքային միավոր գոյություն չունի։
3. Հայտարարության կետերը խախտողը ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Հայաստանը։
4. ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նշված գյուղի անունը Ֆուրուխ չէ, Ֆարրուխ է։

👍2
📌ԱՀ իշխանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը, որը պատասխան է ՌԴ ՊՆ հայտարարությանը, այն գնահատել է շատ մեղմ։ Ռազմական փորձագետի կարծիքով ադրբեջանական կողմի պատասխանը պետք է լիներ ավելի խիստ։
🇦🇲🇮🇷 @Arm_Iranologists
🇦🇲🇮🇷 @Arm_Iranologists
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌Ադրբեջանի ռազմական փորձագետներից Ռուսլան Իմամգուլիևը ժամեր առաջ, անդրադառնալով Փառուխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացմանը, հայտարարել էր, որ այդ գործողության շնորհիվ Իվանյանը և Ստեփանակերտը հայտնվել են իրենց վերահսկողության տակ։ Փորձագետը նաև նշել էր, որ Ստեփանակերտը արդեն լուծված խնդիր է և պետք է մտածել Զանգեզուրի մասին։
Իշխանությունների հրահանգով խոսող այս փորձագետներն իրենց հայտարարություններով հերթական անգամ ապացուցում են, որ թշնամին ուզում է ոչ թե հայոց աշխարհի արևելյան մի հատվածը միայն, այլ արևելյանն ամբողջությամբ։

Forwarded from Vardan Voskanyan's Channel
Պետք է արձանագրել, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր սինլքոր պահվածքով լրջորեն զայրացրել է Ռուսաստանին։
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման դեմ ռուսաստանյան քարոզչական հարվածները արդեն նմանվում են, պատկերավոր ասած, «միջուկային ռմբահարման։
#մահ_թշբամուն
🆔 @vardan_voskanyan

📌Իրանական Զլմ-ներում և սոցիալական ցանցերում վերջին ժամերի ընթացքում բավականին մեծացել են անհանգստություններն Ադրբեջանական Հանրապետության վերջին գործողություններից հետո։
Նշվում է, որ Ադրբեջանական Հանրապետության գործողությունները, երբ Բաքուն խախտելով համաձայնության պայմանները, հարձակվել է մի քանի հայկական դիրքերի վրա, կարող է բերել լայնամասշտաբ նոր պատերազմի։
Հատկապես ԻՀՊԿ տեսակետներն արտահայտող ռեսուրսներում շրջանառվում է այն տեսակետը, որ դեռևս 2021թ. սեպտեմբերին Բաքուն Իրանին խոսք է տվել որևէ գործողություն չիրականացնել ՀՀ դեմ և տարածաշրջանում պատերազմ չսկսել, սակայն Ալիևի ռեժիմի վերջին գորոծողությունները հակառակն են ապացուցում, ինչն իրանցիների մոտ տարակուսանք և հարցեր է առաջացրել։
ԱՀ պաշտպանության նախարարի այցը Պակիստան, թուրքական իշխանությունների մշտական հովանավորչությունը Բաքվին, ցույց է տալիս, որ մի քանի պետություններ ձգտում են Հարավային Կովկասում սրել իրավիճակը և լուծել ծավալապաշտական խնդիրներ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակումն առ այն, որ իրանական զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում, Թեհրանի հերթական հստակ ուղերձն էր Բաքվի բարբարոսական վարչախմբին։
Ուշագրավը սակայն այն է, որ հրապարակման առիթը Բաքվի քարոզչամիջոցներից մեկի շարքային բարբաջանքն է այն մասին, որ Հայաստանն իբր «Ադրբեջանի պատմական հող է» և նման այլ տխմարություններ։
Ակնհայտ է, որ իրանական արձագանքի պատճառն իրականում շատ ավելի խորքային է՝ թաքնված Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախում ծավալած ագրեսիվ գործողությունների լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը նաև հանգեցրեց Ռուսաստանի կողմից Բաքվի բռնապետին բավականին ծանր քարոզչական հարվածների հասցման։
#մահ_թշնամուն

🔴Ո՞ւմ հոր շունն է «Ազարիգազը», որ զբաղվի Արցախ գազի մատակարարման խնդիրներով։
🔸ԱՊՆԸ «Ազարիգազը» տարածել է հայտարարություն, որի ամբողջական թարգմանությունը ներկայացված է ստորև։
🔸Ի՞նչ է ցանկանում ասել Ադրբեջանն այդ հայտարարությամբ։
❗️1. Արցախի տարածք գազի մատակարարումը պետք է իրականացնի «Ազարիգազ» ընկերությունը։
❗️2. Ի պատասխան ՌԴ ՊՆ հայտարարության՝ ընդգծել, որ Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» վարչատարածքային միավոր, այլ կա միայն «Ղարաբաղի տնտեսական շրջան»։
❗️3. Միջազգային հանրությանը ներկայանալ որպես «բարի կամքի դրսևորող», որովհետև «ծանր եղանակային պայմաններում իրականացնում են վերանորոգման աշխատանքներ»
❗️4. Իբր թվացյալ «զիջմամբ» մեղմել վերջին օրերի լարվածությունը և շեղել արտաքին դերակատարների ուշադրությունը վերջին օրերին իրականացված Արցախի նոր տարածքների բռնազավթման թեմայից։
🔸Ո՞րն էր լինելու մեր տրամաբանական պաշտոնական պատասխանը՝
♦️Ո՞ւմ հոր շունն է «Ազարիգազը», որ զբաղվի Արցախ գազի մատակարարման հետ կապված խնդիրներով։
📌Հայտարության ամբողջական տեքստը.
«Վերջին օրերին Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում երկար տարիներ առանց տեխնիկական սպասարկման շահագործվող գազաբաշխիչ գծերի խափանումը գազամատակարարման խնդիրներ է առաջացրել։
Չնայած նորմայից շատ ձյան տեղումներին՝ «Ազարիգազ» ԱԸ-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ դժվարանցանելի տեղանքում վթարի հետևանքները վերացնելու համար։
Մարտի 28-ին կվերականգնվի բնական գազի մատակարարումը Ստեփանակերտում և հարակից այլ բնակավայրերում, և առաջին հերթին իրականացվելու են փորձարկումային աշխատանքներ։ Այս առումով սպառողներին խորհուրդ է տրվում բնական գազ օգտագործելիս լինել զգույշ, խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
Մարտի 29-ին փորձարկային ստուգումների ավարտից հետո ամբողջությամբ կվերականգնվի բնական գազի մատակարարումը Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում»։

👍4😱1
📌Հայկական թելեգրամյան ալիքների ցանկ, որոնց արժե հետևել Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արագ, որակյալ և շատ դեպքերում՝ մասնագիտական կարծիք ստանալու համար։
ℹ️Թուրքիայի, Ադրբեջանի ու հայ-թուրքական հակամարտության և Մերձավոր Արևելքի վերաբերյալ Վարուժան Գեղամյանի հեղինակային թյուրքագիտական ալիքը - @varuzhandragoman
ℹ️ Արցախ, հայկական քաղաքականություն, գաղափարախոսություն և հարակից հիմնահարցեր քաղաքագետ Էդգար Էլբակյանի մատուցմամբ - @elbakyan_edgar
ℹ️ Հայկական աշխարհաքաղաքականություն, Մերձավոր Արևելք և Իսրայել. արևելագետ Սերգեյ Մելքոնյան - @melkonian_sergei
ℹ️ Հայաստանի և տարածաշրջանի տնտեսություն, քաղաքականություն և աշխարհաքաղաքականություն. քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյան - @dataarm
ℹ️ Մեր բարեկամ Իրանի և իրանական յուրահատուկ աշխարհաքաղաքականության մասին և ոչ միայն. իրանագետ Վարդան Ոսկանյան - @vardan_voskanyan
ℹ️ Իրանագետների մեծ թիմի համատեղ ալիքը Իրանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին - @Arm_Iranologists
ℹ️ Հայաստանն ու հայկական հարցերը վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի ալիքում - @hrantbek
ℹ️ Ներհայաստանյան հետաքրքիր լուրեր և բացահայտումներ. լրագրող Նաիրի Հոխիկյան - @nairihokhikyan
ℹ️ Աշխարհաքաղաքական գործընթացների մասին «Փակագիծ» նախագծից - @Pakagits
ℹ️ Խոհեր ու լուրեր լրագրող Լիլիթ Թումանյանից - @likatumanyan
ℹ️ Բարկացած, բայց տեղին գրառումներ Սարգիս Պարսամյանից - @sargispar
ℹ️ Փիլիսոփայական ու սատիրիկ հայացք մեր շուրջը տեղի ունեցողին բերձորցի Ալբերտիչից - @armkhitaryan

Forwarded from Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ռուսաստանի պետական «Ռոսկոմնադզոր» գործակալությունը ՌԴ տարածքում արգելափակել է ադրբեջանական պետական քարոզչական գլխավոր ռեսուրսներից ևս մեկը՝ oxu.az-ը։ Սա թվով երրորդ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի արգելափակումն է Ռուսաստանի տարածքում վերջին շաբաթվա ընթացքում. նախորդիվ արգելափակվել էին haqqin.az և minval.az կայքերը։
Ադրբեջանում հակառուսականության մակարդակը աննախադեպ ծավալների է հասել վերջին ամիսների ընթացքում, որը հրահրվում է առաջին հերթին իշխանության կողմից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանում հակառուսականության մակարդակը աննախադեպ ծավալների է հասել վերջին ամիսների ընթացքում, որը հրահրվում է առաջին հերթին իշխանության կողմից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺Փաշաևների և Ալիևների մասնավոր կապիտալի կարգավիճակ և Ադրբեջանի ողջ տարածքում պետական սփռում ունեցող Baku Tv հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարվեց, որ Փառուխ գյուղում վերջնականապես հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն։ Հեռուստալրագրողը շնորհավորեց Ադրբեջանի քաղաքացիներին «հաղթանակի» կապակցությամբ։
Ի՞նչ է սա նշանակում։
Ադրբեջանցիները հավանաբար իջել են Քարագլխից, բայց չեն պատրաստվում լքել բռնազավթված Փառուխ գյուղը։ Հայության գիտակից հատվածը չպետք է լռի և թույլ տա այսպես կոչված «գազ հողի դիմաց» գործարքի իրականացում, որն այս պահին փորձում է անել ադրբեջանական կողմը։
✒️ Արտյոմ Տոնոյան
🇦🇲🇮🇷 @Arm_Iranologists
Ի՞նչ է սա նշանակում։
Ադրբեջանցիները հավանաբար իջել են Քարագլխից, բայց չեն պատրաստվում լքել բռնազավթված Փառուխ գյուղը։ Հայության գիտակից հատվածը չպետք է լռի և թույլ տա այսպես կոչված «գազ հողի դիմաց» գործարքի իրականացում, որն այս պահին փորձում է անել ադրբեջանական կողմը։
✒️ Արտյոմ Տոնոյան
🇦🇲🇮🇷 @Arm_Iranologists
👍16
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺Իրանի կողմից ողջ տարածաշրջանում ստեղծվել և հովանավորվում են բազմաթիվ ռազմական և ռազմաքաղաքական կառույցներ, որոնք միասին վերցրած կոչվում են «դիմադրության առանցք», և որի հիմնական նպատակն է Իսրայելի դեմ պայքարը։
Այսպես, Իրաքի Քրդստան երկրամասի Էրբիլ քաղաքի իսրայելական կենտրոնի հրթիռակոծումից հետո իրանական սոցիալական ցանցերում ԻՀՊԿ անունից տարածվել են մի քանի հայտարարություններ և տեսահոլովակներ, որտեղ նշվել են «դիմադրության առանցքի» թիրախում գտնվող իսրայելական հենակետերը։
Այս ցանկում է հայտնվել նաև Ադրբեջանական Հանրապետությունը՝ այդ երկրում իսրայելական ներկայության պատճառով։ Բազմիցս նշվել է, որ ԱՀ-ԻԻՀ հակասությունները ունեն խորքային բնույթ և դրանց լուծումը միայն տնտեսական հարաբերությունների զարգացմամբ չի կարող իրականացվել, քանի որ Իրանում կան կառույցներ, որոնք չեն դադարելու աշխատել հակաադրբեջանական տիրույթում։

👍12