ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ
1.18K subscribers
342 photos
13 videos
1 file
2.09K links
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
Download Telegram
Դոնալդ Թրամփը երեքշաբթի նշել է, որ այսուհետ Tesla ընկերության նկատմամբ վանդալիզմը կհամարվի ներքին ահաբեկչություն: Երեքշաբթի նա Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ միասին Սպիտակ տան առջևում էր՝ իր նոր կարմիր Tesla-ի Model S մակնիշի մեքենայի հետ: Մեքենան փորձարկելուց հետո, նախագահը նշել է, որ պատրաստվում է միանգամից վճարել մեքենայի ամբողջական գինը, որը հիմնականում վաճառվում է մոտ 80,000 դոլարով: Նախագահն այս քայլով աջակցություն է հայտնել իր ամենահզոր խորհրդական Իլոն Մասկին՝ Tesla-ի դեմ անցկացվող բողոքի ակցիաների և ընկերության բաժնետոմսերի անկման ֆոնին: Բողոքի ցույցերի պատճառը Մասկի դերն է՝ Թրամփի վարչակազմի հանձնարարությամբ դաշնային աշխատուժի կրճատումների գործընթացում: Մասկը ներկայում գլխավորում է Թրամփի վարչակազմի «Կառավարության արդյունավետության դեպարտամենտը» (DOGE):
📷Reuters
1