Media is too big
VIEW IN TELEGRAM
Արա Մարտիրոսյանին Ռուսաստանում հետմահու մրցանակ են շնորհել

Ռուսաստանում կայացած «ЗОЛОТОЙ ВЕК» մրցանակաշխության ժամանակ հատուկ մրցանակ է շնորհվել՝ երաժշտական արվեստի զարգացման մեջ իր ներդրումի համար Արա Մարտիրոսյանին։ Մրցանակը ստացել է երգչի քույրը՝ Արաքսյա Մարտիրոսյանը։

Արաքսյա Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր գնահատում են իր եղբոր՝ Արա Մարտիրոսյանի ստեղծագործությունները։

«Ուզում եմ, պարզապես, ասել, որ նա, ուղղակի, շատ երջանիկ կլիներ, շատ շնորհակալ եմ բոլորիցդ»,- նշել է Արաքսյան։