ՀՀ ՊՆ/MoD of Armenia
12.9K subscribers
11.9K photos
395 videos
637 links
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Download Telegram
5-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ մայիսի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ:

Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, մարտական իրադրության ժամանակ գործողությունների ներդաշնակման, անհատական և խմբային մարտի վարման կարողությունները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և կատարել առաջադրված խնդիրները։
4-րդ զորամիավորման զորամասերում մայիսի 24-ից 25-ն անցկացվել են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։

Անցկացված պարապմունքները նպաստել են զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության ամրապնդմանը և մարտավարական տարբեր իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը։
Անձնակազմի պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 26-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները կատարելագործել են հաստիքային զենքից կրակի վարման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։
Մամուլի հաղորդագրություն

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։
Մամուլի հաղորդագրություն

Ի հավելումն նախորդ հաղորդագրության՝ հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը:
Ի գիտություն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Մայիսի 27-ին՝ ժամը 15.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Է. Ասրյանի ասուլիսը սահմանային վերջին զարգացումների վերաբերյալ:

Ասուլիսին կարող են մասնակցել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածք՝ մինչև ժամը 14.30-ը:
Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը։
Հայտարարություն

Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 10-ին և 11-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 7-ը կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:
5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով։

Ըստ զորավարժության մտահղացման, տանկային ստորաբաժանումները, հաղթահարելով բարդ լեռնային տեղանքը, զբաղեցրել նախորոշված շրջաններն ու հնարավորություն ստեղծել այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։ Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են:

Զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Հ. Սևոյանը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպումը։