Tatev Hayrapetyan
3.36K subscribers
351 photos
349 videos
634 links
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Download Telegram
Եթե հետևել եք այսօրվա ակցիային, ապա տեսել եք, թե ինչպես է ոստիկանությունը անհամաչափ գործողություններ կիրառում ցույցի մասնակիցների, ավելի ստույգ տղամարդ մասնակիցների հանդեպ։ Ոստիկանությունը իրազեկման ակցիայից րոպեներ անց բերման ենթարկեց վրանը ու բարձրախոսները, քանի որ նախորդ օրերի փորձից գիտեն, որ անգամ բերման ենթարկելուց հետո մենք շարունակելու ենք ակցիան։

Եթե Փաշինյանը մտածում է, որ բարձրախոս ու վրան տանելով կանխելու է իրազեկումը, չարաչար սխալվում է։ Մեր ակցիայի մասնակիցներով անհատապես ենք մոտեցել մարդկանց ու իրազեկել նախաձեռնության մասին։ Շարունակելու ենք մեր գործը, իսկ իշխանության ոչ համարժեք արձագանքը փաստում է, որ իրենք վախենում են մարդկանց ոտքի ելնելուց, իրենց հեռացնելուց, իշխանությունը իրենց համար գերակա է պետական շահից, դրա համար պատրաստ են վտանգել պետությունն ու պետականությունը իրենց իշխանությունը պահելու համար։

Շնորհակալ եմ այսօր մեզ միացողներին ու լուսաբանող լրագրողներին։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եթե պետության հիմքում չկա գաղափար, նպատակ ու դիսցիպլինա, այդ պետությունը չի կարող որևէ հաջողություն գրանցել։ Այսօր թե' դրսից, թե' ներսից մեզ փորձում են զրկել նպատակից ու գաղափարից, դա թույլ տալ չի կարելի։
Ամբողջական հարցազրույցը`

https://youtu.be/xeegvV7xZsk?si=ayqt0xmznux-qiAq
«2020 թվականի պատերազմից հետո ես նայել եմ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ դու պարտված ղեկավար ես, դու ավելի մեծ անհաջողությունների ես տանելու։ Ես ասել եմ նաև, որ անձամբ ես իր հետ պատրաստ եմ հեռանալ քաղաքական ասպարեզից։ Ինձ համար կարևոր չէ ոչ պաշտոնը, ոչ կուսակցությունը, ոչ դիրքը։ Ինձ համար կարևոր է, որ այս պետությունը լինի հավերժ, որ այս պետությունը լինի ուժեղ։

Ինքը, սակայն, որոշում է կայացրել շարունակել ճանապարհը։ 2021 թվականին մասնակցել է ընտրություններին։ Ի դեպ, ընտրությանը մասնակցել է մի ծրագրով, որտեղ ասում էր, թե պատրաստ են Շուշին ու Հադրութը հետ վերադարձնել։ Դրանից հետո սակայն հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից, հրաժարվել է իրավունքներից ու անվտանգությունից։ Նա խոստացել է խաղաղություն, սակայն հենց այդ ընթացքում մենք ունեցել ենք հարձակում ոչ միայն Արցախի, այլ ՀՀ տարածքների վրա։ Զիջելու քաղաքականության ընթացքում մի ամբողջ քարոզչական մեքենա աշխատում էր այն մտքի վրա, թե ժողովուրդ, զիջում ենք, որ հետո խաղաղություն լինի, որ կարողանանք հանգիստ ապրել։ Զիջեց, ստացվեց այնպես, որ հիմա հայ մարդ չկա ԱՀ-ում, հասավ նրան, որ Ալիևը արդեն հաղթարշավ է անում Ստեփանակերտում։ Դրանից հետո էլ 8 ժամանոց ասուլիս է տալիս ու հայտարարում, որ ժողովուրդ, Ադրբեջանը չի ճանչաում մեր տարածքային ամբողջականությունը»։

Ամբողջական ասուլիսը՝ այստեղ։
Նիկոլ Փաշինյանի հրահանգով նրա թիմակիցներն արդեն անցել են «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը, ինչպե՞ս։ Սկսում են ձեր ականջներին կաթեցնել այն, որ ադրբեջանցիները մի օր պետք է գան, դա նորմալ է, ձեռքի հետ կտեր տալիս, թե իբրև մենք էլ հետ կգնանք Բաքու, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում էլ հայ չկա ապրող։
Ընդ որում, Հայաստանը միջազգային դատարանում դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի մեղադրելով ռասիստական պետություն լինելու մեջ։ Դրա համար մի ամբողջ փաթեթ փաստեր են հավաքել։ Հիմա եկել, համոզում են, որ դուք հայերդ, խելոք կապրեք այդ ռասիստական երկրում։

Պարզ է չէ՞, թե այս հեքիաթը որ ժանրից է։
Սա մոտավոր այն ժանրից է, որ Արցախի նշաձողն իջեցնում ենք, որ միջազգային կոնսոլիդացիա լինի, այն ժանրից, որ Արցախը հանձնում ենք, որ իրավունքներ ու անվտանգություն լինի, իսկ այդ ամենն ավարտվեց պատերազմով, էթնիկ զտմամբ ու հայրենազրկմամբ։

Նույն քաղաքականությունը հիմա կիրառվում է Հայաստանի նկատմամբ, ընդ որում դա արվում է ավելի արագ, քան ես պատերացնում էի։
Քանի ունենք ժամանակ, քանի բանը բանից չի անցել, քանի կարող ենք բան փոխել, եկեք կանխենք, թե չէ, որ պետություն չունենանք, հարյուր տարի հետո ոչ մեկին հետաքրքիր չի, թե մեկս մյուսիս ոնց էինք վերաբերվում, ով էր սխալ կամ ճիշտ, բոլորիս մասին ասելու են անուղեղ չպայքարողներ, որոնք հետևում էին սեփական պետության անկմանը ու ոչինչ չեն արել կանխելու համար...
«Մեր շուրջ ազգերը՝ մեծ, թե փոքր տենդորեն զինվում, պատրաստվում են հավանական վտանգի դեմ՝ առանց հարցնելու՝ ո՞վ է թշնամիս, ու՞ր է թշնամիս: Զրահներ է, որ փոխում են նրանք առանց մի օր իսկ անզեն մնալու: Ի՞սկ մենք:

Մոտալուտ վտանգի հանդեպ մենք միայն անզօր ճիչեր ենք արձակում,–ճիչը սարսափի ու շվարումի մատնված անզօր զոհի և ոչ թե ահազանգը կռվի պատրաստ ռազմիկի:
Թմբկահարել գալիք վտանգի մասին և ոչինչ չանել ժամանակին այն չեզոքացնելու կամ կասեցնելու համար և կամ նրա հարվածը մեղմելու համար, կմնա ամենահայկականը հայ հատկություններից»:

Գարեգին Նժդեհ, «Յիշիր պատերազմը»։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վաղը 15։00֊ին եկեք Մաշտոցի պուրակ, մենք արժանի ենք արդար ու արժանապատիվ խաղաղության։ Փաշինյանի խաղաղությունը մեզ տանելու է նոր պատերազմի։ Դա կանխել կարող ենք միասին։
Ես հասկանում եմ, որ մարդիկ հոգնել են վտանգի, խնդիրների և այլ ցավալի հարցերի մասին զրույցներից։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր մարդկանց գլխին այնքան պատերազմ, անդառնալի կորուստներ ու ցավ են բերել, որ դիմանալը շատ բարդ է։ Ավելին, ընդամենը երկու ամիս առաջ մեզ հարկադրեցին օնլայն հետևել մեր հայրենակիցների բռնի տեղահանմանն ու էթնիկ զտմանը, իսկ մենք ոչինչ չէին կարողանում անել նրանց օգնելու համար։ Այս անզորության, անկարողության, համատարած ցավի ֆոնին, մարդիկ փորձում են վերականգնվել հարաբերական անդորրների փուլում։ Հիմա այդ փուլն է։ Շատ անհարմար է նման փուլում դուրս գալ փողոց ու պայքարի կոչ անել, հատկապես, երբ առջևում Նոր Տարի է, շատ ավելի հարմար է դա անել, երբ վտանգավոր զարգացումներն արդեն եղել են, մարդիկ բարդկացած են և հակված փողոց դուրս գալու։

Բայց մենք՝ Զանգ նախաձեռնությամբ, փողոց ենք դուրս եկել ամենանհարմար պահին, որովհետև ոչ թե ուզում ենք վատ բան լինի, ասենք տեսաք, եղավ, տեսաք, ասում էինք, եկեք հիմա փողոց, այլ որ կանխենք այդ վատ բանը, քանի որ այն, ինչ կարող է լինել մեր պետության ու մեզ հետ երկու երեք ամիս անց, կարող է դառնալ ճակատագրական թե՛ մեր պետության գոյության, թե՛ իմ և ձեր՝ այս պետության մեջ ապրելու առումով։

Խոսքը թե՛ պատերազմի ռիսկի, և թե՛ ՀՀ իշխանությունների օգնությամբ ադրբեջանական հատուկ պատրաստված դեսանտի մուտքն է Հայաստան, երբեք չմտածեք, թե Ալիևը խաղաղասեր ադրբեջանցիներ է ուղարկելու, դա լինելու է հստակ մշակված օպերացիա, որը պայթեցնելու է ՀՀ-ն ներսից, դրա մասին Ալիևը պարզ շարադրել է ՄԱԿ-ին ուղարկված իր
նամակում։ ՀՀ իշխանություններն էլ արդեն սկսել են այս թեզը հրամցնել մարդկանց, թե ինչ մի օր կարող է և ադրբեջանցիները գան, ինչ կա որ․․․

Ասածս ինչ է, եկեք մենք մեզ չանջատենք իրողություններից, քանի որ էմոցիոնալ առումով սպառված ենք, եկեք, մենք մեզ թափ տանք երկու շաբաթով, իրար գանք ու կանխենք այս ճակատագրական զարգացումները, թե չէ հետո, որ սկսենք ամեն մեկս մեր իրերը հավաքել, ամաչելու ենք, որ դրա նախօրեին շատ անհեթեթ հոգսերով էինք տարված։

Դրա համար եկեք այսօր Մաշտոցի պուրակ ժամը 15:00-ին, եկեք քննարկենք, խոսենք, եկեք հարցեր տվեք ինձ, Սուրեն Սահակյանին, Միքայել Նահապետյանին, ինքներդ որոշեք ուզում եք փոխել այս ամենը, կարևորը անտարբեր մի մնացեք ու մի թմրեք հարաբերական անդորրի այս փուլում։

Իմացե՛ք մեր խնդիրը Ադրբեջանի ու Ալիևի ծրագրերի մեջ չի, դրանք շատ հստակ ու պարզ ներկայացվում են մեզ, մեր խնդիրը ՀՀ իշխանությունների՝ այդ ծրագրերին չհակադրվելու, ավելին՝ դրանց իրագործմանը նպաստելու որոշման մեջ է։ Բայց մեր պետությունը Փաշինյանի ու նրա թիմակիցներինը չի, մեր պետությունը իմն ու քոնն է, մենք ենք որոշողը, եթե մենք որոշենք պայքարել, ապա նրանց հեռացնելը շատ կարճ ժամանակի հարց է։ Իսկ Ալիևի ծրագրերը խափանելու համար էլ կան բազմաթիվ հնարավորություններ ու լուծումներ։ Դրանց մասին խոսելու համար այսօր 15:00-ին արի՛ Մաշտոցի պուրակ։
Forwarded from Infocom
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ոստիկանությունը Մաշտոցի պուրակից բերման ենթարկեց ԶԱՆԳ շարժման նախաձեռնած ակցիայի 13 մասնակիցների, որոնք վրանը տեղադրել էին Մաշտոցի պուրակում ու շրջապատած պաշտպանում էին այն։

Ոստիկանության աշխատակիցները պնդում էին, որ վրանի տեղադրումը վարչական իրավախախտում է, եւ եթե այն գետնից չբարձրացվի, քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվելու։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են Հայաստանին սահմանակից Կեդաբեկի, Դաշքեսանի և Քարվաճառի ուղղություններով տեղակայված զորամասեր:ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված ուղղություններով տեղակայված ստորաբաժանումներում հանդիպելով զինծառայողների հետ՝ Գլխավոր շտաբի պետը անձնակազմին է հասցրել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, տվել կոնկրետ ցուցումներ դրանց կատարման վերաբերյալ», այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը գործուղությունների գնալու ծրագիր ունի, իսկ դա կանխել կարելի է միայն պետականամետ իշխանության ձևավորմամբ ու պրոֆեսիոնալ դիվանագիտություն վարելով։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը չի մտցրել այնպիսի պարտավորությունների տակ, որոնք փոխելը դառնալու է անհնար, եկեք հիմա միասին որոշում կայացնենք հեռացնելու այս իշխանությանը և ձևավորելու պետականամետ ու պրոֆեսիոնալ կառավարություն։
Այսօր ժամը 15։00ին Զանգ նախաձեռնությունը կրկին հավաքվում է Մաշտոցի պուրակում։
Հ.Գ իմ ելույթի ամբողջական տարբերակը`
https://youtu.be/bb5cEq_ozSM?si=hbZfWm4WHPrhew9w
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական Az Tv պետական հեռուստաընկերությունը մի անհեթեթ ռեպորտաժ է պատրաստել Զանգ շարժման մասին խառնելով Իշխան Սաղաթելյանից մինչև Րաֆֆի Հովհաննիսյան տարբեր հայտարարություններ, իսկ արանքում էլ փորձելով շարժումը որակել որպես «ծայրահեղական»։

Բնական է, որ հենց այնպես չեն այսքան խեղաթյուրված տեսանյութ ներկայացրել։
Նախ, իրենք ուշիուշով հետևում են մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։
Երկրորդ, իրենք փորձելու են «Արևմտյան Ադրբեջան» օրակարգին հակադրվող ուժին ներկայացնել որպես «ծայրահեղական»։ Այսինքն իրենք մեր երկրի զավթմանը հակադրվողներին հստակ պիտակավորելու են։

Ուշագրավն այն, որ մեր մասին հեքիաթ պատմելուց ժամեր անց կրկին խեղաթյուրված տեսանյութ ներկայացրեցին մայրաքաղաք Երևանի մասին` այն բնորոշելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Ադրբեջանը շատ ագրեսիվ է առաջ մղում այս օրակարգը, մենք էլ կրկնակի էներգիայով պետք է լծվենք դա չեզոքացնելուն, իսկ այդ ճանապարհին առաջին քայլը այդ օրակարգին չդիմադրելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։
Forwarded from Infocom
❗️❗️ Այսօր ՀՀ ՊՆ զինծառայող է զոհվել՝ նախնական տեղեկություններով հակառակորդի կրակոցից։ Այս մասին Factor.am-ին հայտնել են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

📌 Դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում։ Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հանդես կգա հաղորդագրությամբ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պատկերացրեք շախմատ խաղաք ու դիմացի նստածը ասի իր ամեն հաջորդ քայլը ու դուք էլի տանուլ տաք խաղը։ Սա Հայաստան Ադրբեջան բանակցային գործընթացն է, Ալիևն ասում է հաջորդիվ ինչ է լինելու, Հայաստանի իշխանություններն էլ ասում են, որ չեն ուզում դիմակայել` դրանով վտանգելով մեր պետության գոյությունը։

https://youtu.be/cZRuwxiwZcw?si=uEbj7WiTkMEndwkI
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցի Թելման Գասիմովը, որը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներից» էր, տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ նա գաղտնի այցելել է Երևան։

Գասիմովի խոսքով՝ նա Երևան է եկել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ @ArmeniaSputnik-ը դիմել է ՀՀ ԱԱԾ-ին մեկնաբանության համար։
Forwarded from Infocom
Երեւանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, եւ փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է

❗️Այսօր համացանցում տարածվող այն տեսանյութը, որտեղ իբրեւ ադրբեջանցի Թելման Քասիմովը շրջում է Երեւանի Կոմիտաս 5Ա հասցեում գտնվող բնակելի շենքի բակում, հին է։ 
«Ինֆոքոմն» այցելել է Երեւանի Կոմիտասի 5Ա հասցե եւ այսօրվա դրությամբ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Հրապարակում ենք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ տեսանյութում առկա կադրերը չեն համապատասխանում բակի ու շենքի ներկայիս տեսքին։
«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով։

Օկուպացիայի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները եկան միաձայն կարծիքի, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Մենք ապացուցեցինք, որ երեք երկրներն էլ սխալ են։ Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա ուղերձ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, դրան չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»,-հայտարարել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։

Երբ մենք առավոտից երեկո ասում ենք, որ պատերազմական ճանապարհով ստեղծված իրողությունները քաղաքական հարթակում ամրագրելը բերելու է ագրեսիայի «արդարացման» ու նորանոր ագրեսիաների, հենց սրա համար ենք ասում։ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Ալիևը հպարտանում է պատերազմով, կոչ անում հարցերը լուծել հենց ռազմական ճանապարհով ու այսքանից հետո Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ որևէ թղթի ստորագրումը կարող է խաղաղություն բերել, ի՞նչ խաղաղություն, երբ Ադրբեջանը ասում է, որ չկա միջազգային իրավունք, կա ուժ ու ուժով կլուծվեն հարցերը։

Հայաստանը մի դեպքում կարող է խաղաղության հասնել, երբ թույլ չտա ռազմական ճանապարհով հասնել որևէ լուծման, երբ շարունակի անգամ անհաջողությունից հետո պայքարել սեփական իրավունքների համար, երբ Ալիևը հասկանա, որ ուժով հարց չի լուծելու, այդ ժամանակ էլ բանակցությունները կարող են իմաստավոր լինել։

Եթե Հայաստանը ունակ լիներ խելացի աշխատել, ապա Ալիևի այս հայտարարությունը կդառնար ուղղակի գլխացավանք Ադրբեջանի համար, այս հայտարարությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ համաշխարհային կայունության համար։
Բաքվի բռնապետը նոր բարձունքների է հասնում Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանելով «մոլագարներ»։

Այսօրվա իր ելույթում Ալիևն ասել է.
«Եվրախորհրդարանի որոշ անդամներ իրենց մոլագարների պես են պահում։
Դա մարդկանց մի անպատասխանատու խումբ է։ Նրանցից ոմանք իրենց մոլագարի պես են պահում, քանի որ նրանց հակաադրբեջանական տրամադրություններն ու արտահայտությունները դուրս են մարդու նորմալ հոգեբանական վիճակի շրջանակներից։ Ես ուզում եմ հնարավորինս հավատարիմ մնալ դիվանագիտական բառապաշարին։ Ինչ կարող ենք անել: Նրանք ընդունել են տասից ավելի հակաադրբեջանական բանաձևեր։ Մեկից ավելի, մեկից պակաս: Դա մեզ համար կարևոր չէ։ Մենք միայն ափսոսում ենք դրա համար։ Մենք կարող ենք միայն հայտարարել, որ դա վերաբերում Է Եվրամիության ոչ բոլոր անդամներին»։

Հարց տվե՞ք ինչպես է մի ագրեսիվ բռնապետ համարձակվում նման բառապաշար օգտագործել եվրոպացի պատգամավորների հանդեպ։
Ինչու՞ բռնապետ Ալիևը որոշեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել

Այդ հարցի պատասխանը, ըստ իս, տրված է Ալիևի երեկվա՝ չորս ժամից ավել տևած հարցուպատասխանի ժամանակ:

Ալիևը բազմիցս նշել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի հարցը «լուծել է» ուժով: Երեկ նա ավելի համապարփակ կերպով դա ներկայացրեց՝ փաստացի շեշտելով, որ պատերազմը դա հարցերի լուծման լավագույն ուղին է:
Գնալով արտահերթ ընտրությունների՝ Ալիևը ամրագրելու է այս դրույթը, նա ցույց է տալու, որ ունի ադրբեջանցի ժողովրդի աջակցությունը ռազմական ճանապարհով խնդիրներ «լուծելու» համար: Քանի որ Ալիևի նկրտումները Լեռնային Ղարաբաղով չեն սահմանափակվում, իսկ նա դա երբեք էլ չի թաքցրել, ապա նոր մասշտաբային ագրեսիաները կարելի է «արդարացնել» ժողովրդի կամքով:

Եթե հիշեք 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից առաջ՝ Ադրբեջանում հանրահավաքներ էին՝ պատերազմի կոչերով: Դա մեթոդ է, որն Ալիևը կիրառում է:

Արտահերթ ընտրությունների գնալու այլ պատճառներ էլ կան՝

❗️Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական օրենքներով ընտրություններ չեն անցկացվել: Առաջին անգամ Ադրբեջանը ընտրություններ կանցկացնի այդ տարածքներում՝ հայերին բռնի տեղահանելուց հետո:

❗️Ալիևը ցույց կտա, որ իր բռնապետությունը «ընտրված է», այսինքն՝ ժողովուրդը կամավոր կերպով կամրագրի բռնապետական վարչակարգը, քանի որ հայերի դեմ տասնամյակներ շարունակ ագրեսիա, ատելություն ու վրեժ քարոզելուց հետո Ալիևը ցույց է տվել, թե ինչպես է «պատժում» հայերին ու նաև ներկայացնում է, թե ինչպես է շարունակելու իր զավթողական քայլերը: «Արևմտյան Ադրբեջանի» թեզը դրա վառ ապացույցն է, իսկ դա ադրբեջանական հանրային տիրույթում մեծ խանդավառությամբ է ընդունվում: Հենց երեկ Ալիևն ասում է, որ իրենք վիրտուալ քարտեզ են տեղադրելու, որ ադրբեջանցիները դեռևս վիրտուալ ճամփորդեն իրենց «հայրենիք», ինչպիսին իրենք համարում են Հայաստանի Հանրապետությունը:

❗️Անսպասելի ընտրություններով Ալիևը նաև կկանխի որևէ խառնակչություն ու խժդժություն, եթե նման ռիսկեր տեսանելի են:

❗️Կարող են լինել նաև այլ գործոններ, որոնք դեռևս տեսանելի չեն հանրային տիրույթում:

Ինձ համար ակնհայտ է՝ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու, դա պատրանք է, իսկ փետրվարից հետո մենք ստանալու ենք ավելի ագրեսիվ ու վտանգավոր Ադրբեջան, ինչին ՀՀ ներկայիս իշխանությունը հրաժարվել է դիմակայել: Ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մենք ունենք երկու–երեք ամիս Փաշինյանին հեռացնելու, պրոֆեսիոնալ, պետականամետ կառավարություն ձևավորելու ու մեր գլխին գալիք սպառնալիքները դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով կանխելու համար: Շատ կուզեմ, որ խելամիտ ու վճռական քայլերով կանխենք վտանգները, քան թե հետո գլխներիս տանք...
Forwarded from Զանգ | Zang
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախը հայրենիք էր
Հաջորդը քո տունն է

#Պայքարիր
#Զանգ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռազմական ագրեսիայի ճանապարհով ձևավորված իրողությունների ամրագրմամբ, Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար նոր ագրեսիաների հնարավորություն է բացում։
Ի վերջո խնդիրը Ալիևի ծրագրերի մեջ չի, այլ մեր պետության դրանց չդիմակայելու քաղաքականության մեջ։

Ամբողջական ելույթը

https://youtu.be/M5niKUEiTqU?si=q0LvHRHLL7y6acAY
«Զանգ» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության:

Մասնավորապես, ըստ շարժման` նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին: Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ նրա ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և նա անգամ մեծ ցանկության դեպքում բավարձակ չէր կարող խույս տալ հարվածից։ Այս փաստը մեր հիմնադրամին «Զանգ» շարժումը հաստատել է քննարկման ընթացքում:

Մանրամասն